Լեհերեն Վիքիպեդիա
Լեհերեն Վիքիպեդիա Wikipedia polskojęzyczna | |
---|---|
URL՝ | pl.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Լեհերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 26 սեպտեմբեր 2001 թ. |
Հոդվածների թիվ՝ | 1 628 848 |
Էջերի թիվ՝ | 3 778 146 |
Խմբագրումների թիվ՝ | 74 587 401 |
Գրանցված մասնակիցներ՝ | 1 330 515 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 4232 |
Ադմինիստրատորներ՝ | 99 |
Խորություն: | 34.4 |
Լեհերեն Վիքիպեդիա (լեհ.՝ Wikipedia polskojęzyczna), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի լեհերեն տարբերակն է։ Բացվել է 2001 թ.-ի սեպտեմբերի 26-ին։ Հոդվածքների քանակով (947 369) 2012 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ բոլոր լեզուների բաժինների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և 2-րդը՝ սլովոնական լեզուների բաժիններում՝ զիջելով միայն Ռուսերեն Վիքիպեդիային[1]։ Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Լեհերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհերեն Վիքիպեդիան սկզբնական շրջանում ի հայտ է եկել որպես ինքնուրույն նախագիծ wiki.rozeta.com.pl դոմեյնի շրջանակներում։ 2002 թ.-ի հունվարի 12-ին Անգլերեն Վիքիպեդիայի հիմնադիրների առաջարկությամբ կայքը http://pl.wikipedia.com, իսկ հոկտեմբերի 22-ին http://pl.wikipedia.org դոմեյնով ընդգրկվել է միջազգային ծրագրի տիրույթում։ Կիբերհանցագործությունները կանխելու նպատակով Լեհերեն Վիքիպեդիային է պատկանում նաև www.wikipedia.pl դոմեյնը, որտեղից էլ եկել է pl.wikipedia.org վիքիհղումը։
Լեհերեն Վիքիպեդիայում բազմաթիվ հոդվածներ ստեղծվել են բոտերի կողմից։ 2005 թ.-ի հուլիսի 5-ին tsca.bot բոտը ծրագրավորվել էր ներբեռնել պաշտոնական վիճակագրություն ֆրանսիական, լեհական և իտալական մունիցիպալիտետների և պաշտոնական էջերի մասին։ Մի քանի մասվա ընթացքում բոտը ներբեռնեց ավելի քան 40 000 հոդված։
Լեհերեն Վիքիպեդիայի ամբողջ պարունակությունը 2005 թվականին առաջին անգամ ձայնագրվել է DVD-ի վրա։ Սակայն ձայնագրողը Վիքիպեդիայի տնօրինության հետ պայմանագիր չուներ, այդ իսկ պատճառով DVD-ն ճանաչվեց անօրինական։ Վերաձայնագրումը կատարվեց 2006 թվականի հունիսին, այնուհետև՝ 2007 թ.-ի հուլիսին[2]։
2008 թվականին բանաստեղծ Յարոսլավ Լիպշիցը ներկայացրեց «Mnemotechniki» ժողովածուն, որը պարունակում էր արձակ բանաստեղծություններ Լեհերեն Վիքիպեդիայից[3]։
2010 թ-ի սեպտեմբերի 28-ին Իտալերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով առաջ անցավ լեհերեն Վիքիպեդիայից, սակայն վերջինս մի քանի ժամվա ընթացքում վերադարձրեց իր նախկին հորիզոնականը։ Այնուհետև ստեղծված հոդվածների ընդլայնումների հաշվին Իտալերեն Վիքիպեդիան նորից դարձավ չորրորդը։ Հետագայում վերջիններս մի քանի անգամ փոփոխվել են հորիզոնականներով։
2010 թ.-ի հոկտեմբերի 24-ից մինչև 2011 թ.-ի մայիսի 12-ը Լեհերեն Վիքիպեդիան դեռևս զբաղեցնում էր չորրորդ հորիզոնականը հոդվածների քանակով։ 2011 թ.-ի հոկտեմբերի 27-ին նա իջավ վեցերորդ հորիզոնական՝ հինգերորդ հորիզոնականը զիջելով Իսպաներեն Վիքիպեդիային. նոյեմբերի 12-ից սկսած մինչև նոյեմբերի 20-ը Լեհերեն Վիքիպեդիան մեկ վեցերորդ, մեկ յոթերորդ հորիզոնականում էր։ Ի վերջո Իսպաներեն Վիքիպեդիայից կարողացավ առաջ անցնել վերջինից 5 հազար հոդվածով։ Բայցի վերջո զիջեց վեցերորդ հորիզոնականը Իսպաներեն Վիքիպեդիային։
- 2001 թ.-ի սեպտեմբեր - 100 հոդված
- 2002 թ.-ի հունվար - 1 000 հոդված
- 2003 թ.-ի մայիսի 22 - 10 000 հոդված
- 2005 թ.-ի սեպտեմբերի 16 - 100 000 հոդված
- 2008 թ.-ի մայիսի 16 - 500 000 հոդված
- 2011 թ.-ի մայիսի 11 - 800 000 հոդված
- 2011 թ.-ի դեկտեմբերի 12 - 850 000 հոդված
- 2012 թ.-ի հունիսի 4 - 900 000 հոդված
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր՝ 20 Սեպտեմբերի 2024-ին Վիքիպեդիայի լեհերեն բաժինը ունի 1 628 848 հոդված։ Գրանցված են 1 330 515 մասնակից, նրանցից 4232 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 99 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 74 587 401-ը։
Թեմատիկ կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի սեպտեմբերի սկզբի դրությամբ Լեհերեն Վիքիպեդիան ուներ շուրջ 630 000 հոդված, որոնցից…
- Լեհական բնակավայրեր - 45 888 (կարծում են, որ դրանցից միայն 6000-ն են մարդիկ ստեղծել)
- Ֆրանսիական բնակավայրեր - ավելի քան 36 360
- Աստերոիդներ - ավելի քան 15 000
- Իտալական մունիցիպալիտետներ - ավելի քան 8100
- Անավարտ հոդվածներ մարդկանց մասին - ավելի քան 16 450 (բոլոր հոդվածները ստեղծվել են մարդկանց կողմից)
- Երկնային մարմիններ - ավելի քան 7030
|
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհերեն Վիքիպեդիա
- Լեհերեն Վիքիպեդիայի Google-թարգմանությունը
- Լեհերեն Վիքիպեդիայի հոդվածների քանակը(լեհ.)
- Լեհերեն Վիքիպեդիայի հայտնի մարդիկ(լեհ.)
- Anna Tereszkiewicz, Language Mistakes and Stylistic Inconsistency in the Articles of English and Polish Wikipedia // Studia Linguistica Universitatis Iagellonicae Cracoviensis, 2007, № 124 Արխիվացված 2009-06-17 Wayback Machine (անգլ.)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեհերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |