LA to the Moon Tour

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LA to the Moon Tour
Շրջագայության պաշտոնական ազդագիր
Լանա Դել Ռեյ
Անցկացման վայրՀյուսիսային/Հարավային Ամերիկա, Օվկիանիա, Եվրոպա
ԱլբոմLust for Life
Տուրի սկիզբհունվարի 5, 2018
Տուրի ավարտօգոստոսի 10, 2018
ՀամերգներՀյուսիսային Ամերիկայում՝ 23
Հարավային Ամերիկայում՝ 4
Օվկիանիայում՝ 3
Եվրոպայում՝ 6
Ընդամենը՝ 36
1 չեղյալ հայտարարված
Տուրերի ժամանակագրություն
The Endless Summer Tour? LA to the Moon Tour The Norman Fucking Rockwell Tour?

LA to the Moon Tour (անգլերենից թարգմանաբար՝ Լոս Անջելեսից Լուսին), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Լանա Դել Ռեյի չորրորդ համերգային շրջագայությունը, որը կազմակերպվել է հինգերորդ՝ Lust for Life ստուդիական ալբոմի աջակցության նպատակով։ Շրջագայությունը մեկնարկել է 2018 թվականի հունվարի 5-ին Մինեսոտաի Մինեապոլիս քաղաքի Տարգետ-կենտրոն արենայում[1]։ Շրջագայության եզրափակիչ համերգը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 20-ին Մադրիդի «Պալասիո Վիստալեգրե» արենայում»[2]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lust for Life ալբոմը, որը երգչուհու հինգերորդ ստուդիական ալբոմն է, պաշտոնապես թողարկվել է 2017 թվականի հուլիսի 21-ին։ Թողարկումից ամիսներ առաջ երկրպագուներն ու մամուլը քննարկում էին, թե արդյոք Դել Ռեյը ապագա ալբոմի աջակցության նպատակով կմեկնի համաշխարհային շրջագայության, քանի որ նախորդ՝ Honeymoon ալբոմի աջակցության նպատակով պաշտոնական համերգային շրջագայություն չի եղել։ 2017 թվականի հուլիսի 12-ին Beats 1 ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ Դել Ռեյին հարցրել են, թե նա պլանավորել է կազմակերպել համաշխարհային շրջագայություն, երգչուհին չի կարողացել վստահորեն պատասխանել[3], բայց հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում Լանա Դել Ռեյն սկսել է հայտարարել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում կայանալիք տարբեր համերգների ամսաթվեր։ Այդ ոչ մեծ պրոմո-տուրը կայացել է 2017 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին և ներառել է Լոնդոնում[4], Կալիֆոռնիայի մի շարք քաղաքներում[5][6][7], Նյու Յորքում[8], ինչպես նաև Լիվերպուլում և Գլազգոյում[9] տեղի ունեցած համերգները։ Օգոստոսին Դել Ռեյը մեկնել է Եվրոպա, որտեղ երգել է Հելսինկիի, Օսլոյի, Գյոթեբորգի և Կրակովի երաժշտական փառատոններում։

2017 թվականի օգոստոսի 19-ին Ինստագրամում Լանա Դել Ռեյը հայտարարել է այն մասին, որ դեռևս ծրագրում է կազմակերպել համաշխարհային համերգային լիարժեք շրջագայություն՝ Lust for Life ալբոմի աջակցության նպատակով։ Ավելի ուշ կատարողը կիսվել է համերգների անցկացման ամսաթվերով և քաղաքներով, ինչպես նաև նշել է շոուի տոմսեր պատվիրելու և ձեռք բերելու պայմանները[10]։

LA to the Moon Tour հյուսիսամերիկյան մասն անցկացվել է 2017 թվականի սեպտեմբերի 27-ին[11], նույն օրը Դել Ռեյը հայտարարել է, որ ելույթ է ունենալու Հարավային Ամերիկայի երաժշտական 4 փառատոններում[12][13]։ Շրջագայության հյուսիսամերիկյան մասի համերգներից առաջ ելույթ են ունեցել ամերիկացի երգչուհի Ջենեյ Այկոն և կոլումբիական ծագմամբ ամերիկացի կատարող Կալի Ուչիսը։ Շրջագայության ավստրալիական և եվրոպական մասերի ամսաթվերը հայտնի են դարձել 2017 թվականի հոկտեմբերի 16-ին[14][15]։

2018 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է, որ Ավստրալիայի համերգների բացումն անելու է ամերիկացի երգիչ Børns, որի հետ Դել Ռեյը համագործակցել է նրա ստուդիական երկրորդ՝ Blue Madonna ալբոմի ձայնագրության ժամանակ[16]։

2018 թվականի մարտի 9-ին Ինստագրամում Լանա Դել Ռեյը խոստովանել է, որ հիացած է ամերիկացի կատարող Cat Power ստեղծագործություններով, և երկրպագուներին ուրախացրել է նրանով, որ շրջագայության եվրոպական մասի համերգներից առաջ նա է ելույթ ունենալու[17]։

Բեմի դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերին MTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Դել Ռեյը պատմել է, որ բեմի դիզայնը պետք է ներառի մի շարք մանրամասներ՝ լողափի թեմայով տարրեր, արհեստական բույսեր և «գեղեցիկ շարժվող կառույցներ», որոնք բեմին հաղորդում են «սովորական տրամադրություն»[18]։ Բեմի ձևավորման բոլոր մանրամասների մասին հայտնի է դարձել միայն շրջագայության առաջին համերգի ժամանակ՝ 2018 թվականի հունվարի 5-ին։

Բեմի դիզայնը մշակվել է Ջեյսոն Արդիզոնա-Ուեսթի, Ֆիլ Ուայթի և Սթորմի Ուիտբի-Գրաբի մասնակցությամբ։ Բեմի վրա եղել են բազմաթիվ դեկորացիաներ՝ արմավենիներ, թփեր, քարաժայռեր, պառկելաթոռներ և ոսկեզօծ դաշնամուր, իսկ բեմի հետևում՝ մեծ էկրան՝ փոխհաղորդող տեսողական էֆեկտներով։ Բեմի վերևում կախված են եղել ճոճանակներ և երկու եռանկյուններից կազմված կոնստրուկցիա, որը կառուցված էր 1960-ական թվականների ավանգարդային ճարտարապետության ոճով[19]։

Տերենս Կոուլին The Boston Globe օրաթերթում ավելի ուշ գրել է, որ Դել Ռեյը բեմը վեր է ածել «թանկագին Կալիֆոռնիայի մանրանկարի»[20], իսկ GoMN ռադիոյից Ռիդ Ֆիշերը բեմի ձևավորումն անվանել է «իսկական լոսանջելեսյան»[21]։

Համերգային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարելիք ստեղծագործությունների սկզբնական ցանկը ներկայացվել է 2018 թվականի հունվարի 5-ին՝ Մինեապոլիսի համերգի ժամանակ[22][23], բայց ապագայում ցանկը բազմիցս ճշգրտվել է։

  1. «Experiment in Terror» (Հենրի Մանչինիի ստեղծագործություն)
  2. «13 Beaches»
  3. «Pretty When You Cry»
  4. «Cherry» («Scarborough Fair» բալլադի հետ միասին՝ որպես եզրափակիչ մաս)
  5. «Born to Die»
  6. «Blue Jeans»
  7. «White Mustang»
  8. «National Anthem» («Happy Birthday, Mr. President» երգի հետ միասին)
  9. «When the World Was at War We Kept Dancing»
  10. «Music to Watch Boys To»
  11. «Lust for Life»
  12. «Change» / «Black Beauty» / «Young and Beautiful» (պոպուրի)
  13. «Ride» (տեսանյութով մենախոսության հետ միասին որպես ելույթ)
  14. «Video Games»
  15. «Love»
  16. «Ultraviolence»
  17. «Summertime Sadness»
  18. «Serial Killer»
  19. «Off to the Races»

Համերգների օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օր Քաղաք Երկիր Հարթակ Համերգից առաջ Հաճախելիություն Եկամուտ
Հյուսիսային Ամերիկա[1][2][39]
հունվարի 5 Մինեապոլիս Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Տարգետ-կենտրոն Ջենեյ Այկո
հունվարի 7 Դենվեր Պեպսի-կենտրոն
հունվարի 11 Չիկագո Յունայթեդ-կենտրոն
հունվարի 13 Բոստոն Թի Դի Գարդեն 12,526 / 13,615 $986,528
հունվարի 15 Տորոնտո Կանադա Կանադա Էյր Կանադա կենտրոն Կալի Ուչիս 12,771 / 12,771 $1,062,700
հունվարի 17 Դետրոյթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լիթլ Սիզարս Արենա
հունվարի 19 Նյուարկ Պրուդենշալ կենտրոն
հունվարի 21 Ֆիլադելֆիա Ուելս Ֆարգո կենտրոն
հունվարի 23 Կոլումբուս Վելյու Սիթի Արենա
հունվարի 25 Վաշինգտոն Քեփիթալ Ուան Արենա
հունվարի 26 Սթեյթ քոլեջ Բրայս Ջորդան կենտրոն
հունվարի 30 Շառլոթ Սպեկտրում կենտրոն
փետրվարի 1 Սանրայզ BB&T կենտրոն
փետրվարի 2 Օռլանդո Էմվեյ կենտրոն
փետրվարի 5 Ատլանտա Ֆիլիպս արենա 7,370 / 12,275 $604,500
փետրվարի 6 Նեշվիլ Բրիջսթոուն արենա 9,558 / 12,529 $572,874
փետրվարի 8 Դալաս Ամերիկան Էյրլայնս կենտրոն 9,929 / 13,365 $824,168
փետրվարի 10 Հյուստոն Տոյոտա կենտրոն 9,202 / 11,143 $868,366
փետրվարի 11 Օստին Ֆրենկ Էրվին կենտրոն Չկա տվյալ 9,112 / 10,941 $807,280
փետրվարի 13 Ֆինիքս Տոկինգ Սթիք Ռիզոթ-արենա Կալի Ուչիս
փետրվարի 15 Սան Դիեգո Վալլեյ Վյու խաղատուն-կենտրոն 10,479 / 11,267 $926,668
փետրվարի 16 Փարադայս Մանդալայ Բեյ Իվենթս կենտրոն 8,880 / 9,210 $794,687
փետրվարի 28 Հոնոլուլու Վայքիքի Շելլ Չկա տվյալ
Հարավային Ամերիկա[2][12][13]
մարտի 17[Ն. 1] Բուենոս Այրես Արգենտինա Արգենտինա Սան-Իսիդրոյի ձիարշավարան Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
մարտի 18[Ն. 2] Սանտյագո Չիլի Չիլի «О'Հիգգինս» զբոսայգի
մարտի 23[Ն. 3] Բոգոտա Կոլումբիա Կոլումբիա Մարզական զբոսայգի
մարտի 25[Ն. 4] Սան Պաուլո Բրազիլիա Բրազիլիա Ժոզե Կառլուսա Պասեյի անվան ավտոդրոմ 100,000
Օվկիանիա[2][14]
մարտի 29 Բրիսբեն Ավստրալիա Ավստրալիա Ռիվերսթեյջ Børns
մարտի 31 Մելբուրն Սիդնեյ Մայեր Մյուզիք Բոուլ
ապրիլի 2 Սիդնեյ Քյուդոս Բանկ արենա
Եվրոպա[2][15]
ապրիլի 11 Ասագո Իտալիա Իտալիա Մեդիոլանում ֆորում Cat Power
ապրիլի 13 Հռոմ Պալալոտոմատիկա
ապրիլի 16 Բեռլին Գերմանիա Գերմանիա Մերսեդես Բենց արենա
ապրիլի 17 Անտվերպեն Բելգիա Բելգիա Սփորթփալեյս
ապրիլի 19 Բարսելոնա Իսպանիա Իսպանիա Պալաու Սանտ Ժորդի
ապրիլի 20 Մադրիդ Պալասիո Վիստալեգրե
Ընդամենը

Չեղյալ հայտարարված համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օր Քաղաք Երկիր Հարթակ Չեղյալ հայտարարելու պատճառ
հունվարի 9 Կանզաս Սիթի Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սպրինտ կենտրոն Երգչուհու հիվանդություն[40]

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 2-ին՝ նախքան Օռլանդոյի համերգը, Էմվեյ-կենտրոնից մի քանի թաղամաս հեռու ձերբակալվել է դանակով զինված մի մարդ, որը սոցիալական կայքերով սպառնացել էր Լանա Դել Ռեյին և մտադրվել նրան առևանգել։ Հանցագործությունը հաջողությամբ կանխվել է[41]։ Հաջորդ համերգին, որ տեղի է ունեցել փետրվարի 5ին Ատլանտայում, երգչուհին ելույթի ժամանակ պատահարի պատճառով չի կարողացել արցունքները զսպել, բայց հանդիսատեսին հավաստիացրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, և նրանց շնորհակալություն է հայտնել աջակցության համար[42]։

Ապրիլի 17-ին՝ Անտվերպենի համերգից հետո, երկրպագուին հաջողվել է ցատկել պարսպի վրայով և նետվել ետնաբեմից հեռացող Լանա Դել Ռեյի վրա՝ նրան գետնին տապալելով[43]։ Պահակախումբը դադարեցրել է իրավախախտի հետագա գործողությունները, երգչուհին չի տուժել[44]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բուենոս Այրեսի շոուն պաշտոնապես չի ներառվել շրջագայության կազմում, եղել է Lollapalooza Argentina երաժշտական փառատոնի մաս, չնայած նրա հետ սերտորեն կապված է ինչպես ժամկետներով, այնպես էլ հայեցակարգորեն։
  2. Սանտյագոյի շոուն պաշտոնապես չի ներառվել շրջագայության կազմում, եղել է Lollapalooza Chile երաժշտական փառատոնի մաս, չնայած նրա հետ սերտորեն կապված է ինչպես ժամկետներով, այնպես էլ հայեցակարգորեն։
  3. Բոգոտայի շոուն պաշտոնապես չի ներառվել շրջագայության կազմում, եղել է Estéreo Picnic երաժշտական փառատոնի մաս, չնայած նրա հետ սերտորեն կապված է ինչպես ժամկետներով, այնպես էլ հայեցակարգորեն։
  4. Սան Պաուլոյի շոուն պաշտոնապես չի ներառվել շրջագայության կազմում, եղել է Lollapalooza Brazil երաժշտական փառատոնի մաս, չնայած նրա հետ սերտորեն կապված է ինչպես ժամկետներով, այնպես էլ հայեցակարգորեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kreps, Daniel (2017 թ․ սեպտեմբերի 27). «Lana Del Rey Sets 2018 LA to the Moon Tour». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Live». Lana Del Rey. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. «Listen to 'The Lana Del Rey Interview' posted by Zane Lowe». Apple Music (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. Trendell, Andrew (2017 թ․ հուլիսի 18). «Lana Del Rey announces a rare UK show at Brixton Academy». NME (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. «Lana Del Rey announces intimate House of Blues shows in Anaheim, San Diego next week». Orange County Register (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. Demaria, Richie (2017 թ․ սեպտեմբերի 13). «Lana Del Rey's Sweet Sadness». Santa Barbara Independent (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. «Review: Lana Del Rey, a Character No More». The New York Times. 2017 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. «Lana Del Rey Announces New York City Shows». The Fader (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «Lana Del Rey announces Liverpool and Glasgow UK dates». NME (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. Gamp, Joe (2017 թ․ օգոստոսի 19). «Lana Del Rey announces world tour in support of chart-topping album Lust For Life». Metro (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  11. «Lana Del Rey Announces Tour». Pitchfork (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. {{cite web}}: More than one of |lang= and |language= specified (օգնություն)
  12. 12,0 12,1 «Lollapalooza Chile, Argentina, and Brasil 2018 Headliners: Pearl Jam & More». Billboard (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. 13,0 13,1 «Artistas del cartel de Estereo Picnic 2018». El Tiempo (իսպաներեն). 2017 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  14. 14,0 14,1 Waterhouse, Jonah (2017 թ․ հոկտեմբերի 16). «Lana Del Rey Releases Australia Tour Dates». Elle. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  15. 15,0 15,1 Եվրոպական մաս.
  16. «Lana Del Rey Tour 2018 Australia, Dates and Tickets». Secret Sounds. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  17. «Cat Power joining the European tour» (անգլերեն). Reddit. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  18. «Lana Del Rey Talks Next Music Video & Tour w/ Kali Uchis & Jhené Aiko | MTV News». YouTube. 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  19. «Set Design — Lana Del Rey Arena Tour 2018» (անգլերեն). Ջեյսոն Արդիզոն Ուեսթ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  20. Коули, Теренс (2018 թ․ հունվարի 14). «California dreaming with Lana Del Rey at TD Garden». The Boston Globe (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  21. Фишер, Рид (2018 թ․ հունվարի 7). «Review: Lana Del Rey rocks slow and steady at Target Center». GoMN (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին.
  22. Harris, Keith (2018 թ․ հունվարի 8). «A surprisingly down-to-earth Lana Del Rey takes her time at Target Center». City Pages (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  23. «Lana Del Rey Setlist at Target Center, Minneapolis, MN, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  24. «Lana Del Rey Setlist at United Center, Chicago, IL, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  25. «Lana Del Rey Setlist at TD Garden, Boston, MA, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  26. «Lana Del Rey Setlist at Prudential Center, Newark, NJ, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  27. «Lana Del Rey Setlist at Capital One Arena, Washington, DC, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  28. «Lana Del Rey Setlist at Spectrum Center, Charlotte, NC, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  29. «Lana Del Rey Setlist at BB&T Center, Sunrise, FL, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  30. «Lana Del Rey Setlist at Amway Center, Orlando, FL, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  31. «Lana Del Rey Setlist at Philips Arena, Atlanta, GA, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  32. «Lana Del Rey Setlist at Bridgestone Arena, Nashville, TN, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  33. «Lana Del Rey Setlistat American Airlines Center, Dallas, TX, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  34. «Lana Del Rey Setlist at Frank Erwin Center, Austin, TX, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  35. «Lana Del Rey Setlist at Waikiki Shell, Honolulu, HI, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  36. «Lana Del Rey Setlist at Riverstage, Brisbane, Australia». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  37. «Lana Del Rey Setlist at Sidney Myer Music Bowl, Melbourne, Australia». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  38. «Lana Del Rey Setlist at Qudos Bank Arena, Sydney, Australia». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  39. Շրջագայության հյուսիսամերիկյան մասի եկամուտների տվյալները՝
    • «Current Boxscore». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
    • «Current Boxscore». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
    • «Current Boxscore». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
    • «Current Boxscore». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  40. Diggs, Troy (2018 թ․ հունվարի 8). «Pop star Lana Del Rey cancels Kansas City concert» (ամերիկյան անգլերեն). WDAF-TV. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  41. «Orlando Police Thwart Lana Del Rey Kidnapping Threat» (ամերիկյան անգլերեն). Rolling Stone. 2018 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  42. «Lana Del Rey discusses kidnap attempt against her for the first time» (ամերիկյան անգլերեն). NME. 2018 թ․ փետրվարի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  43. «Lana Del Rey attacked by crazy fan» (անգլերեն). Daily Mail. 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  44. «На Лану Дель Рей напал фанат». Роккульт. 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]