Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1905/1906

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1905/1906 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը բրիտանական ազգային հավաքականների միջև անցկացված քսաներեքերորդ մրցաշարն էր։

Մրցաշարը մեկնարկեց Անգլիա Անգլիա- Իռլանդիա խաղով, որում, անգլիացիները խփեցին հինգ անպատասխան գնդակ։ Արտագնա խաղում 0։2 հաշվով հաղթելով շոտլանդացիներին, անգլիացիներին հավասարվեցին ուելսցիները։ Ապա շոտլանդացիները նվազագույն հաշվով հաղթեցին իռլանդացիներին, իսկ անգլիացիները՝ ուելսցիներին։ Նախավերձին խաղում իռլանդացիները վաստակեցին իրենց միակ միավորը՝ ոչ-ոքի խաղալով ուելսցիների հետ, ինչը, ինչպես հետո պարզվեց, վերջիններիս զրկեց մրցաշարում հաղթանակը կիսելու հնարավորությունից։

Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը պիտի վճռվեր Շոտլանդիա Շոտլանդիա-Անգլիա Անգլիա խաղում, ուր անգլիացիներին հաղթողի ավարը միանձնյա նվաճելու համար բավարարում էր նաև ոչ-ոքին։ Սակայն Ջոն Հոուիի երկու գնդակների շնորհիվ շոտլանդացիները հաղթանակ տարան և կիսեցին առաջնության հաղթողի տիտղոսը աբգլիացիների հետ։

Ուելս Ուելս- Իռլանդիա խաղի որոշ հատվածներ նկարահանվեցին Բլեքբեռնի «Միթչել և Քենյոն» ընկերության կողմից և այժմ դրանք միջազգային ֆուտբոլային հանդիպման պահպանված նկարահանումներից հնագույնն են։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1. Անգլիա Անգլիա 3 2 1 0 7 2 +5 4
2. Շոտլանդիա Շոտլանդիա 3 2 1 0 3 0 0 4
3. Ուելս Ուելս 3 1 1 1 6 5 +1 3
4.  Իռլանդիա 3 0 1 2 4 10 -6 1

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.

Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 17, 1906
 Իռլանդիա 0 - 5 Անգլիա Անգլիա Սոլիթյուդ, Բելֆաստ
Դիքի Բոնդ Գոլ Գոլ Արթուր Բրաուն Գոլ Սթենլի Հարիս Գոլ Սեմյուել Դեյ Գոլ
Մարտի 3, 1906
Շոտլանդիա Շոտլանդիա 0 – 2 Ուելս Ուելս Թայնքեսթլ պարկ, Էդինբուրգ
Լոտ Ջոնս Գոլ Ջոն Լավ Ջոնս Գոլ
Մարտի 17, 1906
 Իռլանդիա 0 – 1 Շոտլանդիա Շոտլանդիա Դալիմաունթ պարկ, Դուբլին
Թոմաս Ֆիթչի Գոլ
Մարտի 19, 1906
Ուելս Ուելս 0 – 1 Անգլիա Անգլիա Կարդիֆ արմս պարկ, Կարդիֆ
Սեմյուել Դեյ Գոլ
Ապրիլի 2, 1906
Ուելս Ուելս 4 – 4  Իռլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Ուիլյամ Գրին Գոլ Գոլ Գոլ Ջիմի Մաքսվել Գոլ Գոլ Հարոլդ Սլոան Գոլ Գոլ
Ապրիլի 7, 1906
Շոտլանդիա Շոտլանդիա 2 – 1 Անգլիա Անգլիա Հեմպդեն պարկ, Գլազգո
Ջեյմս Հոուի Գոլ Գոլ Ալբերտ Շեպերդ Գոլ

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]