Օպտիմուս Պրայմ
Օպտիմուս Պրայմ (անգլ.՝ Optimus Prime, Ճապոներոն անվանումը՝ Կոնվոյ, «Super-God Masterforce»-ում — Ջինրայ, միավորված անվանումը Սուպեր Ջինրայ և Գոդ Ջինրայ հիմնական հերոս։ հիմնականում բորոլ կերպարները մուլտսերալների, կոմիքսների, ֆիլմերի, գրքերի և խաղերի հերոսներ Տրանսֆորմերների մասին, ավտոբոտների ավագը[1]։ Գլխավոր հակառակորդը Մեգատրոն։ Մակսիմալների առաջնորդը, ով Օպտիմուսի հեռավոր սերունդն է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպտիմուս Պրայմի գլխավոր հատկանիշներն են նրա բարիությունը և կարեկցանքն են որոնք տարածվում են բոլոր կենդանի արարածների վվրա, ինչպես նաև Երկրի բնակիչներին։ Նա պատերազմում է, որպեսզի պաշտպանի թույլերին և նրանց ովքեր վտանգի տակ են։ Օպտիմուսը հիանալի հասկանում է, որ այդ նպատակին հասնելու համար պետք է ընդմիշտ վերացնել դեսեպտեկոններին։ Սակայն այդ ամենի ընթացքում, նա շատ դրական կերպար է և չի կարող վնաս հասցնել ինչ որ մեկին։ Մի քանի անգամ նա փրկել է Մետատրոնի կյանքը։ Օպտիմուս Պրայմի գլխավոր նպատակը աշխարհի պահպանումն է, ինչի համար պետք եղած դեպքում նա պատրաստ է համագործակցել դեսեպտիկոնների հետ։
Օպտիմուսը փորձում է ավելի լավնացնել շրջակա աշխարհը, հնարավոր ձևով զերծ մնալով բռնությունից, սակայն եթե հարկ լինի պատրաստ է ճիշտ գործի համար պայքարել։
Ինչպես հին տրանսֆորմերների նախնի, նա անսահման խոհեմություն է պարունակում իր մեջ և նաև անչափ մեծ ուժ ունի, այդ ամենի հետ միասին նա կարողանում է իր դիրքը պահպանել նույնիսկ ամենաճնշող պահերին, և դա իր ուժի հետ միասին իրեն անհաղթ է դարցնում։ Իհարկե անհաղթ լինելը չի նշանակում լինել անխոցելի; հիմնականում բոլոր սերիալներում Օպտիմուս Պրայմը մահանում է առնում։ Սակայն նա կրկին կյանքի է վերադառնում, ընդ որում ավելի ուշեղ քան առաջ։
Օպտիմուս Պրայմը Առաջնորդների Մատրիցաի կրողն է, ով իր մեջ է պահպանում խոհեմություն, որը հավաքել են ավտոբոտները մի քանի միլիոն տարիների ընթացքում։ ատրիցան Պրայմին պատասխաններ է տալիս ամենադժվար հարցերին, օգնում է առաջնորդել ավտոբոտներին ցանկացած, նույնիսկ էկստրեմալ իրավիճակներում դեսեպտիկոնների դեմ պատերազմների ժամանակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«The Transformers»[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև մեծ պատերազմի սկսելը նա հայտնի էր Օրիոն Պակս անգլ.՝ Orion Pax անվամբ, և նրա բնավորությունը շատհամապատասխան էր այդ անվանը: Սակայն նրա բարեհոգությունը վտանգի պատճառ դառցավ. վստահելով Մետատրոնին նա ցույց տվեց նրան ավտոբոտների էներգիայի պաշարի գտնվելու վայրը, իսկ վերջինս իր զորքերի հետ ներ խուժելով գրավեց այն: Հենց Օրիոնը, նրա ընկեր Դիոնը և իր սիրելին՝ Արիելը ծանր վնացված են եղել ևհավանաբար կմահանաին եթե նրանց չօգնեին ապագաից Աերոբոտները: Նրանք Օրիոնին խոհեմ Ալֆա Տրոնի մոտ հասցրին, և վերջինս Օրիոնին ձևափոխելով իրական մարտիկ դարձրեց: Այսպես աշխարհ եկավ ավտոբոտների նոր ղեկավար Օպտիմուս Պրայմը, ովգլխավորեց նրանց կռիվը ընդդեմ դեսեպտեկոնների:
Երբ բազմադարյան պատերազմից հետո ամբողջ էներգիան վերացվել էր, Օպտիմուսը ամենալավ զինվորներից ջոկատ հավաքեց և ճանապարհորդության գնաց ամբողջ տիեզրքով, որպեսզի էներգիայի նոր պաշարներ գտնի: Սակայն թռիչքի ժամանակ նրանց հասան դեսեպտեկոնները և վերցրեցին Արկը: Կռիվ ձևավորվեց, որի ժամանակ «Արկը» կորցրեց կառավարումը և ընկավ Երկրի վրա: Օպտիմուս Պրայմը և իր ամբողջ ջոկատը, ինչպես նաև բոլոր դեսեպտեկոնները, ովքեր այդ ժամանակ նավի վրա էին, անջատվեցին և կոմայի մեջ երկիր մոլորակի վրա մնացին չորս միլիոն տարի: Քնից արթնանալով 1984 թվականին, նրանք հայտնաբերեցին, որմոլորակը բնակելի է: Հիմա Պրայմը պետք է հոգ տաներ ոչ միայն այն բանի մասին որ իրենք պետք է պատերազմեն դեսեպտեկոնների հետ, այլ նաև որպեսզի մարդիկ րտուժվեն: Նա բարի կամքով իր վրա վերցրեց մարդկանց պաշտպանելու պարտականությունը, դրանով օրինակ ծառայելով մյուս ավտոբոտներին:
Այդ ամենից հետո դեսեպտեկոնների դեպ ճակատամարտի ժամանակ Օպտիմուսը ծանր վիրավորվում է Մեգատրոնի հետ կռվելու ժամանակ: Չնայած ճակատամարտը Պրայմի հաղթանակով վերջացավ բայց, նա մահացավ, Մատրիցան իր ընկեր Ուլտրա Մագնուսին կտակելով:[2]: Օպտիմուսին հուղարկավորեցին տիեզերական հանգստարանում մյուս հերոս ավտոբոտնեի հետ միասին: Շուտով նա վերակենդանացվեց Կվիտեսսոնների կողմից և զոմբի դարձավ: Նրա շնորհիվվերջիններս հույս ունեին վերացնել ավտոբոտների նոր ավագին Ռոդիմուս Պրայմին. սակայն վերջին առաջնորդը կարողացավ կառավարել իր ուղեղը, և Ռոդիմուսին սպանելու փոխարեն նա որոշեց ինքնասպանություն գործի, իր նավը դեպի արևը ուղղելով[3].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դրանց բացառությունն է հանդիսանում «Վիկտորի» սերիալը, որի մեջ Օպտիմուսը ավագը չէ։
- ↑ Դա Օպտիմուսի առաջին վախճանն էր, Տրանսֆորմերների կողմից կռվելու ժամանակ: Շուտով դա ավանդույթ դարձավ և Օպտիմուսը սկսեց մահանալ մոտավորապես բոլոր սերիալներում:
- ↑ «Վերակենդանացումը խավարում». Տրանսֆորմերներ. Season 3. Episode 73.