Լյուդմիլա Սմիռնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդմիլա Սմիռնովա
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Людмила Станиславовна Смирнова
Մասնագիտացում`գեղասահորդ և figure skating coach
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`նոյեմբերի 4, 1947(1947-11-04) (72 տարեկան)
Ծննդավայր`Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Maya Belenkaya? և Վիկտոր Կուդրյավցև

Լյուդմիլա Սմիռնովա (ռուս.՝ Людмила Станиславовна Смирнова, նոյեմբերի 4, 1947(1947-11-04), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում: Անդրեյ Սուրայկինի հետ զույգ կազմելով՝ 1972 թվականին Սապորոյում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ արծաթե մրցանակակիր, եռակի արծաթե մրցանակակիր՝ աշխարհի, եռակի արծաթե մրցանակակիր՝ Եվրոպայի առաջնություններում: Ալեքսեյ Ուլանովի հետ կազմելով պարազույգ՝ դարձել է աշխարհի կրկնակի արծաթե մրցանակակիր և մրցանակակիր՝ Եվրոպայի առաջնություններում: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1]: Ներկա պահին՝ մարզիչ: 2013 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր մարզիչի կոչում:

Գեղասահքով սկսել է զբաղվել 1955 թվականից: Հանդես է եկել՝ ներկայացնելով «Սպարտակը» (մարզական ընկերություն) (Լենինգրադ), մարզվել է Վիկտոր Կուդրյավցևի ղեկավարությամբ: 1968 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում:

Սպորտային կարիերայի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974-1980՝ մենապարուհի լենինգրադյան պետական բալետ սառույցի վրա թատրոնում
  • Գեղասահքի մարզադպրոցի տնօրեն
  • Ներկա պահին՝ «Династия» գեղասահքի մարզադպրոցի տնօրենն ու մարզիչը

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջապահության ազգային պետական համալսարանը և Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Սապորոյում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերից հետո Լ. Սմիռնովան զույգ կազմեց Ալեքսեյ Ուլանովի հետ, ում հետ էլ շուտով ամուսնացավ: Որդին՝ Նիկոլայ Ուլանովը, գեղասահքի սպորտի վարպետ է: 10 տարի շարունակ եղել է «Holiday on Ice» և «Disney on ice» սառցե շոուների մենակատար: Աղջիկը՝ Իրինա Ուլանովան, նույնպես գեղասահքի սպորտի վարպետ է, ով զուգասահքում փորձել է իր ուժերը Ալեքսանդր Սմիռնովի և Մաքսիմ Տրանկովի հետ: Սպորտում մեծ հաջողությունների չհասնելով՝ Իրինան ավարտեց իր կարիերան և 6 տարի շարունակ հանդես է եկել «Disney on ice» շոուում: Ներկա պահին մոր հետ որպես մարզիչ աշխատում է «Династия» գեղասահքի դպրոցում[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեդալ «Աշխատանքային արիության համար» (03.03.1972)

Ելույթների արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Սուրայկինի հետ
Մրցումներ 1969—1970 1970—1971 1971—1972
Ձմեռային օլիմպիական խաղեր 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 2 2 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2 2 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 2 2
«Московские Новости» մրցաշար 2 1
Ձմեռային ունիվերսիադա 1
  • Ա. Ուլանովի հետ
Մրցումներ 1972—1973 1973—1974
Գեղասահքի աշխարհի առաջնություն 2 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2 3
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3
«Московские Новости» մրցաշար 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]