Լատիշերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայի Favicon Լատիշերեն Վիքիպեդիա
Latviešu Vikipēdija
Wikipedia-logo-v2-lv.png
URL՝lv.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԼատվիերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2003 թ, հունիսի 6
Հոդվածների թիվ՝93 279
Էջերի թիվ՝386 600
Խմբագրումների թիվ՝3 058 754
Գրանցված մասնակիցներ՝83 657
Ակտիվ մասնակիցներ՝291
Ադմինիստրատորներ՝11
Խորություն:78.2

Լատիշերեն Վիքիպեդիա (լատիշ․՝ Latviešu Vikipēdija), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի Լատիշերեն տարբերակն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիշերեն Վիքիպեդիան ստեղծվել է սերբերեն, կաննադա, վալոներեն և Քսոզա Վիքիպեդիաների հետ միասին[1]։ Ամենահին հոդվածը՝ «Psihologija»–ը, գրվել է 2003 թվականի հունիսի 6–ին, սակայն 2004 թվականի դեկտեմբերի 7-ին վերահղվել է «Psiholoģija» (Հոգեբանություն) հոդվածին[2]։ Գլխավոր էջը ստեղծվել է առաջին հոդվածից չորս ամիս հետո՝ 2003 թվականի հոկտեմբերի 6-ին[3]։ Լատիշերեն Վիքիպեդիան 2006 թվականից սկսել է կայուն աճել[4]։

2013 թվականի սեպտեմբերի 30-ին Վիզուալ Խմբագրիչը հասանելի է դարձել գրանցված մասնակիցներին, իսկ 2013 թվականի հոկտեմբերից՝ հասանելի է եղել բոլոր խմբագիրների համար[5]։

2016 թվականի հոկտեմբերի դրությամբ Լատիշերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը[6]։

Անվանում և լոգո[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի սեպտեմբերին բեռնվել է Լատիշերեն Վիքիպեդիայի առաջին լոգոն, իսկ 2005 թվականի հունիսի 1-ին անվանումը «Wikipēdija»-ից փոխվել է «Vikipēdija»[7]։ Լատիշերեն մամուլում օգտագործվում են «Wikipedia» և «Vikipēdija» անվանումները, սակայն «Vikipēdija»–ն ավելի ընդունված է[8][9]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր՝ 23 Մայիսի 2019-ին Վիքիպեդիայի Լատիշերեն բաժինը ունի 93 279 հոդված։ Գրանցված են 83 657 մասնակից, նրանցից 291 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 11 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 3 058 754-ը։

  • 2003-06-06 — 1 հոդված
  • 2004-12-28 — 500 հոդված
  • 2005-03-05 — 1,000 հոդված
  • 2005-10-15 — 2,500 հոդված
  • 2006-09-07 — 5,000 հոդված
  • 2007-07-19 — 10,000 հոդված
  • 2009-02-13 — 20,000 հոդված
  • 2010-09-19 — 30,000 հոդված
  • 2012-02-19 — 40,000 հոդված
  • 2013-08-17 — 50,000 հոդված
  • 2015-03-03 — 60,000 հոդված
  • 2016-06-19 — 70,000 հոդված
Լատիշերեն Վիքիպեդիայի հոդվածների քանակը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zachte Erik։ «Creation history / Accomplishments»։ stats.wikimedia.org։ Վերցված է 9 May 2014 
  2. «Raksta "Psiholoģija" vēsture» (Latvian)։ Vikipēdija։ Վերցված է 9 May 2014 
  3. «Raksta "Sākumlapa" vēsture» (Latvian)։ Vikipēdija։ Վերցված է 9 May 2014 
  4. Zachte Erik։ «Wikipedia Statistics — Europe — Contributors»։ stats.wikimedia.org։ Վերցված է 12 May 2014 
  5. «VisualEditor»։ MediaWiki։ Wikimedia Foundation։ Վերցված է 12 May 2014 
  6. Վիքիպեդիաների ցանկ
  7. «Aizvien par "Wikipēdija" / "Vikipēdija"» (Latvian)։ Vikipēdija։ Վերցված է 12 May 2014 
  8. «Vikipēdijas krievu valodas versija pārtrauc darbu, protestējot pret interneta cenzēšanu» (Latvian)։ Kasnotiek.com։ 10 July 2012։ Վերցված է 13 May 2014 
  9. «Pirmā persona, kas iegūst savu "Wikipedia" lapu vēl pirms piedzimšanas» (Latvian)։ DELFI.lv։ Վերցված է 12 May 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]