Տրանսպորտն Ավստրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրիայի դրոշ
Ավստրիայի քարտեզն ըստ նահանգների

Ավստրիայում գործում են տրանսպորտի գրեթե բոլոր հիմնական տեսակները՝ օդային, երկաթուղային, ավտոմոբիլային, ջրային, խողովակաշարային և այլն: Ավստրան ունի զարգացած տրանսպորտային հանգույց:

Երկրի ամենամեծ տրանսպորտային կենտրոնը համարվում է մայրաքաղաք Վիեննան: Այստեղ հիմնված է մետրոպոլիտենի 5 ուղեգիծ: Վիեննայի քաղաքային երկաթուղային ճանապարհը նախատեսված է հիմնականում մոտակա արվարձանների հետ հաղորդակցվելու համար: Մեծ խտությամբ է առանձնանում տրամվայի գծերի ցանցը, զարգացած է քաղաքային ավտոբուսային ուղիների ցանցը: Հանրային տրանսպորտն աշխատում է ժամը 5:00-ից մինչև 24:00-ն: Վիեննայի մետրոպոլիտենը քաղաքային հանրաքվեի հիման վրա գիշերային ժամերին սկսել է գործել ուրբաթ լույս շաբաթ և շաբաթ լույս կիրակի գիշերները: Գնացքները մեկնում են 15 րոպե հաճախականությամբ: Ժամը 0:30-ից մինչև ժամը 4:00-ն 30 րոպե հաճախականությամբ սկսում են աշխատել գիշերային ավտոբուսները:

Այլ բնակավայրերում նույնպես զարգացած է տրանսպորտի տարբեր ճյուղերը՝ երկաթուղի, այդ թվում՝ ստորգետնյա, մետրոպոլիտեն, տրամվայ, ավտոբուսային ցանց:

Ավտոճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում հաշվարկվում է գրեթե 3 միլիոն թեթև մարդատար ավտոմեքենա և 250 հազար բեռնատար մեքենա: Երկրում ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 200 հազար կիլոմետր (100 % պինդ ծածկույթով, ներառյալ ավելի քան 2000 կիլոմետր արագընթաց ճանապարհ): Ավստրիան միացված է Եվրոպական արագընթաց մայրուղու ցանցին (E43, E45, E49, E52, E55, E56, E57, E58, E59, E60, E61, E66, E461, E533, E552, E641, E651, E652 և այլն):

E45 Եվրոպական երթուղին ունի А դաս և ավստրիական Բրեգենց բնակավայրի միջոցով իրար է միացնում շվեդական Կարեսուանդո (հյուսիսում) և իտալական Ջելա (հարավում) բնակավայրերը: Ճանապարհի երկարությունը 4920 կմ է[1][2][3]:

E52 Եվրոպական երթուղին ունի A դասև իրար է միացնում ֆրանսիական Ստրասբուրգ և ավստրիական Զալցբուրգ քաղաքները: Ճանապարհի երկարությունը 554կմ է[1][4][5][6][7]:

E55 Եվրոպական երթուղին ունի A դաս և իրար է միացնում շվեդական Հելսինգբորգ և հունական Կալամատա քաղաքները: Ճանապարհի երկարությունը 3305 կմ է[8][9][10][11]:

Ավստրիայի հիմնական ճանապարհներն ունեն A դաս, որոնք նաև հանդիսանում են Եվրոպական E երթուղիների մաս: Այդ ճանապարհներն են՝

  • A1 Westautobahn
  • A2 Südautobahn
  • A3 Südostautobahn
  • A4 Ostautobahn
  • A5 Nordautobahn՝ պլանավորվում է կառուցել
  • A6 Nordostautobahn՝ կառուցվում է
  • A7 Mühlkreisautobahn
  • A8 Innkreisautobahn
  • A9 Pyhrnautobahn
  • A10 Tauernautobahn
  • A11 Karawankenautobahn
  • A12 Inntalautobahn
  • A13 Brennerautobahn
  • A14 Rheintalautobahn
  • A21 Wiener Außenringautobahn
  • A22 Donauuferautobahn
  • A23 Südosttangente
  • A24 Verbindungsspange Rothneusiedel՝ պլանավորվում է կառուցել
  • A25 Welser Autobahn
  • A26 Linzerautobahn՝ պլանավորվում է կառուցել

Բացի նշված ավտոճանապարհներից կան նաև հատուկ նշանակության ճանապարհներ, օրինակ զբոսաշրջային Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհ, որը անցնում է Ալպերով և համարվում է ալպյան ամենաբարձր ճանապարհը: Այն իրար է միացնում Զալցբուրգ և Կարինթիա նահանգները: Անցնում է Բարձր Թաուեր ազգային պարկով: Անվանված է Ավստրիայի ամենաբարձր լեռան՝ 3798 մ բարձրություն ունեցող Գրոսգլոկներ լեռան անունով: Ճանապարհի երկարությունը 48 կմ է: Այն իրենից ներկայացնում է 36 շրջադարձներից բաղկացած ոլորապտույտ լեռնային ճանապարհ[12][13][14][15][16]:

Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Bombardier Talent» գնացքը Ալպերում՝ Էնս գետի հովիտ

Ավստրիայի հասարակական և տնտեսական կյանքում մեծ դեր է կատարում երկաթուղային ցանցը: Ավստրիայի առաջին երկաթուղային ճանապարհը բացվել է դեռևս 1837 թվականին: Ներկայում երկրում երկաթուղային ճանապարհի երկարությունը կազմում է ավելի քան 5,81 հազար կիլոմետր:

Երկաթգծի ստանդարտ ռելսուղին 1435 մմ լայնության է: Երկաթգծի ընդհանուր երկարությունը 5927 կիլոմետր է կազմում, որից 3523 կիլոմետրը էլեկտրաֆիկացված է:

Երկաթգծի նեղ ռելսուղին ընդհանուր կազմում է 484 կիլոմետր, որից 13 կիլոմետրը 600 մմ լայնության է, իսկ 468 կիլոմետրը՝ 760 մմ լայնության (էլեկտրաֆիկացված է 3 և 94 կմ համապատասխանաբար):

Ավստրիայում երկաթուղային ցանցը սպասարկում է Ավստրիայի ազգային երկաթուղային ընկերությունը (Österreichische Bundesbahnen, կրճատ՝ ÖBB)[17]:

Ավստրիայի երկաթուղային ցանցը բաղկացած է հետևյալ հիմնական գծերից՝ Արևմտյան երկաթուղային ճանապարհ (Վիեննա - Լինց - Զալցբուրգ - Ինսբրուք գիծը երկիրը հատում է արևելքից դեպի արևմուտք), Վիեննա - Գրաց, Վիեննա - Ֆիլախ: 4 երկաթուղային գծեր հատում են Ալպերը՝ միակողմանի գիծը դեպի Տաուրն, երկկողմանի գիծը Բրեների միջով, Զեմերինգը և Շոբերը[18]:

Քաղաքային երկաթուղային ճանապարհ (S-Bahn)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայում գործում է նաև քաղաքային երկաթուղային ճանապարհ (S-Bahn): Այս տեսակի տրանսպորտային ուղիներ կան մայրաքաղաք Վիեննայում, Գրացում, Ինսբուրքում և Զալցբուրգում:

Մետրոպոլիտեն (U-Bahn)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետրոյի U3 գծով ընթացող գնացք

Ավստրիայի մի շարք բնակավայրերում գործում է մետրոպոլիտենի ցանց, որոնցից ամենազարգացան ու ընդլայնվածը մայրաքաղաք Վիեննայի մետրոպոլիտենն է:

Վիեննայի մետրոպոլիտենը (գերմ.՝ U-Bahn Wien) կազմված է 5 գծերից Այն Վիեննայի S-Bahn-ի հետ համարվում է քաղաքի երկու ամենաարագ փոխադրամիջոցներից մեկը։ Այն բացվել է 1976 թվականի մայիսի 8-ին։ Ներկայիս ցանցն ներառում է քաղաքային երկաթուղային գծերի որոշ հատվածներ, որոնք կառուցվել են 1898-1901 թվականներին։ 2013 թվականի հոկտեմբերին U2 գծի 3 կայարանների կառուցումով[19][20] մետրոպոլիտենի գծերի ընդհանուր երկարությունը հասավ 78.5 կիլոմետրի, իսկ կայարանների թիվը դարձավ 104[21]։ Գծերն ունեն U1-ից մինչև U6 համարակալում։ U5 գիծը դեռևս կառուցված չէ։

Ավստրիայի Տիրոլ նահանգի Զերֆաուս համայնքը հայտնի է իր ստորգետնյա մետրոպոլիտենով, որի պաշտոնական է գերմ.՝ Dorfbahn, այսինքն՝ գյուղական երկաթգիծ: Երկարությունը 1280 մետր է: Այն գործարկվում է 1985 թվականից ր իրար է միացնում ավտոմեքենաների կայանատեղին և դահուկային սահուղու ճոպանուղու հետ: Գործարկվում է երկու վագոն, որոնք ընթանում են օդային բարձիկների վրա: Տարողությունը 270 մարդ է: Մետրոպոլիտենը միգծանի է: Ուղևորությունն անվճար է և տևում է 7 րոպե: Կանգառներն են՝ Կայանատեղի (Parkplatz), Եկեղեցի (Kirche), Կենտրոն (Zentrum), Ճոպանուղի (Seilbahn):

Զերֆաուսի մետրոպոլիտենի երթուղու քարտեզը

Տրամվայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի մի շարք բնակավայրերում վաղուց գործարկվել են տրամվայի ցանցեր, որոնցից այժմ գործում է Վիեննայի, Գրացի, Ինսբրուքի, Լինցի, Գմունդենի տրամվայների համակարգը:

Վիեննայի տրամվայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի տրամվայի ցանցը հանդիսանում է Ավստրիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կարևորագույն ճյուղը: Այն շահագործվում է 1865 թվականից: Սկզբանական շրջանում գործել է որպես ձիաքարշ տրամվայ: 1897 թվականից աստիճանաբար սկսվել է տրամվայի էլեկտրաֆիկացման գործընթացը: Ցանցի զարգացումը սկսվել է 20-րդ դարի 1920-ական թվականների վերջում և 1930-ական թվականների սկզբին: Այդ ժամանակ գծերի երկարությունն ու ցանցի խտությունը փոքրանում է, ինչը կապված էր առավել ծանրաբեռնված հատվածներում տրամվայը մետրոպոլիտենով փոխարինելու հետ[22][23][24][25]:

Գրացի տրամվայը դեպի կանգառ ընթանալիս

Վիեննայի տրամվայի ցանցը հանդիսանում է քաղաքապետարանին պատկանող «Wiener Linien» ընկերությանը, որը շահագործում է նաև քաղաքի մետրոպոլիտենն ու ավտոբուսային ցանցը: 2015 թվականին վիեննական տրամվայը տեղափոխել է 298.0 միլիոն ուղևոր և ուղևորափոխադրումների ցուցանիշով հանդիսանում է քաղաքային տրանսպորտի առաջատարը՝ առաջ անցնելով նույնիսկ մետրոպոլիտենին[22][26]:

Գրացի տրամվայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացի տրամվայի ցանցը հանդիսանում է Շտիրիա նահանգի մայրաքաղաք, երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գրացի հասարակական տրանսպորտի կարևորագույն ճյուղը: Այն շահագործվում է 1878 թվականից[27][28][29]: Ներկայում կազմված է վեց ցերեկային, հինգ գիշերային և մեկ կիրակնօրյա գծերից: 2012 թվականի դրությամբ Գրացի տրամվայի գիծը ուներ շուրջ 60 կմ երկարություն և տարեկան տեղափոխել է 50 միլիոն ուղևոր: Կառավարվում է «Գրաց» կոմունիկացիոն հոլդինգի «Գրացի գծեր» (գերմ.՝ Graz Linien) հատուկ ստորաբաժանման կողմից: Տրամվայի գիծը սպասարկող կազմակերպության վերադաս ընկերությունը ղեկավարում է նաև Գրաց քաղաքի ավտոբուսային ոլորտը, ինչպես նաև «Schlossbergbahn» ճոպանուղին: Գրացի տրամվայի գիծը հանդիսանում է Շտիրիայի ինտեգրացիոն տարիֆային համակարգի մաս, որը ընդգրկում է հասարակական տրանսպորտի բոլոր տեսակները[30][31]:

Գրացի տրամվայն ունի նաև իր թանգարանը, որտեղ ներկայացված են գրացյան տրամվային առնչվող ցուցանմուշներ, այդ թվում տրամվայի վագոններ: Թանգարանը գտնվում է առաջին գծի վերջին կայարանում[30][32]:

Օդանավակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի տարածքում տեղակայված է 55 օդանավակայան և երկու ուղղաթիռների թռիչքակայան: Ամենամեծը համարվում են Վիեննայի, Լինցի, Զալցբուրգի, Ինսբրուքի, Կլագենֆուրտի, Գրացի և Ալտենրայնի օդանավակայանները: Ավստրիայի օդանավակայանների մեծ մասը ունի կարճ գրունտային թռիչքուղի, և միայն մեկ օդանավակայանի թռիչքուղու երկարությունն է հասնում 3000 մետրի:

Վիեննայի օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի օդանավակայանի 1-ին տերմինալի սպասասրահը

Ավստրիայի ամենամեծ օդանավակայանը Վիեննայի միջազգային օդանավակայանն է, որը գտնվում է Շվեխաթում` Վիեննայից 18 կմ դեպի հարավ-արևելք: Այն հանդիսանում է Ավստրիական ավիաուղիների (Austrian Airlines), Յուրովինգսի (Eurowings) ու ավստրիական բյուջետային «Նիկի» (Niki) ավիաուղիների համար հենակետ: Կարող է սպասարկել լայնամարմին օդանավերի, այդ թվում՝ Էյրբաս Ա380 մոդելի ինքնաթիռների: Այս օդանավակայանը սպասարկում է Եվրոպայի բազմաթիվ ուղղություններ, ինչպես նաև երկարատև թռիչքներ դեպի Ասիա, Հյուսիսային Ամերիկա և Աֆրիկա: 2015 թվականի ընթացքում սպասարկել է 23,4 միլիոն ուղևորի[33]:

Վիեննա S-Bahn-ի կամ Ս7 գծով հնարավոր է օդանավակայանից հասնել քաղաքի կենտրոն մոտավորապես 25 րոպեում[34]: Օդանավակայանի քաղաքային գնացքը, որը ավելի տոմսն ավելի թանկ է, 16 րոպեում ուղիղ գծով իրար է միացնում օդանավակայանն ու Վիեննայի «Միթե» գնացքի կայարանը, որը մոտ է քաղաքի կենտրոնին[35]:

Բացի այդ, ստորգետնյա գնացքի կայարանը հարմարեցվել է երկար հեռավորության գնացքների սպասարկման նպատակով: 2014 թվականի դեկտեմբերից Գերմանիայի միջքաղաքային էքսպրես ծառայությունների գնացքների վերջնական կայարանը դարձել է Վիեննայի օդանավակայանը: Ավստրիայի ու Չեխիայի ճեպընթաց գնացքների ծառայությունների գնացքները դեպի օդանավակայան կանոնավոր չվացուցակ ունեն, որոնց միակողմանի մեկման տևողությունը 15 րոպե է:

Վիեննայի Օդանավակայանը միանում է A4 մայրուղուն, որը կենտրոնական Վիեննան միացնում է Բուդապեշտին: Տաքսիներն ու վարձույթով մեքենաները նույնպես հասանելի են օդանավակայանում[36]:

Զալցբուրգի օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զալցբուրգի օդանավակայանի տեսքը թռչնի բարձրությունից

Վ.Ա.Մոցարտի անվան Զալցբուրգի օդանավակայանը գտնվում է Ավստրիայի Զալցբուրգ նահանգի Զալցբուրգ քաղաքում: Հանդիսանում է երկրի չափսերով երկրորդ օդանավակայանը[37]:

Զալցբուրգի օդանավակայանը իրենից ներկայացնում է ժամանակակից օդային հաղորդակցության կարևոր օբյեկտ, որը զգալի դերակատարություն ունի շրջանի զբոսաշրջային ոլորտում և ընդհանուր տնտեսությունում: Օդանավակայանը կրում է Զալցբուրգում ծնված աշխարհահռչակ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անունը և գտնվում է Զալցբուրգ քաղաքի կենտրոնից 4 կմ և ավստրո-գերմանական սահմանից 2 կմ հեռավորության վրա[37]:

Օդանավակայանը հանդիսանում է օդային դարպաս դեպի Ավստրիայի բազմաթիվ լեռնադահուկային հանգստավայրեր, այդ թվում՝ Սկի-Ամադե շրջանում, որը համարվում է Եվրոպայի խոշորագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանց:

Օդանավակայանի 75 % բաժնեմասը պատկանում է Զալցբուրգ շրջանի իշխանություններին, իսկ 25 %-ը՝ Զալցբուրգ քաղաքի քաղաքային իշխանություններին: 2001 թվականին օդանավակայանը գնահատվել է 22.000.000 [37]:

Զալցբուրգ քաղաքի թիվ 2 տրոլեյբուսային գիծը օդանավակայանը կապում է Զալցբուրգի հասարակական տրանսպորտային ցանցին: Օդանավակայանից մինչև հին քաղաք տրոլեբուսը հասնում է 30 րոպեում և մեկնում է յուրաքանչյուր 10 րոպեն մեկ:

Ինսբրուք օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինսբրուքի օդանավակայանի ընդհանուր տեսքը

Ինսբրուքի միջազգային օդանավակայանը գտնվում է Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուք քաղաքում: Հանդիսանում է նահանգի խոշորագույն օդանավակայանը[38]:

Ինսբրուքի օդանավակայանից իրականացվում են կանոնավոր չվերթներ ալպյան շրջանի քաղաքներ, ինչպես նաև սեզոնային չվերթներ այլ ուղղություններով: Ձմռանը ուղևորահոսքը զգալի ավելանում է ի հաշիվ զբոսաշրջիկների, ովքեր ժամանում են Ավստրիայի ալպյան դահուկային հանգստավայրեր: Օդանավակայանը հանդիսանում է Welcome Air, Austrian Arrows և Air Alps ավիաընկերությունների գրանցման վայր:

Ինսբրուքի օդանավակայանը տեղակայված է Ինսբրուքի կենտրոնից մոտավորապես 4 կմ հեռավորության վրա: Այն կապված է Ինսբրուք քաղաքի ավտոբուսային F ցանցին քաղաքի գլխավոր կայարանի միջոցով: Օդանավակայանից ավտոբուսների մեկնումը կատարվում է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Տևողությունը 18 րոպե է:

Նավահանգիստներ և կառամատույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուսդորֆ նավահանգստից տեսարան դեպի Դանուբ գետ

Ավստրիայում լավ զարգացած է նավագնացությունը՝ չնայած երկիրը չունի անմիջական ելք դեպի բաց ծով: Նավագնացությունը կազմակերպվում է հիմնականում Դանուբ գետի միջոցով: Գրեթե բոլոր նավահանգիստներն ու կառամատույցները գտնվում են Դանուբի ավազանում՝

  • Վիեննայում, (Ռեյն-Մայն-Դանուբ ջրանցքով կապվում է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի հետ),
  • էնսում,
  • Կրեմս ան դեր Դոնաույում, Կրեմսում,
  • Լինցում:

Վիեննայի նավահանգիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ Վիեննայում նավահանգստի կառուցման հարց չի եղել, քանի որ նախկինում առևտրի համար Վիեննայում՝ Դանուբի վրա, եղել են բազմաթիվ գետափեր: Միայն ավելի շատ լաստանավերի կիրառումը ի ցույց դրեց նավահանգստի անհրաժեշտությունը[39][40]:

Ներկայում Վիեննայում առկա են բազմաթիվ ժամանակակից նավահանգիստներ, որոնք իրար են միացված ոչ միայն Դանուբ գետով, այլև բազմաթիվ ջրանցքներով: Այդ նավահանգիստները կարևոր նշանակություն ունեն Ավստրիայի տնտեսության համար:

Առևտրային նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի առևտրային նավատորմում հաշվարկվում է ավելի քան 1000 ռեգիստրային տոննա հնարավորությամբ 8 հատ նավ, որոնցից 6-ը բեռնատար նավեր և 2-ը կոնտեյներատար նավեր: Նավատորմի ընդհանուր ծանրաբեռնվածությունը կազմում է 34.072 ռեգիստրային տոննա կամ 44.437 տոննա:

Խողովակաշարային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի տարածքում առկա են ինչպես ջրային, այնպես էլ նավթագազային խողովակաշարային ուղիներ: Երկրում առկա է 358 կիլոմետր ջրային ուղիներ, 777 կիլոմետր նավթամուղեր և 840 կիլոմետր գազատարեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Եվրոպական երթուղիների քարտեզ:(անգլ.)
  2. Sweden E45 highway map.(անգլ.)
  3. The European route E 45 goes between Sweden and Italy, through Denmark, Germany and Austria.(անգլ.)
  4. Smart Economy in Smart Cities: International Collaborative Research: Ottawa...(անգլ.)
  5. Deregulation and the Airline Business in Europe: Selected Readings.(անգլ.)
  6. EUROPEAN ROUTE E52 սերտիֆիկատ:(անգլ.)
  7. Germany For Dummies, Donald Olson.(անգլ.)
  8. North-south reference road.(անգլ.)
  9. EUROPEAN ROUTE E55 սերտիֆիկատ:(անգլ.)
  10. Handbook of Creative Cities. D. E. Andersson, E.(անգլ.)
  11. Promoting efficient, safe and green land transport.(անգլ.)
  12. History of the Grossglockner high Alpine road.(անգլ.)
  13. The Grossglockner high Alpine road.(անգլ.)
  14. Grossglockner High Alpine Road.(անգլ.)
  15. Grossglockner High-Alpine Road, Ավստրիայի պաշտոնական ուղեցույց:(անգլ.)
  16. Grossglockner High Alpine Road 5 Euro Silver Coin.(անգլ.)
  17. Österreichische Bundesbahnen.(անգլ.)
  18. Routes and Timetables.(անգլ.)
  19. «U2 auf verlängerter Strecke unterwegs» [U2 Route Extended] (German)։ Wiener Linien։ 6 October 2013։ Վերցված է 2014-04-05 
  20. «U2-Verlängerung eröffnet» [U2 extension opened] (German)։ ORF Wien։ 5 October 2013։ Վերցված է 2014-03-09 
  21. «2014 Zahlen, Daten, Fakten - Unternehmen» [Company Profile - Figures, Data, Facts] (pdf) (German)։ Wiener Linien։ April 2015։ էջեր 3–4։ Վերցված է 2015-07-03 
  22. 22,0 22,1 Facts and Figures 2015. «Wiener Linien».(անգլ.)
  23. Schwandl, Robert (2006). Wien U-Bahn Album / Urban Rail in Vienna. Berlin: Robert Schwandl Verlag. ISBN 3-936573-14-X.(անգլ.)(գերմ.)
  24. Pawlik, Hans Peter; Slezak, Josef Otto (1999). Ring-Rund: das Jahrhundert der elektrischen Strassenbahn in Wien [Ring-Round: the Century of the Electric Tramway in Vienna]. Wien: Verlag J. O. Slezak. ISBN 3-85416-187-5.(գերմ.)
  25. Lehnhart, Hans; Jeanmaire, Claude (1972). Die alten Wiener Tramways 1865-1945 [The Old Viennese Tramways (Austria)]. Villigen, Switzerland: Verlag Eisenbahn. ISBN 3856490159.(գերմ.)
  26. Ernst Lassbacher: Entschleunigt! Warum die Wiener Linien immer langsamer statt schneller werden. Wiener Verkehrsblätter, Sonderband 4, Wien 2015, ISBN 978-3-85161-139-7.(գերմ.)
  27. Eröffnungsfeier der elektrischen Bahn Graz–Mariatrost. In: Grazer Tagblatt. Organ der Deutschen Volkspartei für die Alpenländer, Morgen-Ausgabe, Nr. 30/1898 (VIII. Jahrgang), 30. Jänner 1898, S. 7.(գերմ.)
  28. Hans Sternhart. Straßenbahn in Graz. — Wien: Verlag Slezak, 1979. — ISBN 3-900134-54-5.(գերմ.)
  29. Peter Wegenstein. Die Straßenbahn von Graz // Bahn im Bild 94. — Pospischil-Verlag, 1994.(գերմ.)
  30. 30,0 30,1 Wolfgang Kaiser. Straßenbahnen in Österreich. — München: GeraMond-Verlag, 2003. — ISBN 3-7654-7198-4.(գերմ.)
  31. BIG – Bürgerinformation Graz Stadt Graz, März 2016, S. 32.(գերմ.)
  32. Tramway Museum Graz, Sektion Sonderverkehre.(գերմ.)
  33. «Good Business Results of the Flughafen Wien Group: Further Improvement of Revenue and Earnings Despite High Extraordinary Depreciation of € 30.4 Million Due to Negative Runway Ruling» (Press release)։ Vienna International Airport։ 1 March 2017։ Վերցված է 1 March 2017 
  34. «Flughafen Wien - Bahnverbindungen»։ Վերցված է 2 June 2015 
  35. «Flughafen Wien - City Airport Train/ CAT»։ Վերցված է 2 June 2015 
  36. «Vienna Airport taxi»։ Վերցված է 7 February 2016 
  37. 37,0 37,1 37,2 Salzburg Airport - A look at Austria's second busiest airport.(անգլ.)
  38. Zeittafel ab 1925.(գերմ.)
  39. Historisches.(գերմ.)
  40. Harbours in Vienna .(գերմ.)