Ալեքսեյ Ուլանով
Ալեքսեյ Ուլանով | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | արական |
Բնօրինակ անուն` | ռուս.՝ Алексей Николаевич Уланов |
Մասնագիտացում` | գեղասահորդ |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | նոյեմբերի 4, 1947 (73 տարեկան) |
Ծննդավայր` | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)` |
Ալեքսեյ Ուլանով (ռուս.՝ Алексей Николаевич Уланов, նոյեմբերի 4, 1947, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, ով հանդես էր գալիս զուգասահքում: Իրինա Ռոդնինայի հետ՝ 1972 թվականի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն (1969-1972 թթ.), ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1970, 1971 թթ.): Հետագայում հանդես է եկել Լյուդմիլա Սմիռնովայի հետ՝ աշխարհի առաջնության և Եվրոպայի բազմակի մրցանակակիր: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969 թ.):
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղասահքով սկսել է զբաղվել 7 տարեկանից՝ Մոսկվայի «Պատանի պիոներ» մարզադաշտում: 1966 թվականի մայիսին տեղափոխվել է ԲԿՄԱ, որտեղ էլ մարզիչ Ստանիսլավ Ժուկը կազմեց պարային նոր զույգ Իրինա Ռոդնինայի հետ: 1966 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ նրանց դեբյուտը առաջին միջազգային մրցաշարում՝ «Московские коньки», և արդեն հաջորդ՝ 1967/68թթ. մրցաշրջանում զույգը մտավ ԽՍՀՄ գեղասահքի առաջնորդների կազմ: Դեկտեմբերին նրանք արդեն հաղթում են «Московские коньки» մրցաշարում, իսկ 1968 թվականի հունվարին ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրին երրորդ հորիզոնականը (առաջին կարճ ծրագիրը՝ մոլդովական «Արտույտներ» երաժշտության հիման վրա): Սրանից հետո զույգը մտնում է ազգային հավաքականի կազմ: Առաջին Եվրոպայի առաջնությունում կարճ ծրագրից հետո երրորդն էին, սակայն ազատ ծրագիրը կատարեցին անհաջող (5-րդ հորիզոնական): Ս. Ա. Ժուկը ավելի էր բարդացնում ծրագիրը՝ գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ ներառելով զուգահեռ թռիչք կրկնակի ակսել և թռիչքների կոմբինացիա: «Московские коньки» մրցաշարում զույգը երկրորդն էր, իսկ 1969 թվականի հունվարին ԽՍՀՄ առաջնությունում սուր պայքարով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: 1969 թ.-ի Եվրոպայի առաջնություն զույգը ժամանում է առանց մարզչի (Ս. Ա. Ժուկի դուրս գալն արգելվել էր)[1], սակայն սենսացիա է առաջացնում և չնայած պարտադիր ծրագրի 2-րդ հորիզոնականի՝ զույգը զիջեց Լ. Բելոուսովա/Օ. Պրոտոպոպով զույգին: Արդյունքում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ ազատ ծրագրի ավելի բարդ էլեմենտների և կատարման բարձր տեմպի շնորհիվ, ընդ որում 9-ը դատավորներից 8-ը նրանց տվեցին առաջին հորիզոնականը:
1969 թվականին Աշխարհի առաջնությունում Ռոդնինա-Ուլանով զույգը հաղթում է հստակ առավելությամբ` հաղթելով երկու մրցումներում էլ և առաջին տեղերը ստանալով բոլոր դատավորներից: Սակայն հաջորդ՝ 1970 թվականին Կիևում կայացած ԽՍՀՄ առաջնությանը Ռոդնինա-Ուլանով զույգը պարտադիր ծրագիրը բավականին վատ կատարեց՝ երկու կոպիտ սխալներով[2] և այդ տեղում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Այնուամենայնիվ, մաքուր կատարված ազատ ծրագրից հետո նրանք հաղթեցին (Բելոուսովա/Պրոտոպոպով զույգը մինչ այդ առաջինն էր, սակայն դարձավ չորրորդը. հետագայում հայտարարեցին դատավորական դավադրության մասին[3]): Ռոդնինան և Ուլանովը շարունակում էին հաղթել այն բոլոր մրցումներում, որոնց մասնակցում էին: Սակայն 1972 թվականին ավելի սուր է դառնում պայքարը երկրորդ խորհրդային զույգի՝ Լ. Սմիռնովա/Ա. Սուրայկինի հետ: Օլիմպիադա-72-ում կարճ ծրագրի կատարման ժամանակ Ուլանովը պարտադիր կրկնակի սալխի փոխարեն կատարեց մեկը, իսկ ազատ ծրագրում Ռոդնինան սխալ կատարեց թռիչքների կասկադը: Արդյունքում դատավորական ընդամենը երկու ձայնի առավելությամբ հաղթեց Սմիռնովա/Սուրայկին զույգը: Օլիմպիադա-72-ում հաղթանակի համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1972 թվականի Աշխարհի առաջնության նախորդ օրը պահում վարժության ժամանակ Իրինան ընկավ, հայտնվեց հիվանդանոցում ուղեղի ցնցում և ներգանգային հեմատոմիա ախտորոշմամբ: Կարճ ծրագիրը զույգը մաքուր կատարեց՝ ստանալով մինչև 6.0 գնահատականներ, սակայն ազատ ծրագրում Իրինան իրեն վատ զգաց և ավարտեց ծրագիրը կիսաուշաթափ վիճակում: Աշխարհի առաջնությունից հետո զույգը բաժանվեց: Ալեքսեյ Ուլանովը ամուսնացավ Լյուդմիլա Սմիռնովայի հետ[4] և պարազույգ ստեղծեց նրա հետ (զույգ դառնալու առաջին առաջարկը նա արել է Լյուդմիլային՝ 1970 թվականին):
Նոր զույգը գոյություն ունեցավ երկու մրցաշրջան՝ պարտվելով Ռոդնինային իր նոր պարընկերոջ՝ Ալեքսանդր Զայցևի հետ: Ուլանով-Սմիռնովա զույգը ավարտեց իր կարիերան:
Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպորտային կարիերայի ավարտից հետո Ալեքսեյ Ուլանովը եղել լենինգրադյան «Բալետ սառույցի վրա» անսամբլի մենակատարը: Այնուհետև աշխատել է որպես մարզիչ: 1990-ականներին նա մեկնել է ԱՄՆ, որտեղ մարզել է երեխաներին[5]: 2010 թվականին վերադարձել է Ռուսաստան[5]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկար ժամանակ ամուսնացած էր իր զուգընկեր Լյուդմիլա Սմիռնովայի հետ (ամուսնությունն ավարտեց դարերի սահմանագծում): Որդին` Նիկոլայը, գեղասահքի սպորտի վարպետ է: Տասը տարիների ընթացքում նա եղել է «Holiday on Ice» և «Disney on ice» սառցե շոուների մենակատարը: Այնուհետև Սանկտ-Պետերբուրգում հիմնել է գեղասահքի դպրոց՝ «Династия»[5]: Դուստրը՝ Իրինան, նույնպես գեղասահք մարզաձևի սպորտի վարպետ է, ով զուգասահքում իր ուժերը փորձել է Ալեքսանդր Սմիռնովի և Մաքսիմ Տրանկովի հետ: Սպորտում շատ հաջողություններ չունենալով՝ Իրինան ավարտեց իր կարիերան և վեց տարի հանդես եկավ «Disney on ice» շոուում:
XXI դարի տասականներին ևս մեկ անգամ ամուսնացավ: Երկրորդ ամուսնությունից ծնվեց տղան:
Սպորտային կարիերայի ընթացքում սիրավեպ է ունեցել արևելագերմանացի գեղասահորդուհի Գաբի Զեյֆերտի հետ:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Գնեսինների անվան ուսումնարանի ակորդեոնի դասարանը, ինչպես նաև Լենինգրադի կոնսերվատորիայի բալետմեյստեր բաժինը[5]:
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969 թ.)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (03.03.1972 թ.)
- «Աշխատանքային արիության» մեդալ (30.05.1969 թ.)
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լ. Սմիռնովայի հետ
Մրցումներ | 1972—1973 | 1973—1974 |
---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 2 | 2 |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 2 | 3 |
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | |
«Московские Новости» մրցաշար | 1 |
- Ի. Ռոդնինայի հետ
Մրցումներ | 1967—1968 | 1968—1969 | 1969—1970 | 1970—1971 | 1971—1972 |
---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 1 | ||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 1 | 1 | 1 | 1 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 5 | 1 | 1 | 1 | 1 |
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | 3 | 1 | 1 | |
«Московские Новости» մրցաշար | 1 | 2 | 1 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ирина Роднина
- ↑ Ирина Роднина
- ↑ Скандалы советской эпохи. Раззаков Федор. КАК ЗАДВИГАЛИ «СТАРИКОВ» (Людмила Белоусова/Олег Протопопов)М.: Издательство Эксмо, 2008, стр. 251.
- ↑ биография Ирины Родниной
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Алексей Уланов: «Талантливый человек в любой момент может предать» Archived 2012-11-04 at WebCite
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսեյ Ուլանով կատեգորիայում։ |