Եկատերինա Գորդեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկատերինա Գորդեևա
Ekaterina Gordeeva Mar 2007.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Екатерина Александровна Гордеева
Մասնագիտացում`գեղասահորդ և sports commentator
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`մայիսի 28, 1971(1971-05-28)[1] (48 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, ԽՍՀՄ

Եկատերինա Ալեքսանդրովնա Գորդեևա (ռուս.՝ Екатери́на Алекса́ндровна Горде́ева, մայիսի 28, 1971(1971-05-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել զուգապարով: Հանդես գալով Սերգեյ Գրինկովի հետ՝ եղել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1988 թվական և 1994 թվական), աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի պրոֆեսիոնալների եռակի չեմպիոն: ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր գործիչ (1988 թվական), Ռուսաստանի սպորտի վաստակավոր գործիչ (1994 թվական):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ալեքսանդր Ալեքսեևիչը, պարող էր Մոիսեևի համույթում, իսկ մայրը՝ ՏԱՍՍ-ի աշխատակից: Եկատերինայի քույրը՝ Մարիան, փոքր էր նրանից 4 տարով:

Զուգապարով ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք տարեկանում ընդունվել է ԲԿՄԱ-ի մանկապատանեկան մարզադպրոց: Մենապարողի համար Սերգեյի և Եկատերինայի թռիչքներն այդքան էլ ուժեղ չէին: Այդ պատճառով էլ 1982 թվականին ստեղծվեց նրանց դուետը, իսկ մարզիչը դարձավ Վլադիմիր Զախարովը: 1983 թվականի աշնանից այս զույգի հետ սկսեց աշխատել Նադեժդա Շևալովսկայան (Գորշկովա) և խորեոգրաֆ Մարինա Զուևան: 1983 թվականի դեկտեմբերին պատանիների աշխարհի չեմպիոնատում զույգը վեցերորդն էր, իսկ 1984 թվականին՝ առաջինը: 1985 թվականին Կանադայում կայացած մրցաշարին Շևալովսկայան ընդգրկել էր այն ժամանակների համար ռեկորդային համարվող եռակի թռիչքը, սակայն թռիչքի ժամանակ Գորդեևան վայր ընկավ:

1985 թվականի աշնանից նրանց սկսում է մարզել Ստանիսլավ Ժուկը: Նոր մարզչի ղեկավարությամբ ԽՍՀՄ-ի և Եվրոպայի մրցաշարերում 1986 թվականի հունվարին զույգը դարձավ արծաթե, իսկ մարտի 19-ին Ժնևում կայացած աշխարհի չեմպիոնատում՝ ոսկե մեդալակիր: Եկատերինան դարձավ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը:

Բազմաթիվ գեղասահորդների կողմից ԲԿՄԱ-ի ղեկավարությանն ուղղված Ս. Ա. Ժուկին վերաբերող նամակներից հետո, այդ թվում՝ Գրինկովի և Գորդեևայի, 1986 թվականի հուլիսից զույգը սկսում է մարզվել Ստանիսլավ Լեոնովիչի ղեկավարությամբ, իսկ խորեոգրաֆը կրկին Մարինա Զուևան էր: Սարաևոյում կայացած Եվրոպայի չեմպիոնատում պոկվում է Սերգեյի մարզակոշիկը, իսկ դատավոր Բ. Ռայթը (ԱՄՆ) սուլում է և կանգնեցնում երաժշտությունը: Զույգն իր ելույթն ավարտեց առանց երաժշտության, սակայն գնահատականներ չդրվեցին: Մրցաշարի ավարտին կրկնակի ելույթից սպորտսմենները հրաժարվեցին, սակայն որակազրկվեցին: Ցինցինատիում կայացած աշխարհի չեմպիոնատում նրանք կրկին առաջինն էին: Երկու չեմպիոնատներում էլ կատարեցին քառակի պտույտ: 1987 թվականի նոյեմբերին մարզումների ժամանակ Եկատերինան վնասվածք ստացավ՝ ուղեղի ցնցում: Զույգը չմասնակցեց ԽՍՀՄ-ի չեմպիոնատին: Հետո նրանք հաղթեցին Եվրոպայի չեմպիոնատում, իսկ 1988 թվականի փետրվարի 16-ին դարձան օլիմպիական չեմպիոններ. երկու ծրագրերն էլ կատարվեցին գերազանց: Պարտադիր ծրագիրը (Մենդելսոնի, Շոպենի, Մոցարտի երաժշտություններով) գեղասահքի պատմության մեջ համարվում է գլուխգործոց: Իդեալական էին կատարված բոլոր էլեմենտները, այդ թվում՝ կրկնակի թռիչքները, երկու նետումներն ու երեք պահումները՝ բոլորն էլ մի ձեռքով: Դրանցից մեկում, պատմության մեջ առաջին անգամ, կատարվեց սովորական պտույտ, որից հետո զուգընկերուհու վայրէջքը, այնուհետև՝ վերելքը և պտույտը հակառակ կողմ: Ապշած դատավորները գնահատեցին 14 հատ 5,9 և 4 հատ 5,8:

1989 թվականի աշխարհի չեմպիոնատում բացարձակ մաքուր կատարված պարտադիր և կարճ ծրագրերի համար զույգը ստացավ բոլոր 9 դատավորների 1-ին տեղը: Սակայն 1990 թվականի աշխարհի չեմպիոնատում հաղթանակը դժվար հասանելի էր: Կարճ ծրագրի համար դատավորներն իջեցրել էին գնահատականը 0.2 միավորով: Պարտադիր ծրագրում Եկատերինան թերացավ պտույտների ժամանակ, իսկ թռիչքներից ոչ բոլորը կատարվեցին (Սերգեյը կատարեց բոլոր թռիչքները): Արդյունքում հաղթանակը հնարավոր եղավ միայն մեկ դատավորի ձայնի շնորհիվ: 1990 թվականին սպորտսմենները սիրողական սպորտից գնացին Տատյանա Տարասովայի թատրոն՝ սառույցին «Բոլոր աստղերն են»: 1991-92 թվականներին զույգը հաջողությամբ ելույթներ ունեցավ աշխարհի պրոֆեսիոնալ չեմպիոնատներում: 1991 թվականին Եկատերինան ու Սերգեյը ամուսնացան, իսկ 1992 թվականին ծնվեց նրանց աղջիկը՝ Դարյան:

1993 թվականին Դահուկավազորդների միջազգային խորհուրդը և Միջազգային օլիմպիական կոմիտեն հնարավորություն տվեցին գեղասահորդ-պրոֆեսիոնալներին վերադարձնելու սիրողական ստատուսը և մասնակցել օլիմպիական խաղերին: Օգտագործելով նոր կանոնները՝ Գորդեևան և Գրինկովն անցում կատարեցին սիրողական սպորտ և հաղթեցին Ռուսաստանի չեմպիոնատում, Եվրոպայի և Լիլեհամերում կայացած օլիմպիական խաղերում:

Հետո նրանք վերադարձան պրոֆեսիոնալ սպորտ: 1995 թվականի նոյեմբերի 20-ին Լեյք Փլեսիդում տեղի ունեցած մարզումների ժամանակ Սերգեյ Գրինկովը սրտի կաթված ստացավ և մահացավ հիվանդանոցում:

Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի փետրվարին Եկատերինան վերադարձավ սառույց: Նույն թվականին նա հրատարակեց «Իմ Սերգեյը» գիրքը՝ կազմված պրոֆեսիոնալ հեղինակների օգնությամբ, նվիրված Սերգեյ Գրինկովի հիշատակին: 1988 թվականին CBS հեռուստաալիքը նրա մասին փաստագրական ֆիլմ նկարահանեց, իսկ հետո հրատարակվեց նաև երկրորդ գիրքը՝ «Նամակ Դարյային»:

1998 թվականին Գորդեևան աշխարհի պրոֆեսիոնալների չեմպիոնատում զբաղեցրեց երկրորդ տեղը: 2000 թվականին նա դադարեցրեց իր մասնակցությունը սպորտային մրցաշարերին, սակայն շարունակում էր մասնակցել սառցե շոուներին: Բազմաթիվ շոուներում կատարել է զուգապարեր Արթուր Դմիտրիևի, Անտոն Սիխառուլիձեի, Դեվիդ Պելլետյեի և Ջոն Ցիմմերմանի հետ: 1998-99 թվականին մասնակցել է «Աստղերը սառույցի վրա» հեռուստաշոուի շրջանակներում՝ հանդես գալով որպես քառյակ Իլյա Կուլիկի, Ելենա Բեչկեի, Դենիս Պետրովի հետ, իսկ 1999-2000 թվականին՝ Իլյա Կուլիկի հետ:

2008 թվականին զուգապարով դերասան Եգոր Բերոևի հետ մասնակցել է Առաջին ալիքի (Ռուսաստան) կազմակերպած «Սառցե դարաշրջան-2» հեռուստաշոուին, որտեղ էլ և հաղթել է: Մասնակցել է նաև Իլյա Ավերբուխի կողմից կազմակերպած Ռուսաստանի և արտերկրի քաղաքներ կատարված հյուրախաղերին:

2010 թվականի աշնանը Եկատերինա Գորդեևան մասնակցել է «Battle of the Blades» կանադական շոուին և զուգապարում հաղթել է՝ հանդես գալով Վալերի Բուրյեի հետ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգընկեր Սերգեյ Գրինկովի հետ ամուսնացել են ապրիլի 20-ին, պսակադրվել են 1991 թվականի ապրիլի 28-ին: Աղջիկը՝ Դարյան, ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Մորիսթոունում, Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ:

Սերգեյի մահից հետո 2001 թվականի հունիսի 10-ին ամուսնացել է Իլյա Կուլիկի հետ: Աղջիկը՝ Ելիզավետան, ծնվել է 2002 թվականի հունիսի 15-ին՝ Լոս Անջելեսում:

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շքանշան «Անձնական քաջության համար» (1994 թվական)-17-րդ Ձմեռային օլիմպիական խաղեր 1994-ում սպորտային ձեռքբերումների համար[2]:
  • Շքանշան «Ժողովուրդների բարեկամություն»

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար \ Մրցաշրջան 1985—86 1986—87 1987—88 1988—89 1989—90 1990—91 1991—92 1992—93 1993—94
Օլիմպիական խաղեր 1 1
Աշխարհի չեմպիոնատներ 1 1 2 1 1
Եվրոպայի չեմպիոնատներ 2 DSQ 1 1 1
Ռուսաստանի չեմպիոնատներ 1
ԽՍՀՄ չեմպիոնատներ 2 1
Skate Canada International 1 2 1
NHK Trophy 1
Աշխարհի պրոֆեսիոնալ չեմպիոնատներ 2 1 1 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Указ Президента РФ от 22 апреля 1994 г. N 808 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]