Ալեքսանդր Զայցև (գեղասահորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Զայցև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Александр Геннадиевич Зайцев
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 16, 1952(1952-06-16) (71 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Ալեքսանդր Զայցև (ռուս.՝ Алекса́ндр Генна́дьевич За́йцев, հունիսի 16, 1952(1952-06-16), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մարզիկ-գեղասահորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1973), գեղասահքի զուգասահք ձևում կրկնակի օլիմպիական չեմպիոն (1976, 1980), աշխարհի վեցակի չեմպիոն (1973-1978), Եվրոպայի յոթակի չեմպիոն (1973-1978, 1980): Հանդես է եկել Բանակի կենտրոնական սպորտային ակումբի կողմից։ ԽՄԿԿ կազմում է 1976 թվականից։

1974 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանը[1]։ Զուգասահքում հանդես է եկել Իրինա Ռոդնինայի հետ։ Մինչև 1976 թվականը մարզիչն էր Ստանիսլավ Ժուկը, այնուհետև՝ Թամարա Մոսկվինան։

1972 թվականի ապրիլին մարզիչ Ստանիսլավ Ժուկի որոշմամբ Ալեքսանդր Զայցևը սկսվեց մարզվել՝ զույգ կազմելով փորձառու գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի հետ, ով նախկինում հանդես էր գալիս Ալեքսեյ Ուլանովի հետ։ Իսկ առաջին անգամ այս զույգը իր մասին հայտարարեց 1972 թվականի սեպտեմբերին Զապորոժյեում կայացած ցուցադրական ելույթներին։ Ա. Զայցևը, լավ տիրապետելով թռիչքների տեխնիկային, շատ արագ յուրացրեց բոլոր բարդ էլեմենտները։ 1973 թվականին Քյոլնում կայացած Եվրոպայի առաջնությունում Ռոդնինա/Զայցև զույգը ոչ միայն հաղթեց Սմիռնովա/Ուլանով զույգին բոլոր 9 դատավորների միաձայն կարծիքով, այլև 18 հնարավոր 6.0-ներից ստացան 12-ը։

Բրատիսլավայում (ՉՍՍՀ) 1973 թվականին կայացած Աշխարհի առաջնությանը միջադեպ տեղի ունեցավ, ինչը մտավ գեղասահքի պատմության մեջ։ Ռոդնինա/Զայցև զույգի ազատ ծրագրի կատարման ժամանակ ռադիոյի միացման պատճառով անջատվեց երաժշտությունը (ավելի ուշ պարզ դարձավ, որ չեխ դատավորի կողմից միացումը կատարվել էր դիտավորյալ՝ փորձելով այդպես վրեժխնդիր լինել Խորհրդային Միությանը 1968 թվականին Պրահայի գարունը ճնշելու համար[2]): Մարզիչ Ս. Ա. Ժուկը արգելապատնեշի հետևից հրահանգ տվեց շարունակել ծրագիրը, և զույգը ավարտին հասցրեց ծրագիրը առանց երաժշտության՝ դահլիճի ծափահարությունների ներքո։ Մրցավար Կարլ Էնդերլինը, նշելով զույգի «հաղթանակի կամքը»[3], այնուամենայնիվ առանց երաժշտության սահելու պատճառով հանձնարարեց իջեցնել գնահատականները։ Չդրվեց ոչ մի 6.0 գնահատական։ Կատարել ծրագիրը մրցույթի ավարտին զույգը հրաժարվեց։

1980 թվականին մեծ սպորտից հեռանալուց հետո Ալեքսանդր Զայցևը որոշ ժամանակ աշխատել է սպորտկոմիտեում, իսկ հետո անցել է մարզչական գործունեության։

Սպորտում ունեցած գերազանց նվաճումների համար պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Ալեքսանդր Զայցևը և Իրինա Ռոդնինան ամուսնացան։ Այդ ամուսնությունից ծնվել է նրանց որդին՝ Ալեքսանդրը (ծնվ.՝ 1979 թվականի փետրվարի 23-ին)։ Ներկա պահին կերամիկական նկարիչ է։ 1985 թվականին զույգը բաժանվեց։ Երկրորդ կինը գեղասահորդուհի Գալինա Կարելինան (Մոտովիլովա) է[4]՞

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի. Ռոդնինայի հետ
Մրցումներ 1972–73 1973–74 1974–75 1975–76 1976–77 1977–78 1978–79 1979–80
Ձմեռային օլիպիական խաղեր 1 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 1 1 1 1 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 1 1 1 1 1 1 1
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 1 1 1 1
«Московские новости» թերթի մրցանակ 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Олимпийская энциклопедия / Гл. ред. С. П. Павлов. — М.: «Советская энциклопедия», 1980. — С. 142. — 415 с.
  2. об Ирине Родниной Արխիվացված 2003-01-19 Wayback Machine
  3. Ирина Константиновна Роднина — биография, истории из жизни, достижения
  4. «Александр Зайцев: «Я никуда не пропадал» - Архив WomanHIT.ru» (рус.). Женский сайт WomanHIT.ru. 19 Марта 2001 03:00. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Զայցև (գեղասահորդ)» հոդվածին։