Ֆրից Շտերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրից Շտերն
գերմ.՝ Fritz Stern
Ծնվել էփետրվարի 2, 1926(1926-02-02)[1][2][3][…]
Վրոցլավ, Ներքին Սիլեզիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]
Մահացել էմայիսի 18, 2016(2016-05-18)[5][6][1][…] (90 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, ոչ գեղարվեստական գրող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան, Ենայի համալսարան, Կոռնելի համալսարան և Բեռլինի ազատ համալսարան
Գործունեության ոլորտպատմագրություն
ԱնդամակցությունBBAW?, Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7]
Ազդվել էLionel Trilling?
Պարգևներ
Ամուսին(ներ)Elisabeth Sifton?
ՀայրRudolf Stern?
ՄայրCatherine Stern?
 Fritz Stern Վիքիպահեստում

Ֆրից Շտերն (գերմ.՝ Fritz Richard Stern; փետրվարի 2, 1926(1926-02-02)[1][2][3][…], Վրոցլավ, Ներքին Սիլեզիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4] - մայիսի 18, 2016(2016-05-18)[5][6][1][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), գերմանահրեական ծագմամբ ամերիկացի պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Շտերնը հայրը եղել է բժիշկ, Առաջին համաշխարհային պատերազմի վետերան։ Մայրը եղել է ուսուցչուհի, դասագրքերի հեղինակ, դպրոցական կրթության բարեփոխիչ։ 19-րդ դարի վերջին ընտանիքը հուդայականությունից հրաժարվել և լյութերականություն է ընդունել։ Ֆրիցը կնքվել և անվանվել է պապի անունով, ով հայտնի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրից Հաբերն էր։ Նա նույնպես ժամանակին ընդունել է լյութերականություն։ 1938 թվականին ընտանիքը, փախչելով նացիստներից, տեղափոխվել է ԱՄՆ և հիմնվել Նյու Յորքում։ Ֆրից Շտերնը ավարտել է Կոլումբիայի համալսարանը, իսկ 1953- 1997 թվականներին դասավանդել այնտեղ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Շտերնի գիտական հետաքրքրությունների կենտրոնում են գերմանացիների և հրեաների հարաբերությունները 19-20-րդ դարերում՝ գերմանական նացիոնալիզմի վերելքի, հակասեմականության, քսենոֆոբիայի, «հատուկ ճանապարհի» գաղափարախոսության, նացիզմի ձևավորման և զարգացման, Հոլոքոստի սկսման և ծավալման շրջանակներում։ Նրա բոլոր աշխատությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մշակութային հուսահատության քաղաքականությունը։ Աշխատանք գերմանական գաղափարախոսության վերելքի մասին (1963)
  • Պատմության տարբերակումները. Վոլտերից մինչ մեր օրերը (1970)
  • Ոսկի և երկաթ. Բիսմարկը, Բլեյքրոդերը և Գերմանական կայսրության հիմնադրումը (1977)
  • Ապազատականացման ձախողումները։ Էսսեներ Գերմանիայի ժամանակակից քաղաքական մշակույթի մասին (1973)
  • Գերմանիա 1933. 50 տարի անց (1983)
  • Երազանքներ և շփոթություններ.գերմանական պատմության դրաման (1987)
  • Էյնշտեյնի գերմանական աշխարհը (1999)
  • Հինգ Գերմանիաներ, որոնք ես գիտեմ (2006, հիշողություններ)
  • Ոչ սովորական մարդիկ Դետրիխ Բոնհոֆֆեր և Հանս ֆոն Դոհնայի, and Hans von Dohnanyi, Հիտլերի դեմ են դուրս գալիս եկեղեցին և պետությունը (Էլիզաբեթ Շիֆթոնի համահեղինակությամբ), (New York Review Books Collections: 2013, ISBN 978-1590176818:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Շտերնը 1999 թվականին արժանացել է «Գերմանացի գրավաճառների խաղաղության մրցանակին»։ 2002 թվականին դարձել է Վրոցլավի համալսարանի պատվավոր դոկտոր։ 2006 թվականին արժանացել է Գերմանիայի պատվավոր շքանշանի։ 2007 թվականին Բեռլինի հրեական թանգարանի կողմից արժանացել է «համբերության մրցանակի»։ 2009 թվականին արժանացել է «Մարիոն Դենգոֆի միցանակի» և այլ մրցանակների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fritz Stern at 70/ Marion Fishel Deshmukh, Jerry Z. Muller, eds. Washington: German Historical Institute, 1997

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից Շտերն» հոդվածին։