Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը անգլ.՝ Transformers: Age of Extinction |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…], մարտաֆիլմ[4][3][1][…] և կինոկատակերգություն |
---|
Հիմք | Transformers? |
---|
Թվական | հունիսի 19, 2014, հունիսի 27, 2014[1][5][6], հուլիսի 17, 2014[7], հուլիսի 10, 2014[8], հունիսի 26, 2014[9][10], հուլիսի 16, 2014 և օգոստոսի 12, 2014 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Մայքլ Բեյ[1][11][12][…] |
---|
Պրոդյուսեր | Դոն Մերֆի[13], Թոմ Դեսանտո[13], Լորենցո դի Բոնավենտուրա[13] և Իեն Բրայս[13] |
---|
Սցենարի հեղինակ | Էրեն Կրյուգեր[13][14] |
---|
Դերակատարներ | Մարկ Ուոլբերգ[11][12][2][…], Նիկոլա Պելտց[11][12][2][…], Ջեք Ռեյնոր[11][12][2][…], Քելսի Գրամեր[12][15][5][…], Թի Ջեյ Միլեր[12][15][14][…], Սոֆիա Մայլս[12][15][14][…], Լի Բինբին[12][15][14][…], Սթենլի Տուչի[12][2][15][…], Han Geng?[15], Տիտուս Ուելիվեր[12][15][14][…], Քլեո Քինգ[12][15][16], Ֆրենկ Ուելքեր[12][16], Ջոն Դի Մագիո[12][14][16], Ջոն Գուդմեն[12][14][16], Կեն Վատանաբե[12][14][16], Փիթեր Կալլեն[12][5][14][…], Չարլզ Փարնել, Մայքլ Բեյ և Ռոբերտ Ֆոքսուորտ |
---|
Օպերատոր | Ամիր Մոքրի |
---|
Երաժշտություն | Սթիվ Յաբլոնսկի |
---|
Մոնտաժ | Ուիլյամ Գոլդենբերգ, Ռոջեր Բարթոն և Փոլ Ռուբել |
---|
Պատմվածքի վայր | Հոնկոնգ, Տեխաս և Չիկագո |
---|
Նկարահանման վայր | Լոս Անջելես, Չիկագո, Հոնկոնգ, Պեկին, Դետրոյթ և Յուտա |
---|
Կինոընկերություն | Paramount Pictures, Hasbro և DreamWorks |
---|
Տևողություն | 165 րոպե |
---|
Բյուջե | 210 000 000 $[17] |
---|
Շահույթ | 1 104 054 072 $[18] և 245 439 076 $[19] |
---|
Պաշտոնական կայքէջ |
Transformers: Age of Extinction Վիքիպահեստում |
«Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը» (անգլ.՝ Transformers: Age of Extinction), ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ, «Տրանսֆորմերներ․ Լուսնի մութ կողմը» ֆիլմի շարունակությունը։ «Տրանսֆորմերներ» սիքվելի ամենամեծ բյուջեով ֆիլմն է։ Ֆիլմի ռեժիսորն է Մայքլ Բեյը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հունիսի 27-ին[20]։ Հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել նույն օրը։
Այն տրանսֆորմերների մասին ֆիլմերից առաջինն է, որտեղ ներառված չեն առաջին երեք ֆիլմերի մարդկային կերպարները, այլ` ուրիշ մարդկային կերպարներ և նոր տրանսֆորմերներ, օրինակ` Դինոբոթերը։ Այն նաև առաջինն է ֆիլմերից, որտեղ ներկայացված չէ Շայա Լաբաֆը, ով նախորդ Տրանսֆորմերների գլխավոր դերակատարներից է։ Ֆիլմում կրկին ներկայացված տրանսֆորմերներից են` Օպտիմուս Պրայմը, Բամբլբին, Ռեթչեթը, Լիդֆութը, Բրեյնզը և Մեգաթրոնը (ն.ի` Գալվաթրոն)։
Տրանֆորմերներ. Բնաջնջման դարաշրջանը քննադատների կողմից արժանացել է վատ արձագանքների, որոնցից շատերը համարում են ֆիլմը շատ երկար, վատ դերասանական խաղով և վատ ռեժիսորական աշխատանքով։ Rotten Tomatoes-ի վարկածով դա ֆրենչայզի վատագույն ֆիլմն է։ Ոսկե ազնվամորիի 35-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն առաջադրված էր 7 անվանակարգերում։ Այն ստացել է յոթ նոմինացիա երեսունհինգերորդ Գոլդեն Ռեսփբերրի Ավարդս նոմինացիայում։ Բեյն արժանացել է վատագույն ռեժիսոր, իսկ Քելսի Գրեմերը` երկրորդ պլանի վատագույն դերասան մրցանակին[21]։ Այնուամենայնիվ, շատ բարձր են գնահատվել տեսողական էֆեկտները, Սթիվ Յաբլոնսկու երաժշտությունը, և Վալբերգի, Գրեմմերի և Տուչիի խաղը։ Չնայած վատ կարծիքների` ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ տոմսերի վաճառքի հարցում։ Ֆիլմը ունեցավ 1,104 միլիարդ դոլարի շահույթ, դառնալով 2014 թվականի ամենամեծ շահույթ ունեցող ֆիլմը, տրանսֆորմերների մասին պատմող ֆիլմերից երկրորդ ամենամեծ շահույթ բերած ֆիլմը, դառնալով 19-րդը 1 միլիարդ դոլարից ավելի շահույթ ունեցած ֆիլմերի շարքում, և բոլոր ժամանակների տասնվեցերորդ ամենամեծ շահույթ ունեցող ֆիլմը:Դա միակ ֆիլմն է, որ 2014 թ. ստացել է 1 միլիարդ դոլարից ավելի շահույթ։
Տրանսֆորմերների շարքի հինգերորդ` Տրանսֆորմերները. Վերջին ասպետը ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2017 թվականի հունիսի 23-ին։ Այն նորից կնկարահանի Բեյի, իսկ գլխավոր դերերում կլինեն Քուլլենը, Տուչին և Վալբերգը։ Վեցերորդ ֆիլմը, որը կլինի Բամբլբիի սփին-օֆը, նախատեսվում է թողարկել 2018 թվականին, իսկ յոթերորդ ֆիլմը` Տրանսֆորմերներ 6-ը, նախատեսվում է թողարկել 2019 թվականին։
Վաթսունհինգ միլիոն տարի առաջ, այլմոլորակային մի ռասա, որը հայտնի է «Արարիչներ» անվամբ նեխուժում է նախապատմական Երկիր։ Օգտագործելով «Սերմեր» կոչվող սարքը նրանք ձևավորում են մոլորակը, ծածկելով այն «Տրանսֆորմիում» կոչվող լուծույթով, որը դարձել է դինոզավրերի ոչնչացման պատճառ։
Չիկագոյի ճակատամարտից հինգ տարի անց մարդիկ սկսեցին տրանսֆորմերներին նայել որպես հանրության թշնամիների։ Չնայած որ հանրությունը հավատում է, թե Ավտոբոթերին ապաստան է տրվել, բայց իրականում նրանց որսացել են ԿՀՎ «Գերեզմանոցային քամի» ջոկատի անդամները, որոնց հրամանատար Հարոլդ Աթինգերը համոզված է, որ տրանսֆորմերները պետք է ոչնչացվեն։ Ջոշուա Ջոյսը` KSI ընկերության ամբիցիոզ տնօրենը համագործակցում է Աթինգերի հետ, որպեսզի օգտագործելով «Սերմեր»-ը հեղափոխի համաշխարհային պաշտպանությունը։ Նա նաև օգտագործում է գերեվարված Բրեյնզին և Մեգաթրոնի գլուխը, որպեսզի ստեղծի տրանսֆորմեր ռազմիկների նախատիպերը` Գալվաթրոնին և Սթինգերին։
Տրանսֆորմերներ․ Լուսնի մութ կողմը ֆիլմի ստեղծման ընթացքում Շայա Լաբաֆը և Մայքլ Բեյը հաստատեցին, որ չեն վերադառնա ֆիլմաշարի չորրորդ թողարկմանը[22]։ Խոսակցություններ կան, թե Բեյին կարող են փոխարինել Ռոլանդ Էմերիխը, Ջո Ջոնսթոնը, Ջոն Թարթլթոբը, Սթիվեն Սոմերսը, Լուի Լետերյեն կամ Դեյվիդ Եթսը[23]։ Ըստ որոշ ասեկոսեների` Ջեյսոն Սթեթհեմը կարող էր խաղալ չորրորդ թողարկման գլխավոր դերը։ Hasbro ընկերության գործադիր տնօրեն Բրայան Գոլդները հայտարարեց, որ նա ֆիլմի ստեղծման ուղղությամբ բանակցություններ էր վարում Սթիվեն Սփիլբերգի, Բեյի և Paramount ընկերության հետ։ Որոշ ասեկոսեներ կային, թե չորրորդ և հինգերորդ թողարկումները կնկարահանվեն համաժամանակյա` Սթեթհեմի գլխավոր դերակատարմամբ, սակայն Բեյը հերքեց դա[24]։ Սփիլբերգը հույս ուներ, թե Բեյը կվերադառնա չորրորդ թողարկման ստեղծմանը[25]։
Բեյի հետ վերջնական բանակցություններից հետո պրոդյուսեր Լորենցո դի Բոնավենտուրան հայտարարեց, որ ֆրենչայզի չորրորդ ֆիլմը ևս թողարկվելու է։ 2012 փետրվարին Մայքլ Բեյը և Paramount Pictures ընկերությունը հայտարարեցին, որ Բեյը կլինի 2014 թ. հունիսի 27-ին թողարկվելիք չորրորդ Տրանսֆորմերների պրոդյուսերը և ռեժիսորը[26]։
2013 թ. սեպտեմբերի 1-ին Fusible լրատվականը բացահայտեց ֆիլմի անվանման երեք հնարավոր ենթավերնագրեր` Վերջին հանգրվան, Ապագայի համաձուլված, Ապոկալիպսիս։ Սեպտեմբերի 2-ին Տրանսֆորմերներին նվիրված TFW 2005 պորտալը բացահայտեց ևս մեկ հնարավոր ենթավերնագիր` Բնաջնջման դարաշրջանը։
2012 թվականի նոյեմբերին Մարկ Վալբերգը ընտրվեց դերի համար։ Իզաբել Քորնիշը, Նիկոլա Պելտցը, Գաբրիելա Ուայլդը, Մարգարեթ Քուոլին առաջադրվել են դուստրի դերի համար իսկ Լյուք Գրայմզը, Լենդոն Լիբուարոնը, Բրենթոն Թվեյթեսը, Ջեք Ռեյնորը և Հանթեր Փերիշը` աղջկա ընկերոջ դերի։ 2013 թվականի հունվարին Ռեյնորն ընտրվեց աղջկա ընկերոջ, իսկ նույն թվականի մարտին Նիկոլա Պելտցն ընտրվեց Վալբերգի դստեր դերի։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt2109248/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=195228.html
- ↑ 3,0 3,1 http://www.nytimes.com/2014/06/27/movies/transformers-age-of-extinction-is-fourth-in-the-series.html?partner=rss&emc=rss&_r=0
- ↑ http://www.nytimes.com/2014/06/27/movies/transformers-age-of-extinction-is-fourth-in-the-series.html?partner=rss&emc=rss&_r=1
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.metacritic.com/movie/transformers-age-of-extinction
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=transformers4.htm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=79697&type=MOVIE&iv=Basic
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 http://stopklatka.pl/film/transformers-wiek-zaglady
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 http://www.cskr.cz/recenze/2247/transformers-zanik
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 http://filmspot.pt/filme/transformers-age-of-extinction-91314/
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 https://www.siamzone.com/movie/m/7208
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 http://www.filmaffinity.com/es/film474972.html
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 http://www.imdb.com/title/tt2109248/fullcredits
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Germain Lussier (Մարտի 12, 2014). "'Transformers 4′ IMAX Poster: Giant Robots On the Giant Screen"
- ↑ Ariana Bacle (Հունվարի 14, 2015). "'Transformers: Age of Extinction' leads Razzie nominations"
- ↑ "Transformers 4 | Collider | Էջ 2"
- ↑ "6 Directors Who Could Take Over the TRANSFORMERS Franchise"
- ↑ "TRANSFORMERS 4 and TRANSFORMERS 5 to Shoot Back-to-Back; Jason Statham May Star
- ↑ Steven Spielberg Talks Michael Bay Returning for TRANSFORMERS 4; Says They Have a Genre for INDIANA JONES 5 | Collider | Page 130116
- ↑ Zakarin, Jordan (Ապրիլ 2, 2013). 'Transformers 4' to Film in China, Star Chinese Actors as Paramount Enters Co-Production Agreement