Ստանիսլավ Ժուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստանիսլավ Ժուկ
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Станислав Алексеевич Жук
Մասնագիտացում`գեղասահորդ և figure skating coach
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`հունվարի 25, 1935(1935-01-25)[1]
Ծննդավայր`Ուլյանովսկ, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան ամսաթիվ`նոյեմբերի 1, 1998(1998-11-01) (63 տարեկանում)
Մահվան վայր`Մոսկվա, Ռուսաստան

Ստանիսլավ Ժուկ (ռուս.՝ Станислав Алексеевич Жук, հունվարի 25, 1935(1935-01-25)[1], Ուլյանովսկ, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 1, 1998(1998-11-01), Մոսկվա, Ռուսաստան), սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի գեղասահքի առաջնությունների բազմակի մրցանակակիր, գեղասահքի խորհրդային մարզիչ: ԽՄԿԿ անդամ է եղել 1966 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուկի ընտանիքը Լենինգրադ է տեղափոխվել Ուլյանովսկից: Լենինգրադում Ստանիսլավը սովորել է ֆիզկուլտուրայի տեխնիկումում և սկսել է զբաղվել գեղասահքով: 1957 թվականին նա դարձել է սպորտի վարպետ:

Ստանիսլավ Ժուկը հանդես է եկել զուգասահքում: Նրա զուգընկերուհին էր Նինա Բակուշևան, ով էլ հետագայում դարձավ նրա կինը: Ստանիսլավը և Նինա Ժուկը զուգասահքում եղել են Խորհրդային Միության 1957, 1958, 1959, 1961 թվականների քառակի չեմպիոններ: Ստանիսլավ և Նինա Ժուկերը 1958-1960 թվականներին Եվրոպայի առաջնությունների արծաթե մրցանակակիրներ են: 1958 թվականին զույգն առաջին անգամ կատարեց մեկ ձեռքով պահում: Այդ ժամանակ այն համարվում էր վտանգավոր, հետևաբար որոշ դատավորներ հրաժարվեցին նման պահումը համարել օրինական էլեմենտ գեղասահքի համար, սակայն արդեն հաջորդ առաջնություններում այն արդեն թույլատրվեց:

1960 թվականին Սկվո-Վելլիում կայացած Օլիմպիական խաղերում Ստանիսլավ և Նինա Ժուկերը զբաղեցրին 69-րդ հորիզոնականը:

1960-ականների սկզբներին Ստանիսլավ Ժուկը անցավ մարզչական գործունեության ԲԿՄԱ-ում: Ստանիսլավ Ժուկը որպես մարզիչ աշխատել է գեղասահքի բոլոր ձևերում և հասել է բացառիկ նվաճումների:

1965 թվականին Ստանիսլավ Ժուկին շնորհվել է ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում:

Ստանիսլավ Ժուկի սաներից են եղել Տատյանա Ժուկը (Ստանիսլավ Ժուկի քույրը) և Ալեքսանդր Գորելիկը, Ալեքսեյ Ուլանովը և Ալեքսանդր Զայցևը, Մարինա Չերկասովան և Սերգեյ Շախրայը, Եկատերինա Գորդեևան և Սերգեյ Գրինկովը, Մարինա Պեստովան և Ստանիսլավ Լեոնովիչը, Վերոնիկա Պերշինան և Մարատ Ակբարովը, Սերգեյ Չետվերուխինը, Ելենա Վոդորեզովան, Աննա Կոնդրաշովան, Ալեքսանդր Ֆադեևը: Մարզչական գործունեության քսան տարվա ընթացքում Ժուկի սաները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և Օլիմպիական խաղերին նվաճել են 67 ոսկե, 34 արծաթե և 35 բրոնզե մեդալներ:

1983 թվականի ապրիլի 27-ին «վարքագծի բարոյական չափանիշների սիստեմատիկ խախտման, մարզիկների նախապատրաստման մակարդակի իջեցման պատճառով ԽՍՀՄ սպորտկոմիտեն նպատակահարմար չհամարեց ներգրավվել Ս. Ա. Ժուկին որպես գեղասահքի ազգային հավաքականի մարզիչ»[2]:

1980-ականների կեսերին Ստանիսլավ Ժուկը որոշ ժամանակ որպես գեղասահքի մարզիչ աշխատել է Ճապոնիայում:

Օլիպիադա-1972-ում Ռոդնինա/Ուլանով զույգի հաղթանակի համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով Ստանիսլավ Ժուկը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (03.03.1972):

1986 թվականին քարոզարշավ սկսվեց՝ վարկաբեկելու համար Ստանիսլավ Ժուկին: ԽՄԿԿ ԿԿ նամակ էր ստացել Աննա Կոնդրաշովայի և Մարինա Զուևայի ստորագրությամբ, որտեղ նրանք մեղադրում էին մարզչին «անբարո վարքի» համար: Ոչ մի ապացույց նրանք չկարողացան ներկայացնել, սակայն, վերջնական արդյունքում, նրան հեռացրին մարզչական աշխատանքից: Ելենա Վոդորեզովան գրեց իր նամակը, որտեղ ամբողջովին հերքում էր իր մարզչին ներկայացված մեղադրանքը: 1990-ականների սկզբներին Ժուկը բացակայում էր ռուսական գեղասահքի աշխատանքներում: Ապրում էր Մոսկվայում փոխգնդապետի թոշակով:

Ստանիսլավ Ալեքսեևիչ Ժուկը հանկարծամահ է եղել 1998 թվականի նոյեմբերի 1-ին՝ 64 տարեկան հասակում՝ սրտի սուր անբավարարվածության պատճառով՝ «Օդանավակայան» մետրոյի կայարանում: Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը՝ Մոսկվայի 24 հասցեում:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/մրցաշրջան 1956—1957 1957—1958 1958—1959 1959—1960 1960—1961
Ձմեռային օլիմպիական խաղեր] 6
Գեղասահքի աշխարհի առաջնություն 8
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 6 2 2 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 1 1 1 1

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականից ԲԿՄԱ-ի գեղասահքի օլիմպիական ռեզերվի սպորտային դպրոցը կրում է Ստանիսլավ Ժուկի անունը:
  • Փոքր տարիքի տղաների և աղջիկների միջև անցկացվում է գեղասահքի Ռուսաստանի առաջնություն՝ «Ս. Ա. Ժուկի հուշամրցաշար»[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]