Դիրկ Կույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիրկ Կույտ
Dirk Kuijt
Կույտը 2015 թվականին՝ Ֆեյենորդում խաղալու ժամանակ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 22, 1980(1980-07-22)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Կաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 183 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հարձակվող
վինգեր
հարձակողական կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1985-1998 Նիդերլանդներ Արագ Տղաներ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1998 Նիդերլանդներ Արագ Տղաներ 6 (3)
1998-2003 Նիդերլանդներ Ուտրեխտ 160 (51)
2003-2006 Նիդերլանդներ Ֆեյենորդ 101 (71)
2006-2012 Անգլիա Լիվերպուլ 208 (51)
2012-2015 Թուրքիա Ֆեներբահչե 95 (26)
2015-2017 Նիդերլանդներ Ֆեյենորդ 63 (31)
1998-2017 Ընդհանուր 632 (233)
Ազգային հավաքական
1998-1999 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ18 5 (2)
2000-2001 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 11 (6)
2004-2014 Նիդերլանդներ Նիդերլանդներ 104 (24)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դիրկ Կույտ (հոլ.՝ Dirk Kuijt, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈdɪrk ˈkœyt] ( ), հուլիսի 22, 1980(1980-07-22)[1][2], Կաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Կարիերան սկսել է հարձակվողի դիրքում, սակայն հանդես է եկել նաև որպես վինգեր և հարձակողական կիսապաշտպան[3]։

Կույտը պրոֆեսիոնալ կարիերան սկսեց 1998 թվականին Ուտրեխտում։ Ուտրեխտի կազմում անցկացրել է 5 մրցաշրջան և վերջին մրցաշրջանում ակումբի հետ հաղթել է Նիդերլանդների գավաթը և հաղթել 2003 թվականի Նիդերլանդների Ոսկե խաղակոշիկը։ Դրանից հետո նա 1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Ֆեյենորդ։ Նա դարձավ թիմի ավագը և 3 տարի անընդմեջ ճանաչվեց թիմի լավագույն ռմբարկու, 2004-2005 մրցաշրջանի Էրեդիվիզիի լավագույն ռմբարկու և 2005-2006 մրցաշրջանի Էրեդիվիզիի լավագույն ֆուտբոլիստ։ 1999-ից 2006 թվականները ընկած 7 մրցաշրջաններում Կույտը բաց է թողել ընդամենը 5 խաղ, իսկ 2001-ից 2006 թվականներին մասնակցել է 179 հաջորդական խաղերի։

Կույտը Ֆեյենորդում անցկացրեց 3 մրցաշրջան՝ դառնալով 83 գոլի հեղինակ 122 խաղերում։ 2006 թվականին նա միացավ անգլիական Լիվերպուլին 10 միլիոն եվրոյի դիմաց[4]։ Շուտով նա դարձավ Լիվերպուլի հիմնական կազմի խաղացող և գոլ հեղինակեց իր առաջին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ Միլանի դեմ։

Կույտը մի շարք կարևոր գոլեր է խփել Լիվերպուլի կազմում՝ ներառյալ 7 գոլերը 2007-2008 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայում։ Իր առաջին հետ-տրիկը անգլիական թիմի կազմում խփել է 2011 թվականի մարտին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում։ 2012 թվականի Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում՝ Կարդիֆի դեմ խաղում Կույտը փոխարինման դուրս եկավ և գոլ հեղինակեց խաղի լրացուցիչ ժամանակում, որի շնորհիվ Լիվերպուլը հաղթեց Լիգայի գավաթը։ Սա դարձավ Կույտի միակ հաղթած գավաթը Լիվերպուլի կազմում։

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Կույտը նշել է 2004 թվականին։ Հավաքականի հետ մասնակցել է 2006, 2010, 2014 թվականների Աշխարհի առաջնություններին, 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնություններին։ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։

Կույտը ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան 2017 թվականի մայիսի 17-ին՝ վերջին խաղում դառնալով գոլի հեղինակ, որի շնորհիվ Ֆեյենորդը հաղթեց 1999 թվականից հետո իր առաջին Էրեդիվիզին[5]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույտը 4 երեխաներից 3-րդն էր։ Նրա հայրը ձկնորս էր, և Կույտը ասել է, որ եթե նա ֆուտբոլիստ չդառնար, ապա կշարունակեր իր հոր գործը։ Նա մեծացել է Կաթվեյկ ձկնորսական համայնքում։

Կույտը միացել է Արագ Տղաներ ակումբի ակադեմիային 5 տարեկան հասակում։ Թիմի առաջին կազմում խաղացել է 1998 թվականին և մասնակցել է մրցաշրջանի վերջին 6 խաղերին՝ գրավելով Էրեդիվիզիում հանդես եկող Ուտրեխտի ղեկավարության ուշադրությունը։ Կույտը մինչև հիմա կանոնավոր կերպով այցելում է Կաթվեյկ և իր նախկին ակումբ Արագ Տղաներ, որը ստացել էր 300,000 եվրո ֆուտբոլիստի՝ Լիվերպուլ տեղափոխությունից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույտը Ուտրեխտի կազմում Նիդերլանդների գավաթը հաղթելուց հետո:

Ուտրեխտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույտը միացավ Ուտրեխտին 1998 թվականի ամռանը՝ 18 տարեկան հասակում, և միանգամից հաստատվեց թիմի հիմնական կազմում։ Նա երբեմն խաղում էր հարձակվողի դիրքում, բայց ավելի հաճախ նա հանդես էր գալիս որպես վինգեր, քանի որ հարձակվողի դիրքում ավելի նախընտրելի էր Իգոր Գլուշչևիչը։

Այսպես շարունակվեց մինչև 2002-2003 մրցաշրջանը, երբ թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Ֆոեկե Բույը, ով սկսեց Կույտին խաղացնել հարձակվողի և ենթահարձակվողի դիրքում, ինչից հետո այդ մրցաշրջանում Կույտը 20 գոլ հեղինակեց առաջնությունում։ Ուտրեխտը նաև հասավ Նիդերլանդների գավաթի եզրափակիչ, որտեղ խաղաց Ֆեյենորդի դեմ։ Չնայած Ֆեյենորդը խաղի ֆավորիտն էր, Ուտրեխտը հաղթեց 4-1 հաշվով։ Այս խաղում Կույտը դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Մրցաշրջանից հետո Կույտը 1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ֆեյենորդ, որտեղ փոխարինեց ակումբից հեռացող Պիեր վան Հոյդոնկին։

Ֆեյենորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույտը Ֆեյենորդում խաղալու տարիներին

Ֆեյենորդում անընդմեջ խփած գոլերի շնորհիվ Կույտը միանգամից ստացավ երկրպագուների սերը։ Իր առաջին մրցաշրջանում նա դարձավ 22 գոլի հեղինակ։ 2004-2005 մրցաշրջանի առաջին խաղում Կույտը խփեց իր կարիերայի առաջին հետ-տրիկը՝ Դե Գրաֆսհապի դեմ խաղում։ Հետո նա 3 գոլ խփեց ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում։ Այս մրցաշրջանը նա ավարտեց 29 գոլերով։ Սա նրա կարիերայի լավագույն արդյունքն է։

2005 թվականին Կույտը դարձավ Ֆեյենորդի ավագը և անցկացրեց իր 3-րդ հաջողակ մրցաշրջանը՝ խփելով 25 գոլ բոլոր մրցաշարերում։ Նա շատ լավ էր համագործակցում իր թիմակից Սալոմոն Կալուի հետ։ Նրանց զույգը անվանել էին «K2»[6][7]:

2006 թվականի ամռանը շշուկներ էին պտտվում, որ Կույտով հետաքրքրված են անգլիական Լիվերպուլը և Նյուքասլը։ Դրանք սկիզբ էին առել դեռ մայիսին, երբ Կույտը հայտարարեց, որ թեև նա երջանիկ է Լիվերպուլում, նա ցանկանում է հանդես գալ Պրեմիեր Լիգայում[8]։ Կույտը Լիվերպուլ տեղափոխվեց օգոստոսի 18-ին մոտ 10 միլիոն եվրոյի դիմաց[4]։

1999-ից 2006 թվականների 7 մրցաշրջաններում Կույտը բաց է թողել ընդամենը 5 խաղ՝ անցկացնելով 233 հանդիպում, իսկ 2001 թվականի մարտից 2006 թվականի ապրիլը ընկած ժամանակահատվածում մասնակցել է 179 հաջորդական խաղերի[9]։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2007 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Կույտը (ձախում) իր նախկին թիմակից Խավի Ալոնսոյի հետ Լիվերպուլի կազմում

Լիվերպուլին միանալուց հետո Կույտը հայտարարեց. «Ես ցանկանում էի հեռանալ Ֆեյենորդից միայն ինչ-որ իսկապես մեծ ակումբի համար, որն է հանդիսանում է Լիվերպուլը։ Այն ֆանտաստիկ մեծ ակումբ է, և այստեղ խաղալը իրական ճնշում կլինի[10]։»

Լիվերպուլում Կույտը իր դեբյուտը նշել է 2006 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինման դուրս գալով Վեստ Հեմի դեմ խաղում[11]։ Առաջին անգամ մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 12-ին՝ ՊՍՎ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում[12]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 20-ին՝ Նյուքասլի դեմ խաղում[13]։ Հոլանդացին գոլ խփեց նաև հաջորդ՝ Տոտենհեմի դեմ խաղում[14]։ Իր 3-րդ գոլը Լիվերպուլի կազմում խփեց Աստոն Վիլլայի դեմ խաղում, ինչից հետո ողջունեց իր հիվանդ հորը, ով հետևում էր խաղին մարզադաշտից[15]։ 2 շաբաթ անց Կույտը դուբլ ձևակերպեց Ռեդինգի դեմ 2-0 ավարտված խաղում[16]։

Իր վաղ ելույթների համար Կույտը շատ գովասանք ստացավ, մասնավորապես՝ Daily Mirror-ը գրում էր. «Հոլանդացին ունի հեթանոսական հերոսի տեսք ստեղծման ընթացքում[17]։» Նրա վաղ հայտնիության պատճառներից մեկը նաև այն էր, որ Կույտը ամեն խաղից հետո քայլում էր դաշտի բոլոր անկյուններով և ծափահարում Լիվերպուլի երկրպագուներին։

2007 թվականի հունվարի 20-ին Կույտը գոլի հեղինակ դարձավ Չելսիի դեմ խաղի 4-րդ րոպեին, և Լիվերպուլը հաղթեց 2-0 հաշվով[18]։ Սա առաջին անգամն էր, երբ Ռաֆայել Բենիտեսը պարտության մատնեց Ժոզե Մոուրինյոյին։ Սա նաև Լիվերպուլի առաջին գոլն էր 2006-2007 մրցաշրջանում՝ խփված մրցաշարային աղյուսակի լավագույն 4 ակումբների դեմ խաղերում։ Այդ մրցաշրջանում իր 10-րդ գոլը Կույտը խփեց 2007 թվականի հունվարի 30-ին՝ Վեստ Հեմի դեմ խաղում[19]։

Կույտը Լիվերպուլի կազմում

2006-2007 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Չելսիի դեմ պատասխան խաղում Կույտը գոլի հեղինակ դարձավ լրացուցիչ ժամանակում, սակայն այն չեղյալ հայտարարվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Կույտը իրացրեց հաղթական 11-մետրանոցը[20]։ Միլանի դեմ եզրափակչի խաղում Կույտը դարձավ Լիվերպուլի միակ գոլի հեղինակը, բայց մերսիսայդական ակումբը պարտվեց 2-1 հաշվով[21]։

2007-2008 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույտը խփեց 2007-2008 մրցաշրջանի իր առաջին գոլերը 2007 թվականի օգոստոսի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման Թուլուզի դեմ խաղում[22]։ Հոկտեմբերի 20-ին՝ Էվերտոնի դեմ Մերսիսայդական դերբիում Կույտը իրացրեց երկու 11-մետրանոցները, որոնց շնորհիվ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով[23]։ Այս մրցաշրջանում իր երրորդ և վերջին գոլը նա խփեց 2007 թվականի նոյեմբերին՝ Նյուքասլի դեմ խաղում[24]։ Սրանից հետո հոլանդացին չկարողացավ ոչ մի գոլ խփել Պրեմիեր Լիգայում մինչև 2008 թվականի հոկտեմբերը։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 13 խաղերում Կույտը չդարձավ ոչ մի գոլի հեղինակ։

2008 թվականի փետրվարի 19-ին՝ Ինտերի դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի խաղում Կույտը խփեց առաջին գոլը, իսկ Լիվերպուլը հաղթեց 2-0 հաշվով[25]։

2008 թվականից Կույտը սկսեց հանդես գալ աջ վինգերի դիրքում և շուտով հարմարվեց նոր դիրքին։

2008 թվականի ապրիլի 22-ին Կույտը խփեց առաջին գոլը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Չելսիի դեմ առաջին խաղում[26]։ Խաղը ավարտվեց 1-1 հաշվով, սակայն Լիվերպուլը դուրս մնաց պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում Դրոգբայի և Լեմպարդի գոլերի պատճառով[27]։

2008-2009 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույտը գոլի հեղինակ դարձավ 2008-2009 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի Ստանդարտ Լյեժի դեմ խաղի վերջում, որի շնորհիվ Լիվերպուլը անցավ մրցաշարի խմբային փուլ[28]։

Կույտը հայտնի էր կարևոր խաղերում խփած կարևոր գոլերով, որոնցից էին 2008 թվականի հոկտեմբերի 5-ին նրա խփած գոլը Մանչեսթեր Սիթիի դարպասը[29] և հոկտեմբերի 18-ին ձևակերպած դուբլը Ուիգան Ատլետիկի դարպասը, որի շնորհիվ Լիվերպուլը 3-2 հաշվով հաղթանակ տարավ[30]։

Կույտը 2009 թվականի հուլիսին

2008-2009 մրցաշրջանում Կույտը 15 գոլ խփեց։ Սա նրա լավագույն արդյունքն էր Լիվերպուլի կազմում։ Այս մրցաշրջանում Լիվերպուլը գրավեց 2-րդ հորիզոնականը[31]։

2009-2010 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվերպուլի ֆուտբոլիստների վնասվածքների հետևանքով Կույտը սկսեց հաճախ հանդես գալ կենտրոնական հարձակվողի դիրքում։ Նա գոլի հեղինակ դարձավ Ստոկ Սիթիի[32] և Բարնլիի[33] դեմ խաղերում, որոնք երկուսն էլ ավարտվեցին 4-0 հաշվով։ Նա գոլ խփեց նաև Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հունգարական Դեբրեցենի դեմ 1-0 հաշվով ավարտված խաղում[34]։ Կույտը խփեց իր 4-րդ գոլը Պրեմիեր Լիգայում Էվերտոնի դեմ խաղում[35]։ 2010 թվականի հունվարի 20-ին Կույտը խփեց խաղի երկու գոլերը Տոտենհեմի դեմ 2-0 հաշվով ավարտված խաղում[36]։

Փետրվարի 6-ին Կույտը խփեց իր 4-րդ գոլը Մերսիսայդական դերբիներում՝ գլխի հարվածով գրավելով Էվերտոնի դարպասը խաղի 55-րդ րոպեին[37]։ Սա դարձավ նրա 50-րդ գոլը Լիվերպուլի կազմում բոլոր մրցաշարերում։ Նա նաև ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Ապրիլի 8-ին հոլանդացին խփեց իր 51-րդ գոլը Լիվերպուլի կազմում՝ Բենֆիկայի դեմ Եվրոպա Լիգայի խաղում[38]։ Այդ գոլը սկզբից չեղյալ համարվեց մրցավարի կողմից խաղից դուրս վիճակի պատճառով, սակայն Լիվերպուլի ֆուտբոլիստների և մարզիչ Ռաֆայել Բենիտեսի առարկությունների պատճառով մրցավարը փոխեց իր միտքը և թույլ տվեց գոլը։ Այս մրցաշրջանի վերջին խաղում Կույտը անցկացրեց իր 200-րդ հանդիպումը Լիվերպուլի կազմում՝ Հալլ Սիթիի դեմ խաղում[39]։

Կույտը 2011 թվականին
2010-2011 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույտը մասնակցեց 2010-2011 մրցաշրջանի Լիվերպուլի առաջին խաղին` Արսենալի դեմ, որը ավարտվեց 1-1 հաշվով[40]։ Նա նաև մասնակցեց օգոստոսի 23-ին կայացած Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին[41]։ 3 օր անց Եվրոպա Լիգայի որակավորման փուլի Տրաբզոնսպորի դեմ խաղում Կույտը դարձավ գոլի հեղինակ, որի շնորհիվ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով[42]։ Նիդերլանդների հավաքականի կազմում մարզվելու ժամանակ Կույտը ստացավ կոճի վնասվածք[43], որի պատճառով բաց թողեց 1 ամիս, սակայն նա վերադարձավ 1 շաբաթ ավելի շուտ և խփեց մրցաշրջանի իր 2-րդ գոլը սեպտեմբերի 25-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[44]։

2011 թվականի մարտի 6-ին Կույտը խփեց իր առաջին հետ-տրիկը Պրեմիեր Լիգայում՝ ակումբի ամենամեծ մրցակից Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում։ Այս խաղում Լիվերպուլը հաղթեց 3-1 հաշվով[45]։ Ապրիլի 15-ին հոլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2013 թվականի ամառը[46]։

Կույտը Բոլտոնի դեմ խաղում

Ապրիլի 17-ին Կույտը իրացրեց 11-մետրանոցը Արսենալի դեմ խաղի 90+12-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը Ռոբին վան Պերսիի 90+8-րդ խփած 11-մետրանոցից հետո։ Խաղը ավարտվեց 1-1 հաշվով[47]։ 2011 թվականի մայիսի 9-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում խփած գոլի շնորհիվ Կույտը դարձավ Լիվերպուլի առաջին ֆուտբոլիստը Ջոն Օլդրիջից հետո, ով գոլի հեղինակ էր դարձել 5 հաջորդական խաղերում[48]։ Կույտը դարձավ այս մրցաշրջանի Լիվերպուլի լավագույն ռմբարկուն՝ 13 գոլերով Պրեմիեր Լիգայում և 15 գոլերով բոլոր մրցաշարերում՝ հավասարվելով իր նախկին լավագույն արդյունքին[49]։

2011-2012 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 21-ին Կույտը խփեց այս մրցաշրջանի իր առաջին գոլը՝ գրավելով Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դարպասը Ֆուտբոլային Լիգայի գավաթի խաղում[50]։ Նա 2011 թվականին այլևս գոլի հեղինակ չդարձավ։ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին նա բաց թողեց Լիվերպուլի կազմում իր 50-րդ գոլը խփելու հնարավորությունը՝ չիրացնելով 11-մետրանոցը Էվերտոնի դեմ խաղում[51]։ Հոկտեմբերի 8-ին հայտարարվեց, որ Կույտը կունենա խորհրդատվական պաշտոն իր առաջին ակումբ Արագ Տղաներում[52]։ Կույտը իր առաջին գոլը խփեց 2012 թվականի հունվարի 28-ին՝ Անգլիայի գավաթի 4-րդ ռաունդի Մանչեսթեր Յունայթեդի 88-րդ րոպեին, որի շնորհիվ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով[53]։ Կույտը խփեց իր 50-րդ գոլը Պրեմիեր Լիգայում փետրվարի 1-ին՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում՝ դառնալով Լիվերպուլի 5-րդ ֆուտբոլիստը, ով 50 կամ ավելի գոլ է խփել Պրեմիեր Լիգայում[54]։

Կույտը Ֆեներբահչեի կազմում 2012 թվականին

Փետրվարի 26-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ 2012 թվականի Ֆուտբոլային Լիգայի գավաթի եզրափակչում փոխարինման դուրս գալով Կույտը խփեց Լիվերպուլի երկրորդ գոլը լրացուցիչ ժամանակում։ Խաղը ավարտվեց 2-2 հաշվով[55]։ Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Կույտը իրացրեց իր 11-մետրանոցը, իսկ Լիվերպուլը նվաճեց Լիգայի գավաթը[56]։ Սա դարձավ Կույտի միակ գավաթը, որը նա հաղթեց Լիվերպուլի կազմում։

Ֆեներբահչե[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 3-ին Կույտը 3 տարվա պայմանագիր կնքեց թուրքական Ֆեներբահչեի հետ[57][58]։ Տրանսֆերի արժեքը կազմեց 1 միլիոն եվրո[59]։ Կույտը տարեկան ստանում էր 2.85 միլիոն եվրո աշխատավարձ, գումարած 17,500 եվրո բոնուս խաղերի համար։ Նա իր առաջին գոլը խփեց Ֆեներբահչեի կազմում օգոստոսի 8-ին՝ դառնալով 2 գոլի հեղինակ Վասլուիի դեմ խաղում[60]։ Կույտը գոլի հեղինակ դարձավ նաև իր Թուրքիայի առաջնության դեբյուտում՝ Էլյազիգսպորի դեմ խաղում[61]։ Գազիանտեպսպորի դեմ խաղում Կույտը խփեց իր կարիերայի 250-րդ գոլը՝ ներառյալ միջազգային գոլերը[62]։

Վերադարձ Ֆեյենորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլին Կույտը 1 տարվա պայմանագիր կնքեց Ֆեյենորդի հետ[63]։

2016-2017 մրցաշրջանում Ֆեյենորդը Կույտի հետ հաղթեց իր առաջին Էրեդիվիզին՝ սկսած 1999 թվականից։ Մրցաշրջանի վերջին խաղում Կույտը հետ-տրիկ ձևակերպեց, որի շնորհիվ Ֆեյենորդը Հերակլեսին հաղթեց 3-1 հաշվով[64]։ 3 օր անց Կույտը հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[65][66]։

Կույտը Նիդերլանդների հավաքականի կազմում

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Մարկո վան Բաստենը դարձավ Նիդերլանդների ազգային հավաքականի մարզիչ, նա հավաքականի կազմից հեռացրեց արդեն կազմում հաստատված մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում՝ հարձակվողներ Ռոյ Մակային և Պատրիկ Կլյուվերտին։ Կույտը իր միջազգային դեբյուտը նշեց 2004 թվականի սեպտեմբերին՝ Լիխտենշտայնի դեմ խաղում[67]։ Նա դարձավ Նիդերլանդների հավաքականի հիմնական կազմի խաղացող և մասնակցեց 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղերին։ Հավաքականի կազմում Կույտը հիմնականում հանդես էր գալիս 7 համարի մարզաշապիկով, բացառությամբ՝ Եվրո 2008-ը, որտեղ նա խաղում էր 18 համարի ներքո՝ այն համարը, որը նա կրում էր Լիվերպուլում։

Աշխարհի առաջնություն 2006[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի աշխարհի առաջնությանը Կույտը մասնակցեց պահեստային նստարանից։ Այնուամենայնիվ, նա փոխարինման մտավ Սերբիա և Չեռնոգորիայի դեմ խաղի 69-րդ րոպեին[68]։ Խմբային փուլի վերջին՝ Արգենտինայի դեմ խաղում, վան Բաստենը որոշեց դաշտ դուրս բերել որոշ երկրորդ կազմի ֆուտբոլիստներ, որոնցից էր նաև Կույտը[69]։

Կույտը Հունտելարի հետ Եվրո 2008-ից առաջ

1/8 եզրափակչի Պորտուգալիայի դեմ խաղում Կույտը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում վան Նիստելրոյի փոխարեն։ Կույտը անհաջող խաղ անցկացրեց, և Նիդերլանդները պարտվեց 1-0 հաշվով[70]։ Այս խաղը ավելի նշանավոր էր կարմիր և դեղին քարտերի ռեկորդային քանակով (4 կարմիր և 16 դեղին քարտ)[71][72]։

Եվրո 2008[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների հավաքականի կազմում Կույտը մասնակցեց Եվրո 2008-ին[73]։ Հունիսի 9-ին նա մասնակցեց առաջնությունում Նիդերլանդների առաջին խաղին՝ գործող աշխարհի չեմպիոն Իտալիայի դեմ։ Այս խաղում նա տվեց 2 գոլային փոխանցում, և Նիդերլանդները հաղթեց 3-0 հաշվով[74]։ Հունիսի 13-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում Կույտը խփեց խաղի առաջին գոլը 4-1 հաշվով ավարտված խաղում[75]։ Նիդերլանդները դուրս մնաց քառորդ եզրափակչում[76]։

Աշխարհի առաջնություն 2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույտը խփեց 3 գոլ 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերում։

2010 թվականի մայիսի 27-ին Կույտը ներառվեց Նիդերլանդների հավաքականի կազմում[77]։

Կույտը 2010 թվականի աշխարհի առաջնության որավավորման փուլի խաղից առաջ:

Նիդերլանդների հավաքականի առաջնության առաջին խաղում՝ Դանիայի դեմ հանդիպման ժամանակ Կույտը խփեց իր թիմի երկրորդ գոլը 2-0 հաշվով ավարտված խաղում[78]։ Կույտը գոլային փոխանցում տվեց Ուեսլի Սնեյդերին քառորդ եզրափակչի Բրազիլիայի դեմ խաղում[79]։ Նա նաև գոլային փոխանցում տվեց Արիեն Ռոբենին կիսաեզրափակչի Ուրուգվայի դեմ խաղում[80]։

Կույտը մասնակցեց ազգային հավաքականի առաջնությունում անցկացրած բոլոր 7 խաղերին և դարձավ 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Նիդերլանդների հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը[81]՝ եզրափակչում զիջելով Իսպանիային[82]։

Եվրո 2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույտը Նիդերլանդների հավաքականի կազմում Եվրո 2012Դանիայի դեմ խաղում

2010 թվականի սեպտեմբերի 2-ին Կույտը իրացրեց 11-մետրանոցը Եվրո 2012-ի որակավորման առաջին խաղում՝ Սան Մարինոյի դեմ[83]։ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին՝ որակավորման փուլի Շվեդիայի դեմ խաղում Կույտը ստացավ կոճի վնասվածք և դուրս մնաց 4 շաբաթով[43]։ 2011 թվականի մարտի 25-ին Կույտը խփեց Նիդերլանդների 3-րդ գոլը Հունգարիայի դեմ 4-0 ավարտված խաղում[84] և 4 օր անց նա նույն Հունգարիայի դեմ դուբլ ձևակերպեց, իսկ խաղը ավարտվեց Նիդերլանդների հաղթանակով՝ 5-3 հաշվով[85]։ Կույտը խփեց խաղի 4-րդ գոլը Սան Մարինոյի դեմ ռեկորդային 11-0 հաշվով ավարտված խաղում[86]։ Չնայած որ որակավորման փւոլում Կույտը մեկնարկային կազմի խաղացող էր, նա կորցրեց իր դիրքը Եվրո 2012-ի ժամանակ։ Աջ եզրում խաղում էր Արիեն Ռոբենը, իսկ ձախում՝ Իբրահիմ Աֆելայը։ Այս առաջնությանը նա 2 անգամ փոխարինման մտավ։ Դանիայի դեմ խաղի 85-րդ րոպեին Կույտը փոխարինեց Գրեգորի վան դեր Վիլին[87], իսկ Գերմանիայի դեմ խաղի 83-րդ րոպեին փոխարինեց Արիեն Ռոբենին[88]։ Նիդերլանդների հավաքականը պարտվեց իր բոլոր 3 խաղերը և դուրս մնաց խմբային փուլից վերջին տեղով։

Աշխարհի առաջնություն 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 2012 թվականի հունիսին Նիդերլանդների մարզիչ Բերտ վան Մարվեյկը հրաժարական տվեց, նորանշանակ մարզիչ Լուի վան Գալը դարձրեց Կույտին հավաքականի երկրորդ ավագը՝ Ուեսլի Սնեյդերից հետո[89]։ Այնուամենայնիվ, նա հավաքականի կազմում ոչ մի խաղի չմասնակցեց մինչև հոկտեմբերի 12-ի Անդորայի դեմ խաղը, որի ժամանակ նա փոխարինեց Ջերմեին Լենսին խաղի 71-րդ րոպեին[90]։ Նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի դեմ հանդիպմանը նա անցկացրեց ամբողջ խաղը՝ կրելով ավագի թևկապը[91]։

2014 թվականի հունիսի 29-ին կայացած 2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Մեքսիկայի դեմ խաղը դարձավ 100-րդը Կույտի համար Նիդերլանդների հավաքականի կազմում[92]։ Այս խաղում նա խաղում էր իր համար անսովոր ձախ եզրային պաշտպանի դիրքում, սակայն նա տեղափոխվեց նաև կենտրոնական հարձակվողի և աջ եզրային պաշտպանի դիրք[93]։

Քառորդ եզրափակչում Կույտը իրացրեց վերջին 11-մետրանոցը Կոստա Ռիկայի դեմ խաղի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում, և Նիդերլանդները հաղթեց 4-3 հաշվով[94]։ Կույտը իրացրեց իր թիմի 4-րդ 11-մետրանոցը կիսաեզրափակչի Արգենտինայի դեմ խաղի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում, բայց Նիդերլանդները պարտվեց 4-2 հաշվով[95]։ 3-րդ տեղի համար Բրազիլիայի դեմ 3-0 հաշվով ավարտված խաղը դարձավ վերջինը Կույտի համար Նիդերլանդների հավաքականում[96]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[97]

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1998–99 Ուտրեխտ Էրեդիվիզի 28 5 2 1 0 0 30 6
1999–2000 32 6 4 4 0 0 36 10
2000–01 32 13 5 3 0 0 37 16
2001–02 34 7 3 3 4 1 41 11
2002–03 34 20 4 2 2 1 40 23
Ընդհանուր 160 51 18 13 0 0 6 2 0 0 184 66
2003–04 Ֆեյենորդ Էրեդիվիզի 34 20 2 1 4 1 40 22
2004–05 34 29 3 4 7 3 44 36
2005–06 33 22 1 0 2 1 2 2 38 25
Ընդհանուր 101 71 6 5 0 0 13 5 2 2 122 83
2006–07 Լիվերպուլ Պրեմիեր Լիգա 34 12 1 1 2 0 11 1 48 14
2007–08 32 3 4 1 0 0 12 7 48 11
2008–09 38 12 2 0 0 0 11 3 51 15
2009–10 37 9 2 0 1 0 13 2 53 11
2010–11 33 13 1 0 0 0 7 2 41 15
2011–12 34 2 6 1 5 2 45 5
Ընդհանուր 208 51 16 3 8 2 54 15 0 0 286 71
2012–13 Ֆեներբահչե Սուպեր Լիգ 31 8 7 1 1 1 17 7 56 17
2013–14 32 10 0 0 1 0 4 0 37 10
2014–15 32 8 4 2 1 0 37 10
Ընդհանուր 95 26 11 3 3 1 21 7 0 0 130 37
2015–16 Ֆեյենորդ Էրեդիվիզի 32 19 6 4 38 23
2016–17 31 12 2 3 5 0 1 0 39 15
Ընդհանուր 63 31 8 7 0 0 5 0 1 0 77 38
Կարիերայի ընդհանուր 627 230 59 31 11 3 99 29 3 2 799 295

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[97]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2004 5 1
2005 10 2
2006 12 2
2007 8 1
2008 13 3
2009 11 4
2010 14 4
2011 11 7
2012 8 0
2013 6 0
2014 6 0
Ընդհանուր 104 24

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հոկտեմբերի 9, 2004 Ֆիլիպ II Արենա, Սկոպյե, Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 2–1 2–2 ԱԱ 2006 Որակավորում
2. Հունիսի 4, 2005 Ֆեյենորդ, Ռոտերդամ, Նիդերլանդներ Ռումինիա Ռումինիա 2–0 2–0 ԱԱ 2006 Որակավորում
3. Հունիսի 8, 2005 Օլիմպիական մարզադաշտ, Հելսինկի, Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆինլանդիա 0–2 0–4 ԱԱ 2006 Որակավորում
4. Մարտի 1, 2006 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ Էկվադոր Էկվադոր 1–0 1–0 Ընկերական խաղ
5. Սեպտեմբերի 6, 2006 Ֆիլիպս մարզադաշտ, Էյնդհովեն, Նիդերլանդներ Բելառուս Բելառուս 3–0 3–0 Եվրո 2008 Որակավորում
6. Օգոստոսի 22, 2007 Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարիա 2–1 2–1 Ընկերական խաղ
7. Մայիսի 24, 2008 Ֆեյենորդ, Ռոտերդամ, Նիդերլանդներ Ուկրաինա Ուկրաինա 1–0 3–0 Ընկերական խաղ
8. Հունիսի 13, 2008 Ստադ դե Սուիս, Բեռն, Շվեյցարիա Ֆրանսիա Ֆրանսիա 1–0 4–1 Եվրո 2008
9. Նոյեմբերի 19, 2008 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ Շվեդիա Շվեդիա 3–1 3–1 Ընկերական խաղ
10. Մարտի 28, 2009 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ Շոտլանդիա Շոտլանդիա 3–0 3–0 ԱԱ 2010 Որակավորում
11. Ապրիլի 1, 2009 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 1–0 4–0 ԱԱ 2010 Որակավորում
12. 3–0
13. Օգոստոսի 12, 2009 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ Անգլիա Անգլիա 1–0 2–2 Ընկերական խաղ
14. Մարտի 3, 2010 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 1–0 2–1 Ընկերական խաղ
15. Հունիսի 1, 2010 Ֆեյենորդ, Ռոտերդամ, Նիդերլանդներ Գանա Գանա 1–0 4–1 Ընկերական խաղ
16. Հունիսի 14, 2010 Սոքեր Սիթի, Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկա Դանիա Դանիա 2–0 2–0 ԱԱ 2010
17. Սեպտեմբերի 3, 2010 Օլիմպիական մարզադաշտ, Սերավալե, Սան Մարինո Սան Մարինո Սան Մարինո 0–1 0–5 Եվրո 2012 Որակավորում
18. Փետրվարի 9, 2011 Ֆիլիպս մարզադաշտ, Էյնդհովեն, Նիդերլանդներ Ավստրիա Ավստրիա 3–0 3–1 Ընկերական խաղ
19. Մարտի 25, 2011 Ֆերենց Պուշկաշ, Բուդապեշտ, Հունգարիա Հունգարիա Հունգարիա 0–3 0–4 Եվրո 2012 Որակավորում
20. Մարտի 29, 2011 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ Հունգարիա Հունգարիա 4–3 5–3 Եվրո 2012 Որակավորում
21. 5–3
22. Հունիսի 8, 2011 Սենտենարիո, Մոնտեվիդեո, Ուրուգվայ Ուրուգվայ Ուրուգվայ 1–1 1–1 Ընկերական խաղ
23. Սեպտեմբերի 2, 2011 Ֆիլիպս մարզադաշտ, Էյնդհովեն, Նիդերլանդներ Սան Մարինո Սան Մարինո 4–0 11–0 Եվրո 2012 Որակավորում
24. Հոկտեմբերի 11, 2011 Ռոսունդա մարզադաշտ, Ստոկհոլմ, Շվեդիա Շվեդիա Շվեդիա 1–2 3–2 Եվրո 2012 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտրեխտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեներբահչե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեյենորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիդերլանդների Ոսկե խաղակոշիկ. 2003, 2006
  • Էրեդիվիզիի լավագույն ռմբարկու. 2005
  • Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Netherlands - D. Kuijt - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  4. 4,0 4,1 «Kuyt flies in to join Liverpool 'dream' team - Premier League, Football - The Independent». 2009 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  5. «Dirk Kuyt: Liverpool's working class hero deservedly retires a champion with Feyenoord - Goal.com». Goal.com (անգլերեն). 2017 թ․ մայիսի 18. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  6. uefa.com (2005 թ․ փետրվարի 24). «UEFA Europa League - News – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  7. «K2: Kuyt and Kalou». 90min.com (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  8. «BBC SPORT | Football | My Club | Liverpool | Kuyt ready to decide his future». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  9. LFChistory.net. «Liverpool career stats for Dirk Kuyt - LFChistory - Stats galore for Liverpool FC!». www.lfchistory.net. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  10. «[News] Kuyt: I can handle 'big club' pressure». BigSoccer Forum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  11. «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 2-1 West Ham». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  12. uefa.com. «UEFA Champions League 2006/07 - History - PSV-Liverpool Lineups – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  13. «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 2-0 Newcastle». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  14. «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 3-0 Tottenham». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  15. Anfield, Ian Whittell at (2006 թ․ հոկտեմբերի 28). «Rafa vindicated as Reds end Villa's unbeaten run». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  16. «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 2-0 Reading». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  17. «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 3-0 Tottenham». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  18. «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 2-0 Chelsea». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  19. «BBC SPORT | Football | Premiership | West Ham 1-2 Liverpool». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  20. uefa.com. «UEFA Champions League 2006/07 - History - Liverpool-Chelsea – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  21. McCarra, Kevin (2007 թ․ մայիսի 23). «Brave Liverpool out of luck as Inzaghi inflicts Milan's revenge». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  22. uefa.com (2007 թ․ օգոստոսի 28). «UEFA Champions League 2007/08 - History - Liverpool-Toulouse – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  23. Staff; agencies (2007 թ․ հոկտեմբերի 20). «Lucky Liverpool triumph in Merseyside derby». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  24. «BBC SPORT | Football | Premier League | Newcastle 0-3 Liverpool». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  25. «Late show eases Rafa pressure». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  26. uefa.com (2008 թ․ ապրիլի 22). «UEFA Champions League 2007/08 - History - Liverpool-Chelsea – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  27. uefa.com (2008 թ․ ապրիլի 30). «UEFA Champions League 2007/08 - History - Chelsea-Liverpool – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  28. «BBC SPORT | Football | Europe | Liverpool 1-0 S Liege (1-0 agg)». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  29. «BBC Sport - Football - Man City 2-3 Liverpool». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  30. «BBC SPORT | Football | Premier League | Liverpool 3-2 Wigan». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  31. «League Table - 2008/09 | Barclays Premier League | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  32. «BBC SPORT | Football | Premier League | Liverpool 4-0 Stoke». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  33. «BBC SPORT | Football | Premier League | Liverpool 4-0 Burnley». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  34. «BBC SPORT | Football | Europe | Liverpool 1-0 Debrecen». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  35. «BBC Sport - Football - Everton 0-2 Liverpool». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  36. «BBC Sport - Football - Liverpool 2-0 Tottenham». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  37. «BBC Sport - Football - Liverpool 1-0 Everton». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  38. «BBC Sport - Football - Liverpool 4-1 Benfica (agg 5-3)». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  39. «BBC Sport - Football - Hull 0-0 Liverpool». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  40. «BBC Sport - Football - Liverpool 1-1 Arsenal». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  41. «Manchester City vs. Liverpool - Football Match Report - August 23, 2010 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  42. uefa.com. «UEFA Europa League 2010/11 - History - Trabzonspor-Liverpool – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  43. 43,0 43,1 staff, By Telegraph. «Liverpool forward Dirk Kuyt suffers 'serious' ankle injury». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  44. «BBC Sport - Football - Liverpool 2-2 Sunderland». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  45. «BBC Sport - Football - Liverpool 3-1 Manchester United». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  46. Association, Press (2011 թ․ ապրիլի 15). «Dirk Kuyt agrees one-year extension to Liverpool contract». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  47. «BBC Sport - Football - Arsenal 1-1 Liverpool». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  48. «BBC Sport - Football - Fulham 2-5 Liverpool». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  49. «Liverpool FC Data and Player Stats 2010/11». www.anfield-online.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  50. «Brighton and Hove Albion 1 Liverpool 2: match report». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  51. Park, Joe Lovejoy at Goodison (2011 թ․ հոկտեմբերի 1). «Liverpool's Andy Carroll and Luis Suárez see off 10-man Everton». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  52. «Dirk Kuyt Takes Up Advisory Role at Quick Boys». Inside Futbol. 2011 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  53. «Liverpool 2-1 Man Utd». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հունվարի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  54. «Dirk Kuyt pleased to hit 50 Premier League goals for Liverpool after Wolves win - Goal.com». Goal.com (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  55. «Cardiff 2-2 Liverpool (Liverpool win 3-2 on penalties)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ փետրվարի 26. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  56. «Liverpool class finally tells to deny Mackay's battlers». The Independent (բրիտանական անգլերեն). 2012 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  57. Derinev.com. «Welcome to Fenerbahçe! | Fenerbahçe Sports Club Official Website». Fenerbahçe Sports Club Official Website (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  58. «Dirk Kuyt leaves Liverpool for Fenerbahce on three-year deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  59. «Fenerbache sign Liverpool forward Dirk Kuyt - Goal.com». Goal.com (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  60. uefa.com (2012 թ․ օգոստոսի 8). «UEFA Champions League 2012/13 - History - Vaslui-Fenerbahçe – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  61. Derinev.com. «SB Elazığspor 1-1 Fenerbahçe | Fenerbahçe Spor Kulübü Resmi Sitesi». Fenerbahçe Spor Kulübü Resmi İnternet Sitesi (թուրքերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  62. «9 of Dirk Kuyt's Best Moments From an Incredible 19-Year Career». 90min.com (անգլերեն). 2017 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  63. Reuters (2015 թ․ ապրիլի 10). «Dirk Kuyt to return to Feyenoord nine years after leaving for Liverpool». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  64. «Feyenoord 3-1 Heracles Almelo». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 14. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  65. «Dirk Kuyt: Former Liverpool and Netherlands forward retires after Feyenoord title win». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  66. Jones, Neil (2017 թ․ մայիսի 17). «Dirk Kuyt retires from football». liverpoolecho. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  67. «Netherlands vs. Liechtenstein - 3 September 2004 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  68. FIFA.com. «2006 FIFA World Cup Germany ™ - Matches - Serbia and Montenegro-Netherlands - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  69. FIFA.com. «2006 FIFA World Cup Germany ™ - Matches - Netherlands-Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  70. FIFA.com. «2006 FIFA World Cup Germany ™ - Matches - Portugal-Netherlands - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  71. «BBC SPORT | Football | World Cup 2006 | Portugal 1-0 Holland». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  72. «The battle of Nuremberg: How Portugal & Netherlands picked up 16 cards & set the tone for a very modern grudge match - Goal.com». Goal.com (անգլերեն). 2012 թ․ հունիսի 16. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  73. «Holland squad for Euro 2008». The Guardian (բրիտանական անգլերեն). 2008 թ․ մայիսի 28. ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  74. uefa.com (2008 թ․ հունիսի 9). «UEFA EURO 2008 - History - Netherlands-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  75. uefa.com (2008 թ․ հունիսի 13). «UEFA EURO 2008 - History - Netherlands-France – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  76. uefa.com. «UEFA EURO 2008 - History - Netherlands – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  77. Association, Press (2010 թ․ մայիսի 27). «Holland coach Bert van Marwijk finalises World Cup squad». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  78. City, Paul Wilson at Soccer (2010 թ․ հունիսի 14). «World Cup 2010: Dirk Kuyt taps in to seal win for Holland over Denmark». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  79. FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Netherlands-Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  80. FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Uruguay-Netherlands - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  81. FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Teams - Netherlands - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  82. «Netherlands 0-1 Spain (aet)». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  83. «Report: San Marino v Netherlands - European Championship Qualifying - ESPN Soccernet». 2011 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  84. uefa.com (2011 թ․ մարտի 25). «UEFA EURO 2012 - History - Hungary-Netherlands – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  85. «Kuyt double for Dutch». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  86. uefa.com (2011 թ․ սեպտեմբերի 2). «UEFA EURO 2012 - History - Netherlands-San Marino – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  87. uefa.com (2012 թ․ հունիսի 9). «UEFA EURO 2012 - History - Netherlands-Denmark – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  88. uefa.com (2012 թ․ հունիսի 13). «UEFA EURO 2012 - History - Netherlands-Germany – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  89. «In praise of indefatigable Dirk Kuyt». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  90. «Netherlands 3 - 0 Andorra Match preview - 10/12/12 WC Qualification Europe - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  91. «Netherlands 0 - 0 Germany Match report - 11/14/12 Friendlies - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  92. FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Netherlands-Mexico - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  93. «Holland's Dirk Kuyt: An unsung hero who simply refuses to stop running». The Guardian (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 30. ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  94. «World Cup 2014: Netherlands 0-0 Costa Rica (4-3 on pens)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  95. FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Netherlands-Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  96. «Netherlands veteran Dirk Kuyt retires from international football». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  97. 97,0 97,1 Strack-Zimmermann, Benjamin. «Dirk Kuijt». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  98. LFChistory.net. «Matchdetails from Liverpool - Cardiff City played on Sunday 26 February 2012 - LFChistory - Stats galore for Liverpool FC!». www.lfchistory.net. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  99. «Fenerbahçe win TFF Super Cup 2014 - TFF». www.tff.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիրկ Կույտ» հոդվածին։