Jump to content

Գերմաներեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Գերմաներեն Վիքիպեդիա
Deutschsprachige Wikipedia
URL՝de.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԳերմաներեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում16 փետրվար 2001
Հոդվածների թիվ՝3 105 576
Էջերի թիվ՝8 502 528
Խմբագրումների թիվ՝263 190 927
Գրանցված մասնակիցներ՝5 037 047
Ակտիվ մասնակիցներ՝38 426
Ադմինիստրատորներ՝164
Խորություն:93.5

Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.՝ Deutschsprachige Wikipedia), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի գերմանալեզու տարբերակն է։ Մեծությամբ երկրորդն է՝ Անգլերեն Վիքիպեդիայից հետո։ Ստեղծվել է 2001 թվականի մարտի 16-ին։ Իսկ առաջին հոդվածը գրվեց հաջորդ իսկ օրը՝ մարտի 17-ին։

Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Գերմաներեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։

Ըստ խորության[1] և ակտիվ մասնակիցների[1]՝ Գերմաներեն Վիքիպեդիան 3-րդ է, և զիջում է միայն Անգլերեն և Ֆրանսերեն Վիքիպեդիաներին։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր՝ 17 մարտի 2026-ին Վիքիպեդիայի գերմաներեն բաժինը ունի 3 105 576 հոդված։ Գրանցված են 5 037 047 մասնակից, նրանցից 10 149 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 164 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 263 190 927-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 List of Wikipedias/Table meta.wikimedia.org, Statistics