Գրոսգլոկներ
Արտաքին տեսք
| Գրոսգլոկներ | |
|---|---|
| Տեսակ | լեռ և ամենաբարձր կետ |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Heiligenblut? և Kals am Großglockner? |
| Լեռնաշղթա | Glockner Group? |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 3798 մետր[1] |
| Հարաբերական բարձրություն | 2428 մետր |
| Պահպանման տարածք | Բարձր Տաուրեն |
| 47°04′28″N 12°41′38″E / 47.074528°N 12.69385°E | |
Գրոսգլոկներ[2] (գերմ.՝ Großglockner), Ավստրիայի ամենաբարձր լեռը (3798 մ)։ Տեղակայված է Կարինտիա և Արևելյան Տիրոլ երկրամասերի սահմանագծին։
Ունի երկու գագաթ՝ Գրոսգլոկներ և Կլայնգլոկներ (3770 մ)։ Նրա ստորոտին փռված է Ավստրիայի ամենաընդարձակ սառցադաշտը՝ Պաստերցեն։ Լեռնագագաթն առաջին անգամ նվաճվել է 1800 թվականի հուլիսի 28-ին։ Գագաթ են բարձրացել Մարտին Ռայխերը (գերմ.՝ Martin Reicher), Մաթիաս Հաուտցենդորֆերը (գերմ.՝ Mathias Hautzendorfer)՝ երեք այլ լեռնագնացների հետ։
Գրոսգլոկներն աչքի է ընկնում գեղատեսիլ բնապատկերներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Austrian Map (գերմ.) — BEV.
- ↑ Атлас мира. Карта «Австрия» (масштаб 1:1 900 000). — Роскартография, 2010. — С. 63. — ISBN 978-5-85120-295-7.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոսգլոկներ» հոդվածին։ |
| ||||||||||
