Ֆրանց ֆոն Զուպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ենթատողային տեքստ

Ֆրանց ֆոն Զուպե
Բնօրինակ անունգերմ.՝ Franz von Suppé
Ի ծնե անունգերմ.՝ Francesco Ezechiele Ermenegildo Cavaliere Suppè-Demelli
Ծնվել էապրիլի 18, 1819(1819-04-18)[1][2][3][…]
Սպլիտ, Ավստրիական կայսրություն[4][5]
Երկիր Ավստրո-Հունգարիա
Մահացել էմայիսի 21, 1895(1895-05-21)[1][2][3][…] (76 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Ստորագրություն
Ստորագրություն
 Franz von Suppé Վիքիպահեստում

Ֆրանց ֆոն Զուպե (գերմ.՝ Franz von Suppé, также Suppè, ապրիլի 18, 1819(1819-04-18)[1][2][3][…], Սպլիտ, Ավստրիական կայսրություն[4][5] - մայիսի 21, 1895(1895-05-21)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր։ Վիեննական օպերետի հիմնադիրներից մեկն է[6] (գերմ.՝ Franz von Suppé, ինչպես նաև Suppè )[7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուպեն ծնվել է Խորվաթիայի Սպլիտ քաղաքում, որն այն ժամանակ պատկանում էր Ավստրո-Հունգարիային։ Նրա նախնիների մի մասը, որոշ տվյալների համաձայն, ծնունդով Բելգիայից են եղել։ Զուպեի մայրը ավստրուհի է Վիեննայից։ Ունի նաև իտալացի նախնիներ. նա եղել է կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի հեռավոր ազգականը։

Ծնվելիս ստացել է Ֆրանչեսկո Էցեկիելե Էրմենեջիլդո, Զուպե-Դիմելի ասպետ (իտալ.՝ Francesco Ezechiele Ermenegildo, Cavaliere Suppé Demelli) անունը։ Հետագայում Ավստրիայում հաստատվելով` նա կրճատել է իր անունը և գերմանացրել այն։ Ռոմանական երկրներում նրան կարող են անվանել Ֆրանչեսկո Զուպե-Դեմելի։

Զուպեն երաժշտական կրթություն է ստացել Զադարում և Կրեմոնայում և արդեն մանկական տարիքում սկսել է ստեղծել սեփական կոմպոզիցիաները։ Որոշ ժամանակ իրավունք է սովորել Պադուայում, բայց կոմպոզիցիան չի թողել և աստիճանաբար ճանաչում է ձեռք բերել որպես հեղինակավոր երգերի հեղինակ։

1835 թվականին այրիացած մայրը վերադառնում է Վիեննա։

Զուպեի ճակատագրում շրջադարձային է 1840 թվականը, երբ Ֆրանց Կսավեր Պոկորնին նրան հրավիրում է դիրիժորություն անելու Վիեննայի` Յոզեֆշտադտում գտնվող թատրոնում։ Զուպեն գրել է ավելի քան 100 օպերետ, ֆարս, բալետ և բեմական այլ ստեղծագործություններ, որոնք բեմադրվել են ինչպես այդ, այնպես էլ Եվրոպայի ու ԱՄՆ-ի շատ թատրոններում։ Հանդես է եկել նաև որպես երգիչ։

Կյանքի վերջին տարիներին ավելի շատ ուշադրություն է հատկացրել դասական և հոգևոր երաժշտությանը։

Ֆրանց Զուպեն պատկերված է 1995 թվականին թողարկված ավստրիական նամականիշի վրա։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց ֆոն Զուպեի գերեզմանը Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը

Զուպեն գրել է ավելի քան երկու հազար տարբեր ստեղծագործություններ, երգեր, ռոմանսներ։ Նա նաև բազմաթիվ սիմֆոնիաների, մեսաների, համերգային ուվերտյուրաների հեղինակ է։

Թատրոնի համար նա գրել է 30 օպերետ և կոմիկական օպերա, որոնցից առավել հայտնի են «Բոկաչոն», «Հիասքանչ Գալատեան», «Ֆատինիցան»։ Նրա ուվերտյուրաներն ավելի հաճախ են կատարվում, քան համապատասխան օպերետներն ու օպերաները։

«Բոկաչո» օպերետը բազմիցս էկրանավորվել է։

Օպերաներ ու կոմիկական օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պանսիոնատ (Das Pensionat, 1860, Վիեննա)
  • Խաղամոլը (Die Kartenschlägerin, 1862, Theater am Franz-Josefs-Kai, Վիեննա, Պուշկինի «Պիկովայա դամա» ստեղծագործության մոտիվներով)
  • Տասը հարսնացու և ոչ մի փեսացու (Zehn Mädchen und kein Mann, 1862, Kai-Theatre, Վիեննա)
  • Ուրախ ուսանողներ, (1863, Kai-Theater, Վիեննա)
  • Պիկովայա դամա (Pique Dame, 1864, Graz (Die Kartenschlägerin-ի փոխակերպում)
  • Հիասքանչ Գալատեան (Die schöne Galathee, 1865, Carltheater, Վիեննա)
  • Թեթև հեծելազոր (Leichte Kavallerie, 1866, Carltheater, Վիեննա)
  • Banditenstreiche (1867, Carltheater, Վիեննա)
  • Տիրուհին (Die Frau Meisterin, 1868, Carltheater, Վիեննա)
  • Ֆատանիցա (Fatinitza, 1876, Carltheater, Վիեննա)
  • Բոկաչո (Boccaccio, 1879, Carltheater, Վիեննա)
  • Դոննա Ժուանիտա (Donna Juanita, 1880, Carltheater, Վիեննա), կա նաև Լեոնիդ Ֆեյլինգի նվագախմբային տարբերակը
  • Գասկոնացին (Der Gascogner, 1881, Carltheater, Վիեննա)
  • Bellmann (1887, «Ան դեր Վին» թատրոն, Վիեննա)
  • Երջանկության ձգտում (Die Jagd nach dem Glück, 1888, Carltheater, Վիեննա)

Գործիքային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օ՜, իմ Ավստրիա մարշ (Oh Du mein Österreich), որն անվանել են երկրի երկրորդ հիմն
  • Առավոտը, կեսօրն ու երեկոն Վիեննայում ուվերտյուրա (Ein Morgen, ein Mittag und ein Abend in Wien)
  • Բանաստեղծն ու գեղջուկը ուվերտյուրա (Dichter und Bauer)
  • Տանտալոսյան տառապանքներ ուվերտյուրա (Tantalusqualen)

Հոգևոր երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեքվիեմ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 204 — ISBN 5-85270-033-9
  • Ярон Г. М. О любимом жанре. М.: Искусство, 1960.
  • Владимирская А. Звездные часы оперетты, Л., 1975.
  • Трауберг Л. Жак Оффенбах и другие. М.: Искусство, 1987.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Зуппе Франц фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. В Խորհրդային մեծ հանրագիտարան (2-е изд., Т.17. М., 1952, с. 244) и в Энциклопедическом словаре Большой российской энциклопедии (2011 год, ISBN 978-5-85270-352-1, стр. 454) указано ударение: Зу́ппе. В современной норме — два возможных ударения, см.: Старикова Н. Н. Зуппе // Большая российская энциклопедия. Т.10. М., 2008, с.592. Диакритический знак, который стоит на последнем гласном оригинального слова, предотвращает его чтение с ударением на первый слог (գերմ.՝ Suppe — суп).
  7. см. Österreichisches Musiklexikon Արխիվացված 2015-04-02 Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց ֆոն Զուպե» հոդվածին։