Էլեկտրակիթառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրոկիթառ

Էլեկտրակիթառ, կիթառի տարատեսակ էլեկտրական պիկապներով, որոնք առաջանում են էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում առաջացող մետաղական լարերի տատանումների շնորհիվ։ Պիկապների ձայնն օգտագործվում է հատուկ ձայնային էֆֆեկտներ ստանալու նաև դինամիկներին հեշտությամբ միանալու նպատակով։ «Էլեկտրակիթառ» բառն առաջացել է «էլեկտրական կիթառ» բառակապակցությունից։

Էլեկտրակիթառները, որպես կանոն, պատրաստվում են փայտից։ Ամենատարածված նյութերն են լաստենու, հացենու, կարմրափայտ ծառի, թխկու բնափայտերը։ Գրիֆի նշագրման համար օգտագործում են պալիսանդր, սև ծառի փայտ կամ թխկու փայտ։

Առավել տարածված են վեցլարանի էլեկտրակիթառները։ Վերջիններիս դասական կառուցվածքը նման է ակուստիկ կիթառի կառուցվածքին. մի լյա ռե սոլ սի մի (E A D G B E)։ Բավական հաճախ օգտագործվում է «dropped D» կառուցվածքը, որի ժամանակ ներքին լարը ներկայանում է ռե-ն (D) և ավելի ցածր պարամետրեր (Drop C, Drop B)։ Սա օգտագործում են մետալ և ալտերնատիվ երաժշտություն նվագելիս։

Ծանոթագրություններ[խմբագրել]