Բարձր Տաուրեն (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարձր Տաուերն ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Կրիմլեր ջրվեժը պարկի տարածքում
Տեղագրություն Ավստրիա Ավստրիա
Կոորդինատներ 47°05′58″ հս․ լ. 12°39′25″ ավ. ե.HGЯO
Տարածք 181 500 հա

Բարձր Տաուերն (գերմ.՝ Hohe Tauern), ազգային պարկ Ավստրիայում, որը գտնվում է երեք նահանգների տարածքների վրա՝ Տիրոլ, Զալցբուրգ և Կարինտիա։ Բարձր Տաուերնը համարվում է Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ արգելոցը։ Նրա ընդհանուր մակերեսը կազմում է 181 500 հեկտար, որից 40 000 հա Կարինտիայում (արգելոց է դարձել 1891 թվականին), 80 500 հա՝ Զալցբուրգում (1984) և 61 000 հա՝ Տիրոլում (1992

Ազգային պարկը գտնվում է Բարձր Տաուերնի կենտրոնական մասում՝ Ավստրիայի ամենաբարձր լեռնաշղթայում։ Պարկի տարածքում տեղակայված են 3000 մ բարձրություն ունեցող մի քանի լեռնային գագաթներ, այդ թվում նաև Գրոսգլոնկեր լեռը (3798 մետր), որը համարվում է Ավստրիայի ամենաբարձր գագաթը։ Պարկի տարածքում կան մարգագետիններ և անտառներ։ Բարձր Տաուերնի լեռները սովորաբար բաժանվում են 3 լեռնային խմբի՝ Վենդիգեր (Գրոսվենդեիգերի ամենաբարձր գագաթը, 3674 մ), Գրանտեշպիցե (Գրոսեր Մունտանից, 3232 մ) և Գլոնկեր (Գրոսգլոնկեր, 3798 մ)։

Ազգային պարկի կարևոր տեսարժան վայրերից առանձնանում են Կրիմլեր և Գոլլինգ ջրվեժները և լեռնային նեղ կիրճ Լիխտենշտայկլամը։

Բարձր Տաուերնը համարվում է հայտնի տուրիստական վայր։ Բացի լեռնագնացությունից և լեռնային տուրիզմից, տուրիստներին առաջարկվումեն նաև մեծ թվով ճանապարհորդկան ուղիներ դեպի արգելոցի բնություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]