Մալայերեն Վիքիպեդիա
Wikipedia Bahasa Melayu | |
|---|---|
| URL՝ | ms.wikipedia.org |
| Կոմերցիոն՝ | Բարեգործական |
| Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
| Գրանցում | Ոչ պարտադիր |
| Լեզու | Մալայերեն |
| Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
| Աշխատանքի սկսում | 2002 թ, հոկտեմբեր |
| Հոդվածների թիվ՝ | 437 167 |
| Էջերի թիվ՝ | 1 178 344 |
| Խմբագրումների թիվ՝ | 6 785 329 |
| Գրանցված մասնակիցներ՝ | 386 566 |
| Ակտիվ մասնակիցներ՝ | 2030 |
| Ադմինիստրատորներ՝ | 13 |
| Խորություն: | 16.6 |
Մալայերեն Վիքիպեդիա (մալայերեն՝ Wikipedia Bahasa Melayu, ջավի։ ويکيڤيديا بهاس ملايو) Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի մալայերեն լեզվով տարբերակն է։.
Ներկա պահին՝ 11 մարտի 2026 մալայերեն Վիքիպեդիան պարունակում է 437 167 հոդված։ Գրանցված մասնակիցների քանակն է 386 566, որոնցից 2030 կատարել են որևէ գործողություն վերջի 30 օրվա ընթացքում, իսկ 13 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Խմբագրումների ընդհանուր քանակը կազմում է 6 785 329.
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժնի բացման հայտը ներկայացրել էր Իմրան Ուիլյամ Սմիթը (Imran William Smith), և 2002 թվականի հոկտեմբերի 26 բաժինը ստեղծվեց Վիքիպեդիայի ադմինիստրատոր Բրայոն Վիբբերի կողմից[1][2].
2003 թվականի փետրվարի 20 գրանցվեց բաժնի առաջին մասնակիցը՝ Sharuzzaman, որը նույն օրը կատարեց չորս խմբագում գլխավոր էջի վրա[3].
Չնայած մալայերեն և ինդոնեզերեն լեզուների նպանությանը,,Վիքիպեդիայի մալայերեն և ինդոնեզերեն բաժինները ստեղծվել էին մասնակիցների երկու տարբեր խմբերի կողմից։ Ինդոնեզերեն Վիքիպեդիան հայտվեց վեց ամիս անց մալայերեն բաժնից հետո։ 2009 թվականին ինդոնեզերեն Վիքիպեդիա ուներ երեք անգամ ավելի շատ ակտիվ գործող մասնակից և հոդված, քան մալայերենը։ Նույն թվականին Էնդրյու Լիհը գրեց. «քանի որ այս խմբերը հաշվի են առնում ազգային սահմանները, մոտակա ժամանակներում այն հավանականությունը, որ նրանք կմիանան, չնչին է։»[4].
2011 թվականի հունվարին գրվեց 100 000-րդ հոդվածը, 2012 թվականի դեկտեմբերին հոդվածների թիվը հասավ 150 000, իսկ 2013 թվականի մարտին՝ 200 000:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
-
գլխավոր էջը 2004 թվականի մարտին
-
գլխավոր էջը 2004 թվականի հունիսին
-
գլխավոր էջը 2004 թվականի նոյեմբերին
-
գլխավոր էջը 2006 թվականի սեպտեմբերին
-
գլխավոր էջը 2009 թվականի ապրիլին
-
գլխավոր էջը 2010 թվականի հուլիսին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Open content encyclopedia … Wikipedia … in Malay». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Contributions of Brion VIBBER
- ↑ {ll|ms|Khas:Sumbangan/Sharuzzaman}}
- ↑ Lih, Andrew. «Վիքիպեդիա հեղափոխություն. ինչպես մի խումբ մահկանացու ստեղծեցին աշխարհի ամենամեծ հանրագիտարանը (How a Bunch of Nobodies Created the World's Greatest Encyclopedia)». Hyperion Books, New York City. 2009. First Edition. 978-1-4013-0371-6 (alkaline paper), стр. 136