Գրացի տրամվայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրացի տրամվայի ցանց
գերմ.՝ Straßenbahn Graz
Tramway graz23.jpg
Տեսակտրամվայի համակարգ
ԿառավարիչGVB?
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՔաղաքԳրաց
Բացման տարեթիվ1878թ.
Գծերի երկարություն67.2 կմ
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
Կայարանների քանակ86
Գծերի քանակ6
Պարգևներ103
Trams in Graz Վիքիպահեստում

Գրացի տրամվայի ցանց (գերմ.՝ Straßenbahn Graz), տրամվայների ցանց, որը հանդիսանում է Ավստրիայի Շտիրիա նահանգի մայրաքաղաք, երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գրացի հասարակական տրանսպորտի կարևորագույն ճյուղը: Այն շահագործվում է 1878 թվականից[1][2][3]: Ներկայում կազմված է վեց ցերեկային, հինգ գիշերային և մեկ կիրակնօրյա գծերից: 2012 թվականի դրությամբ Գրացի տրամվայի գիծը ուներ շուրջ 60 կմ երկարություն և տարեկան տեղափոխել է 50 միլիոն ուղևոր: Կառավարվում է «Գրաց» կոմունիկացիոն հոլդինգի «Գրացի գծեր» (գերմ.՝ Graz Linien) հատուկ ստորաբաժանման կողմից: Տրամվայի գիծը սպասարկող կազմակերպության վերադաս ընկերությունը ղեկավարում է նաև Գրաց քաղաքի ավտոբուսային ոլորտը, ինչպես նաև «Schlossbergbahn» ճոպանուղին: Գրացի տրամվայի գիծը հանդիսանում է Շտիրիայի ինտեգրացիոն տարիֆային համակարգի մաս, որը ընդգրկում է հասարակական տրանսպորտի բոլոր տեսակները[4][5]:

Գրացի տրամվայն ունի նաև իր թանգարանը, որտեղ ներկայացված են գրացյան տրամվային առնչվող ցուցանմուշներ, այդ թվում տրամվայի վագոններ: Թանգարանը գտնվում է առաջին գծի վերջին կայարանում[4][6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամվայի գիծ, 1907թ., Գրաց

Գրացում առաջին տրամվայները հատնվել են 1878 թվականին[1]: Դրանք իրենցից ներկայացնում էին ձիաքարշերով և հանդիսանում էին մասնավոր անձանց սեփականություն: Քաղաքի տրամվայի գծերը էլեկտրականացվեցին 1899 թվականին: 1939 թվականին այն գնվում է քաղաքային իշխանությունների՝ քաղաքապետարանի կողմից: 1941 թվականին Գրացը - Մարիատորստ արվարձան երկաթուղու նեղ ռելսերով գիծը վերակառուցվում է որպես տրամվայի ստանդարտ գծի և դառնում քաղաքային գծի մաս: Արդյունքում ներկայում տրամվայի թիվ 1 գծի երկար հատվածում դեռևս պահպանվում են թեթև երկաթուղային գծին բնորոշ տարրեր: Այն հիմնականում գտնվում է ավտոմոբիլային ճանապարհից բավականին հեռու և որի որոշ հատվածներ միակողմանի են[2][7][3][4]:

Գրացի տրամվայի գիծը իր առավելագույն երկարությանն է հասել 1950 թվականին: Քաղաքացիների կողմից տնօրինվող ավտոմեքենաների թվաքանակի աճը և տրամվայի կողմից չսպասարկվող ծայրամասային թաղամասերի զարգացումը հանգեցրեցին հասարակական տրանսպորտի այս տեսակի օգտագործման նվազման և արդյունքում որոշ երթուղիների փակման: 1941 թվականից սկսած Գրացի ծայրամասային հատվածների հետ տրանսպորտային կապը ապահովելու համար քաղաքային իշխանությունները շահագործման հանձնեցին նաև տրոլեյբուսյին գծեր: 1967 թվականից տրոլեբուսները փոխարինվեցին ավտոբուսներով[2][7][3][4]:

1990-ական թվականներին, երբ ակնհայտ էր, որ քաղաքի նեղ փողոցները մեծ քանակով մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության համար դարձել են ոչ նպաստավոր, քաղաքային իշխանությունները փոխեցին իրենց քաղաքականությունը: Բարեփոխումները վերաբերվում էին հասարակական տրանսպորտի բարելավման և ընդլայնմանը, այդ թվում՝ տրամվայի գծերի մոդերնիզացմանն ու ընդլայնմանը[3]: 1995 թվականից Ջակոմինիպլաց («Jakominiplatz») հրապարակին հարակից տարածքը դարձավ այն հիմնական հարթակը, որտեղ հատվում էին տրամվայի գծերը, և որտեղ ուղևորները տրամվայից կարող էին իջնել ու նստել ավտոբուս[4]: 2006-2007 թվականներին այդպիսի նոր հարթակները բացվեցին Պունտիգհամ (գերմ.՝ Puntigam), Լիեբենաու Մուրպարկ (գերմ.՝ Liebenau Murpark) և Սուրբ Պաուլ (գերմ.՝ St. Paul) շրջաններում[5]:

Տրամվայի պարկի վերազինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամվայի ժամանակակից վագոն, 2007թ., Գրաց

2001 թվականին Գրաց քաղաքը դարձավ Bombardier Transportation ընկերության «Cityrunner» տրամվայի նախագծի պատվիրատու: Արդյունքում ձեռք բերվեցին 60 հատ հինգ մետր լայնությամբ և 27 մետր երկարությամբ տրամվայի վագոն: Այդ վագոնները քաղաքի առաջին ցածրահարկ տրամվայներն էին: Մինչ այդ՝ 1999 թվականին, ցածրահատակ տրամվայների գծեր էին ավելացվել գոյություն ունեցող 20 տրամվայներին[4][5]:

2007 թվականին քաղաքը պատվիրել է 45 «Stadler Variobahn» տրամվայներ, որոնք մատակարարվել են 2009-2015 թվականների ընթացքում: Այդ վագոնները դժգոհություն առաջացրեցին բնակիչների շրջանում, քանի որ աղմկոտ էին և առաջացնում էին բարձր հաճախականության վիբրացիա[5]:

Ընդլայնումը 21-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին քաղաքում կառուցվում են տրամվայի նոր թունելներ, որոնք պետք է սպասարկեին քաղաքի կենտրոնական երկաթուղային կայարանը (գերմ.՝ Graz Hauptbahnhof): Նախկինում այն հանդիսանում էր տրամվայի երկու գծի վերջին կետ: Շնորհիվ թունելների՝ տրամվայներն արդեն կարող են կանգնել կայարանամերձ տարածքի ստորգետնյա կայարանում: Ան հնարավորություն տվեց սպասարկել կենտրոնական կայարանը քաղաքի տրամվայի վեց գծերից չորսով[7]: 2016 թվականին կառուցվել և բացվել է նոր կայարան թիվ 7 գծում, որը սպասարկում է Շթիֆտինգալշտրասե փողոցում գտնվող Գրացի Կառլի և Ֆրանցի անվան համալսարանի ուսանողական թաղամասը: Այդ գիծը ընդլայնվել է մեկ կայարանով[5]:

Լրացուցիչ ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացի տրամվայի թանգարանի կողմից կազմակերպված ժամանցային էքսկուրսիա երեխաների համար

Բացի նախօրոք պլանավորված պատմական տրամվայներով տուրերից ու հատուկ ճանապարհորդություններից, Գրացի տրամվայի թանգարանը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ղեկավարվող ընկերության հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է նաև անվճար էքսկուրսիաներ: Դրանք կազմակերպվում են հունիս - սեպտեմբեր ամիսների ընթացքում: Բացի այդ, յուրաքանչյուր տարի Սուրբ ծննդին նախորդող երկու շաբաթների ընթացքում իրականացվում են բարեգործական հատուկ ուղևորություններ, որոնցից ստացված եկամուտը տրամվայը շահագործող ընկերությունը օգտագործում է հիվանդ երեխաներին օգնելու համար, ինչպես նաև որպես ներդրում ՅՈՒՆԻՍԵՖում[5][6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eröffnungsfeier der elektrischen Bahn Graz–Mariatrost. In: Grazer Tagblatt. Organ der Deutschen Volkspartei für die Alpenländer, Morgen-Ausgabe, Nr. 30/1898 (VIII. Jahrgang), 30. Jänner 1898, S. 7.(գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Hans Sternhart. Straßenbahn in Graz. — Wien: Verlag Slezak, 1979. — ISBN 3-900134-54-5.(գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Peter Wegenstein. Die Straßenbahn von Graz // Bahn im Bild 94. — Pospischil-Verlag, 1994.(գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wolfgang Kaiser. Straßenbahnen in Österreich. — München: GeraMond-Verlag, 2003. — ISBN 3-7654-7198-4.(գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 BIG – Bürgerinformation Graz Stadt Graz, März 2016, S. 32.(գերմ.)
  6. 6,0 6,1 Tramway Museum Graz, Sektion Sonderverkehre.(գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Pulling, Neil. System Factfile 71: Graz, Austria // Tramways & Urban Transit. — Ian Allan Ltd / Light Rail Transit Association, 2013.(գերմ.)