Ֆրենսիս Առնոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Առնոլդ
անգլ.՝ Frances Arnold
Ծնվել էհուլիսի 25, 1956(1956-07-25)[1] (67 տարեկան)
Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկենսաքիմիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս և ճարտարագետ
ԳործակիցԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[3][4]
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[4], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[5] և National Institute of Solar Energy?[6]
Գործունեության ոլորտքիմիական ինժեներիա
Պաշտոն(ներ)board of directors member?
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Լոնդոնի թագավորական ընկերություն[8]
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան (1979)[9], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1985) և Taylor Allderdice High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[10] (1985)
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարHarvey Warren Blanch?[11]
Եղել է գիտական ղեկավարHuimin Zhao?, Jesse D. Bloom?[11] և D. Allan Drummond?[11]
Պարգևներ

Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ

[12]

Չարլզ Ստարկ Դրեյպերի մրցանակ

Հազարամյակի տեխնոլոգիական մրցանակ

[13][14]

Գարվան-Օլին մեդալ

[15]

FASEB Excellence in Science Award?

Ազգային գյուտարարների փառքի սրահ

Քիմիայի Նոբելյան մրցանակ

[16]

Raymond and Beverly Sackler Prize in Convergence Research?

[17]

Նվաճումների մրցանակ

Մեծ Բրիտանիայի Արքայական ինժեներական ակադեմիայի անդամ

100 կին

[18]

Fellow of the American Institute for Medical and Biological Engineering?

Բաուերի մրցանակ գիտության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար

[19]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

[20]

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

[21]

ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ

[7]

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

[22]

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[8]

Գիտության և ճարտարագիտության Փեքարդ կրթաթոշակ

[23]

Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտոր

[24]
և

Փերքինի մեդալ

[25]
Ամուսին(ներ)Jay Bailey?
ՀայրWilliam Howard Arnold?
Կայքche.caltech.edu/faculty/arnold_f/index.html(անգլ.)
 Frances Arnold Վիքիպահեստում

Ֆրենսիս Համիլթոն Առնոլդ (անգլ.՝ Frances Hamilton Arnold, հուլիսի 25, 1956(1956-07-25)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2])[26], ամերիկացի քիմիկոս-ինժեներ, Նոբելյան դափնեկիր։ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) Քիմիական ճարտարագիտության, կենսաճարտարագիտության և կենսաքիմիայի պրոֆեսոր։ 2018 թվականին պարգևատրվել է Քիմիայի Նոբելյան մրցանակով՝ ֆերմենտների ուղղորդված Էվոլյուցիայի համար։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնոլդը ծնվել է 1956 թվականին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էջվուդ համայնքում, Ջոզեֆին Ինմանի (ծննդյան անունը՝ Ռությո) և միջուկային ֆիզիկոս Ուիլյամ Հովարդ Առնոլդի ընտանիքում, գեներալ-լեյտենանտ Ուիլյամ Հովարդ Առնոլդի թոռնուհին է[27]։ Մեծացել է Պիտսբուրգ քաղաքի Էջվուդ արվարձանում և Փիթսբուրգի Շեդիսայդ և Սկյուռների բլուր շրջաններում։ 1974 թվականին ավարտել է քաղաքի Taylor Allderdice ավագ դպրոցը[28]։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին ավտոստոպ տարբերակով հասնում էր Վաշինգտոն՝ բողոքելու Վիետնամական պատերազմի դեմ, ապրում էր իր վաստակածով՝ տեղական ջազ ակումբում աշխատելով որպես կոկտեյլ մատուցող, ինչպես նաև տաքսու վարորդ[29]։

1979 թվականին Առնոլդն ավարտել է Փրինսթոնի համալսարանի մեքենաշինական և ավիա-տեխնիկայի բաժինը և ստացել գիտության բակալավրի աստիճան, զբաղվել է արևային էներգիայի հետազոտությամբ[30]։ Բացի պահանջվող դասընթացները, ուսանել է նաև տնտեսագիտություն, ռուսերեն և իտալերեն, տեսլականում ունենալով դիվանագետ կամ գործադիր տնօրեն դառնալու միտքը, ինչպես նաև մտադրություն է ունեցել միջազգային հարաբերությունների բնագավառում աստիճան ստանալու մասին[31]։ Երկրորդ կուրսից հետո մեկնել է Իտալիա, աշխատել միջուկային ռեակտորի մասեր արտադրող գործարանում, այնուհետև վերադարձել է ավարտելու ուսումը[32]։ Վերադառնալով Փրինսթոն՝ սկսել է ուսումնասիրությունները Փրինսթոնի Էներգետիկայի և շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնում, որտեղ գիտնականների և ինժեներների խումբը ղեկավարում էր Ռոբերտ Հ. Սոկոլովը՝ աշխատելով կայուն էներգիայի աղբյուրների ստեղծման համար, թեմա, որն առանցքային էր դառնալու Առնոլդի հետագա աշխատանքի համար[32]։

1979 թվականին Փրինսթոնի համալսարանն ավարտելուց հետո Առնոլդը Հարավային Կորեայում, Բրազիլիայում և Կոլորադոյի արևային էներգիայի հետազոտությունների ինստիտուտում աշխատել է որպես ինժեներ[32]։ Արևային էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում (այժմ` Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիա) աշխատել է հեռավոր վայրերում արևային էներգիայի կառույցների նախագծման վրա և օգնել է գրելու ՄԱԿ-ի պաշտոնաթերթերը[31]։

Այնուհետև ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարան, որտեղից 1985 թվականին ստացել է քիմիկոս-ինժեների դոկտորական աստիճան[32][33][34]։ Ատենախոսական աշխատանքը կատարել է Հարվեյ Ուորեն Բլանխի լաբորատորիայում, ուսումնասիրել քրոմատագրաֆիայի տեխնիկան[33][35]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո Առնոլդն ավարտել է Բերքլիի կենսաֆիզիկայի ասպիրանտուրան[36]։ 1986 թվականին որպես հայցորդ միացել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի թիմին։ 1986 թվականին եղել է պրոֆեսորի ասիստենտ, 1992 թվականին՝ դոցենտ, 1996 թվականին՝ պրոֆեսոր։ 2000 թվականին կոչվել է Քիմիական ճարտարագիտության, կենսաճարտարագիտության և կենսաքիմիայի Դիք և Բարբարա Դիքինսոն պրոֆեսոր, 2017 թվականից՝ Լայնուս Կարլ Փոլինգ պրոֆեսոր[37]։ 2013 թվականին նշանակվել է Կալթեք Դոննա և Բենջամին Մ. Ռոզենի անվան կենսաճարտարագիտական կենտրոնի տնօրեն[37]։

Առնոլդը Բիոէներգիայի միասնական ինստիտուտի խորհրդատվական խորհրդի և Գիտության և ճարտարագիտության բնագավառում Փաքարդի ասոցիացիայի անդամ է, աշխատում է Աբդուլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (KAUST) նախագահի խորհրդատվական խորհրդում։ Եղիսաբեթ թագուհու ճարտարագիտության բնագավառի մրցանակի հանձնման կազմի դատավոր է։ Աշխատել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի գիտության և ժամանցի փոխանակման միության հետ`օգնելու հոլիվուդյան սցենարիստներին ճշգրիտ կերպով նկարագրել գիտական թեմաները[38]։

40-ից ավելի ԱՄՆ արտոնագրերի համահեղինակ է[34]։ Համահիմնադրել է վերականգնվող ռեսուրսներից վառելիք և քիմիական նյութեր արտադրող Gevo, Inc. ընկերությունը[34]։ 2013 թվականին իր երկու նախկին ուսանողներ՝ Պիտեր Մայնհոլդի և Պեդրո Կոելհոյի հետ համահիմնադրել են Provivi ընկերությունը, որը մշակել է բույսերի պաշտպանության համար թունաքիմիկատների այլընտրանքային հետազոտություններ[34][39]։ 2016 թվականից հանդես է գալիս Illumina Inc.-ի գենոմիկայի ընկերության կորպորատիվ խորհրդի կազմում[40][41]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
  3. Davos 2013 Participant List
  4. 4,0 4,1 https://www.cce.caltech.edu/people/frances-h-arnold
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  7. 7,0 7,1 http://www.nasonline.org/member-directory/members/2534069.html
  8. 8,0 8,1 https://royalsociety.org/news/2020/04/outstanding-scientists-elected-as-fellows-and-foreign-members-of-the-royal-society/
  9. https://mae.princeton.edu/about-mae/news/former-mae-student-frances-h-arnold-79-named-2019-franklin-institute-laureate
  10. http://www.che.caltech.edu/faculty/arnold_f/index.html
  11. 11,0 11,1 11,2 Mathematics Genealogy Project — 1997.
  12. https://www.nationalmedals.org/laureates
  13. https://phys.org/news/2016-05-biochemist-award-rewriting-dna-mimic.html
  14. https://taf.fi/millennium-technology-prize/winner-2016/
  15. https://www.acs.org/content/acs/en/funding-and-awards/awards/national/bytopic/francis-p-garvan-john-m-olin-medal.html
  16. https://www.nobelprize.org/prizes/chemistry/2018/summary/
  17. https://www.nasonline.org/programs/awards/sackler-prize-convergence.html
  18. https://www.bbc.com/news/world-46225037
  19. https://www.fi.edu/laureates/frances-h-arnold
  20. https://www.amacad.org/person/frances-hamilton-arnold
  21. https://www.fi.edu/en/laureates/frances-h-arnold
  22. https://www.aaas.org/sites/default/files/AnnualReports/2009/aaas_ann_rpt_09l_fellows.pdf
  23. https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/arnold-frances-h/
  24. https://ethz.ch/de/die-eth-zuerich/portraet/auszeichnungen/ehrenraete-und-ehrendoktoren.html
  25. https://sci-america.org/awards/
  26. "Francis H. Arnold – Facts – 2018". NobelPrize.org. Nobel Media AB
  27. Memorial Tributes. National Academies Press. 2017 թ․ սեպտեմբերի 26. doi:10.17226/24773. ISBN 978-0-309-45928-0.
  28. Guarino, Ben (2018 թ․ հոկտեմբերի 3). «'Her work is incredible': Pittsburgh native Frances Arnold shares Nobel Prize in chemistry». Pittsburgh Post-Gazette.
  29. Kharif, Olga (2012 թ․ մարտի 15). «Frances Arnold's Directed Evolution». Bloomberg Businessweek. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  30. «Princeton engineering alumna Frances Arnold wins Nobel Prize in Chemistry». Princeton University (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  31. 31,0 31,1 Ouellette, Jennifer (2013 թ․ մարտի 8). «The Director of Evolution». Slate (ամերիկյան անգլերեն). ISSN 1091-2339. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  32. 32,0 32,1 32,2 32,3 «Evolution Gets an Assist». Princeton Alumni Weekly (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  33. 33,0 33,1 Arnold, Frances Hamilton (1985). Design and Scale-Up of Affinity Separations) (PhD). University of California, Berkeley. OCLC 910485566 – via ProQuest. {{cite thesis}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  34. 34,0 34,1 34,2 34,3 «Frances H. Arnold». NAE Website. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  35. «A to G | Harvey W. Blanch». stage.cchem.berkeley.edu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  36. «Interview with Frances H. Arnold – Design by Evolution». www.chemistryviews.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  37. 37,0 37,1 «Frances Arnold Wins 2018 Nobel Prize in Chemistry | Caltech». The California Institute of Technology (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  38. «Frances Arnold's directed evolution». American Association for the Advancement of Science (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  39. Freeman, David (2016 թ․ մայիսի 31). «Meet The Woman Who Launched A New Field of Scientific Study». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  40. «This Nobel winner lost a son and two husbands and survived cancer». NBC News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  41. «Board of Directors». Illumina (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Առնոլդ» հոդվածին։