Սերգեյ Գրինկով
Սերգեյ Գրինկով | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | արական |
Բնօրինակ անուն` | ռուս.՝ Серге́й Миха́йлович Гринько́в |
Մասնագիտացում` | գեղասահորդ |
Երկիր` | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | փետրվարի 4, 1967[1] |
Ծննդավայր` | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ` | նոյեմբերի 20, 1995[1] (28 տարեկան) |
Մահվան վայր` | Լեյք Փլեսիդ, Էսեքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մարզիչ(ներ)` |
Սերգեյ Միխայելովիչ Գրինկով (ռուս.՝ Серге́й Миха́йлович Гринько́в, փետրվարի 4, 1967[1], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 1995[1], Լեյք Փլեսիդ, Էսեքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), խորհրդային և ռուսական գեղասահորդ (զուգասահք): ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1987) և Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ: 1982 թվականից զուգասահքով հանդես է եկել Եկատերինա Գորդեևայի հետ, ով 1991 թվականին դարձավ նրա կինը: 1992 թվականի սեպտեմբերի 11-ին ծնվել է նրանց աղջիկը՝ Դարյան:
Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինգ տարեկանում ընդունվել է ԲԿՄԱ-ի մանկապատանեկան մարզադպրոցը: Մենասահքի համար Սերգեյի թռիչքներն այդքան էլ ուժեղ չէին, այդ պատճառով էլ 1982 թվականին սկսեց զբաղվել զուգասահքով: Գորդեևա-Գրինկով զույգի մարզիչը դարձավ Վլադիմիր Զախարովը: 1983 թվականի աշնանից զույգի հետ սկսեցին աշխատել մարզիչ Նադեժդա Շևալովսկայան (Գորշկովա) և խորեոգրաֆ Մարինա Զուևան: 1983 թվականի դեկտեմբերին պատանիների աշխարհի չեմպիոնատում զույգը վեցերորդն էր, իսկ 1984 թվականին՝ առաջինը: 1985 թվականին Կանադայում կայացած մրցաշարին Շևալովսկայան ընդգրկել էր այն ժամանակների համար ռեկորդային համարվող սալխ եռակի թռիչքը, սակայն թռիչքի ժամանակ Գորդեևան վայր ընկավ: 1985 թվականի աշնանից նրանց սկսում է մարզել Ստանիսլավ Ժուկը: Նոր մարզչի ղեկավարությամբ ԽՍՀՄ-ի և Եվրոպայի մրցաշարերում 1986 թվականի հունվարին զույգը դարձավ արծաթե, իսկ մարտի 19-ին Ժնևում կայացած աշխարհի չեմպիոնատում՝ ոսկե մեդալակիր: Եկատերինան դարձավ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը: Բազմաթիվ գեղասահորդների կողմից ԲԿՄԱ-ի ղեկավարությանն ուղղված Ս. Ա. Ժուկին վերաբերող նամակներից հետո, այդ թվում՝ Գրինկովի և Գորդեևայի, 1986 թվականի հուլիսից զույգը սկսում է մարզվել Ստանիսլավ Լեոնովիչի ղեկավարությամբ, իսկ խորեոգրաֆը կրկին Մարինա Զուևան էր: Սարաևոյում կայացած Եվրոպայի չեմպիոնատում պոկվում է Սերգեյի մարզակոշիկը, իսկ դատավոր Բ. Ռայթը (ԱՄՆ) սուլում է և կանգնեցնում երաժշտությունը: Զույգն իր ելույթն ավարտեց առանց երաժշտության, սակայն գնահատականներ չդրվեցին: Մրցաշարի ավարտին կրկնակի ելույթից սպորտսմենները հրաժարվեցին, սակայն որակազրկվեցին: Ցինցինատիում կայացած աշխարհի չեմպիոնատում նրանք կրկին առաջինն էին: Երկու չեմպիոնատներում էլ կատարեցին քառակի պտույտ:
1987 թվականի նոյեմբերին մարզումների ժամանակ Եկատերինան վնասվածք ստացավ՝ ուղեղի ցնցում: Զույգը չմասնակցեց ԽՍՀՄ-ի չեմպիոնատին: Հետո նրանք հաղթեցին Եվրոպայի չեմպիոնատում, իսկ 1988 թվականի փետրվարի 16-ին դարձան օլիլպիական չեմպիոններ. երկու ծրագրերն էլ կատարվեցին գերազանց: Պարտադիր ծրագիրը (Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի, Մոցարտի երաժշտություններով) գեղասահքի պատմության մեջ համարվում է գլուխգործոց: Իդեալական էին կատարված բոլոր էլեմենտները, այդ թվում՝ կրկնակի թռիչքները, երկու նետումներն ու երեք պահումները՝ բոլորն էլ մի ձեռքով: Դրանցից մեկում, պատմության մեջ առաջին անգամ, կատարվեց սովորական պտույտ, որից հետո զուգընկերուհու վայրէջքը, այնուհետև՝ վերելքը և պտույտը հակառակ կողմ: Ապշած դատավորները գնահատեցին 14 հատ 5,9 և 4 հատ 5,8 (ամենացածր գնահատականները՝ 2 հատ 5,8, գնահատեց բրիտանական դատավոր Ս. Ստեպլֆորդը):
1989 թվականի աշխարհի չեմպիոնատում բացարձակ մաքուր կատարված պարտադիր և կարճ ծրագրերի համար զույգը ստացավ բոլոր 9 դատավորների 1-ին տեղը: Սակայն 1990 թվականի աշխարհի չեմպիոնատում հաղթանակը դժվար հասանելի էր: Կարճ ծրագրի համար դատավորներն իջեցրել էին գնահատականը 0.2 միավորով: Պարտադիր ծրագրում Եկատերինան թերացավ պտույտների ժամանակ, իսկ թռիչքներից ոչ բոլորը կատարվեցին (Սերգեյը կատարեց բոլոր թռիչքները): Արդյունքում հաղթանակը հնարավոր եղավ միայն մեկ դատավորի ձայնի շնորհիվ:
1990 թվականին սպորտսմենները սիրողական սպորտից գնացին Տատյանա Տարասովայի թատրոն՝ սառույցին «Բոլոր աստղերն են»: 1991-92 թվականներին զույգը հաջողությամբ ելույթներ ունեցավ աշխարհի պրոֆեսիոնալ չեմպիոնատներում: 1991 թվականին Եկատերինան ու Սերգեյը ամուսնացան, իսկ 1992 թվականին ծնվեց նրանց աղջիկը՝ Դարյան:
1993 թվականին Դահուկավազորդների միջազգային խորհուրդը և Միջազգային օլիմպիական կոմիտեն հնարավորություն տվեցին գեղասահորդ-պրոֆեսիոնալներին վերադարձնելու սիրողական ստատուսը և մասնակցել օլիմպիական խաղերին: Օգտագործելով նոր կանոնները՝ Գորդեևան և Գրինկովն անցում կատարեցին սիրողական սպորտ և հաղթեցին Ռուսաստանի չեմպիոնատում, Եվրոպայի և Լիլեհամերում կայացած օլիմպիական խաղերում:
1995 թվականի նոյեմբերի 20-ին Լեյք Փլեսիդում տեղի ունեցած մարզումների ժամանակ Սերգեյ Գրինկովի ինքնազգացողությունը վատանում է. նա կորցնում է գիտակցությունը: Գրինկովը մահացավ գրեթե տեղում, անհապաղ ժամանած բժիշկների օգնությունը արդեն անիմաստ էր: Մահվան պատճառը սրտի կաթվածն էր[2][3]:
Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը:
Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շքանշան Ժողովուրդների բարեկամություն
- Շքանշան «Անձնական խիզախության համար» (1994 թվական)-17-րդ Ձմեռային օլիմպիական խաղեր 1994-ում սպորտային ձեռքբերումների համար[4]:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար \ Մրցաշրջան | 1985—86 | 1986—87 | 1987—88 | 1988—89 | 1989—90 | 1990—91 | 1991—92 | 1992—93 | 1993—94 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Օլիմպիական խաղեր | 1 | 1 | |||||||
Աշխարհի չեմպիոնատներ | 1 | 1 | 2 | 1 | 1 | ||||
Եվրոպայի չեմպիոնատներ | 2 | DSQ | 1 | 1 | 1 | ||||
Ռուսաստանի չեմպիոնատներ | 1 | ||||||||
ԽՍՀՄ չեմպիոնատներ | 2 | 1 | |||||||
Skate Canada International | 1 | 2 | 1 | ||||||
NHK Trophy | 1 | ||||||||
Աշխարհի պրոֆեսիոնալ չեմպիոնատներ | 2 | 1 | 1 | 1 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995.
- ↑ Grinkov Had Heart Disease: Figure skating: Autopsy shows he had enlarged heart, high blood pressure before fatal attack Ассошиэйтед Пресс
- ↑ Old Man’s Heart Killed Skater New York Daily News
- ↑ Указ Президента РФ от 22 апреля 1994 г. N 808 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт, посвящённый Екатерине Гордеевой и Сергею Гринькову
- Ещё один сайт о Екатерине Гордеевой и Сергее Гринькове
|
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 20 մահեր
- 1995 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գեղասահորդներ
- Օլիմպիական չեմպիոններ
- ԽՍՀՄ սպորտի վարպետներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ