Էսպերանտո Վիքիպեդիա
Vikipedio en Esperanto | |
|---|---|
| URL՝ | eo.wikipedia.org |
| Կոմերցիոն՝ | Բարեգործական |
| Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
| Գրանցում | Ոչ պարտադիր |
| Լեզու | Էսպերանտո |
| Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
| Աշխատանքի սկսում | 2001 թ, նոյեմբեր |
| Հոդվածների թիվ՝ | 382 728 |
| Էջերի թիվ՝ | 859 030 |
| Խմբագրումների թիվ՝ | 9 307 177 |
| Գրանցված մասնակիցներ՝ | 250 731 |
| Ակտիվ մասնակիցներ՝ | 370 |
| Ադմինիստրատորներ՝ | 13 |
| Խորություն: | 16.8 |
Էսպերանտո Վիքիպեդիա (էսպերանտո՝ Vikipedio en Esperanto), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի էսպերանտո արհեստական լեզվով տարբերակն է։
Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Էսպերանտո Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։
Էսպերանտո Վիքիպեդիայի ծագումն ու ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի Էսպերանտիստ Չակ Սմիթը համարվում է Էսպերանտո Վիքիպեդիայի հիմնադիրը։ Հանրագիտարանը սկիզբ առավ այն ժամանակ, երբ նա տեղափոխեց Ստեֆանո Կալբի «Enciklopedio Kalblanda»- ի 139 հոդված, ինչը տևեց 2001-ի նոյեմբերի 15-ից սկսած երեք շաբաթ[1]։ Այնուհետև նա ճանապարհորդեց Եվրոպա ՝ նպատակ ունենալով եվրոպական երկրներում շրջանում վիքիպեդիան տարածել էսպերանտո իմացողների շրջանում[2]։ Օրինակ, 2002 թվականի նոյեմբերին նա դասախոսություն մատուցեծ Վիքիպեդիայի մասին Դոբնչովիցեյում (Չեխիա) Էսպերանտոյի կիրառման 10-րդ գիտաժողովում։
Էսպերանտիստները ներգրավվել են նաև Վիքիպեդիայի մի քանի այլ լեզվական տարբերակների (չեխերեն, սլովակերեն, օսեթերեն, սուահիլի) ստեղծման գործում։ 2002 թվականի հունվարին էսպերանտիստ, Wikimedia Foundation- ի առաջին աշխատող Բրիոն Վիբերի կողմից Էսպերանտո այբուբենի աջակցությունը ճանապարհ է հարթել անգլերենից զատ այլ լեզուների այբուբենների համար և օգնել է ամբողջ Վիքիպեդիայի դեպի Յունիկոդ անցմանը[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://blogs.transparent.com/esperanto/founding-the-esperanto-wikipedia/ Founding the Esperanto Wikipedia (Part 2 of 4)
- ↑ «Promoting the Esperanto Wikipedia (Part 4 of 4) - Esperanto Language Blog». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Unicoding the Esperanto Wikipedia (Part 3 of 4) - Esperanto Language Blog». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ The Signpost: Interview with Brion Vibber, the WMF's first employee
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էսպերանտո Վիքիպեդիա (էսպ.)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էսպերանտո Վիքիպեդիա կատեգորիայում։ |
