Բնակարանային տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բնակարանային տնտեսություն, բնակավայրերի բնակչությանը սպասարկող ձեռնարկությունների և տնտեսությունների ամբողջություն, քաղաքներում ընդգրկվում է քաղաքային տնտեսության մեջ։ Զբաղվում է քաղաքների, ավանների և գյուղական վայրերի բարեկարգման՝ սանմաքրման, հարդարման, լուսավորման, ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման ցանցերի կազմակերպման, կամուրջների, ստորգետնյա անցումների, քաղաքային ճանապարհների շահագործման կազմակերպման, կանաչապատման, աղբափոխադրման աշխատանքներով։ Ընդգրկում է նաև հյուրանոցային տնտեսությունը՝ հյուրանոցների, հյուրատների, քեմպինգների կազմակերպումը և շահագործումը, ՆԳՄ մասնագիտացված հրշեջ տնտեսություններն ու կամավոր հրշեջ ընկերությունները։

Բնակարանային տնտեսության զարգացումը բնութագրվում է մեկ բնակչին մատակարարվող ջրի, գազի, կանաչապատված տարածության և ընդհանուր կոմունալ ծախսերի գումարի ցուցանիշներով։ Բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ աճում է բնակարանային տնտեսության ծառայությունների պահանջը, զարգանում նրա նյութատեխնիկական բազան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 493 CC-BY-SA-icon-80x15.png