Տատյանա Տարասովա
Տատյանա Տարասովա ռուս.՝ Татьяна Анатольевна Тарасова | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան |
Մասնագիտություն | figure skating choreographer, գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
Ամուսին | Vladimir Krainev? |
Ծնողներ | հայր՝ Anatoly Tarasov? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Tatiana Tarasova Վիքիպահեստում |
Տատյանա Անատոլևնա Տարասովա (ռուս.՝ Татья́на Анато́льевна Тара́сова, փետրվարի 13, 1947, ԽՍՀՄ[1]), գեղասահքի խորհրդային և ռուս մարզիչ։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1975), հոկեյի հայտնի մարզիչ Անատոլի Տարասովի դուստրը։ Ընդհանուր հաշվարկով 2004 թվականին նրա սաները աշխարհի և Եվրոպայի չեմպիոնատներում վաստակել են 41 մեդալ, ինչպես նաև օլիմպիական 8 ոսկե՝ հնարավոր չորս ձևերից երեքում (Իրինա Ռոդնինա և Ալեքսանդր Զայցև (1976 և 1980 թվականների զույգեր), Նատալյա Բեստեմյանովա և Անդրեյ Բուկին (պարեր՝ 1988 թվական), Մարինա Կլիմովա և Սերգեյ Պոնոմորենկո (պարեր՝ 1992 թվական), Եկատերինա Գորդեևա և Սերգեյ Գրինկով (1994 թվականի զույգեր), Իլյա Կուլիկ (տղամարդիկ՝ 1998 թվական), Օքսաննա Գրիշչուկ և Եվգենի Պլատով (պարեր՝ 1998 թվական), Ալեքսեյ Յագուդին (տղամարդիկ՝ 2002 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տատյանա Տարասովան խորհրդային հայտնի հոկեյիստ և մարզիչ Անատոլի Տարասովի դուստրն է։ Տատյանան չորս տարեկան էր, երբ հայրը սովորեցրեց նրան չմուշկներով սահել։
Տատյանա Տարասովա և Գեորգի Պրոսկուրին պարազույգին որոշ ժամանակ մարզել է Ելենա Անատոլևնա Չայկովսկայան։ 1966 թվականին այս պարազույգը մասնակացել է Համաշխարհային Ունիվերսադային։ Սակայն շուտով վնասվածքի պատճառով ստիպված են լինում թողնել սպորտը։ 1967 թվականին Տատյանա Տարասովան սկսում է զբաղվել մարզչական գործունեությամբ և ծրագրերի բեմադրությամբ։ Նրա աշակերտներից են եղել Իրինա Ռոդնինան, Ալեքսանդր Զայցևը, Իրինա Մոիսեևը, Անդրեյ Մինենկովը, Ալեքսեյ Յագուդինը, Իլյա Կուլիկը, Դենիս Թենը, Նատալյա Բեստեմյանովան, Մարինա Կլիմովան, Իրինա Ռոմանովան և Իգոր Յարոշենկոն, Սաշա Կոենը, Ալիսա Դրեյը, Ջոնի Վեյրը, Սիձուկա Արակավան, Օքսաննա Գրիշչուկը, Բարբարա Ֆուզար-Պոլին և այլք։
1974 թվականին նա ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, իսկ ավարտել է 1979 թվականին։
1990-ական թվականների կեսերին Տատյանա Տարասովան կազմակերպել է սառցե թատրոն «Բոլոր աստղերը», որի կազմում էին ընդգրկված շատ հայտնի աստղեր։ Թատրոնի կյանքը շարունակվեց 14 տարի։ Տարասովայի գործունեությունը այստեղ բազմազան էր՝ և՛ մարզիչ, և՛ բալետմաստեր, և՛ ռեժիսոր։ Թատրոնում բեմադրվել են դասական բալետի ներկայացումներ՝ «Գիշերը լերկ ժայռի վրա», «Քնած գեղեցկուհին», «Ալվան ծաղիկը»։ Ռեպերտուարում կային նաև Տարասովայի կողմից բեմադրված «Ռուսները Բրոդվեյի վրա» սերիան, հայտնի բրոդվեյան ներկայացումներ «Արևմտյան պատմությունը», «Ֆանտոմ օպերայում», «Կաբարե», «Կատուներ» և այլն։
2001 թվականին լույս ընծայեց «Գեղեցկուհին և հրեշը» ինքնակենսագրական գիրքը[2]:
2005 թվականին Տատյանա Տարասովան Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայում նշանակվում է մարզիչ-խորհրդատու։ Եղել է Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաընկերության կողմից կազմակերպված բազմաթիվ հեռուստաշոուների («Աստղերը սառույցի վրա-2006», «Սառցե դարաշրջան»-2007 թվականից 2009 թվականը, «Սառույց և կրակ»-2010-2011 թվականներ) ժյուրիի նախագահ։
2008 թվականի մարտի 21-ին Գետեբորգում կայանալիք աշխարհի չեմպիոնատի օրերին Տարասովան ընդգրկվեց Աշխարհի գեղասահքի սրահում[3].: Նույն տարվա ամռանը Տարասովայի ղեկավարությամբ սկսում է մարզվել 2008 թվականի աշխարհի չեմպիոն ճապոնուհի Մաո Ասադան[4]։ Նույն ժամանակահատվածում Մաո Ասադան շարունակում էր մարզվել Նագոյայի համալսարանի բազայում և միայն պարբերաբար էր այցելում Մոսկվա՝ Տատյանա Տարասովայի մոտ։ Իր հերթին Տատյանա Տարասովան երբեմն ինքն էր մեկնում Ճապոնիա՝ սպորտսմենուհու մոտ և ուղեկցում էր նրան ամենակարևոր մեկնարկներին[5]։ 2010 թվականի Օլիմպիական խաղերից հետո, որտեղ Մաոն արծաթե մեդալակիր էր, իսկ Աշխարհի չեմպիոնատում՝ հաղթող, այս համագործակցությունն ավարտվեց[6]:
2011 թվականի ձմռանը Տատյանա Տարասովայի կողմից սառույցի վրա բեմադրվեց ներկայացում Շառլ Պեռոյի «Քնած գեղեցկուհի» հեքիաթի հիման վրա[7]։
Տատյանա Տարասովան, որպես մարզիչ, մասնակցել է բոլոր Ձմեռային օլիմպիական խաղերին, գեղասահքի աշխարհի և եվրոպայի առաջնություններին՝ սկսած 1967 թվականից: Մինչև 2020 թվականը մեկնաբանել է գեղասահքի մրցումները «Առաջին ալիք» և «Матч ТВ» հեռուստաալիքներով։
Սպորտային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարեր/ Մրցաշրջաններ | 1964 | 1965 | 1966 | 1967 |
---|---|---|---|---|
Աշխարհի չեմպիոնատ | 7 | |||
Եվրոպայի չեմպիոնատներ | 6 | 4 | ||
ԽՍՀՄ-ի չեմպիոնատներ | 3 | 2 | ||
Ձմեռային ունիվերսադաներ | 1 |
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարին Տատյանա Տարասովան դառնում է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի «Ժողովրդական շտաբի» անդամ (Մոսկվա)[7]։ 2012 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայի Պոկլոննայա բլուր վայրում կայացած միտինգի ժամանակ հանդես է գալիս ի աջակցություն Վլադիմիր Պուտինի։ 2012 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվում է ՌԴ նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ[8].
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դաշնակահար Վլադիմիր Կայների այրին[9]։ Երեխաներ չունի։ Մինչ այդ Տարասովայի ամուսինները եղել են[10].
- Ալեքսեյ Սամոյլով՝ Դերասան Եվգենի Սամոյլովի որդին, ում հետ նա ապրել է երկու տարի
- Վասիլի Խոմենկով՝ խորհրդային սպորտսմեն, մարզիչ և ֆունկցիոներ Լեոնիդ Խոմենկովի որդին
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի (2017 թվականի փետրվարի 13)[11]։
- Ազգային մրցանակի դափնեկիր «Տարվա ռուս» (2007 թվական)՝ գեղասահքի յուրահատուկ ռուսական դպրոց ստեղծելու համար, որը դարձել է համաշխարհային սպորտի որակի, ոճի և հաջողության ստանդարտը[12].:
- Շքանշան «Պատվո նշան» (2007 թվականի փետրվարի 13)՝ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի զարգացման և բազմաթիվ տարիների բեղմնավոր գործունեության մեծ ներդրման համար[13]։
- ՌԴ նախագահի շնորհակալագիր (2003 թվականի մայիսի 5)՝ Սոլթ Լեյք Սիթիի XIX օլիմպիական խաղերում մարզիկների հաջող մարզման և բարձր մարզական նվաճումների համար[14]։
- Շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի (1998 թվականի փետրվարի 27)՝ 1998 թ. XVIII Ձմեռային օլիմպիական խաղերում բարձր մարզական նվաճումների համար[15]։
- Երկու Աշխատանքային կարմիր դրոշ։
- Շքանշան Ժողովուրդների բարեկամության։
- Մեդալ «Աշխատանքի վետերան»[16][17]։
- Շքանշան «Պատվի նշան»։
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1975 թվական)։
- ՌԽՖՍՀ վաստակավոր մարզիչ։
- Միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ։
Ճանաչված աշակերտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա աշակերտներն են՝ Իրինա Ռոդնինա, Ալեքսանդր Զայցև, Իրինա Մոիսեևա, Անդրեյ Մինենկով, Ալեքսեյ Յագուդին, Իլյա Կուլիկ, Նատալյա Բեստյեմյանովա, Անդրեյ Բուկին, Սիձուկա Արակավա, Օքսաննա Գրիշչուկ, Եվգենի Պլատով, Մարինա Կլիմովա, Սերգեյ Պոնոմորենկո, Դենիս Թեն, Մաո Ասադա, Էվան Լայսաչեկ, Սաշա Քոուեն, Իրինա Նոկոլաևա[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Всё вышло так, как нагадала Прасковья // Огонек. — 2001. — Т. 4708. — № 33. — С. 53-57. Архивировано из первоисточника 14 Ապրիլի 2013.
- ↑ «Татьяна Тарасова введена в Зал славы мирового фигурного катания». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Тарасова будет тренировать Асаду». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Татьяна Тарасова: «Ещё немного, и я смогу отойти в сторону» Интервью Е. Вайцеховской от 31.01.2009
- ↑ No tears, but Nagasu still must get past fears(անգլ.)
- ↑ 7,0 7,1 Ледовое озеро // Огонек. — 2011. — В. 5208. — № 49.
- ↑ «Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Скончался муж Татьяны Тарасовой пианист Владимир Крайнев
- ↑ Мужья Татьяны Тарасовой
- ↑ Указ Президента Российской Федерации от 13 февраля 2017 года № 59 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «Россиянин года» на сайте Российской Академии бизнеса и предпринимательства
- ↑ Указ Президента РФ от 13 февраля 2007 г. № 159
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 5 мая 2003 года № 223-рп «О поощрении»
- ↑ Указ Президента РФ от 27 февраля 1998 г. № 206
- ↑ Татьяна Тарасова: Мечтаю, чтобы наше дело продолжалось
- ↑ Фотография с наградами
- ↑ «Спортсмены Татьяны Тарасовой: Ирина Николаева (Россия)». Официальный сайт Тайтьяны Анатольевны Тарасовой. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատյանա Տարասովա Թվիթթերում(անգլերեն)
- Տատյանա Տարասովա Internet Movie Database կայքում
- Сайт поклонников
- Официальный сайт Արխիվացված 2017-10-30 Wayback Machine
- Pairs on Ice: Е. Гордеева и С. Гриньков Արխիվացված 2007-10-07 Wayback Machine
- Փետրվարի 13 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԽՄԿԿ անդամներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետներ
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ սպորտի վարպետներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուս գեղասահորդներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ