Զբոսաշրջությունը Չինաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորիզոնում Շանհայն է, որը գրավում է ոչ միայն չինացիների, այլ նաև զբոսաշրջիկների ուշադրությունը:

Զբոսաշրջությունը Չինաստանում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Զբոսաշրջությունը Չինաստանում զարգացման ուղին է բռնել վերջին տասնամյակում՝ երկրի տնտեսության բարեփոխումներից հետո։ Չինաստանն առաջատարներից է ներգնա և արտագնա զբոսաշրջային շուկաներում։ Աշխարհը գտնվում է անընդհատ զարգացող չինական տուրիզմի «կենտրոնում»[1]։

Չինաստանն աշխարհի երրորդ ամենաայցելվող երկիրն է[2]։ Արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 2010 թվականին կազմել է 55.98 միլիոն մարդ, իսկ արդեն 2015 թվականին՝ 98.8 միլիոն[3][4]։ Արտարժույթային եկամուտը կազմել է 45.8 միլիարդ ԱՄՆ դոլլար։ 2010 թվականի տվյալներով եղել է չորրորդն աշխարհում։ Ներքին զբոսաշրջային այցերի թիվը կազմել է 1.61 միլիարդ, ընդհանուր եկամուտը՝ 777.1 միլիարդ յուան[1]։

Ըստ ՀԶԿ-ի՝ 2020 թվականին Չինաստանն արտասահմանցի ներգաղթյալների շնորհիվ դառնալու է աշխարհի խոշորագույն զբոսաշրջային երկիրը։ Արտագնա զբոսաշրջության ծախսերից ենթադրվում է, որ Չինաստանը 2006-2015 թվականներին եղել է աշխարհի ամենաարագ զարգացող երկիրը[1]։

Չինաստանի տնտեսական աճը նպաստել է նաև տուրիզմի զարգացմանը։ Չինաստանի զբոսաշրջությունը խթանում է արտադրանքի սպառումը, որը կազմում է 38%-ը, մինչդեռ ԱՄՆ-ում՝ 21%, իսկ Մեծ Բրիտանիայում 28% է[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկները «Արգելված քաղաք»ում, Պեկին

1949-1974 թվականներին հանրապետության սահմանները փակ էին արտասահմանում գտնվողների համար[6]։ 1970 թվականին Դեն Սյաոպինը որոշեց զարգացնել տուրիզմը՝ բացելով սահմանները, որով նպաստեց երկրի տնտեսական աճին։ Չինաստանն սկսեց զարգացնել իր զբոսաշրջային արդյունաբերությունը. խոշոր շինարարական ծրագրերը զգալիորեն նպաստել են հյուրանոցների ու հանգստյան տների թվի աճին։ Պատմական և գեղատեսիլ վայրերը վերականգնվել են և բաց են զբոսաշրջիկների համար։

Ներքին և միջազգային ավիաընկերությունների ընդլայնումը և այլ տուրիստական փոխադրամիջոցներով ճանապարհորդությունը դարձել են առավել հարմարավետ։ 1980-ականների կեսերին աշխարհի ավելի քան 250 երկրներից թույլատրվել է օտարերկրյա այցելուների մուտքը։ Նրանց անհրաժեշտ է միայն վիզա՝ շրջագայելու երկրի 100 վայրերում։ 1985 թվականին մոտավորապես 1.4 միլիոն օտարերկրացի այցելել է Չինաստան, որի արդյունքում երկիրը շահել է մոտ 1.3 միլիարդ դոլլար։

Ներգաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային Շանհայը

1970-ական թվականներին Դեն Սյաոպինը բացեց Չինաստանի սահմանները և թույլատրեց օտարերկրացիների մուտքը Չինաստան, որով խթանեց տուրիզմի զարգացմանը։ 1978 թվականին Չինաստան են այցելել մոտ 230.000 հազար օտարերկրացի։ Նրանց թիվը քիչ էր, որովհետև Չինաստանը որոշ սահմանափակումներ է դրել, և շատ մարդկանց արգելվել է Չինաստան գնալը[7]։ 2006 թվականին Չինաստանը տուրիզմից շահել է 49.6 միլիոն՝ դառնալով աշխարհի չորրորդ ամեաայցելվող երկիրը[8]։ 2007 թվականին տուրիզմից ունեցած եկամուտը կազմել է 54.7 միլլիոն դոլլար[9]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ո՞ր երկրներից են Չինաստան այցելում (2016 թվական)

Շարք Երկիր Մարդկանց թիվը
1 Հարավային Կորեա Հարավային Կորեա 14,560,566
2 Վիետնամ Վիետնամ 8,735,821
3 Ճապոնիա Ճապոնիա 5,622,777
4 Մալայզիա Մալայզիա 3,322,616
5 Ռուսաստան Ռուսաստան 1,750,800
6 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1,446,800
7 Մոնղոլիա Մոնղոլիա 1,237,000
8 Սինգապուր Սինգապուր 1,185,800
9 Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 1,067,922
10 Թայվան Թայվան 1,000,721
11 Հնդկաստան Հնդկաստան 1,000,266
12 Թաիլանդ Թաիլանդ 909,000
13 Կանադա Կանադա 514,322
14 Ինդոնեզիա Ինդոնեզիա 369,109
15 Ավստրալիա Ավստրալիա 254,434
16 Գերմանիա Գերմանիա 200,655

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինացիները շփման համար հաճախ օգտագործում են մանդարինը, որը նրանց ստանդարտ լեզուն է, որոշներն օգտագործում են Յուե և Ու լեզուները, որոնցով խոսում են տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Թեև շատ չինացիներ կրթական համակարգի պատճառով չեն խոսում անգլերեն, բայց կարողանում են գրել և կարդալ[փա՞ստ]:

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի հնագույն մայրաքաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի պատմական քաղաքներ և հին ավաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինյաո, Շանսի

Հանրահայտ վայրեր[10][խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական մեծ պարսպի մի բաժին
Տերակոտե բանակը Սիանում
Էմեյշան լեռ, Սիչուան
Թայշան լեռ, Շանդուն
Մայրամուտ Հայնանում

Գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերը Չինաստանում[11].

  • Չանբայշան լեռներ՝ ամենակարևոր բնական արգելոցը, որտեղ ապրում են Ամուրյան վագրերը։
  • Չինական մեծ ալիք
  • Չինական մեծ պարիսպ[12]։
  • Մետաքսի ճանապարհ՝ լքված քաղաքներով անցնող հայտնի առևտրական երթուղի[13]։
  • Հուանշան, Անհոյ
  • Ցյուհանշան լեռ, Անհոյ
  • Տյանչժուշան լեռ, Անհոյ
  • Արգելված քաղաք, Պեկին՝ «Chinese imperial universe»-ի երբեմնի կենտրոն, հիմա բաց է բոլորի համար
  • Ամառային դղյակ, Պեկին
  • Երկնքի տաճար, Պեկին
  • Դացզու (ժայռ), Չունցին
  • Երեք կիճերը, Չունցին և Հուբեյ
  • Սյամին, հայտնի է իր գաղութային ճարտարապետությամբ
  • Մոգաոյի քարանձավ, Դունհուան, Գանսու՝1.000 տարվա հնություն ունեցող քարնձավներ, որոնք կառուցվել են մետաքսի ճանապարհի ժամանաշրջանում։
  • Գուանչժոու, Գուանդուն այստեղ է ստեղծվել չինական Դիմսունը (չինական նախաճաշ)
  • Լի գետ, Գուանսի
  • Ցաոյա լիճ, Գույչժոու, շատ փորձեր են կատարվել անցնել այս ծանծաղ լիճը՝ տեսնելու Չինաստանի տարբեր տեսակի թռչունների։
  • Հարբինյան սառցե և ձյունե միջազգային փառատոն, Հարբին, Հեյլունցզյան,
  • Յաբուլիի լեռնադահուկային հանգստավայր, Հեյլունցզյան՝ երկրի ամենաերկար լեռնադահուկային հանգստավայրը, որտեղ չինացիները անցկացնում են իրենց հանգիստը
  • Լունմենի քարայրներ՝ այստեղ են գտնվում Բուդդային նվիրված շատ արձանիկներ, գտնվում է Լոյանի և Հենանի նահանգների մոտակայքում
  • Ուդանշանի լեռներ, Հուբեյ
  • Լու լեռ, Ցզյանսի
  • Յալուցզյան գետի հին կամուրջ, Դանդուն, Լյաոնին՝ կիսակառույց կամուրջ Հյուսիսային Կորեայում, որը դեռևս հանդիսանում է Հյուսիսային Կորեայի հարստություններից մեկը։
  • Տերակոտե բանակ, Սիան, Շենսի՝ նախկին հնագույն մայրաքաղաք, 2.200 տարի առաջ կառուցված այս քաղաքում է թաղված Չինաստանի առաջին կայսրը, որի գերեզմանը հսկում են Տերակոտե բանակի զինվորները։
  • Կոնֆուցիոսի առանձնատունը, Ցյույֆու, Շանդուն՝ այս տանն են բնակվել մոտ ութսուն մտավորականների և իմաստունների ընտանիքները։
  • Թայշան լեռ (կամ Թայի լեռ), Շանդուն
  • Բունդ, Շանհայ
  • Սյուանկուն Սի, գտնվում է Հենշան լեռան վրա՝ Շենսի տաճար, որտեղ Բուդդայի շատ արձանիկներ կան
  • Յունգանի քարայրներ, Դատունի մոտակայքում՝ հայտնի Բուդդայական վայր
  • Ցյունչժայգոյի դաշտավայր, Սիչուան
  • Բուդդայի արձանը, Սիչուան՝ աշխարհում խոշորագույն փորագրված Բուդդայի արձանը
  • Էմեյշան լեռ, Սիչուան
  • Ցինչենշան լեռ, Սիչուան
  • Պոտալա, Լհասա, Տիբեթ՝ կառուցվել է 637 թվականին Սոնգցեն Գամպո կայսեր կողմի։
  • Սիշուանբան,Դայսկի ինքնավար շրջան, Յուննան՝ Չինաստանի եզակի փոքրամասնությունների բնակավայր
  • Արևմտյան լիճ, Չժենցյան, Հանչժոու

Հայնան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնան կղզիները նաև անվանում են «Արևելքի Հավայի»։ Այն գտնվում է մայրցամաքային Չինաստանի հարավային մասում։ Այստեղ են անցկացվում Չինաստանի արևադարձային առողջապահական արարողությունները, որոնք հայտնի են ոչ միայն Չինաստանում, այլ նաև Հոնկոնգում և Ասիա երկրամասում։ Անցած մի քանի տարիների ընթացքում Չինաստանի կառավարությունը դժվարությամբ Հայնանը դարձրեց առողջարանային քաղաք։ Բացի այդ, հնարավորություն է ստեղծվել այցելելու պատմական Լի և Մյաո գյուղերը, որոնք հայտնի են իրենց հորդառատ անձրևներով, փարթամ անտառներով և լեռներով։ Այցելուները կարող են տեսնել հին արքայատոհմերի գտածոներ, որոնք նպաստում են տուրիզմի զարգացմանը։ Չինաստանի և Հայնանի կառավարությունները մեծ գումարներ են ծախսել մի շարք շինությունների կառուցապատումը շարունակելու համար։ 2004 թվականի դեկտեմբերին կառուցվեց Չինաստանը և Հայնանը կապող երկաթուղին, կղզու շրջակայքում կառուցվեցին մեքենաների և ավտոբուսների համար ճանապարհներ, որոնք էլ նպաստեցին Հայնանի զարգացմանը։

Զբոսաշրջային ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջային ռեսուրսները Չինաստանում կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի՝ բնական օբյեկտներ, պատմական և մշակութային վայրեր և ժողովրդական սովորույթներ։

Բնական օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրնձի դաշտերը Յուննանում

Չինաստանի լեռները, լճերը, հովիտները, քարանձավները և ջրվեժները[14]՝

Թայշան լեռը (Tai Shan)՝ արևելքում, Հենշանը՝ հարավում, Հուանշանը՝ արևմուտքում, Հենշանը՝ հյուսիսում և Սունշանը Չինաստանի կենտրոնում. նրանք կոչվել են նաև «Չինաստանի հինգ սուրբ լեռներ»։ Թայիշան լեռը, որը գտնվում է Չինաստանի արևելքում՝ Շանդուն նահանգում։ Հարավում իր գեղեցկությամբ առանձնանում է Հուանշանը, այն գտնվում է Անհոյ նահանգում, հայտնի է իր սոճիներով, անսովոր ժայռերով, իսկ գարնանը գեղատեսիլ երկնքով։

Ցզյուչժանհոյը, Հուանգուլոշուի ջրվեժը և Գույլին գտնվում են Չինաստանի հարավարևմտյան մասում։ Ցզյուչժանհոյը գտնվում է Սիչուայի հյուսիսում, այն գեղեցիկ «առասպելական հովիտ» է, որը 40 կմ երկարությամբ անցնում է ձյունածածկ լեռների, լճերի, ջրվեժների և անտառների միջով։ Չինաստանում կա ջրվեժների խումբ, որը կոչվում է «Հուանգուլոշուի ջրվեժները», այն գտնվում է Գույչժոու նահանգում, 18-ը վերգետնյա են, չորսը՝ ստորգետնյա, որոնց ջրերի ձայնը կարելի է լսել 5 կմ հեռավորության վրա։ Լի գետը, որը գտնվում է Գուանսի ինքնավար նահանգում, հայտնի է իր Կարստային հատկությամբ, հոսում է 82 կմ երկարությամբ Գույլինի և Յանշոյի միջև։

Հյուսիսային Չինաստանի բարձրավանդակում շատ գեղեցիկ լճեր կան։ Տյանչին՝ «Երկնային լողավազան»-ը, գտնվում է Տյան Շանում՝ Սինցզյանում։ Ծովի մակարդակից բարձր է 1980 մետր։ 105 մետր խորություն ունեցող այս լիճը «բյուրեղյա» մաքուրություն ունի։

Նշանավոր «երեք կիրճերում» և Յանցզի գետի շրջակայքում կան շատ գեղատեսիլ և պատմական նշանակություն ունեցող վայրեր՝ Քութանգի կիրճը մեծ ու վսեմ, Վուի կիրճը էլեգանտ, խորը և մեկուսացած, Սիլինգի կիճը լի վտառներով և խութերով։

Պատմական և մշակութային վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծաղիկներ հագած գեղեցկուհիները» (նկար), 8-րդ դար:

Չինաստանի երկար պատմությունը, մշակույթը, պեղված մասունքները և «Չինաստանը լավագույն զբոսաշրջային երկիր» տիտղոսը օգնեցին Չինաստանին դառնալ 54 զբոսաշրջային երկրների մեջ լավագույնը։ Չինական Մեծ Պատը՝ չինացիների խորհրդանիշը և տուրիստների այցելության հիմնական վայրն է։ Որպես աշխարհի ամենամեծ և երկար պարիսպ, այն կառուցվել է 2000 տարի առաջին Չինական պատմության «Գարուն-Աշուն» ժամանակաշրջանում՝ (մ.թ.ա 722 թվականից մինչև մ.թ.ա 481)։ Պարիսպը ունի ավելի քան 10 բաժիններ տուրիստների համար, ներառյալ՝ Բադալին (Պեկինում), Լաոլունգթոուն (Հեբեյում) և Ջայուգուենը (Հանսույում)։

Չինաստանում կան շատ տուրիստական քարայրներ՝ լի թանկարժեք որմնանկարներով և քանդակներով, որոնք կենտրոնացված են Հանսուում դեռևս Մետաքսի Ճանապարհի ժամանակաշրջանում։ Ամենահայտնին Մոգաոյի քարայր է «արևելյան արվեստի գանձարանը»՝ 492 որմնանկարներով և արձաններով։ Որմնանկարները զբաղեցնում են 45,000 քառակուսի մետր տարածք, ավելի քան 2.100 քմ՝ զբաղեցնում են գունազարդ քանդակները։ Հարավում «քարանձավների արվեստը» ներկայացնում է Սիչուանում գտնվող Բուդդայի արձանը, վերջինս փորագրված է ժայռի վրա։ Այն ունի 71 մետր բարձրություն և 28 մետր լայնություն։ Այն Բուդդայի քարից պատրաստված և փորագրված ամենամեծ արձանն է։

Շաոլինի վանքը, որը գտնվում է Հենանում և հանդիսանում է Բուդդիզմի հայրենիքը, հայտնի է Շաոլին Քունգ ֆու ռազմական արվեստի շնորհիվ։ Վանքը կառուցվել է մ.թ.ա 495 թվականին։ Այստեղ կարելի է տեսնել Մին և Ցին դինաստիաների ժամանակաշրջանի նկարները։ Հուբեյի Ուդանշանի գեղեցիկ լեռները, որոնք ունեն 72 մետր բարձրություն և ընդգրկում են 30 կմ2 (12 sq mi), Չինաստանի սրբավայրերից մեկն է, որը չինացիներին առավել ամբողջական է դարձնում և հանդիսանում է դաոսական ճարտարապետության հնագույն գլուխգործոցներից մեկը։ Արևմուտքում գտնվող Սիչունի Էմեյշան լեռը հանդիսանում է Չինաստանի բուդիզմի սուրբ 4 լեռներից մեկը։

Չինաստանի 101 քաղաքներ ունեն իրենց պատմական և մշակութային արժեքը՝ ունենալով ավելի քան 1.000 տարվա հնություն։ Հարավում են գտնվում «դրախտ երկրի վրա» կոչվող վայրերը, որոնք գտնվում են Յանցզին գետի մոտակայքում՝ Սուչժոուն և Հանչժոուն։ Նրանք խաչված են լճերով, գետերով, կամուրջներով, դաշտերով և գյուղերով։ Մեր օրերում լավ պահպանված հնագույն քաղաքներից է Շանսիում գտնվող Պինյաոն, 5.000 և 6.000 տարվա հնություն ունեցող՝ նոր քարի դարից պահպանված քաղաքներից են Յանշաոն և Լունշանը։ Յուննանում գտնվող հնագույն Լիցզյան քաղաքը ոչ միայն Դունբայի կենտրոնն է, այն նաև Խաների հանդիպման վայրը։ Այն կառուցվել է Սուն դինաստիայի կողմից և պատված է եղել շատ կամուրջներով, քարե բնակելի տներով։

Ժողովրդական սովորույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուգուհու լիճ, Յուննան

Չինաստանի ժողովրդական հայտնի ավանդույթներից է Բուդդայի պաշտամունքի ծեսի իրականացումը Դալիում (Յուննանա)։ Ավանդույթը կատարվում է ամեն տարի և ի պատիվ աստվածուհու զոհաբերություն է տեղի ունենում։ Հետագայում ավանդույթը դարձել է փառատոն։

«Ջրի ցնցուղ» փառատոնը, որը անցկացվում է գարնանը Սիշուանբանանայում գտնվող Դայցի քաղաքում (Յուննանա)։ Մարդիկ հետապնդում են միմյանց և ջրում (սա երջանկության և հաջողության խորհրդանիշ է)։

Լուգուհու լիճը, որը գտնվում է Յուննանա և Սիչուան նահանգների միջև, զբոսաշրջիկների շրջանում լայն ճանաչում ձեռք բերեց նոր ավտոմայրուղու կառուցման շնորհիվ։ Լճի մոտակայքում ապրում է 30-հազարանոց բնակչություն ունեցող Մոսո անվանումով ցեղը, որտեղ տիրապետող են մայրիշխանական ավանդույթները։

Զբոսաշրջային ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

At right, an Asian woman holding a Norwegian flag with some writing on the bottom leads a group of casually dressed younger men and women, many wearing aviator sunglasses
Գիդը գլխավորում է նորվեգացի զբոսաշրջիկների մի խումբ դեպի Երկնքի տաճար:

Արագ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը նպաստում է Չինաստանում տեղական և արտասահմանյան զբոսաշրջիկների հեշտ երթևեկությանը։

Չինաստանում շատ հյուրանոցներ և ռեստորաններ են կառուցվել հետագայում վերանորոգվել կամ ընդլայնվել են՝ բարելավվելով բոլոր պահանջները՝ ստանալով 5 և 6 աստղի վարկանիշ։

Չինաստանը կարգավորում է իր կապը միջազգային տուրիստական այլ գործակալությունների հետ։ 2003 թվականի հունիսի 12-ին Չինաստանի ազգային զբոսաշրջության ադմինիստրացիան և Առևտրի նախարարությունը համատեղ ստեղծեցին օտարերկրյա զբոսաշրջական բյուրոներ՝ ժամանակավոր տեղեկատվություն տրամադրելու համար։ 2003 թվականի հուլիսի 18-ին Չինաստանի ազգային զբոսաշրջության ադմինիստրացիան գրանցեց JALPAK International (Չինաստան) Ltd-ն, որպես առաջին ամբողջովին օտարերկրյա ճանապարհորդական ընկերություն, որը մտել է Չինաստանի զբոսաշրջային շուկա՝ հիմնականում ապահովելով ճապոնական զբոսաշրջությունը Չինաստանում։ 2003 թվականի դեկտեմբերի 1-ին Պեկինում ստեղծվեց TUI China Travel Company-ն՝ առաջին արտերկրում վերահսկվող համատեղ ձեռնարկությունը Չինաստանի շուկայում։ Կառավարող կողմերն են Martin Buese China Limited-ը և TUI Europe խոշորագույն ճանապարհորդական խումբը և նրանց չինական գործընկերն է lChina Travel Service-ը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Factbox: Basic facts about China's economy
  2. «Tourism in China: Information on the country, types of tours and popular travel destinations». www.advantour.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  3. Australia, Tourism. «Greater China - Markets - Tourism Australia». www.tourism.australia.com (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  4. «China Tourism — Current Trends and Facts». ChinaHighlights (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  5. «Chinese appetite for business travel going strong». TTGmice. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  6. «Tourism Development in China». ThoughtCo. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  7. Lew, Alan A. 1987. The History, Policies and Social Impact of International Tourism in the People’s Republic of China. Asian Profile 15(2)April:117 28.
  8. World Tourism Organization UNTWO Tourism Barometer. June 2007 issue Արխիվացված 2011-07-26 Wayback Machine
  9. «UNTWO World Tourism Barometer, Vol.5 No.2» (PDF). United Nations World Tourism Organization. June 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «China Attractions, China Tourism Info of Major Cities». www.travelchinaguide.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  11. «30 Top Tourist Attractions in China». Touropia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  12. «The Great Wall of China, China Great Wall, The Great Wall of China Facts». www.topchinatravel.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  13. «Silk Road, Silk Road China, The Silk Road Facts, Silk Route Travel». www.topchinatravel.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  14. http://www.topchinatravel.com/china-guide/most-famous-lakes-in-china.htm

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Chinaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։