Յանուշ Կորչակ
| Այս հոդվածը «որբ» է, այսինքն (գրեթե) ոչ մի հոդված հղում չի կատարում դեպի այստեղ։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնք առնչություն ունեն այս հոդվածի հետ և տեղադրելով հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
| Յանուշ Կորչակ | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Յանուշ Կորչակ (Janusz Korczak) |
| Ծննդյան օր՝ | հուլիս 22, 1878 |
| Ծննդավայր՝ | Վարշավա |
| Վախճանի օր՝ | օգոստոս 5 կամ 6, 1942 |
| Վախճանի վայր՝ | Տրեբլինկա |
Յանուշ Կորչակ (լեհ.՝ Janusz Korczak, իրական անունը` Հենրիկ Գոլդշմիտ, հայտնի է նաև որպես Ծեր Բժիշկ կամ Պ-ն Բժիշկ, 1878թ. հուլիսի 22, Վարշավա ― 1942թ. օգոստոսի 5 կամ 6, սպանվել է Տրեբլինկայի գերմանական մահապարտների ճամբարում), բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ, լեհական բանակի սպա:
Կորչակը նորարար մանկավարժ էր, կրթության մասին տեսական և գործնական հրապարակումների հեղինակ: Նա առաջինն էր երեխաների իրավունքների և երեխաների ամբողջական հավասարության ոլորտում: Որպես մանկատան տնօրեն նա մյուսների հետ միասին հիմնադրել է երեխաների արբիտրաժային դատարան, որտեղ երեխաները կարող էին բարձրացնել իրենց հետաքրքրող հարցերը, նրանք այդտեղ նաև կարող էին հայցեր հարուցել իրենց ուսուցիչների դեմ:
Կորչակը ստեղծել է «Փոքրիկ շրջահայաց» վերնագրով առաջին ամսագիրը, որտեղ հրատարակել է երեխաների ուղարկած նյութերը, և որը նախատեսված էր առաջին հեթին երեխաների համար: Նա առաջիններից մեկն էր, ով հետազոտեց երեխաների զարգացումը և հոգեբանությունը, ինչպես նաև տվեց նրանց դաստիարակչական ախտորոշումը:[փա՞ստ]
Կորչակը լեհ հրեա էր և իր կյանքի ընթացքում հայտարարել է, որ պատկանում է երկու ազգերին:
Բովանդակություն |
Երիտասարդություն և կրթություն [խմբագրել]
Կորչակը ծնվել է Վարշավայում լեհացած հրեաների` իրավաբան Յուզեֆ Գոլդշմիտի (1844-1896) և Ցեցիլիա Գեմբիցկայի (1853/4-1920) ընտանիքում: Նրա ծննդյան վկայականի բնօրինակը չի պահպանվել, այդ պատճառով նրա ծննդյան ամսաթիվն անորոշ է: Գոլդշմիտ ընտանիքը ծագումով սերում է Լուբելսկի շրջանից, իսկ Գեմբիսկի ընտանիքը` Պոզնանի շրջանից: Նրա նախապապ Մաուրիցի Գեմբիսկին և պապ Հերշ Գոլդշմիտը բժիշկներ են եղել: Յանուշ Կորչակի հոր և մորական պապի գերեզմանները (մոր գերեզմանը չի գտնվել) գտնվում են Վարշավայի Օկոպովա փողոցի վրա գտնվող Հրեական գերեզմանատանը:
Գոլդշմիտ ընտանիքի սկզբնական լավ տնտեսական կարգավիճակը սկսեց վատանալ 1890-ականների սկզբին` հոր հոգեկան հիվանդության հետևանքով, ով հոգեբուժական հաստատություն ընդունվեց՝ հոգեկան խանգարում ախտորոշմամբ և մահացավ է 1896թ. ապրիլի 26-ին: Հոր մահից հետո Կորչակը, որն այդ ժամանակ 17/18 տարեկան ուսանող էր, սկսեց դասավանդել իր ընտանիքին օգնելու համար: Նրա մայրը` Ցեցիլիա Գոլդշմիտը, ենթավարձակալության էր հանձնում Վարշավայի իրենց բնակարանը: Կորչակը հանձնել է միջնակարգ դպրոցի իր վերջին քննությունը (մատուրան) և ավարտել է դպրոցը քսան տարեկանում:
Երբ Յանուշ Կորչակը երեխա էր, նա շատ էր կարդում: Տարիներ անց գետտոյում գրած իր օրագրում նա նշել է. «Ես գժվում էի, խելագարվում էի կարդալու համար: Աշխարհն անհայտանում էր աչքիս առաջ, միայն գիրքը գոյություն ուներ»: 1898թ. նա ընդունվեց Վարշավայի կայսերական համալսարանի Բժշկական ֆակուլտետը: 1899թ. ամռանը նա առաջին անգամ մեկնեց արտերկիր` Շվեյցարիա, որտեղ Ծանոթացավ Յոհան Հեյնրիխ Պեստալոցցիի գործունեության և մանկավարժական աշխատանքի մասին: Ավելի ուշ կարճ ժամանակով ձերբակալվեց Վարշավայի բարեգործական միության ընթերցասրահներում իր գործունեության համար: Այնտեղ նա սովորել է վեց տարի, վերկրկնելով առաջին տարվա դասընթացը: Նա սովորել է նաև Ավիացիոն համալսարանում: Իր իսկ բնորոշմամբ այդ ընթացքում նա քաղաքի խարխուլ թաղամասերում ծանոթացել կյանքի, պրոլետարիատի և լյումպեն-պրոլետարիատի մասին: Անդամակցել է «Մարդու իրավունքներ» միջազգային ֆեդերացիայի «Ծովի աստղ» մասոնական խմբավորմանը, որը հիմնադրվել է «կրոնի սահմաններով բաժանված բոլոր մարդկանց միավորելու համար, որոնք հետապնդում են ճշմարտությանը` ցուցաբերելով հարգանք ամբողջ մարդկության հանդեպ»:
Բժիշկ [խմբագրել]
1905 թ. մարտի 23-ին ստացել է բժշկի աստիճանը: Նույն տարվա հունիսին նա զինվորագրվել է ցարական բանակ` որպես բժիշկ և մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին (այդ ժամանակ Լեհաստանը շրջափակված էր): Ծառայել է Հարբինում: Կորչակը չինարեն է սովորել Մանչուրիայի երեխաներից: Վերդարձել է Վարշավա 1906 թ. մարտի վերջերին: 1905-1912թթ. աշխատել է` որպես մանկաբույժ Բերսոնի և Բաումանի անվան մանկական հիվանդանոցում: Հիվանդանոցի տված բնակարանի դիմաց և որպես` այսպես կոչված տեղամասային «բժիշկ», նա հիվանդանոցում մշտական հերթապահում և կատարում էր իր աշխատանքը մեծ նվիրումով: Իր բժշկական պրակտիկայում նա չէր խուսափում քաղաքի պրոլետարական հատվածներից: Նա հաճախ սիմվոլիկ վճար էր վերցնում աղքատ հիվանդներից կամ նրանց գումար էր տալիս դեղերի համար, և չէր տատանվում բարձր վճարներ պահանջել հարուստներից, որը հեշտանում էր` որպես գրող իր համբավով:
1907-1911 թթ. ճանապարհորդել է արտասահման ակադեմիական նպատակներով, հաճախել է դասընթացներ, պրակտիկա է անցել մանկական հիվանդանոցներում, այցելել է հիվանդանոցային և սոցիալական հաստատություններ: Նա անցկացրել է մոտավորապես մեկ տարի Բեռլինում (1907-1908թթ.), չորս ամիս Փարիզում (1910թ.) և մեկ ամիս Լոնդոնում (1910 կամ 1911 թ.): Ինչպես ինքն է գրել տարիներ անց, Լոնդոնում նա որոշեց, որ ընտանիք չի կազմի, սակայն փոխարենը «կծառայի երեխաներին և նրանց կարիքներին»: Սոցիալապես շատ ակտիվ է եղել այդ ժամանակ և անդամակցել է, շատերի պես, Վարշավայի հիգիենիկ միությանը և Ամառային ճամբար միությանը: 1904 թ., 1907 թ. և 1908 թ. նա աշխատել է ամառային ճամբարներում, որոնք Ամառային ճամբար միության կողմից կազմակերպվել են հրեա և լեհ երեխաների համար:
1906 թ. լույս տեսավ նրա «Հյուրասենյակի երեխան», որը շատ լավ ընդունվեց ընթերցողների և քննադատների կողմից: Այդ ժամանակվանից նրա հրատարակումներով ձեռք բերված հեղինակության շնոհիվ Վարշավայում դարձավ հայտնի և հեղինակավոր մանկաբույժ: 1909 թ. նա անդամակցեց «Օգնություն որբերին» հրեական միությանը, որը մի քանի տարի անց կառուցեց մանկատուն, և Կորչակը հետագայում դարձավ դրա տնօրենը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նորից զորակոչվել է ցարական բանակ: Ծառայել է հիմնականում Ուկրաինայում` որպես դաշտային հիվանդանոցային բաժնի կրտսեր ղեկավար: 1917թ. նա վերադարձել է բժշկական աշխատանքի Կիևի մոտ գտնվող ուկրաինացի երեխաների ապաստարաններում: Դրանից երկու տարի առաջ Կիևում անցկացրած կարճ գործուղման ժամանակ Կորչակը հանդիպել է լեհական հասարակական և ազատագրական գործիչ Մարիա Ֆալսկային Ռոգովսկա տոհմից, ով այդ ժամանակ լեհ տղաների համար ապաստարանի կառավարիչ էր: Ավարտելով ռուսական բանակում իր ծառայությունը կապիտանի կոչումով, նա վերադարձել է Վարշավա 1918 թ. հունիսին:
Լեհաստանի անկախության հռչակումից հետո (1918թ. նոյեմբերի 11-ին) Կորչակը կրկին վերադարձավ լեհական բանակ: Այս անգամ նա զինվորագրվեց նորաստեղծ լեհական բանակին: Լեհ-բոլշևիկյան պատերազմի ընթացքում (1919-1921 թթ.) նա ծառայել է` որպես ռազմական հիվանդանոցների բժիշկ Լոձում և Վարշավայում: Նա տառապել է նաև տիֆով: Իր աշխատանքի համար նա արժանացել է Լեհական բանակի մայորի կոչմանը:
Մանկատունը և Մեր Տունը [խմբագրել]
Ստեֆանիա Վիլչինսկայի հետ միասին նա հիմնադրել և ղեկավարել է Կրոխմալնա 92 փողոցի վրա գտնվող Մանկատունը (ներկայում` Յակտորովսկա փող., 6), որը Վարշավայում հրեա երեխաների համար մանկատուն էր, հիմնադրված` «Օգնություն որբերին» հրեական համայնքի կողմից: 1912թ. հոկտեմբերի 7-ին Տունը սկսեց իր գործունեությունը, և Կորչակը դարձավ դրա տնօրենը: Ստեֆանիա Վիլչինսկան (1886-1942 թթ.), ով հայտնի էր` որպես միսս Ստեֆա, դարձավ գլխավոր մանկավարժը: Կորչակը ղեկավարել է մանկատունը 30 տարի: 1940թ. հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Մանկատունը տեղափոխվեց Խլոդնա փողոցի գետտո: Կորչակն այցելել է պաշտոնական գրասենյակ` տեղափոխումը կանխելու համար միջամտելու նպատակով և տեղում ձերբակալվել է: Նացիստները նրան բանտարկել են Պավիակ բանտում, սակայն նա ազատվել է գրավի դիմաց մի քանի շաբաթ անց:
1919 թ.-ից սկսած Կորչակը Մարիա Ֆալսկայի հետ միասին հիմնադրեցին մեկ այլ հաստատություն` Մեր Տունը մանկատունը՝ լեհ երեխաների համար, որը սկզբում գտնվել է Վարշավայի մոտ գտնվող Պրուշկով քաղաքում, իսկ 1928-ից՝ Վարշավայի Բիելանի թաղամասում: Հայտնի շվեյցարացի հոգեբան Ժան Պիաժեն, որն այցելել է Կորչակի կողմից հիմնադրված և տնօրինվող մանկատունը, ասել է նրա մասին.
Կորչակի համագործակցությունը Ֆալսկայի հետ տևեց մինչև 1936 թ.: Նորարար ուսուցման մեթոդներն օգտագործվել են նաև Մեր Տունը մանկատանը: Երկու հաստատություններն էլ 7-14 տարեկան երեխաների համար էին նախատեսված, որտեղ իրականացվում էր ինքնակառավարվող համայնքի հայեցակարգը, որով ստեղծվել են սեփական հաստատություններ, ինչպես խորհրդարանը, դատարանը, թերթը, ծառայողական ժամերի համակարգը, նոտարը և վարկային կազմակերպությունները: 1925թ. հոկտեմբերի 11-ին (Լեհաստանի ազգային անկախության օրը) Կորչակը պարգևատրվել է «Լեհաստանի վերածննդի ասպետի խաչ» շքանշանով:
Երկրորդ համաշխարհային պատերազմ, գետտո, վերջին երթը [խմբագրել]
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո` որպես լեհական բանակի սպա Կորչակը ինքնակամ զինվորագրվել է զինվորական ծառայության, սակայն չի ընդունվել տարիքի պատճառով: Գերմանական շրջափակման ընթացքում նա կրել է լեհական բանակի համազգեստ: Նա չի կրել հրեաներին նացիստների կողմից պարտադրված խտրականացման նշանը` Դավթի աստղը, համարելով` այդ խորհրդանշանի սրբապղծում: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Վարշավայի գետտոյում: Նեվերլին, ով հետագայում դարձել է Կորչակի կենսագիրը, փորձել է տալ նրան կեղծ փաստաթղթեր, քաղաքի արիական մասից, սակայն բժիշկը հրաժարվել է հեռանալ գետտոյից: Սկսած 1939թ.-ից գետտոյում շարունակել է գրական գործունեությունը, օրագիր գրելով: Երկու տարի նա ոչինչ չի գրել, քանի որ իր ամբողջ էներգիան նվիրել է Մանկատան երեխաների խնամքին և այլ գործունեությանը, որը լայնորեն կապված էր գետտոյում երեխաների իրավիճակի հետ: Օրագիրն առաջին անգամ հրատարակվել է Վարշավայում 1958 թ.: Վերջին գրառումը կատարվել է 1942 թ. օգոստոսի 4-ին:
1942 թ. օգոստոսի 5-ին կամ 6-ին առավոտյան Փոքր Գետտոյի տարածքը շրջապատվել է ՍՍ-ականների և ուկրաինական ու լատվիական ոստիկանների կողմից: Այսպես կոչված «մեծ գործողության» ընթացքում` գերմանացիների կողմից Վարշավայի գետտոյի բնակչության հիմնական ոչնչացման փուլում, նա կրկին անգամ մերժեց օգնության առաջարկները, չցանկանալով թողնել Մանկատան երեխաներին և աշխատակազմը: Գետտոյից դուրս հանման օրը Կորչակը տարել է իր երեխաների խումբը Ումշլագպլաց, որտեղից մեկնում էին մահվան ճամբարներ տանող փոխադրամիջոցները: Երթին մասնակցեցին մոտավորապես 200 երեխա և մի քանի տասնյակ դաստիարակներ, այդ թվում Ստեֆանիա Վիլչինսկան: Նրանց վերջին երթը դարձավ լեգենդ: Այն դարձավ պատերազմի առասպելներից մեկը և հիշողությունների հաճախակի թեմա, որը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը իր մանրամասներով: «Ես չեմ ուզում խռովարար կամ առասպելների բացահայտող լինել, սակայն ես պետք է ասեմ, թե ինչ եմ տեսել: Մթնոլորտում իներցիա կար, մեխանիկական շարժումներ և հոգեկան անտարբերություն: Ոչ մի տեսանելի խառնաշփոթ չկար, որ հաստատեր, որ Կորչակն այնտեղ է, ոչ մի ողջունում (ինչպես նկարագրում են որոշ մարդիկ), իհարկե չի եղել նաև Յուդենրատի միջամտությունը, ոչ ոք չի մոտեցել Կորչակին: Չեն եղել ձեռքերի շարժումներ, երգեր կամ հպարտորեն բարձրացված գլուխներ, ես չեմ հիշում, որ որևէ մեկը կրեր Մանկատան դրոշը, սակայն նրանք այդպես էին ասում: Այնտեղ մի ահավոր, հյուծված լռություն էր տիրում ... Երեխաներից մի քանիսը բռնել էին Կորչակին նրա շորերից, հնարավոր է ձեռքից, նրանք քայլում էին, կարծես տրանսում: Ես ուղեկցել եմ նրանց ամբողջ ճանապարհին մինչև Ումշլագպլացի դարպասը...»[1]։ Մեկ այլ տարբերակի համաձայն, երեխաները քայլում էին չորս շարքով, պահելով ուսուցչի գրած վեպերից մեկի հերոս` Մաճիուշ Առաջին թագավորի դրոշը: Երեխաներից յուրաքանչյուրն իր մոտ ուներ իր սիրած գիրքը կամ խաղալիքը: Երթի սկզբում քայլող տղաներից մեկը ջութակ էր նվագում: Ուկրաինացիները և ՍՍ-ականները խփում էին ճիպոտով և կրակում երեխաների ամբոխի վրա, չնայած երթը վարում էր մի տղամարդ, որն ակնհայտորեն սիրում էր երեխաներին: Յանուշ Կորչակը սպանվել է իր երեխաների հետ միասին Տրեբլինկայի նացիստական մահապարտների ճամբարում:[աղբյո՞ւր]
1948 թ. Կորչակին հետմահու շնորհվել է «Լեհաստանի վերածննդի ասպետի խաչ» շքանշանը:
Գրող, հրապարակախոս, ռադիո լրագրող [խմբագրել]
Առաջին աշխատությունը հրապարակել է 1896 թ. սեպտեմբերի 26-ին «Կոլցե» շաբաթաթերթում: Որպես կրտսեր միջնակարգ դպրոցի աշակերտ` նա չէր կարող պաշտոնապես հրատարակել իր գործերը մամուլում, այդ պատճառով նա մակագրեց իր աշխատանքը «Հեն.» մականվան տակ, ավելի ուշ նա օգտագործել է այլ գրական մականուններ, ինչպես Հեն-Րիկ, Հագոտ, Ծեր Բժիշկ: Յանաշ Կորչակ նրա գրական մականունը, որը մի փոքր է տարբերվում Յանուշ Կորչակից, ավելի հայտնի դարձավ, քան իր սեփական անունը, քանի որ վերցվել է Յ.Ի. Կրաշևսկու «Յանաշ Կորչակը և Բլեյդսմիթի գեղեցիկ դուստրը» գրքից: Նա օգտագործել է այն առաջին անգամ 1898 թ. «Ո՞ր ուղիով» վերնագրով չորս գործողությամբ իր առաջին ողբերգությունը մակագրելիս, երբ այն ուղարկում էր ողբերգությունների մրցույթին: Պիեսն ինքնին հաջողությունների չհասավ:
1898-1901 թթ. նա իր աշխատանքները հրապարակել է «Ընթերցասրահ յուրաքանչյուրի համար» ամսագրում: 1900 թ.-ից նա սկսել է հրապարակել իր աշխատանքները Յանուշ Կորչակ անվան տակ, նա նույնիսկ ստորագրում էր իր անձնական նամակներն այդ անվան տակ, սակայն օգտագործում էր նաև մյուս անունները: Հեն-Րիկ գրական մականունով նա համագործակցել է «Կոլցե» երգիծական շաբաթաթերթի հետ: 1901 թ.-ից նա սկսել է գրել հոդվածների շարք: 1905 թ. հրատարակվել է այդ հոդվածների ընտրանին «Կոլցե» շաբաթաթերթում` «Ֆիդլ-Ֆադլ» վերնագրով, ինչպես նաև մամուլում հրատարակվել է «Փողոցի Երեխաները» վեպը (1901):
Կորչակի ժառանգությունը` որպես գրող ընդգրկում է ընդհանուր առմամբ 24 գիրք և ավելի քան 1400 տեքստ, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում: Պահպանվել են շատ քիչ ձեռագրեր, տպագրություններ և փաստաթղթեր, այդ թվում նամակներ, միասին մոտավորապես 300 նյութ:
Մանկավարժական ամենակարևոր աշխատանքներն են համարվում` չորս մասից բաղկացած գրքաշարը` «Ինչպես սիրել երեխային» (1920 թ.), «Դաստիարակչական պահեր» (1924 թ.), «Երբ ես կրկին փոքրանամ» (1925 թ.), «Հարգվելու երեխայի իրավունքը» (1929 թ.) և «Խաղային մանկավարժություն» (1939 թ.): Իր մանկական գրքերից են «Մաճիուշ առաջին թագավորը» և «Մաճիուշ թագավորը ամայի կղզում» (1923 թ.), որոնք մեծ տարածում գտան և թարգմանվել են ավելի քան 20 լեզվով։ Այլ հայտնի գրքերից են «Փոքր Ջեքի սնանկությունը» (1924 թ.), «Կյանքի կանոնները» (1930 թ.) և «Կայտեկ կախարդը» (1935 թ.): 1937 թ. Կորչակն իր գրական աշխատանքի համար պարգևատրվել է Լեհական Գրական Ակադեմիայի «Ոսկե ակադեմիական ձիթենու տերևով»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա օրագիր է վարել, որը շատ կարևոր է իր ստեղծման հանգամանքների շնորհիվ. այն պատերազմի ժամանակ հեղինակի ունեցած ապրումների մասին է:
Իր մանկավարժական աշխատանքում Կորչակն օգտագործել է այդ ժամանակահատվածի ժամանակակից գործիքները: Նա ստեղծել է երեխաների և դեռահասների թերթը «Փոքրիկ Շրջահայաց» վերնագրով (1926-1939 թթ.): Թերթը հիմնադրվել է` որպես «Մեր շրջահայաց» Վարշավայի թերթի շաբաթական հավելում: Առաջին համարը լույս է տեսել 1926 թ. հոկտեմբերի 9-ին և համարվել է երեխաների կողմից ստեղծված լեհական առաջին ամսագիրը: 1930 թ.-ից սկսած գրող Յեժի Աբրամովը, որը հայտնի է եղել պատերազմից հետո` որպես Իգոր Նեվերլի գրական մականվամբ, եղել է նրա խմբագիրը, նա հայտնի է եղել նաև` որպես Կորչակի քարտուղար: Թերթը գործել է, չնայած հակասեմիտականության, անհանդուրժողականության և ռասայական սեգրեգացիայի զարգացմանը 1930-ական թթ.: Վերջին համարը հրատարակվել է 1939 թ. սեպտեմբերի 1-ին:
Որպես հանրաճանաչ մանկավարժ Ծեր Բժիշկը իրականացրել է իր գործունեությունը ռադիո թողարկումների շարքի միջոցով: Նա ստեղծել է երիտասարդ ռադիոունկնդիրների համար իր սեփական ոճը և պարզ լեզվով հաղորդել է նրանց կարևոր բաների մասին: 1936 թ.-ին Բժշկի կրթական ծրագիրը հանվել է ռադիոյից, չնայած ունկնդիրների ոգեշնչված կարծիքներին, քանի որ աճող հակասեմիտական և արտաքին ճնշումները վերաբերվում էին դրան: Կորչակը վերադարձել է ռադիո երկու տարի անց և հաղորդակցվել է լեհական ռադիոունկնդիրների հետ նաև պատերազմի սկզբին` 1939 թ. սեպտեմբերի առաջին օրերին:
Մանկավարժ [խմբագրել]
Տեսակետներ [խմբագրել]
Վաղ երիտասարդությունից սկսած Կորչակը հետաքրքրվել է երեխաների դաստիարակման հետ կապված հարցերով և նրա վրա մեծ ազդեցություն է թողել «նոր դաստիարակության» տեսությունը և պրակտիկան: Նա ոգեշնչվել է նաև մանկավարժական առաջընթացի տեսությամբ, որը մշակվել է Ջոն Դևեյի և մյուսների կողմից, ինչպես նաև Դեքրոլի, Մոնտեսորիի և մանկավարժներ` Պեստալոցցիի, Սպենսերի և Ֆրոբելի աշխատանքներով: Ծանոթացել է նաև Տոլստոյի մանկավարժական գաղափարախոսությանը: Նա շեշտել է երեխաների հետ երկխոսություններ վարելու կարևորությունը:
Կորչակը հրատարակել և դասավանդել է երեխաների դաստիարակությանը և մանկավարժությանը նվիրված թեմաներով: Նա փորձ է ձեռք բերել, աշխատելով երեխաների հետ, առաջինը` որպես ուսուցիչ, հետո` որպես հասարակական գործիչ, և վերջապես` որպես մանկատան տնօրեն և «Մեր տունը» մանկատան համահիմնադիր: Միջպատերազմյան ժամանակաշրջանում դասավանդել է երկրի տարբեր համալսարաններում, այդ թվում Հատուկ մանկավարժության ազգային ինստիտուտում (ներկայում` Մարիա Գրժեգոժևսկայայի անվան Հատուկ մանկավարժության ակադեմիա), Ուսուցիչների ազգային ինստիտուտում, Հուդայականության ուսուցիչների պետական սեմինարիայում:
Կորչակը պաշտպանել է երեխաների էմանսիպացիան, ինքնահաստատումը և հարգանքը իրենց իրավունքների նկատմամբ: Ժողովրդավարության սկզբունքը, որը Կորչակը կիրառել է հավասարապես երեխաների և մեծահասակների նկատմամբ, գործադրվել է Կորչակի հաստատությունների ամենօրյա պրակտիկայում երեխաների ինքնակառավարման համակարգի միջոցով: «Երեխան հասկանում և մտածում է, ինչպես մեծը` արդարն արդար է, նա ուղղակի չունի փորձի նույն քանակը»[աղբյո՞ւր]:
Ամսագիրը, որը հրատարակվել է երեխաների համար և նրանց կողմից` որպես ֆորում, նոր տաղանդների համար «բարեբեր հող» և կարևոր հիմք ստեղծելու նպատակով, հատկապես նախատեսված էր ուղղափառ հրեաների ընտանիքների երեխաների համար: Որպես բժիշկ` Կորչակը նախընտրում էր վերասոցիալականացումը, ինչպես նաև հասարակության ցածր խավի երեխաների ըմբռնելի և նորարարական խնամքը:
Նա պահանջել է, որ երեխայի տեղը լինի իր տարիքակիցների կողքին, այլ ոչ տանը: Նա ջանացել է հաստատել, որ երեխաներն ունեն իրենց մանկական կարծիքները և անփորձ գաղափարները, նրանք սոցիալականության գործընթացի սուբյեկտ են հանդիսանում` դրանով իսկ նախապատրաստվելով մեծահասակ կյանքին: Փորձել է տալ երեխաներին անհոգ մանկություն, չնայած ոչ զերծ պարտականություններից: Նա հավատում էր, որ երեխան պետք է հասկանա և զգացական փորձ ձեռք բերի իրավիճակից, անկախ եզրակացություններ անի և հնարավորին չափով կանխի ակնկալվող հետևանքները: «Չկան երեխաներ, կան մարդիկ»,― գրում էր Կորչակը:[աղբյո՞ւր]
Կորչակը սեփական երեխայի պես էր վերաբերում ցանկացած երեխայի, որին բուժել կամ մեծացրել էր: Նրա հետագա գործունեությունը հաստատեց այդ վերաբերմունքը: Նրա ալտրուիստական գաղափարները թույլ չէին տալիս աջակցել կամ առանձնացնել իր խնամքի տակ եղած ընտրյալ երեխաների մի խումբ: Նա չէր համարում, որ ավանդական ընտանիքի կառուցվածքն ամենակարևորն է և սոցիալական կապերի հիմնական օղակն է: Չէր ընդունում այն դերը, որն ունեցել է պահպանողական քրիստոնյա կամ ավանդական հրեա շրջապատը:
Կորչակի դաստիարակչական գաղափարախոսության հիմնական տարրերն են եղել`
- հրաժարում բռնությունից` ֆիզիկական և բառացի, որն առաջ է գալիս տարիքի մեծությունից կամ բարձր պաշտոնից;
- մեծահասակների և երեխաների միջև դաստիարակչական փոխազդեցության գաղափարը, որն ընդլայնել է դասական մանկավարժության սահմանումը;
- համոզմունք, որ երեխան մարդ է, այնպես ինչպես և մեծը;
- սկզբունք, որ կրթական գործընթացի ժամանակ պետք է հաշվի առնել յուրաքանչյուր երեխայի անհատականությունը;
- համոզմունք, որ երեխան ավելի լավ է ծանոթ իր սեփական կարիքներին, ոգեշնչմանը և զգացողություններին, և այդպիսով իրավունք ունի ունենալ իր սեփական կարծիքը, որը հաշվի է առնվում մեծի կողմից;
- իրավունք տալ երեխային հարգել, անտարբեր լինել, ձախողվել, առանձնանալ, սեփական կարծիք և գույք ունենալ;
- համարել երեխայի զարգացման գործընթացը` որպես բարդ աշխատանք:
Ներկա ընկալումը [խմբագրել]
Այսօր Յանուշ Կորչակը ճանաչված է որպես բազմաթիվ կրթական միտումների առաջատար: Կորչակի մտածելակերպը երեխաների իրավունքների մասին ուղղորդիչ կետ է ժամանակակից շատ հեղինակների համար [2]: «Բարեփոխել աշխարհը նշանակում է բարեփոխել դաստիարակությունը», կարծում էր Կորչակը[3]։
Կորչակը եղել է այժմ «բարոյական կրթություն» կոչվող մանկավարժական միտման առաջատարներից մեկը, չնայած նա այդ թեմայով չի ստեղծել որևէ համակարգված տեսություն: Նրա ժամանակակից մանկավարժական գաղափարները հիմնվել են գործնականի վրա: Նա դեմ էր կրթության մեջ ուսմունքին, չնայած որ լավ տեղեկացված էր այդ ժամանակվա մանկավարժական և հոգեբանական միտումներին: Ըստ Իգոր Նեվերլիի, Կորչակը չի նույնացրել իրեն որևէ առանձին քաղաքական գաղափարախոսության կամ կրթական ուսմունքի հետ: Չնայած դրան, Կորչակը համարվել է տարբեր միտումների հետևորդ: Կոհլբերգը համոզված է, որ «Երեխաները պարզապես համայնք են» աշխատությունը հիմնված է Կորչակի գործունեության վրա: Առաջարկվել է, որ Կորչակը և Պաուլո Ֆրեիրեն դպրոցում և երկխոսության տեսության վերաբերյալ նմանատիպ հայացքներ են ունեցել ժողովրդավարության մասին:
Մանկավարժական սիրո աջակիցները հիմնավորում են իրենց տեսությունը Կորչակի կողմից մշակված ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մոդելի վրա: Այլ հեղինակներ փնտրում են «կրոնական կրթության» միտումի սկիզբը Կորչակի և Մարտին Բուբերի գործունեության մեջ: Կորչակի գաղափարներն օգտագործվում են մտավոր անկարողություններով երեխաների կրթության «նորմալիզացման գաղափարախոսության» մեջ: Երեխաներ մեծացնելու իր մոտեցումն ազդել է երեխաների հետպատերազմյան օրենսդրական նախաձեռնության վրա: Լեհաստանը մեծապես նպաստել է դրան և ակտիվորեն մասնակցել 1959 թ. Երեխայի իրավունքների հայտարարագրի պատրաստմանը, նաև նախաձեռնել է «Երեխաների իրավունքների համաձայնագրի» ստեղծումը, որը 1989թ. ընդունվել է Միավորված Ազգերի կազմակերպության Գլխավոր Համաժողովի կողմից:
Ինքնությունը [խմբագրել]
Յանուշ Կորչակը իրեն համարում էր և΄ հրեա, և΄ լեհ: Նա աշխատել է սերտացնել լեհերին և հրեաներին: Լեհերենը նրա մայրենի լեզուն էր, նաև այն լեզուն, որով գրել է իր աշխատանքները: Նա սկսել է սովորել եբրայերեն միայն 1930-ականներին, երբ ավելի մոտ է ծանոթացել սիոնիստական շարժմանը և շնորհիվ գերմաներենի իր իմացության սկսել է մի քիչ հասկանալ իդիշ լեզուն, որով խոսում է Լեհաստանի հրեաների մեծամասնությունը: Միայն 1930-ականներին սկսեց հետաքրքրվել հրեաների ազգային վերածննդով, համագործակցել է սիոնիստական երիտասարդական կազմակերպությունների ամսագրերի հետ, մասնակցել նրանց սեմինարներին: Այդ ժամանակահատվածում նա ճգնաժամ ապրեց իր անձնական և մասնագիտական կյանքում: Որոշ չափով երկու գործուղումը դեպի Պաղեստին` 1934 թ. և 1936 թ. օգնեցին նրան հաղթահարել ճգնաժամը, ինչպես նա գրել է. «խորասուզվել անցյալում, աջակցություն ստանալ ներկան լուծելու համար, և հասնել ապագային»:[աղբյո՞ւր]
Ֆիլմերը [խմբագրել]
- «Դուք ազատ եք, բժիշկ Կորչակ» (գերմ. Sie sind frei Doktor Korczak), գերմանական ֆիլմ, ռեժիսոր` Ալեքսանդր Ֆորդ, 1975 թ.: Կինոնկարում ցուցադրված են Յանուշ Կորչակի վերջին տարիները, նրա դերակատարն է Լեո Գեննը:
- «Կորչակ» (լեհ. Korczak), լեհական ֆիլմ, 1990 թ., ռեժիսոր` Անդժեյ Վայդա, սցենարը` Ագնիեշկա Հոլլանդ: Այն ներկայացնում է բժ. Կորչակի ճակատագիրը, դրվագային ձևով նացիստական հանցագործությունները Մանկատան երեխաների և իրենց ուսուցիչների նկատմամբ «Ռեյնհարդտ ակցիայի» անցկացման ժամանակ: Կորչակի դերը կատարում է Վոյճեխ Պշոնիակը:
Համառոտ մատենագրություն [խմբագրել]
Գեղարվեստական [խմբագրել]
- Փողոցային երեխաներ (Dzieci ulicy, Վարշավա, 1901)
- Koszałki Opałki (Վարշավա, 1905)
- Սալոնի երեխան (Dziecko salonu, Վարշավա, 1906, 2e druk 1927) – մասամբ ինքնակենսագրական
- Mośki, Joski i Srule (Վարշավա, 1910)
- Józki, Jaśki i Franki (Վարշավա, 1911)
- Sława (Վարշավա, 1913, herzien 1935 en 1937)
- Bobo (Վարշավա, 1914)
- Մաճիուշ առաջին թագավոր (Król Maciuś Pierwszy, Վարշավա, 1923)
- Մաճիուշ թագավորը ամայի կղզում (Król Maciuś na wyspie bezludnej, Վարշավա 1923)
- Bankructwo małego Dżeka (Վարշավա, 1924)
- Երբ նորից փոքրանամ (Kiedy znów będę mały, Վարշավա, 1925)
- Խելառների սենատը(Senat szaleńców, humoreska ponura պիես Վարշավայի Աթենեում թատրոնի համար, 1931)
- Kajtuś czarodziej (Վարշավա, 1935)
Մանկավարժական աշխատություններ [խմբագրել]
- Momenty wychowawcze (Վարշավա, 1919, 2e druk 1924)
- Ինչպես սիրել երեխային (Jak kochać dziecko, Վարշավա 1919, 2e druk 1920 als Jak kochać dzieci)
- Հարգվելու երեխայի իրավունքը (Prawo dziecka do szacunku, Վարշավա, 1929)
- Pedagogika żartobliwa (Վարշավա, 1933)
Այլ աշխատություններ [խմբագրել]
- Օրագիր (Pamiętnik, Վարշավա, 1958)
Անվանակոչումներ [խմբագրել]
- Յանուշ Կորչակի անվան միջազգային գրական մրցանակ
- Յանուշ Կորչակի միջազգային ասոցիացիա (International Janusz Korczak Association)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Յանուշ Կորչակի տարվա պաշտոնական կայքը
- Յանուշ Կորչակի լեհական միության կայքը
- Հալինա Բիրենբաումը Յանուշ Կորչակի մասին
- Յանուշ Կորչակի թողած Ժառանգության միություն (անգլերեն-շվեդերեն), լուսանկարների հավաքածու, աշխատանքների ներկայացում
- Փաստաթղթերի և հետազոտությունների Կորչակիանում կենտրոն` Վարշավայի Պատմական թանգարանի բաժին (լեհերեն-անգլերեն)
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ (Լեհերեն) M. Rudnicki: Ostatnia droga Janusza Korczaka. „Tygodnik Powszechny” 1988 nr 45։
- ↑ (Անգլերեն) Patricia Anne Piziali, 1981, A comparison of Janusz Korczak's concept of the Right of the Child with those of Other Selected Child Advocates, George Washington University
- ↑ (Անգլերեն) Lifton, B. J. (2003), Who was Janusz Korczak? In J. Korczak, Ghetto diary (pp. vii–xxx). New Haven, CT: Yale University Press.