Լատիշերեն Վիքիպեդիա
![]() Latviešu Vikipēdija | |
---|---|
![]() | |
URL՝ | lv.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | լատիշերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 2003 թ, հունիսի 6 |
Հոդվածների թիվ՝ | 122 629 |
Էջերի թիվ՝ | 496 404 |
Խմբագրումների թիվ՝ | 3 915 050 |
Գրանցված մասնակիցներ՝ | 117 272 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 283 |
Ադմինիստրատորներ՝ | 14 |
Խորություն: | 73.3 |
Լատիշերեն Վիքիպեդիա (լատիշ․՝ Latviešu Vikipēdija), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի Լատիշերեն տարբերակն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատիշերեն Վիքիպեդիան ստեղծվել է սերբերեն, կաննադա, վալոներեն և Քսոզա Վիքիպեդիաների հետ միասին[1]։ Ամենահին հոդվածը՝ «Psihologija»–ը, գրվել է 2003 թվականի հունիսի 6–ին, սակայն 2004 թվականի դեկտեմբերի 7-ին վերահղվել է «Psiholoģija» (Հոգեբանություն) հոդվածին[2]։ Գլխավոր էջը ստեղծվել է առաջին հոդվածից չորս ամիս հետո՝ 2003 թվականի հոկտեմբերի 6-ին[3]։ Լատիշերեն Վիքիպեդիան 2006 թվականից սկսել է կայուն աճել[4]։
2013 թվականի սեպտեմբերի 30-ին Վիզուալ Խմբագրիչը հասանելի է դարձել գրանցված մասնակիցներին, իսկ 2013 թվականի հոկտեմբերից՝ հասանելի է եղել բոլոր խմբագիրների համար[5]։
2016 թվականի հոկտեմբերի դրությամբ Լատիշերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը[6]։
Անվանում և լոգո[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի սեպտեմբերին բեռնվել է Լատիշերեն Վիքիպեդիայի առաջին լոգոն, իսկ 2005 թվականի հունիսի 1-ին անվանումը «Wikipēdija»-ից փոխվել է «Vikipēdija»[7]։ Լատիշերեն մամուլում օգտագործվում են «Wikipedia» և «Vikipēdija» անվանումները, սակայն «Vikipēdija»–ն ավելի ընդունված է[8][9]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր՝ 26 Սեպտեմբերի 2023-ին Վիքիպեդիայի Լատիշերեն բաժինը ունի 122 629 հոդված։ Գրանցված են 117 272 մասնակից, նրանցից 283 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 14 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 3 915 050-ը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Zachte Erik։ «Creation history / Accomplishments»։ stats.wikimedia.org։ Վերցված է 2014 թ․ մայիսի 9
- ↑ «Raksta "Psiholoģija" vēsture» (Latvian)։ Vikipēdija։ Վերցված է 2014 թ․ մայիսի 9
- ↑ «Raksta "Sākumlapa" vēsture» (Latvian)։ Vikipēdija։ Վերցված է 2014 թ․ մայիսի 9
- ↑ Zachte Erik։ «Wikipedia Statistics — Europe — Contributors»։ stats.wikimedia.org։ Վերցված է 2014 թ․ մայիսի 12
- ↑ «VisualEditor»։ MediaWiki։ Wikimedia Foundation։ Վերցված է 2014 թ․ մայիսի 12
- ↑ Վիքիպեդիաների ցանկ
- ↑ «Aizvien par "Wikipēdija" / "Vikipēdija"» (Latvian)։ Vikipēdija։ Վերցված է 2014 թ․ մայիսի 12
- ↑ «Vikipēdijas krievu valodas versija pārtrauc darbu, protestējot pret interneta cenzēšanu» (Latvian)։ Kasnotiek.com։ հուլիսի 10, 2012։ Վերցված է 2014 թ․ մայիսի 13
- ↑ «Pirmā persona, kas iegūst savu "Wikipedia" lapu vēl pirms piedzimšanas» (Latvian)։ DELFI.lv։ Վերցված է 2014 թ․ մայիսի 12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լատիշերեն Վիքիպեդիա (լատիշերեն)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լատիշերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |