Սոֆյա Մայլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Մայլս
Ծնվել էմարտի 18, 1980(1980-03-18)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, The Green School? և Fox Primary School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Փիթեր Մայլս[2]
Համատեղ ապրող(ներ)Չարլզ Դենս և Դևիդ Թենանթ
sophiamyles.org

Սոֆյա Ջեյն Մայլս (անգլ.՝ Sophia Jane Myles, մարտի 18, 1980(1980-03-18)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Ջեյն Մայլսը ծնվել է 1980 թվականի մարտի 18 - ին Լոնդոնում, հոգևորականի ընտանիքում։ Նրա մորական տատը ռուս է։ Մինչև 11 տարեկանը ընտանիքն ապրել է Նոթինկ Հիլ թաղամասում, հետո տեղափոխվեցին Այսլվորտ (Լոնդոնի արևմտյան արվարձան)։ Սոֆյան ավարտել է կրոնական դպրոցը, իսկ հետո ընդունվել է Ռիչմոնդյան քոլեջ։

16 տարեկան հասակում դպրոցական ներկայացման ժամանակ նկատվել է սցենարիստ Ջուլիան Ֆելլոուզի կողմից և հրավիրվել է «Արքյազնը և մուրացկանը» (1996 թ.) մինի - սերիալի դերասանական կազմ։ Այս աշխատանքը հանդիսացավ նրա կարիերայի սկիզբը։

Հռչակ է ստացել «Դժոխքից», «Ուրիշ աշխարհ», «Տրիստանը և Իզոլդան» և այլ ֆիլմերում կատարած դերերով։ 2014 թվականն նկարահանվել է «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը» ֆիլմում[4][5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլսը հանդիպել է դերասան Չարլզ Դենսի հետ, որին հանդիպել է «Նիկոլաս Նիկլբի կյանքը և արկածները» ֆիլմի նկարահանման ժամանակ։ 2005-2007 թվականներին հանդիպել է շոտլանդացի դերասան Դեյվիդ Թենանտի հետ, ում հետ նկարահանվել է «Ֆոյլի պատերազմը» և «Դոկտոր Ով» (սերիա՝ «Աղջիկը բուխարու մեջ») սերիալներում[6]։ 2005 թվականից ապրում է Գրին - Պարկ շրջանում։

Ունի տղա՝ Լյուկը (ծնվել է 2014 թվականի սեպտեմբերի 27-ին)[7][8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր
1996 Արքյազնը և մուրացկանը The Prince and the Pauper լեդի Ջեյն Գրեյ
1998 Big Women Սեֆֆրոն
1999 Օլիվեր Թվիստ Oliver Twist Ագնես Ֆելմինգ
2000 Close & True աղջիկ
2001 Դժոխքից From Hell Վիկտորյա Էբբերլայն
2001 Սրտի բաբախյունը Heartbeat Հիզեր Կոնվեյ
2002 Ֆոյլի պատերազմը Foyle's War Սյուզան Հասկոն
2003 Ուրիշ աշխարհ Underworld Էրիկա
2003 Վերելք Coming Up Նինա
2004 Փոթորկի կանխագուշակները Thunderbirds լեդի Պենելոպա
2005 Փախուստ Կոլդից ամրոցից Colditz Լիզի Կարտեր
2006 Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա Underworld: Evolution
2006 Տրիստանը և Իզոլդան Tristan + Isolde Իզոլդա
2006 Դոկտոր Ով Doctor Who Մարքիզուհի դե Պոմպադուր
2006 Լրացուցիչ Extras Դեֆենս Լավյեր
2006 Դրակուլա Dracula Լյուսի
2007 - 2008 Լուսնի լույսը Moonlight Բեթ Թյորներ
2008 Վիկինգներ Outlander Ֆրեյա
2010 Հոգիներ Spooks Բեթ Բեյլի
2012 Արևոտ օրը A Sunny Morning Գրեյս
2014 Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը Transformers: Age of Extinction Դարսի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Մայլս» հոդվածին։