Երկու և ավելի օվկիանոսների ափերին գտնվող պետությունների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է Երկու և ավելի օվկիանոսների ափերին գտնվող պետությունների ցանկը, ներառյալ ինքնիշխան պետությունները և կախյալ տարածքները, որոնք գտնվում են աշխարհագրորեն ճանաչված հինգ՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական, Հարավային և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ափերին[1]։ Այն պետությունները, որոնց անդրծովյան տարածքները գտնվում են տարբեր օվկիանոսների ափերին, այս ցանկում ներառված չեն, սակայն ներառված են միջմայրցամաքային պետությունների ցանկում։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաք Պետություն Խաղաղ օվկիանոս Ատլանտյան օվկիանոս Հնդկական օվկիանոս Բևեռային օվկիանոսներ Օվկիանոսներ Միջօվկիանոսային կապ
Աֆրիկա Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա Հարավային Ատլանտյան Հնդկական օվկիանոս Հարավային օվկիանոս 2 կամ 3[Ն 1] Բարեհուսո հրվանդան
Աֆրիկա &
Ասիա
Եգիպտոս Եգիպտոս Միջերկրական ծով Կարմիր ծով 2 Սուեզի ջրանցք
Ասիա Իսրայել Իսրայել Միջերկրական ծով Կարմիր ծով 2 Էյլաթի արագընթաց երկաթուղի (նախագիծ)
Ասիա Թաիլանդ Թաիլանդ Սիամի ծոց Անդամանյան ծով 2 Թայական ջրանցք (նախագիծ)
Ասիա Մալայզիա Մալայզիա Հարավչինական ծով Անդամանյան ծով 2 Մալակկայի նեղուց
Ասիա Ինդոնեզիա Ինդոնեզիա Խաղաղ օվկիանոս Հնդկական օվկիանոս 2 Մալակկայի նեղուց
Ասիա Արևելյան Թիմոր Արևելյան Թիմոր Սավու ծով, Ֆլորեսի ծով Թիմորի ծով 2
Ասիա &
Եվրոպա
Ռուսաստան Ռուսաստան Հյուսիսային Խաղաղ Սև ծով
Բալթիկ ծով
Հյուսիսային սառուցյալ օվկիանոս 3 Տրանս-սիբիրական երկաթուղի
Եվրոպա Նորվեգիա Նորվեգիա Նորվեգական ծով Բարենցի ծով 2
Հյուսիսային Ամերիկա Գրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա[Ն 2] Հյուսիսային Ատլանտյան Հյուսիսային սառուցյալ օվկիանոս 2
Հյուսիսային Ամերիկա Կանադա Կանադա Հյուսիսային Խաղաղ Հյուսիսային Ատլանտյան Հյուսիսային սառուցյալ օվկիանոս 3 Կանադայի խաղաղօվկիանոսային երկաթուղի
Հյուսիսային Ամերիկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Ալյասկա) Հյուսիսային Խաղաղ Հյուսիսային սառուցյալ օվկիանոս 2[Ն 3] Ալյասկայի նավթամուղ
Հյուսիսային Ամերիկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (մայրցամաքային նահանգներ) Հյուսիսային Խաղաղ Հյուսիսային Ատլանտյան 2[Ն 3] ԱՄՆ առաջին միջմայրցամաքային երկաթուղի
Հյուսիսային Ամերիկա Մեքսիկա Մեքսիկա Խաղաղ օվկիանոս Մեքսիկական ծոց
Կարիբյան ծով
2 Թեուանթեփեք
Հյուսիսային Ամերիկա Գվատեմալա Գվատեմալա Խաղաղ օվկիանոս Հոնդուրասի ծոց 2
Հյուսիսային Ամերիկա Հոնդուրաս Հոնդուրաս Ֆոնսեկա ծոց Կարիբյան ծով 2
Հյուսիսային Ամերիկա Նիկարագուա Նիկարագուա Խաղաղ օվկիանոս Կարիբյան ծով 2 Նիկարագուայի ջրանցք (նախագիծ)
Հյուսիսային Ամերիկա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Խաղաղ օվկիանոս Կարիբյան ծով 2
Հյուսիսային Ամերիկա &
Հարավային Ամերիկա
[Ն 4]
Պանամա Պանամա Պանամայի ծոց Կարիբյան ծով 2 Պանամայի ջրանցք
Հարավային Ամերիկա Կոլումբիա Կոլումբիա Խաղաղ օվկիանոս Կարիբյան ծով 2
Հարավային Ամերիկա Չիլի Չիլի Հարավային Խաղաղ Մագելանի նեղուց Հարավային օվկիանոս 2 կամ 3[Ն 5]
Հարավային Ամերիկա Արգենտինա Արգենտինա Մագելանի նեղուց Հարավային Ատլանտյան Դրեյքի նեղուց 2 կամ 3[Ն 6]
Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիա Հարավային Խաղաղ Հնդկական օվկիանոս Հարավային օվկիանոս 2 կամ 3[Ն 7]
Անտարկտիկա Հարավային Խաղաղ Հարավային Ատլանտյան Հնդկական օվկիանոս Հարավային օվկիանոս 1 կամ 3[Ն 8] Բրիտանական համագործակցության տրանսարկտիկական արշավախումբ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարավային Աֆրիկայի ափերը ողողում են երեք օվկիանոսներ, եթե Հարավային օվկիանոսը համարվում է առանձին օվկիանոս։ Հակառակ պարագայում ՀԱՀ-ի ափերը ողողում են երկու օվկիանոսներ։
  2. Գրենլանդիան Դանիայի բաղկացուցիչ մասն է։
  3. 3,0 3,1 Չնայած Ալյասկան և Մայրցամաքային Ամերիկան սահմանակից են երկու օվկիանոսների, ԱՄՆ որևէ նահանգ սահմանակից չէ երեք օվկիանոսների։
  4. Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև առկա սահմանը խիստ վիճելի է։ Չնայած ժամանակակից ատլասները Պանաման դիտարկում են Հյուսիսային Ամերիկայի կազմում, որոշ ատլասներում Հյուսիսային Ամերիկայի կազմում ներառված է նաև Պանամայի ջրանցքը։ Ավելին, 19-րդ դարի դարի ատլասները մայրցամաքի սահմաններ են ճանաչում Կոստա Ռիկայի և Պանամայի սահմանագիծը, որն այն ժամանակ եղել է Մեծ Կոլումբիայի կազմում։
  5. Չիլիի ափերը ողողում են երեք օվկիանոսները, եթե Հարավային և Ատլանտյան օվկիանոսները հանդիպում են երկրի ափերին, հակառակ դեպքում՝ միայն երկուսը։
  6. Արգենտինայի ափերը ողողում են երեք օվկիանոսների ջրերը, եթե Դրեյքի և Մագելանի նեղուցները համարվում են Հարավային օվկիանոսի մաս և միայն մեկ, եթե դրանք համարվում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների մաս։
  7. Եթե Հարավային օվկիանոսը հասնում է մինչև Ավստրալիա, ապա մայրցամաքի ափերը ողողում են երեք օվկիանոսների ջրերը, իսկ եթե ոչ՝ ապա միայն երկու։
  8. Անտարկտիկան ցանկում ներառված է ոչ որպես պետություն։ Եթե Հարավային օվկիանոսը համարվում է առանձին օվկիանոս, ապա աշխարհամասի ափերը ողողում է միայն մեկ օվկիանոս, իսկ եթե այն չի համարվում առանձին օվկիանոս և հանդիսանում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների մաս, ապա Անտարկտիկայի ափերը ողողում են երեք օվկիանոսների ջրերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How many oceans are there?». National Ocean Service. National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.