Սիքստինյան կապելլայի որմնանկարների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիքստինյան կապելլայի ինտերիերը

Ստորև ներկայացվում է Սիքստինյան կապելլայի որմնանկարների ցանկը, որոնք հեղինակել են են վերածննդի դարաշրջանի այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են՝ Միքելանջելոն, Կոզիմո Ռոսսելլին, Պիետրո Պերուջինոն, Սանդրո Բոտիչելլին, Բաջո դ'Անթոնիո Տուչչին, Դոմենիկո Գիրլանդայոն և Լուկա Սինյորելլին։

Նկարների հավաքածուն 1984 թվականին ընդգրկվել է Իտալիայում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես Վերածննդի դարաշրջանը բնութագրող հուշարձանախումբ։

Պատերի որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պազզիի դավադրությունից երկու տարի անց Հռոմի պապի և Լորենցո Մեդիչիի միջև մտերմության հաստատումից հետո Ֆլորենցիայի մի խումբ արվեստագետներ հրավիրվել են Հռոմ, որտեղ 1481-1483 թվականներին Ումբրյան վարպետների հետ զարդարել են Սիքստինյան մատուռի պատերը։ Այս որմնանկարները պարունակել են բազմաթիվ դիմանկարներ։ Սկզբնապես եղել է 16 որմնանկար, որոնցից պահպանվել են 12-ը։

# Պատկեր Անուն Նկարիչ Տարեթիվ Լրացուցիչ տվյալներ
1 Ահեղ դատաստան Ահեղ դատաստան Միքելանջելո 1535-1541 թվականներ «Ահեղ դատաստանում» Միքելանջելոն փոքր-ինչ հեռացել է ավանդական պատկերագրությունից։ Պայմանականորեն կոմպոզիցիան կարելի է բաժանել երեք մասի[1].
  • վերին մաս (լյունետներ)՝ թռչող հրեշտակներ Քրիստոսի չարչարանքները պատկերող դրվագներով,
  • կենտրոնական մաս՝ Քրիստոսը և Մարիամ Աստվածածինը շրջապատված բարությունը խորհրդանշող կերպարներով,
  • ստորին մաս՝ Ապոկալուպիսի շեփորներով խաղացող հրեշտակներ, մահացածների հարությունը, փրկվածների երկինք բարձրանալը և մեղավորների դժոխք ընկնելու դրվագներ։

«Ահեղ դատաստանում» կերպարների քանակը շուրջ չորս հարյուրի է հասնում։ Պատկերների բարձրությունը 155 սմ-ից մինչև 250 սմ է[2]։

Հիսուսի պատմություններից (հյուսիսային պատ)[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Անուն Նկարիչ Տարեթիվ Լրացուցիչ տվյալներ
1 Քրիստոսի մկրտություն Քրիստոսի մկրտությունը Պիետրո Պերուջինո 1482 թվական «Քրիստոսի մկրտություն» որմնանկարը գտնվում է խորանի աջ կողմում՝ պատից առաջինը, որի դիմաց գտնվում է Պերուջինոյի «Մովսեսի վերադարձը Եգիպտոս» որմնանկարը[3]։

Որմնանկարի կառուցվածքը սիմետրիկ է, ինչը բնորոշ է Պերուջինոյի գործերին։ Կենտրոնում գտնվում է Հորդանան գետը, որի ջրի մակարդակը հասնում է Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի ծնկներին։ Հովհաննեսն անցկացնում է Քրիստոսի մկրտության արարողությունը։ Սուրբ Հոգին, որն այստեղ պատկերված է աղավնու կերպարով, իջնում է երկնքից։ Այն ուղարկված է Աստծո կողմից, որը պատկերված է լուսավոր ամպի մեջ՝ շրջապատված քերովբեներով և սերաֆիմներով։ Որմնանկարում պատկերված լանդշաֆտը ներառում է խորհրդանշական տեսարան Հռոմից, որը ճանաչելի է Հաղթական կամարի, Կոլիզեումի և Հռոմեական պանթեոնի պատկերներով։ Բարակ ծառերը բնորոշ են Ումբրի դպրոցին, որին պատկանում է Պերուջինոն[3][4]

2 Քրիստոսի գայթակղությունները Քրիստոսի փորձությունները Սանդրո Բոտիչելլի 1482 թվական Որմնանկարը պատկերում է Ավետարանի երեք դրվագներ։ Մակագրությունն է՝ լատին․՝ TEMPTATIO IESU CHRISTI LATORIS EVANGELICAE LEGIS:

Որմնանկարի վերևի հատվածում պատկերված է Քրիստոսի գայթակղության փորձի երեք տեսարան[5][6]։

  1. Որմնանկարի ձախ կողմում քողարկված սատանան համոզում է պահք պահող Հիսուսին քարերը հացի վերածել և բավարարել իր քաղցը։
  2. Կենտրոնական հատվածում ներկայացված է, թե ինչպես է սատանան փորձում է ստիպել Հիսուսին ցատկել Երուսաղեմի տաճարի վերևից, որպեսզի իմանա արդյոք Աստծո խոստումը, որ նրան կպաշտպանեն հրեշտակները ճի՞շտ է, թե՞ ոչ։
  3. Որմնանկարի աջ կողմում լեռան գագաթին սատանան Հիսուսին երկրային հարստություն և աշխարհին տիրելու զորություն է խոստանում, եթե նա մերժի Աստծուն և երկրպագի իրեն։ Հիսուսը սատանայի առաջարկները մերժում է, իսկ հրեշտակները գալիս են որպիսի ծառայեն Աստծո որդուն։

Առաջին պլանում բորոտությունից բուժված մի երիտասարդ գալիս է Տաճարի քահանայապետի մոտ, որպեսզի հայտարարի իր «մաքրության» մասին[7]։ Քահանայապետը խորհրդանշում է Մովսեսը, իսկ երիտասարդը ներկայացնում է Հիսուսին, ով հանուն մարդկության զոհաբերել էր իրեն և հարություն առել[5]։

3 Առաջին առաքյալների կոչումը Առաջին առաքյալների կոչումը Դոմենիկո Գիրլանդայո 1481-1482 թվականներ Որմնանկարի կենտրոնական մասում պատկերված է լեռնային լիճ։ Ձախ կողմում ներկայացված են Պետրոս և Անդրեաս ձկնորսներն պահին, երբ Հիսուսը, կանգնած լինելով ափին, նրանց կանչեց իր մոտ։ Որմնանկարի աջ հատվածում՝ լճի հակառակ ափին, պատկերված է Ավետարանում նկարագրված մեկ այլ դրվագ, երբ Հիսուսը Պետրոսի և Անդրեասի հետ կանչում է Հովհաննեսին և Հակովոսին, ովքեր լճի ափին նորոգում էին ձկնորսական ցանցը[8]։

Առաջին պլանում պատկերված են Պետրոսն ու Անդրեասը, ովքեր կրում են իրենց ավանդական գույներով թիկնոցները (դեղին կամ նարնջագույն՝ Պետրոսի համար, կանաչ՝ Անդրեասի համար)։ Նրանք պատկերված են ծնկի իջած Հիսուսի առջև, ով իրականացնում է օրհնման արարողություն։

Որմնանկարի ձախ կողմում գտնվող սպիտակամորուք տղամարդը հավանաբար Կոստանդնուպոլսի գիտնական է։ Անմիջապես Հիսուսի ետին պլանում պատկերված տղամարդը Դիոտիսալվի Ներոյին է, ով ապաստան էր ստացել Հռոմում Պիերո դի Կոսիմո դե Մեդիչիի դեմ դավադրության ձախողումից հետո։ Աջ կողմում պատկերված է ևս մեկ հայտնի անձնավորություն՝ Հովհաննես Արգիրոպելեն, ով Կոստանդնուպոլսից փախել է Ֆլորենցիա, այնուհետև ժանտախտի պատճառով տեղափոխվել Հռոմ[9]։

4 Լեռան քարոզ Լեռան քարոզ Կոզիմո Ռոսելլի 1481-1482 թվականներ Որմնանկարը բաղկացած է Ավետարանի մի քանի դրվագների նկարագրումից։ Որմնանկարի կենտրոնում Հիսուսը պատկերված է առաքյալներով շրջապատված։ Նա մարդկանց քարոզում է իր ուսմունքի վարքականոնը[10][11]։

Որմնանկարի աջ հատվածում Հիսուսը, պատկերված առաքյալների և մարգարեների շրջապատում, բուժում է բորոտին։ Ձախ մասում ներկայացված սև գլխարկով տղամարդը հավանաբար հենց ինքը` Ռոսսելլին է[10][12]։

Ըստ Վազարիի՝ այս որմնանկարում հատկապես հաջող է քաղաքը պատկերող դրվագները, որոնք պատկանում էին Ռոսսելլիի աշակերտի՝ Պիեռո դի Կոզիմոյի, վրձնին[10]։

5 Բանալիների հանձնումը Պետրոս առաքյալին Բանալիների հանձնումը Պետրոս առաքյալին Պիետրո Պերուջինո 1481-1482 թվականներ Որմնանկարում պատկերված է Հիսուսի պատմություններից մի քանի դրվագ, որը նկարագրված է Մատթեոս ավետարանիչի կողմից գրված ավետարանի 16-րդ գլխում, որտեղ Հիսուսը Պետրոսին է հանձնում երկնքի դարպասների բանալիները՝ խորհրդանշելով մեղքերն ազատելու և դրախտ տեղափոխելու նրա ուժը։ Առաջնային հատվածում խիտ շարքով երկու խմբի բաժանված բազմությունն է, որի մեջ հիմնականում առաքյալներն են (ներառյալ Հուդան, ով կանգնած է Հիսուսի կողմից ձախից հինգերորդը)։ Հիսուսը ոսկե և արծաթե բանալիները հանձնում է ծնկի եկած Պետրոսին։ Երկրորդ խումբը բաղկացած է հեղինակի ժամանակակիցներից (ներառյալ հենց նկարիչը՝ աջ եզրից հինգերորդը)[13][14]։

Հիսուսի կյանքից ևս երկու տեսարան պատկերված է ետնամասում։ Ձախ կողմում կեսարյան կեսարն է[15], աջ կողմում՝ Քրիստոսի քարկոծում[16][17] դրվագները։

6 Խորհրդավոր ընթրիք Խորհրդավոր ընթրիք Կոզիմո Ռոսելլի Բիաջո դ'Անտոնիո Տուչի 1481-1482 թվականներ Ընթրիքը տեղի է ունենում պայտաձև սեղանի շուրջ։ Հիսուսը նստած է սեղանի կենտրոնում, իսկ առաքյալները՝ նրա երկու կողմերում։ Հուդան պատկերված է խմբից անջատված՝ մեջքով դեպի դիտորդը։ Որմնանկարում պատկերված է այն պահը, երբ Հիսուսը հայտարարում է, որ իր աշակերտներից մեկը դավաճանելու է իրեն[18]։

Որմնանկարում սեղանը դատարկ է։ Միայն Հիսուսի առջև է դրված բաժակ։ Ճոխ հագուստով երկու զույգ գործիչներ պատկերված են որմնանկարների անկյուններում։ Ձախ կողմում պատկերված են հեղինակները՝ Կոսիմո Ռոսսելլին և Բաջո դ'Անթոնիո Տուչչին[19]։

Սեղանի ետնամասի երեք պատուհաններին պատկերված են ևս երեք տեսարաններ՝ Քրիստոսի կյանքից.

  1. Աղոթք բաժակի համար[20],
  2. Հիսուս Քրիստոսի ձերբակալությունը[21],
  3. Հիսուս Քրիստոսի խաչելությունը[22]։

Այս երեք տեսարանները պատկանում են Բաջո դ'Անթոնիո Տուչչիի վրձնին[19]։

Մովսեսի պատմություններից (հարավային պատ)[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Անուն Նկարիչ Տարեթիվ Լրացուցիչ տվյալներ
1 Մովսեսի Որդու թլփատությունը Մովսեսի որդու թլփատությունը Պիետրո Պերուջինո 1482 թվական Որմնանկարով ներկայացված է Մովսեսի պատմությունը։ Վերջինը պատկերված է խորանի մոտ (ձախից առաջինն է)։

Մովսեսը պատկերված է կենտրոնում (ինչպես մյուս որմնանկարներում կրում է դեղին և կանաչ հագուստ)։ Հրեշտակը հայտնում է նրան, որ պատրաստվում է թլփատել նրա որդի Եղիազարին՝ ի նշան Տիրոջ և հրեաների միջև դաշինքի։ Որմնանկարի դիրքը հատուկ է ընտրված․ Օգոստինոսը, ինչպես նաև վաղ քրիստոնյա այլ հեղինակներ, մկրտությունը համարում էին «հոգևոր թլփատություն»։ Արարողությունը պատկերված է աջ կողմում։ Ներկաների թվում է Մովսեսի կինը՝ Սեպֆորան[23]։

2 Մովսեսի փորձությունները Մովսեսի փորձությունները Սանդրո Բոտիչելլի 1482 թվական Որմնանկարում պատկերված է «Ելք» գրքում ներկայացված Մովսեսի կյանքի դրվագներից։ Աջ հատվածում պատկերված է, թե ինչպես է Մովսեսը սպանում եգիպտացի վերակացուին, ով ծաղրում էր հրեաներին։ Այնուհետև նա հեռանում անապատ[24]։ Կենտրոնում Մովսեսը վտարում է հովիվներին, որոնք չէին թողնում Իոֆորի դուստրերին մոտենալ ջրհորին։ Դուստրերի մեջ էր նաև Մովսեսի ապագա կինը՝ Սեպֆորան[25]։ Վերին ձախ անկյունում պատկերված տեսարանում Մովսեսը հանում է իր կոշիկները[26] և լսում Եգիպտոս վերադառնալու և ժողովրդին ազատելու մասին Աստծո հրամանը[27]։ Որմնանկարի ձախ ստորին անկյունում ներկայացված է Մովսեսի առաջնորդությամբ հրեաներին դեպի Ավետյաց երկիր տանելու տեսարանը։
3 Կարմիր ծովի անցուղի Կարմիր ծովի անցուղի Կոզիմո Ռոսսելլի 1482 թվական Երկրորդ պլանի աջ հատվածում պատկերված է, թե ինչպես են Մովսեսը և Ահարոնը խնդրում փարավոնին ազատել հրեաներին ստրկությունից։ Աջ կողմում Կարմիր ծովի ջրերում եգիպտացի զինվորների խեղդվելու տեսարանն է։ Ծովի միջով բացված ճանապարհն արդեն փակվել էր, քանի որ հրեաներն անցել էին։ Կենտրոնում պատկերված սյունը, ինչպես նաև փոթորիկը եգիպտացիներին ահաբեկելու համար էին[28]։

Արևի ճառագայթներն ու ծիածանը խորհրդանշում են հրեաների վերահաս ազատագրումը ստրկությունից։

Ձախ հատվածում պատկերված են այն հրեաները, ովքեր Մովսեսի առաջնորդությամբ հատել են ծովը։ Մովսեսի կողքին՝ լարային գործիք նվագելիս, պատկերված է Միրիամը։

4 Ծագում Սինա լեռից Ծագում Սինա լեռից Կոզիմո Ռոսսելլի 1482 թվական Որմնանկարի վերին կենտրոնական հատվածում Մովսեսը պատկերված է ծնկաչոք, որպեսզի ստանա Յահվեի կողմից պատվիրանները։ Յահվեն պատկերված է հրեշտակների շրջապատում՝ լուսավոր ամպի մեջ։ Նրանից քիչ հեռու քնած վիճակում պատկերված է Հիսուսը։ Ձախ հատվածում պատկերված է Մովսեսը պատվիրանները հրեաներին բերելիս։ Ետին պլանում ոսկե հորթի արձանով խորանն է, որտեղ հրեաներից ոմանք երկրպագում են նրան[29]։ Առաջին պլանում պատկերված է, թե ինչպես է զայրացած Մովսեսը կոտրում պատվիրանները[30]։ Աջ կողմում պատկերված է կռապաշտներին պատժելու տեսարանը։ Ձախ կողմում պատկերված է Մովսեսը՝ լուսե պսակը գլխին պատվիրաններները ստանալու պահին[31][32][33]։
5 Կորխի որդիների պատիժ Կորխի որդիների պատիժ Սանդրո Բոտիչելլի 1480-1482 թվականներ Որմնանկարի հիմնական բովանդակությունը ղևտացիների ապստամբությունն է Մովսեսի և Ահարոնի իշխանության դեմ։ Առաջին պլանում պատկերված են Մովսեսն և Հիսուս, որոնց ապստամբները փորձում են քարկոծել։ Տեսարաններից մեկում ներկայացվում է, թե ինչպես է Մովսեսը վտարում Կորային և այլ դավադիրներին։ Ձախ հատվածում պատկերված է երկրակեղևի բացվելը և դավադրության առաջնորդների՝ ընդերքում ընկնելը։ Կամարաձև գրությունն է՝ Nemo sibi assumat honorem nisi vocatus a Deo tamquam Aaron, ինչը թարգմանաբար նշանակում է «Ոչ ոք չի համարձակվում ստանձնել զոհաբերության պատիվը, եթե նա չի ընտրված Աստծո կողմից ինչպես Ահարոնը»[34][35][36]։
6 Մովսեսի մահը և ժառանգությունը Մովսեսի մահը և ժառանգությունը Լուկա Սինյորելլի 1481-1482 թվականներ Որմնակնարը ներկայացնում է հրեշտակի կողմից Նեբո լեռան վրա գավազանի հանձնումը Մովսեսին, թույլ է տալիս նրան առաջնորդել հրեաներին դեպի Ավետյաց երկիր։ Հաջորդ դրվագում պատկերված է գավազանը ձեռքին Մովսեսի իջնելը լեռից։

Առաջին պլանում պատկերված է 120-ամյա լուսե պսակը գլխին Մովսես, ում մի ձեռքում գավազանն է, իսկ մյուսում՝ գիրք։ Նրա ոտքերի մոտ Ուխտի Տապանակն է, որի մեջ դրված են Ուխտի պատվիրաններն ու մանանայով անոթը[37][38]։

Որմնանկարի ձախ մասում պատկերված է Մովսեսի առաջ ծնկի եկած Հիսուսը, ում Մովսեսնը հանձնում է գավազանը։ Լուկա Սինյորելլին իրեն պատկերել է իր իսկ պատկերած որմնանկարում։ Ձախ կողմում գտնվող երրորդ անձը նա է, ով ունի թխահեր է և հագին ունի կապույտ հագուստ[39]։ Որմնանկարի ձախ վերին հատվածում պատկերված է սգացող հրեաներով շրջապատված մահացած Մովսեսի մարմինը[37]։

Առաստաղի որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիքստինյան կապելլայի որմնանկարների դասավորվածությունը

Սիքստինյան կապելլայի առաստաղի որմնանկարների հեղինակն է Միքելանջելոն։ Հին և Նոր Կտակարանների միջև կապն արտացոլված է առաստաղի որմնանկարներում։

Ինը կամարակապի կենտրոնական մասում պատկերված որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմանկարները դասակարգված են ժամանակագրական կարգով՝ սկսած խորանի պատից[40]։ Միքելանջելոն աստվածաշնչյան պատմությունները նկարել է կամարակապի կենտրոնում։

# Պատկեր Անուն Տարեթիվ Լրացուցիչ տվյալներ
1 Լույսի բաժանում խավարից Լույսի բաժանում խավարից 1512 թվական Աստված, ով պատկերված էր ձեռքերը դեպի վեր բարձրացրած, զբաղեցնում է որմնանկարի կենտրոնական հատվածը։ Նրա շուրջը պատկերված են չորս Իգնուդին երիտասարդներ և երկու մեդալիոններ[41]։

Չորս Իգնուդիները ներկայացնում են օրն ու գիշերը, որոնք արտացոլում են լույսի և խավարը։ Աստծո աջ ձեռքի կողքին գտնվող Իգնուդինը (մութ կողմերից) պատկերված է այնպես, որ կարծես արթնանում է քնից։ Աստծո ծնկի տակ գտնվող Իգնուդինն իր ուսերին կրում է կաղնու ծանր փունջ։ Աստծո ձախ ձեռքի կողքին գտնվող Իգնուդինը քած է և հանդիսանում է գիշերային ժամի խորհրդանիշ[42]։

2 Արևի, լուսնի և բույսերի ստեղծում Արևի, լուսնի և բույսերի ստեղծում 1511-1512 թվականներ Միքելանջելոն պատկերել է Արարչի երկու հաջորդական տեսարաններ։ Առաջինում Աստված Երկիր բույսերին կյանք տալու համար պարզում է աջ ձեռքը[43][44]։ Ուժգին քամուց ծածանվում է Աստծո մազերն ու մորուքը։ Երկու դինամիկ պատկերները լրացնում են իրար, որտեղ գերակշռող է բնության արարման տեսարանը։

Այս որմնանկարը տպագրվել է Վատիկանի 1994 թվականի հրատարակության, ինչպես նաև 1975 թվականի Հնդկաստանի նամականիշների վրա։

3 Հողի բաժանումը ջրից Հողի բաժանումը ջրից 1511-1512 թվականներ Որմնանկարում Աստված պատկերված է հրեշտակներով շրջապատված, որոնք բռնված էին նրա թիկնոցից։ Ետնամասում երկինքը պատկերված է շատ պարզ[45]։

Որմնանկարում Աստված պատկերված է դեպի դիտորդն ուժեղ քայլքով՝ պերճախոս և հրամայական հայացքով։ Նրա հայացքը կենտրոնացած է իր կողմից արարված օբյեկտի վրա[46]։

4 Ադամի արարում Ադամի արարումը 1511 թվական Անթև հրեշտակներով շրջապատված անսահման տարածությունում գտնվում է Աստված։ Մի ձեռքն ուղղված է դեպի Ադամը և գրեթե դիպչում է նրա ձեռքին։ Կանաչ ժայռի վրա պառկած Ադամի մարմինն աստիճանաբար սկսում է շարժվել։ Ամբողջ կոմպոզիցիան կենտրոնացված է երկու ձեռքերի ժեստերի վրա։ Աստծու ձեռքը նրան իմպուլս է տալիս, իսկ Ադամն ընդունում է դա՝ իր ամբողջ մարմնին էներգիա տալով[47]։ Նկարում նրանց ձեռքերը չեն դիպչում, ինչը Միքելանջելոն մեկնաբանում է, որ դա նշանակում է աստվածային և մարդկային կապի անհնարությունը։ Աստծու կերպարը, ըստ նկարչի, ոչ թե հիանալի սկիզբ է, այլ հսկայական ստեղծագործական էներգիա։ Ադամի կերպարում նա ընդգծել է մարդկային մարմնի ուժը և գեղեցկությունը։ Փաստացիորեն մեր առջև ոչ թե ներկայացված է մարդու արարումը, այլ այն դրվագը երբ Աստված մարդուն տալիս է հոգի, տենչ դեպի աստվածայինը և ծարավ գիտելիքի հանդեպ[48]։
5 Եվայի արարում Եվայի արարումը 1510 թվական Միքելանջելոն մինչև Եվայի արարումը պատկերելը նախ Արարչի պատկերը[49]։

Ադամն ընկած է ձախ անկյունում, իսկ Աստված՝ կրելով մանուշակագույն ընդարձակ թիկնոց, կանգնած է նրա դիմաց (մնացած որմնանկարներում Աստված միշտ թռիչքի մեջ է)։ Բարձրացնելով աջ ձեռքն՝ Աստված արարում է Եվային[50]։

Ադամի մարմինը զուգահեռ է ժայռոտ գագաթին և աստվածային բազուկին, իսկ Եվայի մարմինը հայտնվում է որպես Ադամի ձգված բազուկի շարունակություն։

Որմնանկարում կերպարների գլուխները գտնվում են միևնույն առանցքի վրա։

6 Առաջնային մեղք և դրախտից վտարում Առաջնային մեղք և դրախտից վտարում 1510 թվական «Բարու և չարի» ծառով որմնանկարը բաժանվում է։ Ձախ հատվածում պատկերված է Մեղքի տեսարանը, որտեղ օձը մասամբ վերածվել է քնքուշ և մերկ դիցուհու։ Նա Եվային համոզում է օգտվել արգելված պտուղից[51]։

Եվ՛ Ադամը, և՛ Եվան պատկերված են մերկ և մկանոտ[52]։

Որմնանկարի աջ հատվածում հրեշտակը՝ սուրը ձեռքին, Երկրային Դրախտում հետապնդում է Ադամին և Եվային։ Այստեղ նրանք պատկերված են ծերացած։ Լանդշաֆտը դառնում է մերկ և չոր, ի տարբերություն Դրախտի այգու[53]։

7 Նոյի զոհաբերությունը Նոյի զոհաբերությունը 1508-1510 թվականներ Ջրհեղեղից տապանով փրկվելուց հետո Նոյ կազմակերպում է զոհաբերություն՝ խաղաղություն հաստատելով Աստծո հետ[54]։

Որմնանկարում կենտրոնում պատկերված է զոհաբերության տեսարանը։ Նոյի ուղեկիցները՝ կենդանիների հետ միասին, համախմբվել են նրա շուրջ։ Նոյի աջ և ձախ կողմերում պատկերված են կանայք, որոնցից մեկը տարեց է, իսկ մյուսը երիտասարդ։ Երիտասարդ կինը պատկերված է կանաչ գույնի հագուստով։ Նա օգնում է ջահով վառել կրակը, սակայն միաժամանակ մի ձեռքով նա պաշտպանվում էր կրակից[55]։

8 Մեծ ջրհեղեղ Մեծ ջրհեղեղ 1508 թվական Ջրհեղեղը տեսարանը ներկայացնում է Քրիստոսի մկրտությունը։ Ինչպես մկրտության ջուրը մաքրում է մարդու մեղքերը, այնպես էլ ջրհեղեղի ջուրը մաքրեց աշխարհը մեղավորներից[56]։

Որմնանկարում պատկերված են մոտ վաթսուն մարդկանց կերպարներ։ Կերպարները տարածվում են անկյունագծով հաղորդելով հեռանկարային խորություն որմնանկարին։ Մարդկությունը որմնանկարում բաժանվում է երեք խմբի։ Արդարները փրկությունը գտնում են տապանում (հետևաբար՝ Եկեղեցում)։ Նախատող խումբը փորձում է հարձակվել նրանց վրա, իսկ մնացած մարդիկ, որոնք չնայած չարիք չէին, կորչում են աշխարհում՝ իրերի հետ կապվածության պատճառով։ Նրանք այն մարդիկ էին, որոնք ապաստան փնտրեցին չոր հողի վրա[57]։

Տեսարաններից մեկում նավակի վրա պայքարող մարդկանց խումբ է պատկերված։ Նրանք պայքարում են միմյանց և ուրիշների դեմ՝ չթողնելով այլոց մտնեն նավակը կամ խորտակեն այն։

Մեծ նավակին վրա իջել էր Սուրբ Հոգու աղավնին, իսկ Նոյը նայում է դեպի արևի ճառագայթների աստվածային նշանը[58]։

9 Նոյի հարբեցողությունը Նոյի հարբեցողությունը 1508 թվական Որմնանկարի ձախ հատվածում պատկերված է հողագործությամբ զբաղվող Նոյը[59]։

Որմնանկարի միջնամասում Նոյը պատկերված է մերկ[60]։ Նրա կերպարը նման է Ադամի ստեղծման որմնանկարում Ադամի պատկերված կերպարին։ Սեմը խուսափում է նայել հորը և ծածկում է կապույտ թիկնոցով։ Քեմը և Հաբեթը միմյանց միջև վիճում են, թե ինչ է պատահել իրենց հոր հետ։ Միքելանջելոն որմնանկարում երեք որդիներին պատկերել է մերկ՝ միայն թիկնոցներով[59]։

Տասներկու մարգարեների և սիբիլլաների որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Անուն Տարեթիվ Լրացուցիչ տվյալներ
1 Զաքարիա Զաքարիա 1508 թվական Զաքարիան պատկերված է մարմարե գահին նստած, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ ZACHERIAS[61]:

Որմնանկարում նա նայում է ձեռքերում գտնվող մարգարեության թղթերին[61][62]։

Թիկունքի երկու երեխայի հայացքներն դեպի հատորն է։ Նրանք պատկերված են ոսկեգույն մազերով[61]։

Դռան վերևում որմնանկարի առկայությունն պատահական չէ։ Զաքարիան իր մարգարեություններում նկարագրում էր Քրիստոսի մուտքը Երուսաղեմ[63]։

2 Ջոել Ջոել 1508-1510 թվականներ Որմնանկարում պատկերված է Ջոելը, որը եբրայերեն Աստվածաշնչի մարգարեներից է։ Պատկերված է մարմարե գահին նստած, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ JOEL[64]:

Մարգարեի դեմքն արտահայտում է իմաստություն, արհամարհանք և ուժ միաժամանակ։ Ձեռքերում գլանաձև բացվող թուղթը միայն ուժեղացնում է իմաստության այս զգացումը[64][65]։

3 Դելֆիկա Դելֆիկա 1500 թվական Դելֆիկան պատկերված է նստած է մարմարե գահի վրա, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ DELPHICA[54][66]:

Անհանգստացած է մարգարեությունից նրա մարմինը թեքված է դեպի ձախ, իսկ գլուխը՝ աջ։ Դեմքին զարմանքի արտահայտություն է։ Պատկերված է բաց կանաչ հագուստով՝ կապույտ-նարնջագույն թիկնոցը մեջքին[66]։

Դելֆիկայի դեմքը շատ նման է Մադոննայի դեմքին, որին պատանեկության տարիներին նկարել էր Միքելանջելոն։ Կամարակապում ամենաերիտասարդ և ամենագեղեցիկ մարգարեուհին է[66]։

Ետնամասում կանգնած երեխաներից մեկը նայում է մարգարեություն պարունակող գրքին[66]։

4 Էրիթրեա Էրիթրեա 1508-1510 թվականներ Էրիթրեան պատկերված է նստած է մարմարե գահի վրա, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ ERITHRAEA[67]:

Միքելանջելոն Էրիթրեային պատկերել է շրջվելիս, գրեթե հոգնած։ Թողնելով մարգարեությունների մեծ էջերն Էրիթրեան հենվում է կապույտ կտորի տակ ծածկված մեկ այլ կտորի։ Որմնանկարում նրա հայացքն ուղղված է մեկ այլ մարգարեի՝ Էզեկիելի ուղղությամբ, որն իր հերթին նայում է նրան։ Կնոջ տղամարդկային կառուցվածքն արտացոլվում է հզոր, երկար և մկանային ձեռքերով։ Նրան ծածկող տարբեր գույների կտորների օգտագործումը՝ կանաչ և նարնջագույն շեշտադրվող երանգներով, ստեղծում են նուրբ քրոմատիկ ազդեցություն։ Նա կրում է սպիտակ երանգի կտոր, որը փակվում է կարմիր հագուստով`բազմագույն զարդարանքներով[67][68]։

Էրիթրեայի հետևում երկու օգնականներից մեկը լույս է վառում ջահով (աստվածանման խորհրդանիշ), մինչդեռ երկրորդը՝ ստվերում, ճզմում է աչքերը, կարծես նոր էր արթնացել՝ խորհրդանշելով գիտությամբ լուսավորված հոգու արթնանալու ազդեցությունը[67]։

5 Իսայահ Իսայահ 1508-1512 թվականներ Իսայահը պատկերված է նստած է մարմարե գահի վրա, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ ESAIAS[69]:

Իսայահը պատկերված է այնպես, կարծես նոր էր դադարել կարդալ գիրքը, որը նա դրել էր ձախ թևի տակ։ Դեմքի տագնապալի արտահայտությամբ նա գլուխը թեքել է իր թիկունքում գտնվող երեխայի ուղղությամ[70]։ Ներքին լարվածություն կա, որն արտահայտվում է մռայլ ճակատին և վերջույթներում՝ մինչև խաչված ոտքերը։ Նրա մաշկի երանգը դեղնավուն է, արծաթագույն շողացող արտացոլումներով, գերակշռող վարդագույն հագուստով[69]։

6 Էզեկիել Էզեկիել 1511 թվական Էզեկիելը պատկերված է մարմարե գահին նստած, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ EZECHIEL[71]:

Էզեկիելը ներկայացված է որպես կենսախինդ ալեհեր, որն առանձնանում է թեթև ֆոնի վրա վառ կարմիր զգեստով։ Նա իր ձախ ձեռքի մեջ պահում է գլանաձև ոլորված մարգարեության թուղթը[71][72]։

Դեմքով կտրուկ թեքված է դեպի երկու երեխաներից մեկի ուղղությամբ, որը մատնանշում է Եվայի արարման տեսարանը։ Նրա դեմքի արտահայտությունը կարծես հուզմունք արտահայտի, իսկ ձեռքի ժեստով կարծես ուզում է ցույց տալ իր մարգարեությունների ճշմարտացիությունը[71]։

Իրականում Էզեկիել մարգարեն կապված է Մարիամ Աստվածածնի որդու Հիսուս Քրիստոսի ծնվելու կանխատեսման հետ։ Դեմքի պրոֆիլը նկարված է մեծ ճշգրտությամբ, խայտաբղետ լույսով։ Կատարելիության գագաթնակետին է հասնում հզոր ոտքերի և անատոմիական առանձնահատկությունների միջոցով (ձեռքերից մինչև ցլի պարանոց, ուժեղ ոտքերից մինչև գլուխ)[71]։

7 Կումանալ Կումանա 1511 թվական Կումանան պատկերված է մարմարե գահին նստած, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ CVMAEA[73]:

Տաճարի կենտրոնական մասում որմնանկարի դիրքը պայմանավորված է Կումանայի հիմնական մարգարեության հետ, որի մասին պատմել է Վերգիլիոսը Բուկոլիի 4-րդ էկլոգում։ Այնտեղ հայտարարվել է Օկտավիանոս Օգոստոսի թագավորության ժամանակ Աստծո երեխայի ծննդյան մասին։

Կումանան Միքելանջելոյի կողմից ներկայացվում է որպես ծեր կին` հսկա և առնական (հատկապես առաջին պլանի մկանային մերկ բազուկը), մուգ գույնի երեսով և կնճռոտ դեմքով։ Ի տարբերություն ոտքերի որովայնը շրջված է դեպի ձախ, ձեռքերում նա բաց է պահում մարգարեության գիրքը[73][74]։

Դեմքի լուրջ և կենտրոնացած հայացքով նա վերծանում է սուրբ գրությունների իմաստը։ Ետնամասում երկուերեխաների աչքերը ևս հառած են բաց գրքին[73]։

Քրոմատիկ տեսանկյունից նրա վերարկուի տաք նարնջագույն երանգները հավասարակշռված են գունային կապույտով և գրքի կանաչով` դրանով իսկ ստեղծելով հիանալի ներդաշնակություն[73]։

8 Պերսիկա Պերսիկա 1511-1512 թվականներ Պերսիկան պատկերված է մարմարե գահին նստած, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ PERSICHA[75]:

Որմնանկարում պատկերված է որպես տարեց կին, ում գլուխը թեքված է դեպի ետ։ Նա ուշադիր կարդում է դեմքի դիմաց պահված մարգարեության գիրքը[75][76]։

Ետնամասի երկու երեխաներից առաջինը ծածկված է կարմիր թիկնոցով։

Մարգարեուհու հագուստի պայծառ գույները պայծառություն են հաղորդում նրան, որն ամենից շատ առանձնանում է անձեռոցիկանման բազմաթիվ ծալքերով՝ ջրային կանաչի և սաղմոնի վարդագույնի միջև։ Անատոմիական տեսակետից, կինն ունի հզոր և առնական կառուցվածք։ Ինչպես Միքելանջելոյի վերարտադրած բոլոր կանայք, նա ունի տղամարդկային մկաններ[75]։


9 Դանիել Դանիել 1511-1512 թվականներ Դանիելը պատկերված է մարմարե գահին նստած, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ DANIEL[77]:

Դանիելը պատկերված է իր ոտքերի վրա պահած մի մեծ գիրք կարդալիս։ Գիրքն իր մեջքին ջանասիրաբար պահում է մերկ երեխան։ Հայացքն այլայլվում է մարգարեությունը կարդալիս։ Նրա դեմքը ցույց է տալիս ուժեղ ներքին խանգարման նշաններ[77]։

Հագուստն ունի պայծառ գունային երանգներ (մանուշակագույն, կանաչ, կապույտ, դեղին և սպիտակ), որը հաճախ ընդգծվում է խորը ծալքերում[77]։

Միքիլանջելոն որմնանկարում ընդգծել է որոշ անատոմիական մասեր, ինչպիսիք են մարգարեի թևը կամ նրա հսկա ոտքը, որոնք նրան տալիս են աշխուժություն։ Երկրորդ օգնականը կանգնած է նրա հետևից և հայացք է գցում մարգարեի գործին։ Նրա դեմքի արտահայտության մեջ կոպտություն է նշմարվում[77]։

10 Երեմիա Երեմիա 1512 թվական Երեմիան պատկերված է մարմարե գահին նստած, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ HIEREMIAS[78]:

Երեմիան պատկերված է մուգ մաշկով ալեհեր, ում դեմքին մտահոգություն է արտահայված[78]։

Արմունկով ծնկին հենվելով նա ձեռքով պահում է գլուխը։ Ոտքերը միահյուսված են։ Որոշ գիտնականներ մտածում են, որ կնճռոտ դեմքի, մորուքի ու մազերի երանգը նման է Միքելանջելոյին (հնարավոր է նրա ինքնանկարը լինի[78]):

Օգնականները, որմնանկարների եզակի դեպքերից են, որտեղ ոչ թե երկու երեխաներ են պատկերված, այլ այդ ժամանակաշրջանի հագուստով երկու մեծահասակ։ Մուգ կարմիր գլխարկովը տղամարդն է, իսկ կինը՝ սպիտակ հյուսով և բաց կանաչ հագուստով։ Կնոջ կերպարը սգո ուժեղ արտահայտիչությամբ է պատկերված[78]։

11 Լիբիկա Լիբիկա 1512 թվական Լիբիկան պատկերված է մարմարե գահին նստած, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ LIBICA[79]:

Լիբիկան որմնանկարում պատկերված է ոտքի կանգնելիս։ Ոտքերը, ոտքերի կոճղը, գլխի նույն թեքությունը ցույց են տալիս մարմնի գրեթե պտույտ։ Աջ ոտքը գետնին հենված է թաթով։ Իր շարժման մեջ Լիբիկան պատկերված է այնպես կարծես բարձրացնում է մարգարեությունների գիրքը։ Միքիլանջելոն նրան նույնպես ներկայացրել է որպես առնական և ուժեղ կին։

Կիսանդրու վերին հատվածը կիսամերկ է։ Գունային սխեման համընկնում է նուրբ երանգների հետ (մանուշակագույն, վարդագույն, դեղին, մոխրագույն և կանաչ), միևնույն ժամանակ լուսավորված և հարուստ գորշ գույներով[79]։

Գրեթե թաքնված են երկու միմյանց նայող էակները։ Նրանցից մեկը` ձախ թևի թակ, պահում է գլանաձև փաթաթված թուղթը, իսկ աջ ձեռքով մատնանշում է Լիբիկային[79]։

12 Հովնա Հովնա 1511-1512 թվականներ Հովնան պատկերված է մարմարե գահին նստած, որի ներքևի հատվածում՝ լատինատառ, գրված է նրա անունը․ IONAS[80]

Մերկ ոտքերը նախագծված են դեպի դիտողը, իսկ կիսանդրին՝ ետ։ Տիտանական մկանային մարմինը փայլում է կցված հագուստից, իսկ ձախ ձեռքը մարմինը գրկում է դեպի հակառակ կողմը։ Աջ ձեռքը հենվում է մեջքին։ Գլուխը հետևում է կիսանդրու թեքմանը և շուռ է գալիս դեպի վեր՝ դեպի լույսը մթությունից անջատելու տեսարանը դեպի արարչագործ Աստծո հիասքանչ ներկայացումը[80]։

Նրա կերպարը կապված է նաև ավագ շաբաթի մարգարեական ընթերցանության և այլ տեսարանների հետ, որոնք կապված են Սուրբ շաբաթվա պատարագների հետ, այն ամենակարևոր հանդիսավորությունը, որը նշվում է մատուռում։ Եթե Զաքարիա մարգարեն, որը կանխագուշակեց Քրիստոսի մուտքը Երուսաղեմ և պատկերված է արարողակարգի դռան վերևում, ապա Հովնան մատնանշվում էր որպես Հիսուսի հարության նախապատվություն, քանի որ նրա նման նա երեք օր թևաթափվելուց հետո վերադարձավ կյանք՝ իրեն կուլ տված ձկան միջից[80]։

Հին կտակարանի պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Անուն Տարեթիվ Լրացուցիչ տվյալներ
1 Ջուդիտտա և Հոլոֆերնես Ջուդիտտա և Հոլոֆերնես 1508 թվական Տեսարանում պատկերված նույն պատմության երեք դրվագներ[81]։

Կենտրոնական հատվածում՝ սպիտակ պատի դիմաց պատկերված են Ջուդիտտան և սպասուհին։ Նրանք ավարտին են հասցրել բռնակալ Հոլոֆերնեսի սպանելու իրենց առաքելությունը։ Գլխատված Հոլոֆերնեսի գլուխը պատերված է մետաղական սկուտեղի վրա[81]։

Որմնանկարի աջ հատվածում՝ մթության մեջ, անկողնում մերկ պառկած բռնակալի մարմինն է։ Աստվածաշնչյան հերոսուհու հայացքը ուղղված է դեպի բռնակալի գլխատված մարմինը[81]։

Որմնանկարի ձախ հատվածում՝ մթության մեջ, կանաչ հագուստով և կարմիր վահանով քնած պահակն է[81]։

2 Դավիթ և Գողիաթ Դավիթ և Գողիաթ 1508 թվական Տեսարանը տեղի է ունեցել գիշերը, սակայն կենտրոնում գլխավոր հերոսների մարմինները լուսավորված են պարզ և ուժեղ լույսով։ Դավիթի և Գողիաթի մենամարտում հսկան արդեն ընկել է գետնին և նրա վերևում գտնվող երիտասարդը, նրա մազերից բռնելով, կտրում է գլուխը՝ աջ ձեռքում բռնած մեծ սրով[82]։

Ֆոնի վրա պատկերված է թեթև վարագույր՝ մանուշակագույն արտացոլումներով, իսկ կողմերում՝ հեռավորության վրա և մթության մեջ զինվորների դեմքերը, որոնք վախեցած հայացքներով հետևում են մենամարտին[82]։

3 Համանի պատիժը Համանի պատիժը 1511-1512 թվականներ Համանը որմնանկարում պատկերված է երեք անգամ[83]։
  1. Աջից՝ Ասուերո թագավորը նրան ուղարկում է թագավորական հագուստ վերցնելու Մորդեկայի համար, որը նստած է դռան մոտ[83]։
  2. Ձախից՝ Եսթերն Ասուերոյին ասում է Համանի դավադրության մասին[83]։
  3. Կենտրոնում՝ Համանը պատժվում է՝ խաչով բարձրանալով գլխապտույտ հայացքով[83]։

Համանը միշտ ճանաչելի է դեղին զգեստ կրելու պատճառով։ Նահատակման տեսարանում շորը ետնամասում կարծես թռչում է (այդտեղ նրա մարմինը մերկ է պատկերված)[83]։

4 Բրոնզե օձ Բրոնզե օձ 1511-1512 թվականներ Հրեաները, որոնք մեղավոր էին Աստծո և Մովսեսի առաջ, պատժվում են։ Աստված թունավոր օձեր է ուղարկում մեղավորներին սպանելու համար։ Մովսեսը պատրաստում է բրոնզե օձ (Նեհստան)։ Ցանկացած ոք, ում կծում էին թունավոր օձերը, մահից կարող էր փրկվել միայն դրան նայելով[84]։

Պատժի տեսարանը գրավում է գրեթե ամբողջ աջ մասը՝ միահյուսված մարդկանց տառապող մարմիններ, որոնց թունավոր օձերը փորձում են սպանել։ Որմնանկարն ավելի արտահայտիչ է դառնում գունային սխեմայով և գորշ գույների հաճախակի օգտագործմամբ, հատկապես կարմիր և դեղին երանգներով։ Առաջին պլանում գտնվող կիսամերկ տղամարդու ոտքերը թեքված են, իսկ հայացքում արտահայտում է անտանելի ցավ։ Կենտրոնական հատվածում բրոնզե օձն է, իսկ ձախում` վերապրածների խումբը, որոնք իրենց հայացքով և լայն ժեստերով ցույց են տալիս իրենց փրկության հավատքը դեպի այն[84]։

Պատկերային տեսակետից, տեսարանը Հիսուսի խաչելության նախապատվությունն է։ Այն կարդացվում է Հովհաննեսի Ավետարանում «ինչպես Մովսեսը բարձրացրեց բրոնզե օձն անապատում, այնպես էլ Աստծո որդին կբարձրանա»[84]։

Իգնուդիների որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնուդիները մերկ արական սեռի երիտասարդներ են։ Միքիլանջելոն առաստաղին պատկերել է 20 իգնուդին։

Մեդալիոնների որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pierluigi De Vecchi, La Cappella Sistina, Rizzoli, Milano 1999. ISBN 88-17-25003-1(իտալ.)
  2. Ettore Camesasca, Michelangelo pittore, Rizzoli, Milano 1966, p 102․(իտալ.)
  3. 3,0 3,1 Քրիստոսի մկրտություն։(իտալ.)
  4. Մկրտություն։ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  5. 5,0 5,1 Prove di Cristo del Botticelli nella Cappella Sistina․(իտալ.)
  6. Michelangelo e la Cappella Sistina. Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  7. Նա երկարեցրեց ձեռքը, դիպավ նրան և ասաց. «Ես ուզում եմ մաքրել ինքս ինձ»։ Եվ անմիջապես բորոտ եկավ նրանից։ Նա հրամայեց, որ ոչ ոքի չասի, այլ գնա ցույց տալ քահանային և զոհաբերություն մատուցի իր մաքրագործման համար, ինչպես Մովսեսը պատվիրեց, որպես նրանց վկա: (Лк 5:13 -14)
  8. Vocazione dei primi apostoli (Pietro, Andrea, Giacomo, Giovanni)․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  9. Vocazione dei primi apostoli (Domenico Ghirlandaio, Cappella Sistina, 1481)․(իտալ.)
  10. 10,0 10,1 10,2 Discorso della montagna e guarigione del lebbroso․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  11. Il discorso della montagna: le beatitudini e la nuova Legge dell'amore․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  12. Gesù guarisce il lebbroso․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  13. Consegna delle chiavi a San Pietro di Pietro Perugino․(իտալ.)
  14. Consegna delle chiavi․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  15. Pagamento del tributo․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  16. Tentata lapidazione di Cristo (Giovanni 8)․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  17. Tentata lapidazione di Gesù (Giovanni 10)․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  18. L'ultima cena․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  19. 19,0 19,1 С. Блейзизен, М. В. Ковалева, Е. П. Киселева Очерки по истории Италии эпохи Возрождения: монография. — Госуниверситет-УНПК, 2011. — ISBN 9785939323789
  20. Աղոթք բաժակի համար Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  21. «Հիսուս Քրիստոսի ձերբակալություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  22. Հիսուս Քրիստոսի խաչելությունը Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  23. Circoncisione del figlio di Mosè Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  24. Mosè uccide l'egiziano Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  25. Mosè fugge nel territorio di Madian dove aiuta le figlie di letro ad abbeverare il gregge Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  26. Dio affida a Mosè la missione di liberare il suo popolo dalla schiavitù in Egitto Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  27. Եվ Աստված ասաց. հանեք ձեր կոշիկները, քանի որ այն տեղը, որի վրա կանգնած եք, սուրբ հող է։ Նա ասաց. «Ես ձեր հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը և Յակոբի Աստուածը։ Մովսեսը ծածկեց դեմքը, քանի որ վախենում էր նայել Աստծուն: (Исх 3:5 -6)
  28. Il passaggio del mar Rosso Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  29. Il popolo adora il vitello d'oro Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  30. Mosè spezza le tavole della Legge․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  31. L'Arca dell'Alleanza. Il tabernacolo di Dio: Diario di una scoperta, c 159
  32. Discesa dal Monte Sinai․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  33. Il Decalogo․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  34. Punizione dei ribelli di Sandro Botticelli: analisi completa dell’affresco․(իտալ.)
  35. Punizione dei ribelli (Cappella Sistina) di Sandro Botticelli․(իտալ.)
  36. Punizione di Core, Datan e Abiram․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  37. 37,0 37,1 La morte di Mosè․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  38. Testamento (benedizioni) di Mosè․ Արխիվացված 2020-06-09 Wayback Machine(իտալ.)
  39. Bruschini, Enrico Masterpieces of the Vatican. — Edizioni Musei Vaticani, 2004. — С. 93. — ISBN 9788881170883
  40. Progetto di Michelangelo Արխիվացված 2015-02-22 Wayback Machine
  41. Alvarez Gonzáles, cit., pag. 20.
  42. Pfeiffer, Heinrich W. The Sistine Chapel: A New Vision. New York/London, Abbeville Press Publishers, 2007․(անգլ.)
  43. «Creation of the sun, moon and plants». Vatican Museums (www.museivaticani.va) (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  44. «Creation of the Sun, Moon, and Plants». Web Gallery of Art. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  45. Alvarez Gonzáles, cit., pag. 21.
  46. La Separazione della terra dalle acque, Cappella Sistina․(իտալ.)
  47. Alvarez Gonzáles, cit., pag. 22.
  48. La Creazione di Adamo di Michelangelo. Tra linguaggio artistico e saggismo didattico-pedagogico․(իտալ.)
  49. La creazione di Eva nella volta della Cappella Sistina․(իտալ.)
  50. La Creazione di Eva․(իտալ.)
  51. Biblioteca Apostolica Vaticana, Cod. Vat. Lat. 14153 (ex collezione Steinmann), c. 43: Lettera di Piero Rosselli a Michelangelo.
  52. Peccato originale e la Cacciata dal Paradiso terrestre nella Cappella Sistina․(իտալ.)
  53. Peccato originale e Cacciata dal Paradiso terrestre․(իտալ.)
  54. 54,0 54,1 Archivio Buonarroti, V, n. 39: Lettera di Michelangelo a Giovan Francesco Fattucci.(իտալ.)
  55. Il Sacrificio di Noè nella volta della Cappella Sistina․(իտալ.)
  56. Il diluvio universale․(իտալ.)
  57. De Vecchi, cit., pag. 89.
  58. De Vecchi, cit., pag. 90.
  59. 59,0 59,1 L’Ebbrezza di Noè nella volta della Cappella Sistina(իտալ.)
  60. Anche Noè si ubriacò(իտալ.)
  61. 61,0 61,1 61,2 Profeta Zaccaria nella volta della Cappella Sistina, Vaticano(իտալ.)
  62. Zaccaria(իտալ.)
  63. Giulio Carlo Argan,Storia dell'arte italiana, 1979, Sansoni, Firenze, vol.3, p. 55-56.(իտալ.)
  64. 64,0 64,1 Profeta Gioele nella volta della Cappella Sistina(իտալ.)
  65. Gioele(իտալ.)
  66. 66,0 66,1 66,2 66,3 La Sibilla Delfica nella volta della Cappella Sistina(իտալ.)
  67. 67,0 67,1 67,2 Sibilla Eritrea nella volta della Cappella Sistina(իտալ.)
  68. Sibilla Eritrea(իտալ.)
  69. 69,0 69,1 Il profeta Isaia nella volta della Cappella Sistina(իտալ.)
  70. Il profeta Isaia e gli altri sei(իտալ.)
  71. 71,0 71,1 71,2 71,3 Il profeta Ezechiele nella volta della Cappella Sistina(իտալ.)
  72. Il profeta Ezechiele(իտալ.)
  73. 73,0 73,1 73,2 73,3 Sibilla Cumana nella volta della Cappella Sistina(իտալ.)
  74. La Sibilla Cumana(իտալ.)
  75. 75,0 75,1 75,2 Sibilla Persica nella volta della Cappella Sistina, Vaticano(իտալ.)
  76. La Sibilla Persica(իտալ.)
  77. 77,0 77,1 77,2 77,3 Profeta Daniele nella volta della Cappella Sistina(իտալ.)
  78. 78,0 78,1 78,2 78,3 Il profeta Geremia nella Cappella Sistina(իտալ.)
  79. 79,0 79,1 79,2 La sibilla Libica nella volta della Cappella Sistina(իտալ.)
  80. 80,0 80,1 80,2 Il profeta Giona nella Cappella Sistina(իտալ.)
  81. 81,0 81,1 81,2 81,3 Giuditta e Oloferne nella Volta della Cappella Sistina, Vaticano(իտալ.)
  82. 82,0 82,1 Davide e Golia nella Volta della Cappella Sistina(իտալ.)
  83. 83,0 83,1 83,2 83,3 83,4 La Punizione di Aman nella Cappella Sistina in Vaticano(իտալ.)
  84. 84,0 84,1 84,2 Il Serpente di bronzo nella volta della Cappella Sistina(իտալ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ettore Camesasca, Michelangelo pittore, Rizzoli, Milano 1966.
  • Marta Alvarez Gonzáles, Michelangelo, Mondadori Arte, Milano 2007. ISBN 978-88-370-6434-1
  • Umberto Baldini, Michelangelo scultore, Rizzoli, Milano 1973.
  • Alberto Angela, Viaggio nella Cappella Sistina, Rizzoli, Milano, 2013.
  • Carlo Pietrangeli, Michael Hirst, Gianluigi Colalucci, Fabrizio Mancinelli, John Shearman, Matthias Winner, Edward Maeder, Pierluigi De Vecchi, Nazzareno Gabrielli, Piernicola Pagliara, (photografie Takashi Okamura) The Sistine Chapel: A Glorious Restoration (Harry N. Abrams, 1994)
  • Pfeiffer Heinrich W., La Sistina svelata. Iconografia di un capolavoro (Jaca Book-LEV-Musei Vaticani, 2007)
  • Bruno Santi, Botticelli, in I protagonisti dell'arte italiana, Scala Group, Firenze 2001. ISBN 88-8117-091-4
  • Vittoria Garibaldi, Perugino, in Pittori del Rinascimento, Scala, Firenze 2004 ISBN 88-8117-099-X
  • Antonio Paolucci, Luca Signorelli, in Pittori del Rinascimento, Scala, Firenze 2004 ISBN 88-8117-099-X
  • Emma Micheletti, Domenico Ghirlandaio, in Pittori del Rinascimento, Scala, Firenze 2004 ISBN 88-8117-099-X
  • Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari, I tempi dell'arte, volume 2, Bompiani, Milano 1999. ISBN 88-451-7212-0
  • Pierluigi De Vecchi, La Cappella Sistina, Rizzoli, Milano 1999. ISBN 88-17-25003-1
  • Raffaele Caracciolo, La prima e tarda attività di Luca Signorelli, Perugia 2016. ISBN 978-88-6778-089-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]