Վահան Արծրունի (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Վահան Արծրունի (երաժիշտ)
Հիմնական տվյալներ
Ծնվել է 1965թ. դեկտեմբերի 5
Երկիր {{{2}}} Հայաստան Երևան
Ժանրեր կամերային երաժշտություն, աշխարհիկ և հոգևոր երաժշտության մշակումներ, պրոգրեսիվ երաժշտություն, էլեկտրոնային սիմֆո-ռոկ, World Music
Գործունեություն 27 ապրիլ 1985 - ներկա

Վահան Արծրունի (ծնվ. 5 դեկտեմբեր 1965, Երևան, Հայաստան), կոմպոզիտոր, երգիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային արժեքային համակարգ։ Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում (կամերային երաժշտությունից մինչև ռոք, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և երգչախմբային երաժշտություն), հանդես է գալիս տարբեր համերգային ծրագրերով Հայաստանում և արտասահմանում, գրում երաժշտություն կինոյի, թատրոնի և ակտուալ արվեստի ցուցադրությունների համար:

ETHNOPHONICA -1996
Sa mer Hayreniqn e - 1998
THAT'S ALL LIVE - 2002
Cruzaid - 2002
Livecuts - 2002
Komitas. Ten Revelations - 2002
Komitas.Ten Revelations DVD - 2004
BestOFF - 2005
CRUSADE 2007
EAST-WEST 2008-2009
Sacred episodes and rituals - 2009
MASHTOTS. SACRED PEARLES - 2011

Ստեղծագործություններ[խմբագրել]

  • “ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ” վոկալ-գործիքային երգաշար Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա
  • երգաշար Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա
  • երգաշար սեփական բանաստեղծությունների հիման վրա
  • “ETHNOPHONICA” սիմֆոնիկ սյուիթ
  • Գործիքային ստեղծագործություններ ռոք խմբի համար
  • Գործիքային ստեղծագործություններ ռոք խմբի, կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի համար
  • “SACRED EPISODES” Արևելքի Ասորական Եկեղեցու Սուրբ Պատարագի մշակում (ձայնի, սիմֆոնիկ նվագախմբի և մեծ երգչախմբի համար)
  • “SACRED RITUALS” Արևելքի Ասորական Եկեղեցու Սրբազան Ծեսերի մշակում (ձայնի, սիմֆոնիկ նվագախմբի, մեծ երգչախմբի և ազգային նվագարանների համար)
  • “EAST-WEST barocco-folk project” կամերային ստեղծագործությունների և մշակումների շարք
  • “ՀԱՅՈՒՀՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ” գործիքային ստեղծագործություններ և մշակումներ
  • “Ասորական ԱՅԲՈՒԲԵՆ” մանկական երգաշար (26 երգ)
  • “ՄԱՇՏՈՑ. ՍՐԲԱԶԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ” Սբ.Մ.Մաշտոցի 11 շարականների մշակումներ (ձայնի, կամերային նվագախմբի, մանկական երգչախմբի եւ փողայինների համար)

Ձայնադարան[խմբագրել]

Վահան Արծրունու ձայնա- և տեսասկավառակները հրատարակվում և վերահրատարակվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Ռուսաստանում։ Նա ակտիվ համերգային գործունեություն է ծավալում Հայաստանում, Ռուսաստանում, Միջին Ալրևելքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։

CD

  • 2011 “ՄԱՇՏՈՑ. ՍՐԲԱԶԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ”, ՀՀ
  • 2009 “SACRED EPISODES”, ԱՄՆ
  • 2009 “SACRED RITUALS”, ԱՄՆ
  • 2007 “CRUSADE”, ՌՖ
  • 2006 “ASSYRIAN WAY”, ԱՄՆ
  • 2005 “The BEST of 1996-2002”, ՌՖ
  • 2002 “That’s All LIVE”, ՀՀ
  • 2002 “CRUZAID”, Ֆրանսիա
  • 2002 “LIVE CUTS”, Ֆրանսիա
  • 2002 “ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ”, ԱՄՆ
  • 1998 “Սա մեր Հայրենիքն է”, ՀՀ
  • 1996 “ETHNOPHONICA”, ՀՀ
  • 1991 “ՆԱԽԱԲԱՆ”, ՀՀ

DVD

  • 2004 “ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ”, ՌՖ

Մասնակցություն այլ CD-ներում

Մասնակցություն այլ DVD-ներում

Երաժշտություն ֆիլմերի, թատրոնի և ցուցահանդեսների համար[խմբագրել]

Վահան Արծրունին հայտնի է է նաև կինոյի, անիմացիոն շարժանկարի, թատրոնի և ակտուալ արվեստի բնագավառներում` հեղինակ է 12 վավերագրական ֆիլմերի, 5 անիմացիոն ֆիլմերի, մնջախաղի թատրոնի (“Գիրք ծաղկանց”), բալետի (“Ներդուրս”) և բազմաթիվ ակտուալ արվեստի ակցիաների (Քիմիական անձրև, Չսերտաց դասեր, SIMULACRUM) համար գրված երաժշտությամբ։

Երաժշտություն գեղարվեստական ֆիլմերի համար[խմբագրել]

Երաժշտություն վավերագրական ֆիլմերի համար[խմբագրել]

  • 2013 “Խաչքար” - ռեժ. Լ.Քալանթար, InterNews, ՀՀ
  • 2009 “Հայուհու խորհուրդը” - բեմադրիչ` Ա. Բախտամյան, ՀՀ
  • 2009 “Բացահայտեք` Եվրոպան” – Ինտերնյուզ, ՀՀ
  • 2008 “Ախթալա” - ռեժ. Ա.Բախտամյան, ՀՀ
  • 2008 “Պղնձասար” - ռեժ. Ա.Բախտամյան, ՀՀ
  • 2008 “Ճակատագրի ճամփաներով” - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 2008 “Ռուսաստանի ասորիները” - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 2006 “Ancestral home” - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 2006 “Gates of the East” - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 2005 “Second Homeland” - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 2005 “Մի ազգի պատմության մոռացված մի էջ” - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 1997 “Idea Fix” - ռեժ. Լ.Գևորգյան, ՀՀ
  • 1995 “Զորաց Ոգի” - ռեժ. Վ.Արծրունի, ՀՀ

Երաժշտություն անիմացիոն ֆիլմերի համար[խմբագրել]

  • 2010 “Մի անգամ” - ռեժ. Ն.Մուրադյան, ՀՀ
  • 2008 “Բիթլիս” - ռեժ. Ն.Մուրադյան, ՀՀ
  • 2008 “Մումի Թրոլ” - ռեժ. Ն.Մուրադյան, ՀՀ
  • 2005 “Ամենը անցյալում է” - ռեժ. Ն.Մուրադյան, ՀՀ
  • 2004 “Ճանապարհ” - ռեժ. Ն.Մուրադյան, ՀՀ

Երաժշտություն թատրոնի և թատերականացված ներկայացման համար[խմբագրել]

Կերպարվեստի ցուցահանդեսներ և ակցիաներ[խմբագրել]

  • 2012 “ՄԱՇՏՈՑ - 1650” համատեղ պերֆորմանս գեղանկարիչ Աշոտ Ավագյանի հետ, “Աբրահամյան մշակութային կենտրոն”, ՀՀ
  • 2011 “SIMULACRUM կամ 33 տրանսֆորնացիա Վերմեերի թեմայով” վիդեո-արտ, նկարիչ` Նարեկ Ավետիսյան, ՆՓԱԿ, ՀՀ
  • 2008 “Չսերտած դասեր” ցուցահանդես, նկարիչներ Ա. Զուլումյանի և Ն. Զոլյանի մասնակցությամբ, (համադրող` Լ.Սարգսյան)

Հայաստանի Ժամանակակից Արվեստի Թանգարան,ՀՀ

  • 1999 “Քիմիական անձրև” ակցիա Կ.Ազիզյանի (ֆոտո-արտ), Վ.Արծրունու (էլեկտրական կիթառ), Ա.Մայիլյանի (վոկալ), Հ.Չոբանյանի (մնջախաղ), Լ.Հախվերդյանի (հարվածայիններ) մասնակցությամբ, ՀԱՅ ԱՐՏ մշակութային կենտրոն, ՀՀ

Հրատարակչական գործ (որպես նախաձեռնող և հրատարակիչ)[խմբագրել]

  • 2004 “ՓՇՈՒՐ ՄԸ” Կոմիտասի քնարերգության ժողովածու (խմբ. Ա.Մորիկյան)

Գնահատական[խմբագրել]

Վահան Արծրունու երաժշտությունը մշտապես կատարվել է անցած 30 տարիների ընթացքում, հնչել ռադիոյով, հեռարձակվել հեռուստաեթերից, ստացել ազգային և միջազգային մրցանակներ, արժանացել բարձր գնահատականի ազգային և արտասահմանյան մասնագետ-երաժշտագետների և մամուլի կողմից։

  • 2008 Ասորական Արևելքի Եկեղեցու Պատրիարք-Կաթողիկոս ՄարԴիկխա IV Հովվապետական Օրհնությունը ասորական հոգևոր երաժշտական ժառանգության մշակման համար
  • 2007 “Կոմիտաս. Տասը Հայտնություն” երգաշարը ընդգրկվեց հանրակրթական դպրոցի “ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ” առարկայի Պետական չափորոշիչ ծրագրի մեջ

Մրցանակներ`

  • 2005 Լավագույն երաժշտական լուծում անիմացիոն “Ճանապարհ” ֆիլմի համար,

“Լիստոպադ 2005” VII միջազգային կինոփառատոն, Մինսկ, Բելորուս

Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխություններ Հայաստանում և ԱՄՆ-ում`

  • 2004 Լավագույն Ազգային Ալտերնատիվ Ալբոմ, ԱՄՆ - “Կոմիտաս. Տասը Հայտնություն”
  • 2004 Լավագույն Ձևավորում , ԱՄՆ - “Կոմիտաս. Տասը Հայտնություն”
  • 2003 Տարվա Լավագույն Ալբոմ, ՀՀ - “Կոմիտաս. Տասը Հայտնություն”
  • 2003 “CRUZAID” ձայնասկավառակը ընդգրկվեց “MUSEA records”-ի “UN VOYAGE EN PROGRESSIF” լավագույն պրոգրեսսիվ նախագծերի եվրոպական տասնյակում, Ֆրանսիա

==Արտագին հղումներժժ