Տրանսպորտն Ավստրիայում
Ավստրիայում գործում են տրանսպորտի գրեթե բոլոր հիմնական տեսակները՝ օդային, երկաթուղային, ավտոմոբիլային, ջրային, խողովակաշարային և այլն։ Ավստրան ունի զարգացած տրանսպորտային հանգույց։
Երկրի ամենամեծ տրանսպորտային կենտրոնը համարվում է մայրաքաղաք Վիեննան։ Այստեղ հիմնված է մետրոպոլիտենի 5 ուղեգիծ։ Վիեննայի քաղաքային երկաթուղային ճանապարհը նախատեսված է հիմնականում մոտակա արվարձանների հետ հաղորդակցվելու համար։ Մեծ խտությամբ է առանձնանում տրամվայի գծերի ցանցը, զարգացած է քաղաքային ավտոբուսային ուղիների ցանցը։ Հանրային տրանսպորտն աշխատում է ժամը 5:00-ից մինչև 24:00-ն: Վիեննայի մետրոպոլիտենը քաղաքային հանրաքվեի հիման վրա գիշերային ժամերին սկսել է գործել ուրբաթ լույս շաբաթ և շաբաթ լույս կիրակի գիշերները։ Գնացքները մեկնում են 15 րոպե հաճախականությամբ։ Ժամը 0:30-ից մինչև ժամը 4:00-ն 30 րոպե հաճախականությամբ սկսում են աշխատել գիշերային ավտոբուսները։
Այլ բնակավայրերում նույնպես զարգացած է տրանսպորտի տարբեր ճյուղերը՝ երկաթուղի, այդ թվում՝ ստորգետնյա, մետրոպոլիտեն, տրամվայ, ավտոբուսային ցանց։
Ավտոճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրում հաշվարկվում է գրեթե 3 միլիոն թեթև մարդատար ավտոմեքենա և 250 հազար բեռնատար մեքենա։ Երկրում ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 200 հազար կիլոմետր (100 % պինդ ծածկույթով, ներառյալ ավելի քան 2000 կիլոմետր արագընթաց ճանապարհ)։ Ավստրիան միացված է Եվրոպական արագընթաց մայրուղու ցանցին (E43, E45, E49, E52, E55, E56, E57, E58, E59, E60, E61, E66, E461, E533, E552, E641, E651, E652 և այլն)։
E45 Եվրոպական երթուղին ունի А դաս և ավստրիական Բրեգենց բնակավայրի միջոցով իրար է միացնում շվեդական Կարեսուանդո (հյուսիսում) և իտալական Ջելա (հարավում) բնակավայրերը։ Ճանապարհի երկարությունը 4920 կմ է[1][2][3]։
E52 Եվրոպական երթուղին ունի A դասև իրար է միացնում ֆրանսիական Ստրասբուրգ և ավստրիական Զալցբուրգ քաղաքները։ Ճանապարհի երկարությունը 554կմ է[1][4][5][6][7]։
E55 Եվրոպական երթուղին ունի A դաս և իրար է միացնում շվեդական Հելսինգբորգ և հունական Կալամատա քաղաքները։ Ճանապարհի երկարությունը 3305 կմ է[8][9][10][11]։
Ավստրիայի հիմնական ճանապարհներն ունեն A դաս, որոնք նաև հանդիսանում են Եվրոպական E երթուղիների մաս։ Այդ ճանապարհներն են՝
- A1 Westautobahn
- A2 Südautobahn
- A3 Südostautobahn
- A4 Ostautobahn
- A5 Nordautobahn՝ պլանավորվում է կառուցել
- A6 Nordostautobahn՝ կառուցվում է
- A7 Mühlkreisautobahn
- A8 Innkreisautobahn
- A9 Pyhrnautobahn
- A10 Tauernautobahn
- A11 Karawankenautobahn
- A12 Inntalautobahn
- A13 Brennerautobahn
- A14 Rheintalautobahn
- A21 Wiener Außenringautobahn
- A22 Donauuferautobahn
- A23 Südosttangente
- A24 Verbindungsspange Rothneusiedel՝ պլանավորվում է կառուցել
- A25 Welser Autobahn
- A26 Linzerautobahn՝ պլանավորվում է կառուցել
Բացի նշված ավտոճանապարհներից կան նաև հատուկ նշանակության ճանապարհներ, օրինակ զբոսաշրջային Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհ, որը անցնում է Ալպերով և համարվում է ալպյան ամենաբարձր ճանապարհը։ Այն իրար է միացնում Զալցբուրգ և Կարինթիա նահանգները։ Անցնում է Բարձր Թաուեր ազգային պարկով։ Անվանված է Ավստրիայի ամենաբարձր լեռան՝ 3798 մ բարձրություն ունեցող Գրոսգլոկներ լեռան անունով։ Ճանապարհի երկարությունը 48 կմ է։ Այն իրենից ներկայացնում է 36 շրջադարձներից բաղկացած ոլորապտույտ լեռնային ճանապարհ[12][13][14][15][16]։
Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի հասարակական և տնտեսական կյանքում մեծ դեր է կատարում երկաթուղային ցանցը։ Ավստրիայի առաջին երկաթուղային ճանապարհը բացվել է դեռևս 1837 թվականին։ Ներկայում երկրում երկաթուղային ճանապարհի երկարությունը կազմում է ավելի քան 5,81 հազար կիլոմետր։
Երկաթգծի ստանդարտ ռելսուղին 1435 մմ լայնության է։ Երկաթգծի ընդհանուր երկարությունը 5927 կիլոմետր է կազմում, որից 3523 կիլոմետրը էլեկտրաֆիկացված է։
Երկաթգծի նեղ ռելսուղին ընդհանուր կազմում է 484 կիլոմետր, որից 13 կիլոմետրը 600 մմ լայնության է, իսկ 468 կիլոմետրը՝ 760 մմ լայնության (էլեկտրաֆիկացված է 3 և 94 կմ համապատասխանաբար)։
Ավստրիայում երկաթուղային ցանցը սպասարկում է Ավստրիայի ազգային երկաթուղային ընկերությունը (Österreichische Bundesbahnen, կրճատ՝ ÖBB)[17]:
Ավստրիայի երկաթուղային ցանցը բաղկացած է հետևյալ հիմնական գծերից՝ Արևմտյան երկաթուղային ճանապարհ (Վիեննա - Լինց - Զալցբուրգ - Ինսբրուք գիծը երկիրը հատում է արևելքից դեպի արևմուտք), Վիեննա - Գրաց, Վիեննա - Ֆիլախ։ 4 երկաթուղային գծեր հատում են Ալպերը՝ միակողմանի գիծը դեպի Տաուրն, երկկողմանի գիծը Բրեների միջով, Զեմերինգը և Շոբերը[18]։
Քաղաքային երկաթուղային ճանապարհ (S-Bahn)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայում գործում է նաև քաղաքային երկաթուղային ճանապարհ (S-Bahn): Այս տեսակի տրանսպորտային ուղիներ կան մայրաքաղաք Վիեննայում, Գրացում, Ինսբուրքում և Զալցբուրգում։
Մետրոպոլիտեն (U-Bahn)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի մի շարք բնակավայրերում գործում է մետրոպոլիտենի ցանց, որոնցից ամենազարգացան ու ընդլայնվածը մայրաքաղաք Վիեննայի մետրոպոլիտենն է։
Վիեննայի մետրոպոլիտենը (գերմ.՝ U-Bahn Wien) կազմված է 5 գծերից Այն Վիեննայի S-Bahn-ի հետ համարվում է քաղաքի երկու ամենաարագ փոխադրամիջոցներից մեկը։ Այն բացվել է 1976 թվականի մայիսի 8-ին։ Ներկայիս ցանցն ներառում է քաղաքային երկաթուղային գծերի որոշ հատվածներ, որոնք կառուցվել են 1898-1901 թվականներին։ 2013 թվականի հոկտեմբերին U2 գծի 3 կայարանների կառուցումով[19][20] մետրոպոլիտենի գծերի ընդհանուր երկարությունը հասավ 78.5 կիլոմետրի, իսկ կայարանների թիվը դարձավ 104[21]։ Գծերն ունեն U1-ից մինչև U6 համարակալում։ U5 գիծը դեռևս կառուցված չէ։
Ավստրիայի Տիրոլ նահանգի Զերֆաուս համայնքը հայտնի է իր ստորգետնյա մետրոպոլիտենով, որի պաշտոնական է գերմ.՝ Dorfbahn, այսինքն՝ գյուղական երկաթգիծ։ Երկարությունը 1280 մետր է։ Այն գործարկվում է 1985 թվականից ր իրար է միացնում ավտոմեքենաների կայանատեղին և դահուկային սահուղու ճոպանուղու հետ։ Գործարկվում է երկու վագոն, որոնք ընթանում են օդային բարձիկների վրա։ Տարողությունը 270 մարդ է։ Մետրոպոլիտենը միգծանի է։ Ուղևորությունն անվճար է և տևում է 7 րոպե։ Կանգառներն են՝ Կայանատեղի (Parkplatz), Եկեղեցի (Kirche), Կենտրոն (Zentrum), Ճոպանուղի (Seilbahn):
Տրամվայ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի մի շարք բնակավայրերում վաղուց գործարկվել են տրամվայի ցանցեր, որոնցից այժմ գործում է Վիեննայի, Գրացի, Ինսբրուքի, Լինցի, Գմունդենի տրամվայների համակարգը։
Վիեննայի տրամվայ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննայի տրամվայի ցանցը հանդիսանում է Ավստրիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կարևորագույն ճյուղը։ Այն շահագործվում է 1865 թվականից։ Սկզբանական շրջանում գործել է որպես ձիաքարշ տրամվայ։ 1897 թվականից աստիճանաբար սկսվել է տրամվայի էլեկտրաֆիկացման գործընթացը։ Ցանցի զարգացումը սկսվել է 20-րդ դարի 1920-ական թվականների վերջում և 1930-ական թվականների սկզբին։ Այդ ժամանակ գծերի երկարությունն ու ցանցի խտությունը փոքրանում է, ինչը կապված էր առավել ծանրաբեռնված հատվածներում տրամվայը մետրոպոլիտենով փոխարինելու հետ[22][23][24][25]։
Վիեննայի տրամվայի ցանցը հանդիսանում է քաղաքապետարանին պատկանող «Wiener Linien» ընկերությանը, որը շահագործում է նաև քաղաքի մետրոպոլիտենն ու ավտոբուսային ցանցը։ 2015 թվականին վիեննական տրամվայը տեղափոխել է 298.0 միլիոն ուղևոր և ուղևորափոխադրումների ցուցանիշով հանդիսանում է քաղաքային տրանսպորտի առաջատարը՝ առաջ անցնելով նույնիսկ մետրոպոլիտենին[22][26]։
Գրացի տրամվայ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրացի տրամվայի ցանցը հանդիսանում է Շտիրիա նահանգի մայրաքաղաք, երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գրացի հասարակական տրանսպորտի կարևորագույն ճյուղը։ Այն շահագործվում է 1878 թվականից[27][28][29]։ Ներկայում կազմված է վեց ցերեկային, հինգ գիշերային և մեկ կիրակնօրյա գծերից։ 2012 թվականի դրությամբ Գրացի տրամվայի գիծը ուներ շուրջ 60 կմ երկարություն և տարեկան տեղափոխել է 50 միլիոն ուղևոր։ Կառավարվում է «Գրաց» կոմունիկացիոն հոլդինգի «Գրացի գծեր» (գերմ.՝ Graz Linien) հատուկ ստորաբաժանման կողմից։ Տրամվայի գիծը սպասարկող կազմակերպության վերադաս ընկերությունը ղեկավարում է նաև Գրաց քաղաքի ավտոբուսային ոլորտը, ինչպես նաև «Schlossbergbahn» ճոպանուղին։ Գրացի տրամվայի գիծը հանդիսանում է Շտիրիայի ինտեգրացիոն տարիֆային համակարգի մաս, որը ընդգրկում է հասարակական տրանսպորտի բոլոր տեսակները[30][31]։
Գրացի տրամվայն ունի նաև իր թանգարանը, որտեղ ներկայացված են գրացյան տրամվային առնչվող ցուցանմուշներ, այդ թվում տրամվայի վագոններ։ Թանգարանը գտնվում է առաջին գծի վերջին կայարանում[30][32]։
Օդանավակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի տարածքում տեղակայված է 55 օդանավակայան և երկու ուղղաթիռների թռիչքակայան։ Ամենամեծը համարվում են Վիեննայի, Լինցի, Զալցբուրգի, Ինսբրուքի, Կլագենֆուրտի, Գրացի և Ալտենրայնի օդանավակայանները։ Ավստրիայի օդանավակայանների մեծ մասը ունի կարճ գրունտային թռիչքուղի, և միայն մեկ օդանավակայանի թռիչքուղու երկարությունն է հասնում 3000 մետրի։
Վիեննայի օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի ամենամեծ օդանավակայանը Վիեննայի միջազգային օդանավակայանն է, որը գտնվում է Շվեխաթում` Վիեննայից 18 կմ դեպի հարավ-արևելք։ Այն հանդիսանում է Ավստրիական ավիաուղիների (Austrian Airlines), Յուրովինգսի (Eurowings) ու ավստրիական բյուջետային «Նիկի» (Niki) ավիաուղիների համար հենակետ։ Կարող է սպասարկել լայնամարմին օդանավերի, այդ թվում՝ Էյրբաս Ա380 մոդելի ինքնաթիռների։ Այս օդանավակայանը սպասարկում է Եվրոպայի բազմաթիվ ուղղություններ, ինչպես նաև երկարատև թռիչքներ դեպի Ասիա, Հյուսիսային Ամերիկա և Աֆրիկա։ 2015 թվականի ընթացքում սպասարկել է 23,4 միլիոն ուղևորի[33]։
Վիեննա S-Bahn-ի կամ Ս7 գծով հնարավոր է օդանավակայանից հասնել քաղաքի կենտրոն մոտավորապես 25 րոպեում[34]։ Օդանավակայանի քաղաքային գնացքը, որը ավելի տոմսն ավելի թանկ է, 16 րոպեում ուղիղ գծով իրար է միացնում օդանավակայանն ու Վիեննայի «Միթե» գնացքի կայարանը, որը մոտ է քաղաքի կենտրոնին[35]։
Բացի այդ, ստորգետնյա գնացքի կայարանը հարմարեցվել է երկար հեռավորության գնացքների սպասարկման նպատակով։ 2014 թվականի դեկտեմբերից Գերմանիայի միջքաղաքային էքսպրես ծառայությունների գնացքների վերջնական կայարանը դարձել է Վիեննայի օդանավակայանը։ Ավստրիայի ու Չեխիայի ճեպընթաց գնացքների ծառայությունների գնացքները դեպի օդանավակայան կանոնավոր չվացուցակ ունեն, որոնց միակողմանի մեկման տևողությունը 15 րոպե է։
Վիեննայի Օդանավակայանը միանում է A4 մայրուղուն, որը կենտրոնական Վիեննան միացնում է Բուդապեշտին։ Տաքսիներն ու վարձույթով մեքենաները նույնպես հասանելի են օդանավակայանում[36]։
Զալցբուրգի օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]
Վ.Ա.Մոցարտի անվան Զալցբուրգի օդանավակայանը գտնվում է Ավստրիայի Զալցբուրգ նահանգի Զալցբուրգ քաղաքում։ Հանդիսանում է երկրի չափսերով երկրորդ օդանավակայանը[37]։
Զալցբուրգի օդանավակայանը իրենից ներկայացնում է ժամանակակից օդային հաղորդակցության կարևոր օբյեկտ, որը զգալի դերակատարություն ունի շրջանի զբոսաշրջային ոլորտում և ընդհանուր տնտեսությունում։ Օդանավակայանը կրում է Զալցբուրգում ծնված աշխարհահռչակ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անունը և գտնվում է Զալցբուրգ քաղաքի կենտրոնից 4 կմ և ավստրո-գերմանական սահմանից 2 կմ հեռավորության վրա[37]։
Օդանավակայանը հանդիսանում է օդային դարպաս դեպի Ավստրիայի բազմաթիվ լեռնադահուկային հանգստավայրեր, այդ թվում՝ Սկի-Ամադե շրջանում, որը համարվում է Եվրոպայի խոշորագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանց։
Օդանավակայանի 75 % բաժնեմասը պատկանում է Զալցբուրգ շրջանի իշխանություններին, իսկ 25 %-ը՝ Զալցբուրգ քաղաքի քաղաքային իշխանություններին։ 2001 թվականին օդանավակայանը գնահատվել է 22.000.000 €[37]:
Զալցբուրգ քաղաքի թիվ 2 տրոլեյբուսային գիծը օդանավակայանը կապում է Զալցբուրգի հասարակական տրանսպորտային ցանցին։ Օդանավակայանից մինչև հին քաղաք տրոլեբուսը հասնում է 30 րոպեում և մեկնում է յուրաքանչյուր 10 րոպեն մեկ։
Ինսբրուք օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինսբրուքի միջազգային օդանավակայանը գտնվում է Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուք քաղաքում։ Հանդիսանում է նահանգի խոշորագույն օդանավակայանը[38]։
Ինսբրուքի օդանավակայանից իրականացվում են կանոնավոր չվերթներ ալպյան շրջանի քաղաքներ, ինչպես նաև սեզոնային չվերթներ այլ ուղղություններով։ Ձմռանը ուղևորահոսքը զգալի ավելանում է ի հաշիվ զբոսաշրջիկների, ովքեր ժամանում են Ավստրիայի ալպյան դահուկային հանգստավայրեր։ Օդանավակայանը հանդիսանում է Welcome Air, Austrian Arrows և Air Alps ավիաընկերությունների գրանցման վայր։
Ինսբրուքի օդանավակայանը տեղակայված է Ինսբրուքի կենտրոնից մոտավորապես 4 կմ հեռավորության վրա։ Այն կապված է Ինսբրուք քաղաքի ավտոբուսային F ցանցին քաղաքի գլխավոր կայարանի միջոցով։ Օդանավակայանից ավտոբուսների մեկնումը կատարվում է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ։ Տևողությունը 18 րոպե է։
Նավահանգիստներ և կառամատույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայում լավ զարգացած է նավագնացությունը՝ չնայած երկիրը չունի անմիջական ելք դեպի բաց ծով։ Նավագնացությունը կազմակերպվում է հիմնականում Դանուբ գետի միջոցով։ Գրեթե բոլոր նավահանգիստներն ու կառամատույցները գտնվում են Դանուբի ավազանում՝
- Վիեննայում, (Ռեյն-Մայն-Դանուբ ջրանցքով կապվում է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի հետ),
- էնսում,
- Կրեմս ան դեր Դոնաույում, Կրեմսում,
- Լինցում։
Վիեննայի նավահանգիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկար ժամանակ Վիեննայում նավահանգստի կառուցման հարց չի եղել, քանի որ նախկինում առևտրի համար Վիեննայում՝ Դանուբի վրա, եղել են բազմաթիվ գետափեր։ Միայն ավելի շատ լաստանավերի կիրառումը ի ցույց դրեց նավահանգստի անհրաժեշտությունը[39][40]։
Ներկայում Վիեննայում առկա են բազմաթիվ ժամանակակից նավահանգիստներ, որոնք իրար են միացված ոչ միայն Դանուբ գետով, այլև բազմաթիվ ջրանցքներով։ Այդ նավահանգիստները կարևոր նշանակություն ունեն Ավստրիայի տնտեսության համար։
Առևտրային նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի առևտրային նավատորմում հաշվարկվում է ավելի քան 1000 ռեգիստրային տոննա հնարավորությամբ 8 հատ նավ, որոնցից 6-ը բեռնատար նավեր և 2-ը կոնտեյներատար նավեր։ Նավատորմի ընդհանուր ծանրաբեռնվածությունը կազմում է 34.072 ռեգիստրային տոննա կամ 44.437 տոննա։
Խողովակաշարային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի տարածքում առկա են ինչպես ջրային, այնպես էլ նավթագազային խողովակաշարային ուղիներ։ Երկրում առկա է 358 կիլոմետր ջրային ուղիներ, 777 կիլոմետր նավթամուղեր և 840 կիլոմետր գազատարեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Եվրոպական երթուղիների քարտեզ:(անգլ.)
- ↑ Sweden E45 highway map.(անգլ.)
- ↑ The European route E 45 goes between Sweden and Italy, through Denmark, Germany and Austria.(անգլ.)
- ↑ Smart Economy in Smart Cities: International Collaborative Research: Ottawa...(անգլ.)
- ↑ Deregulation and the Airline Business in Europe: Selected Readings.(անգլ.)
- ↑ EUROPEAN ROUTE E52 սերտիֆիկատ:(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Germany For Dummies, Donald Olson.(անգլ.)
- ↑ North-south reference road.(անգլ.)
- ↑ EUROPEAN ROUTE E55 սերտիֆիկատ:(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Handbook of Creative Cities. D. E. Andersson, E.(անգլ.)
- ↑ Promoting efficient, safe and green land transport.(անգլ.)
- ↑ History of the Grossglockner high Alpine road.(անգլ.)
- ↑ The Grossglockner high Alpine road.(անգլ.)
- ↑ Grossglockner High Alpine Road.(անգլ.)
- ↑ Grossglockner High-Alpine Road, Ավստրիայի պաշտոնական ուղեցույց:(անգլ.)
- ↑ Grossglockner High Alpine Road 5 Euro Silver Coin. Արխիվացված 2014-05-12 Wayback Machine(անգլ.)
- ↑ Österreichische Bundesbahnen.(անգլ.)
- ↑ Routes and Timetables.(անգլ.)
- ↑ «U2 auf verlängerter Strecke unterwegs» [U2 Route Extended] (German). Wiener Linien. 2013 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «U2-Verlängerung eröffnet» [U2 extension opened] (German). ORF Wien. 2013 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «2014 Zahlen, Daten, Fakten - Unternehmen» [Company Profile - Figures, Data, Facts] (pdf) (German). Wiener Linien. 2015 թ․ ապրիլ. էջեր 3–4. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 22,0 22,1 Facts and Figures 2015. «Wiener Linien».(անգլ.)
- ↑ Schwandl, Robert (2006). Wien U-Bahn Album / Urban Rail in Vienna. Berlin: Robert Schwandl Verlag. ISBN 3-936573-14-X.(անգլ.)(գերմ.)
- ↑ Pawlik, Hans Peter; Slezak, Josef Otto (1999). Ring-Rund: das Jahrhundert der elektrischen Strassenbahn in Wien [Ring-Round: the Century of the Electric Tramway in Vienna]. Wien: Verlag J. O. Slezak. ISBN 3-85416-187-5.(գերմ.)
- ↑ Lehnhart, Hans; Jeanmaire, Claude (1972). Die alten Wiener Tramways 1865-1945 [The Old Viennese Tramways (Austria)]. Villigen, Switzerland: Verlag Eisenbahn. ISBN 3856490159.(գերմ.)
- ↑ Ernst Lassbacher: Entschleunigt! Warum die Wiener Linien immer langsamer statt schneller werden. Wiener Verkehrsblätter, Sonderband 4, Wien 2015, ISBN 978-3-85161-139-7.(գերմ.)
- ↑ Eröffnungsfeier der elektrischen Bahn Graz–Mariatrost. In: Grazer Tagblatt. Organ der Deutschen Volkspartei für die Alpenländer, Morgen-Ausgabe, Nr. 30/1898 (VIII. Jahrgang), 30. Jänner 1898, S. 7.(գերմ.)
- ↑ Hans Sternhart. Straßenbahn in Graz. — Wien: Verlag Slezak, 1979. — ISBN 3-900134-54-5.(գերմ.)
- ↑ Peter Wegenstein. Die Straßenbahn von Graz // Bahn im Bild 94. — Pospischil-Verlag, 1994.(գերմ.)
- ↑ 30,0 30,1 Wolfgang Kaiser. Straßenbahnen in Österreich. — München: GeraMond-Verlag, 2003. — ISBN 3-7654-7198-4.(գերմ.)
- ↑ BIG – Bürgerinformation Graz Stadt Graz, März 2016, S. 32.(գերմ.)
- ↑ Tramway Museum Graz, Sektion Sonderverkehre.(գերմ.)
- ↑ «Good Business Results of the Flughafen Wien Group: Further Improvement of Revenue and Earnings Despite High Extraordinary Depreciation of € 30.4 Million Due to Negative Runway Ruling» (Press release). Vienna International Airport. 2017 թ․ մարտի 1. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Flughafen Wien - Bahnverbindungen». Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Flughafen Wien - City Airport Train/ CAT». Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Vienna Airport taxi». Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 37,0 37,1 37,2 Salzburg Airport - A look at Austria's second busiest airport.(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Zeittafel ab 1925. Արխիվացված 2016-11-01 Wayback Machine(գերմ.)
- ↑ Historisches.(գերմ.)
- ↑ Harbours in Vienna .(գերմ.)