Վիեննայի տրամվայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի տրամվայի ցանց
գերմ.՝ Straßenbahn Wien
Տեսակտրամվայի համակարգ
ԿառավարիչWiener Linien?
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՔաղաքՎիեննա
Բացման տարեթիվՀոկտեմբերի 4, 1865թ.
Գծերի երկարություն174.6 կմ
Երկաթուղագծի լայնություն427.3 կմ (2015թ.)
Կայարանների քանակ1.067
Գծերի քանակ29
Գծերtram lines in Vienna?
Ուղևորահոսքը մեկ տարում298.0 միլիոն (2015թ.)
Պարգևներ103
wienerlinien.at
 Tram transport in Vienna Վիքիպահեստում

Վիեննայի տրամվայի ցանց (գերմ.՝ Straßenbahn Wien), տրամվայների ցանց, որը հանդիսանում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հասարակական տրանսպորտի կարևորագույն ճյուղը։ Այն շահագործվում է 1865 թվականից։ Սկզբանական շրջանում գործել է որպես ձիաքարշ տրամվայ։ 1897 թվականից աստիճանաբար սկսվել է տրամվայի էլեկտրաֆիկացման գործընթացը։ Ցանցի զարգացումը սկսվել է 20-րդ դարի 1920-ական թվականների վերջում և 1930-ական թվականների սկզբին։ Այդ ժամանակ գծերի երկարությունն ու ցանցի խտությունը փոքրանում է, ինչը կապված էր առավել ծանրաբեռնված հատվածներում տրամվայը մետրոպոլիտենով փոխարինելու հետ[1][2][3][4]։

Վիեննայի տրամվայի ցանցը հանդիսանում է քաղաքապետարանին պատկանող «Wiener Linien» ընկերությանը, որը շահագործում է նաև քաղաքի մետրոպոլիտենն ու ավտոբուսային ցանցը։ 2015 թվականին վիեննական տրամվայը տեղափոխել է 298.0 միլիոն ուղևոր և ուղևորափոխադրումների ցուցանիշով հանդիսանում է քաղաքային տրանսպորտի առաջատարը՝ առաջ անցնելով նույնիսկ մետրոպոլիտենին[1][5]։

Շարժակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

A տեսակի ցածրահատակ տրամվայ
B տեսակի տրամվայ
A1 տեսակի տրամվայ
B1 տեսակի տրամվայը Հերլնես կայարանում

9, 10, 18, 30, 33, 38, 41, 42 երթուղիներում շահագործվում են մատորային և քարշակային հին տեսակի բարձրահատակ վագոններ։ Մնացած բոլոր երթուղիները զինված են մասամբ հին տեսակի, մասամբ էլ A տեսակի ցածրահատակ ժամանակակից տրամվայներով[1][6][7]։

Գծերում շահագործվող վագոնները 2012 թ.-ի դրությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին տեսակի շարժիչային տրամվայ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • E1 տեսակ[1]
    • 145 վագոն (առավելագույն քանակը Վիեննայում՝ 338),
    • արտադրման թվականներ՝ 1966-1976,
    • նստատեղերի քանակ՝ 40,
    • կանգնելու տեղերի քանակ՝ 65:
  • E2 տեսակ[1]
    • 121 վագոն (առավելագույն քանակը Վիեննայում՝ 122),
    • արտադրման թվականներ՝ 1978-1990,
    • նստատեղերի քանակ՝ 44,
    • կանգնելու տեղերի քանակ՝ 58:

Հին տեսակի կցավագոններով տրամվայ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • C3 տեսակ[1]
    • 40 вагона (առավելագույն քանակը Վիեննայում՝ 190), 
    • արտադրման թվականներ՝ 1959-1962
    • նստատեղերի քանակ՝ 32,
    • կանգնելու տեղերի քանակ՝ 43:
  • C4 տեսակ[1]
    • 72 вагона (առավելագույն քանակը Վիեննայում՝ 73),
    •  արտադրման թվականներ՝ 1974-1977,
    • նստատեղերի քանակ՝ 31,
    • կանգնելու տեղերի քանակ՝ 43:
  • C5 տեսակ[1]
    • 116 վագոն (առավելագույն քանակը Վիեննայում՝ 117),
    • արտադրման թվականներ՝ 1978-1990,
    • նստատեղերի քանակ՝ 32,
    • կանգնելու տեղերի քանակ՝ 39:

Ցածրահատակ արևային տրամվայ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A տեսակ[1]
    • 51 վագոն,
    •  արտադրման թվականներ՝ 1995-2006,
    • նստատեղերի քանակ՝ 42,
    • կանգնելու տեղերի քանակ՝ 94:
  • A1 տեսակ[1]
    • 80 վագոն,
    • արտադրման թվականներ՝ 2006-
    • նստատեղերի քանակ՝ 42,
    • կանգնելու տեղերի քանակ՝ 94:
  • B տեսակ[1]
    • 101 վագոն,
    • արտադրման թվականներ՝ 1995-2005,
    • նստատեղերի քանակ՝ 66,
    • կանգնելու տեղերի քանակ՝ 143:
  • В1 տեսակ[1]
    •  63 վագոն,
    • արտադրման թվականներ՝ 2009- ,
    • նստատեղերի քանակ՝ 66,
    • կանգնելու տեղերի քանակ՝ 143:

Տրամվայների պարկեր (կայանատեղիներ) 2013թ.-ի դրությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆավորիտեն դեպո
  • Ֆավորիտեն դեպո (գերմ.՝ Favoriten) (երթուղիներ՝ D, O, 1, 6, 18, 67, 71, VRT)
    • Զիմերինգ պարկ(գերմ.՝ Simmering) (երթուղիներ՝ 6, 71)
  • Ֆլորիդսդորֆ դեպո (գերմ.՝ Floridsdorf) (երթուղիներ՝ 2, 5, 25, 26, 30, 31, 33)
    • Բրիգիտենաու պարկ (գերմ.՝ Brigittenau) (երթուղիներ՝ 2, 5, 33)
    • Կագրան պարկ (գերմ.՝ Kagran) (երթուղիներ՝ 25, 26)
  • Հերնալս դեպո (գերմ.՝ Hernals) (երթուղիներ՝ D, 1, 9, 37, 38, 40, 41, 42, 43, 44)
    • Գյուրթել պարկ (գերմ.՝ Gürtel) (երթուղիներ՝ D, 1, 37, 38, 40, 41, 42)
  • Ռուդոլֆշեյմ դեպո (գերմ.՝ Rudolfsheim) (երթուղիներ՝ 2, 5, 9, 10, 18, 46, 49, 52, 58, 60, 62)
    • Օտտակրինգ պարկ (գերմ.՝ Ottakring) (երթուղիներ՝ 2, 10, 46, 49)
    • Սպեյզինգ պարկ (գերմ.՝ Speising) (երթուղիներ՝ 10, 58, 60, 62)

Երթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դրությամբ Վիեննայում գործում է տրամվայի 30 երթուղի։ Երթուղիների համարակալումը խառն է (թվեր և տառանշումներ), տեղանվանական սկզբունքով։ Երթուղիները բաժանված են շրջանաձև (1-ից 18), շառավղային (25-ից 71) և տրամագծային (լատիներեն այբուբենի A տառից Z, ներկայում՝ D և O): Այսպիսի համարակալման հիմք է հանդիսացել այնպիսի դասավորությունը, որը կրկնում է քաղաքի շառավղա-շրջանային կառուցվածքը՝ ներառյալ Ռինգշտրասեն, կենտրոնը և քաղաքային նախկին պարիսպների տեղում գտնվող շրջանակով անցնող ծառուղիները և Գյուրտելից մինչև Հարավային կայարան և մինչև Ֆլորիդսդորֆեր կամուրջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Facts and Figures 2015. «Wiener Linien».(անգլ.)
  2. Schwandl, Robert (2006). Wien U-Bahn Album / Urban Rail in Vienna. Berlin: Robert Schwandl Verlag. ISBN 3-936573-14-X.(անգլ.)(գերմ.)
  3. Pawlik, Hans Peter; Slezak, Josef Otto (1999). Ring-Rund: das Jahrhundert der elektrischen Strassenbahn in Wien [Ring-Round: the Century of the Electric Tramway in Vienna]. Wien: Verlag J. O. Slezak. ISBN 3-85416-187-5.(գերմ.)
  4. Lehnhart, Hans; Jeanmaire, Claude (1972). Die alten Wiener Tramways 1865-1945 [The Old Viennese Tramways (Austria)]. Villigen, Switzerland: Verlag Eisenbahn. ISBN 3856490159.(գերմ.)
  5. Ernst Lassbacher: Entschleunigt! Warum die Wiener Linien immer langsamer statt schneller werden. Wiener Verkehrsblätter, Sonderband 4, Wien 2015, ISBN 978-3-85161-139-7.(գերմ.)
  6. Wiener Linien gehen auf Türfühlung.(գերմ.)
  7. Nach Brand werden alle ULFs nachgerüstet.(գերմ.)