Jump to content

Ֆրանսերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Ֆրանսերեն Վիքիպեդիա
Wikipédia en français
URL՝fr.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՖրանսերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսումմարտի 23, 2001 թ.
Հոդվածների թիվ՝2 624 670
Էջերի թիվ՝13 135 985
Խմբագրումների թիվ՝216 565 431
Գրանցված մասնակիցներ՝4 970 813
Ակտիվ մասնակիցներ՝16 154
Ադմինիստրատորներ՝146
Խորություն:264.4

Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.՝ Wikipédia en français), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի ֆրանսերեն տարբերակն է։

Բացվել է 2001 թվականի մարտին։ Այն Վիքիպեդիայի բաժինների մեջ հոդվածների թվով չորրորդն է (անգլերեն, գերմաներեն և հոլանդերեն բաժիններից հետո)։ 2007 թվականի մայիսի 28-ին հոդվածների թվաքանակը հասավ կես միլիոնի, իսկ արդեն 2010 թվականի սեպտեմբերի 21-ին հատեց 1 միլիոնի սահմանը։ Ընդհանուր և օրական խմբագրումների քանակով բաժինը երրորդն է։

Բացի Ֆրանսիայի և նրա արտասահմանյան տարածքների՝ Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում և Ֆրանսիական Գվիանայի, Ֆրանսերեն Վիքիպեդիան ունի հսկայաթիվ խմբագրողներ այնպիսի ֆրանկախոս երկրներից, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Շվեյցարիան, Մարոկկոն, ինչպես նաև մի շարք նախկին ֆրանսական գաղութներ Աֆրիկայում։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր՝ 23 Հուլիսի 2024-ին Վիքիպեդիայի ֆրանսերեն բաժինը ունի 2 624 670 հոդված։ Գրանցված են 4 970 813 մասնակից, նրանցից 16 154 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 146 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 216 565 431-ը։

Ֆրանսերեն Վիքիպեդիայի հոդվածների «էվոլյուցիան»
  • հունիս - Rinaldum մասնակիցն առանց նախնական քննարկման ստեղծում է կանաչ գույնի նոր լոգո, որը էապես տարբերվում էր այլ բաժինների լոգոներից։ Ինքնակամ նման գործուղությունը, իհարկե, քննադատվեց, բայց և այնպես լոգոն պահպանվեց։
  • օգոստոս - Mulot մասնակցի հետ տարաձայնությունից հետո նշանակվում են առաջին ադմինիստրատորներ Anthere-ն, Aoineko-ն և Shaihulud-ը։ Առաջին անգամ արգելափակվում է IP։
  • դեկտեմբեր - արձանագրվում է ակտիվության մեծ աճ։
Ֆրանսերեն Վիքիպեդիայի այժմյան լոգոտիպը
Aoineko մասնակցի կողմից առաջարկված լոգո, 2006 թ.
  • հունվար - սերվերների ծանրաբեռնվածության պատճառով, շատ մասնակիցներ չեն կարողանում մուտք գործել համակարգ. նկատվում է ակտիվության էական նվազում։
  • փետրվարի 6 - գունավոր աղյուսակ գլխավոր էջում ՄինչՀետո։ Aoineko մասնակիցը ստեղծում է նոր դիզայն, որը հետագայում լայն տարածում է գտնում նաև վիքիպեդիայի այլ բաժիններում (այդ թվում՝ Լեհերեն և Անգլերեն Վիքիպեդիաներում
  • փետրվարի 7 - 5 000 հոդված
  • փետրվարի 19 - 6 000 հոդված
  • մարտի 7 - 7 000 հոդված
  • մարտի 27 - 8 000 հոդված
  • ապրիլի 13 - ֆրանսերեն բաժինը հոդվածների քանակով առաջ է անցնում Լեհերեն Վիքիպեդիայից և դառնում է երրորդը՝ անգլերեն և գերմաներեն վիքիպեդիաներից հետո։ Այդ ժամանակ Ֆրանսերեն Վիքիպեդիան պարունակում էր 9 051 հոդված։
  • մայիսի 15 - 10 000 հոդված
  • մայիսի 18 - վիճակագրություն. գլխավոր էջի տեղադրման օրվանից 100 000 տեսադիտում։
  • հուլիսի կես - փոխվում է հոդվածների հաշման մեխանիզմը, համաձայն որի բաժնում կար 13 789 հոդված։
  • օգոստոսի 5 - հաշվվում է 15 000 հոդված, ավելի քան 20 000 խմբագրում phase III-ի ծրագրի օգնությամբ։
  • օգոստոսի 20 - ներդրումների բարելավման նպատակով վերացվում են մի շարք ֆունկցիաների։
  • սեպտեմբերի 4 - 16 000 հոդված
  • հոկտեմբեր - նոր լոգոտիպ
  • նոյեմբերի 3-11 - անժամկետ արգելափակվում է առաջին՝ Papotages մասնակիցը՝ շարունակական վանդալությունների պատճառով։
  • նոյեմբերի 17 - Lorraine-ը դառնում է առաջին շաբաթվա հոդվածը։ 38 մասնակիցներ մասնակցեցի խմբագրման աշխատանքներին։
  • նոյեմբերի 22 - 20 000 հոդված
Երկրները, որտեղ 2021 թ.-ին ֆրանսերենը Վիքիպեդիայի ամենատարածված լեզուն էր, նշված են կապույտով.
  • հունվարի 26 - 25 000 հոդված
  • մարտի 14 - 30 000 հոդված
  • մարտի վերջ - անցում UTF-8 կոդավորման
  • մայիս - 35 000 հոդված
  • հունիսի 16 - 40 000 հոդված
  • հունիսի 23 - 45 000 հոդված
  • օգոստոսի 29 - 50 000-րդ հոդվածը՝ Nèfle
  • նոյեմբերի 2 - 60 000-րդ հոդվածը՝ Lord Yarborough
  • դեկտեմբերի 22 - 70 000-րդ հոդվածը՝ Borée
  • փետրվարի 6 - 80 000 հոդված
  • մարտի 14 - 90 000 հոդված
  • ապրիլի 21 - 100 00-րդ հոդվածը՝ Pierre Séguier
  • հունիս - առկա պատկերների բարելավման նպատակով ստեղծվում է առաջին գրաֆիկական «արհեստանոցը» (ֆր.՝ Atelier graphique)
  • դեկտեմբերի 4 - 200 000-րդ հոդվածը՝ George Corliss
Ֆրանսերեն Վիքիպեդիայի մասնակիցները ըստ երկրների` 2006 թվականի օգոստոսին
  • փետրվարի 20 - Ֆրանսիական հայտնի Quid հանրագիտարանը չեղյալ է հայտարարում 2004 թվականի իր վաճառքի հետ կապված իր որոշումը՝ հայտարարելով, որ վաճառքի անկումը կապված է Ֆրանսերեն Վիքիպեդիայի հետ մրցակցությամբ[5]։
  • օգոստոսի 30 - 700 000 հոդված
  • հունվարի 14 - 750 000 հոդված
  • մայիսի 6 - 800 000 հոդված
  • հունվարի 14 - 900 000 հոդված
  • սեպտեմբերի 23, ժամը 06։54 - ստեղծվում է միլիոներորդ հոդվածը։ Վերջինս նվիրված է կաթոլիկ միսիոներ և հետախույզ Լուիս Բեբլին[6]։
  • հունվարի 15 - 1 200 000 հոդված
  • սեպտեմբերի 28 - 1 300 000 հոդված
  • մարտ - խմբագրումների թիվը հատեց 90 000 000ը։
  • մարտի 30 - Հոլանդերեն Վիքիպեդիայում՝ բոտերի կողմից հսկայածավալ հոդվածների ավելացման արդյունքում Հոլանդերեն Վիքիպեդիան առաջ է անցնում շուրջ 10 տարի երրորդ հորիզոնականում եղած Ֆրանսերեն Վիքիպեդիային։
  • ապրիլի 4 - Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ճնշման տակ ջնջվում է Պեիր-սյուղ-Օթի ռազմական ռադիոկայան հոդվածը[7]։ Որոշ ժամանակ անց հոդվածը վերականգնվում է[8][9][10]։ Միջադեպի մասին հոդվածները հեղեղում են ԶԼՄ-ն։

Տարօրինակ փաստեր Ֆրանսերեն Վիքիպեդիայից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերեն Վիքիպեդիայում մահացած մարդիկ շարունակում են պաշտոնավարել, մինչև նոր ընտրությունների արդյունքները պաշտոնապես հաստատվելը, այդպիսի օրինակ է Աբրահամ Բաբայանի Արարատի քաղաքապետ լինելը[11]։

Վիքիպեդիայի խոշորագույն բաժինները
Անգլերեն Հոլանդերեն Գերմաներեն Ֆրանսերեն Շվեդերեն Իտալերեն Իսպաներեն Ռուսերեն Լեհերեն Ճապոներեն
6 856 860 2 163 034 2 928 850 2 624 670 2 590 966 1 873 711 1 968 302 1 990 146 1 623 254 1 423 174
Բոլոր բաժիններում ընդհանուր կա 63 385 549 հոդված և էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Page d'accueil de Wikipédia du 19 mai 2001 citant l'article Paul Héroult, sur le site Internet Archive». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2001 թ․ հուլիսի 30-ին.
  2. «Texte de l'article consacré à Paul Héroult, en date du 19 mai 2001, sur le site Internet Archive». Արխիվացված օրիգինալից 2001 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2001 թ․ հունիսի 10-ին.
  3. Réécrire l’histoire des réacteurs nucléaires — 20Minutes.fr, information en continu
  4. «breve5881 «Ֆրանսերեն Վիքիպեդիան ունի 600 000 հոդված», Journal Chrétien, 2007-12-28». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  5. France’s favourite encyclopaedia falls victim to Wikipedia
  6. Wikipédia:Historique de Wikipédia en français (2010), Wikipédia:Pronostic sur le million d’articles, Modèle:Mille Bornes des articles de Wikipédia en français
  7. Kleinz, Torsten (2013 թ․ ապրիլի 6). «Französischer Geheimdienst verlangt Löschung eines Wikipedia-Artikels». Heise Online (գերմաներեն). Heise. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  8. «French homeland intelligence threatens a volunteer sysop to delete a Wikipedia Article» (Website) (անգլերեն). Wikimédia France. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  9. La DCRI accusée d’avoir illégalement forcé la suppression d’un article de Wikipédia Le Monde, 6 April, 2013
  10. «La DCRI menace un administrateur de Wikipédia pour supprimer un article» (Website) (ֆրանսերեն). Wikimédia France. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  11. Արարատ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]