Վրացերեն Վիքիպեդիա
Վրացերեն Վիքիպեդիա | |
---|---|
![]() | |
![]() | |
ka.wikipedia.org | |
Տեսակ | Վիքիպեդիայի լեզվաբաժին և MediaWiki instance? |
Լեզու | վրացերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Բացված | նոյեմբեր 2003 |
![]() |
Վրացերեն Վիքիպեդիան (վրաց.՝ ქართული ვიკიპედია, Քարթուլի վիկիպեդիա) Վիքիպեդիայի վրացերեն լեզվով բաժանումն է։ Առաջին հոդվածը գրվել է 2004 թվականի փետրվարի 24-ին։ Իսկ 2006 թվականի օգոստոսի 16-ին հոդվածների թիվը անցել է 10000 սահմանը։ Ըստ 2009 թվականի նոյեմբերի 11-ին Վրացերեն Վիքիպեդիայում գոյություն ուներ 34 452 հոդված (հոդվածների քանակով 50-րդ տեղը)։ Որակի ոչ պաշտոնական ցուցանիշը՝ «խորությունը» (m:Depth) Վրացերեն Վիքիպեդիայի համար հավասար է 32, ինչը 10 մինչև 100 հազար հոդվածով Վիքիպեդիաների ամենալավ ցուցանիշն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայի վրացերեն բաժինը ստեղծվել է 2003 թվականին՝ վրացի էսպերանտիստ Ավթանդիլ Աբուլաձեի խնդրանքով[1], որով նա դիմել էր ամերիկացի էսպերանտիստներ Չակ Սմիթին (Chuck Smith, eo) և Բրայն Վիբբերին (Brion Vibber, en)։ Վիքիպեդիայի առաջին տարիներին նոր հոդվածներ ստեղծելու գործընթացքը բավականին պարզ էր։ Աբուլաձեն այդ ժամանակ ակտիվ մասնակցում էր Վիքիպեդիայի Էսպերանտո բաժնի խմբագրումներին, որտեղ նա ստեղծել է հարյուրավոր հոդվածներ ճշգրիտ գիտությունների և Կովկասի աշխարհագրության վերաբերյալ[2]։ Վիքիպեդիայի վրացերեն բաժնին նա վերադարձել է միայն 2005 թվականի փետրվար ամսին, երբ բաժնում կար ընդամենը 26 հոդված։
Ավթանդալ Աբուլաձեն հանկարծամահ է եղել 2005 թվականին, նրան հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Վրացերեն Վիքիպեդիայի մասնակիցները՝ տեղադրելով նրա շրջանակով նկարը Վրացերեն բաժնի գլխավոր էջում[3]։ Ավթանդիլ Աբուլաձեի մասին Վիքիպեդիայում վրացերենով կա հոդված, ինչպես նաև էսպերանտո լեզվով։
Ադմինիստրատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրացերեն Վիքիպեդիան այժմ ունի 3 ադմինիստրատոր և 2 բյուրոկրատ։ Գրանցված է ավելի քան 49 հազար մասնակից։
Ներքոնշյալ աղյուսակը ցույց է տալիս 2013 թվականի դրությամբ ներկա, նախկին և մահացած ադմինիստրատորների ցանկը.
- ներկա
- նախկին
- մահացած

Բաժնի ձեռքբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 7 հունիսի 2011 - 50 000 հոդվածներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրացերեն Վիքիպեդիա
- «Ռուսթավի 2» հեռուստաըկերության «Հետգրություն» ծրագրի ռեպորտաժը Վրացերեն Վիքիպեդիայի մասին։ (վրաց.)