Այլասիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այլասիրություն (ալտրուիզմ, altruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին։ Եսասիրության հետ հասարակ հակադրությունը բացահայտում է այսլասիրության ըմբռնման որոշ տարբերություններ՝ կապված հակվածության, նկատառումների և վարվելակերպի հետ։ Այլասերը կարող է ուրիշներին օգուտ տալու նպատակ ունեանալ, սակայն այդ նպատակն իրականացնելլիս չհասնել հաջողության։ Այլասիրությունը երբեմն հասկանում են որպես ավելի մեծ հոգատարություն որիշների, քան սեփական անձի նկատմամբ, իսկ երբեմն՝ հավասար ուշադրություն սեփական անձին և այլոց։ Քանի որ «ուրիշները» սովորաբար ավելի շատ են, քան որոշում կայացնողը, այս տարբերակումը գործնական նշանակություն չունի, սակայն կարող է կարևոր լինել երկու անձի առկայության դեպքում։ Խաղի տեսության վրա հիմնված քննարկումներում հակադրվում են փոխադարձ այլասիրությունը և համընդհանուր այլասիրությունը։ Փոխադարձ այլասերը ուրիշի հանդեպ նույն վարքագիծն ունի, ինչ նա ունի, կամ ակնկալում է, որ կունենա իր հանդեպ։ Համընդհանուր այլասիրությունը, որ հաճախ համարվում է քրիստոնեության հիմնական բարոյական ոահանջը, անվերապահ է։ Հասարակական կենսաբանության կիրառուլյունները ցույց են տալիս, որ անհատների և խմբերի գոյատևման հնարավորությոունները կախված են ոչ միայն եսասիրության և այլասիրության ազդեցության ոլորտներից, այլև խնդրո առարկա այլասիրության տեսակից։

Գրականություն[խմբագրել]

  • Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան // Օքսֆորդի քաղաքագիտության և քաղականության բառարան / Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան // Երևան: «Գիտանք», 2003. — 592. — 592. — 592 էջ. — 500 հատ.