Թամարա Մոսկվինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Մոսկվինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ռուս.՝ Тама́ра Никола́евна Братусь
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Тамара Николаевна Москвина
Մասնագիտացում՝ֆուտբոլային մարզիչ, գեղասահորդուհի, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 26, 1941(1941-06-26) (82 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
148 սանտիմետր[1]
Քաշ՝44 կիլոգրամ[1]

Թամարա Նիկոլայի Մոսկվինա (օրիորդական ազգանունը՝ Բրատուս, ռուս.՝ Тама́ра Никола́евна Москвина́, հունիսի 26, 1941(1941-06-26), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի խորհրդային, ռուս մարզիչ։ ԽՍՀՄ-ի յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային սպարտակիադայի կրկնակի հաղթող, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն։

Կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինգրադի N330 դպրոցը՝ արծաթե մեդալով
  • Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը
  • Լենինգրադի պետական կրկնակի շքանշանակիր ֆիզիկական կուլտուրայի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտը՝ գերազանցությամբ (ուսման ընթացքում եղել է Լենինյան թոշակառու)
  • Լենինգրադի պետական կրկնակի շքանշանակիր ֆիզիկական կուլտուրայի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտի ասպիրանտուրան
  • Գիտությունների թեկնածու (1971 թ.)
  • Դոցենտ

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինգրադի շրջափակման ժամանակ Թամարա Բրատուսի ընտանիքը տեղափոխվել է Ուրալում գտնվող հարազատների մոտ, իսկ Լենինգրադ վերադարձել են 1948 թվականին։

Գեղասահքով սկսել է զբաղվել «Буревестник» սահադաշտում։ Նրա առաջին մարզիչը Ի. Ի. Բոգոյավլենսկին էր։ 1950 թվականի կեսերից մասնակցել է խոշոր մրցաշարերի։

Դեռ պատանեկությունից գեղասահքի նկատմամբ ուներ արտասովոր ֆանտազիա և ստեղծագործական մոտեցում։ Աշխարհում առաջին անգամ 1960 թվականին հորինել և հանդես է եկել[2] (մյուս տվյալների համաձայն՝ 1955 թվականին) թեքում երկու ձեռքերով՝ բռնելով ոտքերից գլխի վերևում շարժումը (1970 թվականների վերջերին անվանվեց «բիլման»)[2][3], որն էլ մինչև այսօր համարվում է պտույտներից ամենադժվարը։

1957 թվականից մարզվում էր Ի. Բ. Մոսկվինի ղեկավարությամբ։

1950-ականների վերջերից Բրատուսը եղել է ԽՍՀՄ առաջնությունների մրցանակակիրներից մեկը, իսկ 1960 թվականին, հանդես գալով Եվրոպայի առաջնությունում, զբաղեցնում է ամենավերջին՝ 27-րդ տեղը։ Չնայած ԽՍՀՄ առաջնություններում ունեցել է հինգ հաղթանակ, այնուամեմայնիվ, Բրատուսը, որպես մենասահորդ, երբեք չի մասնակցել աշխարհի առաջնությանը։

1962-1963 թվականներին Եվրոպական առաջնություններում զբաղեցնում է նախավերջին տեղը (աշխարհի առաջնությանը սպորտային ղեկավարությունն ուղարկում է երկրի առաջնությանը չմասնակցած Տատյանա Նեմցովային, ով նույնպես զբաղեցնում է նախավերջին տեղը, իսկ 1964 թվականին ղեկավարությունը որոշում է ընդհանրապես մենասահորդ չուղարկել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին)։

1964 թվականին ամուսնանում է Ի. Բ. Մոսկվինի հետ։

1965 թվականին կայացած Եվրոպայի մոսկովյան առաջնությանը Բրատուսը տասնչորրոդն էր. հանդիսատեսի կողմից հիշվել է նրա ցուցադրական ելույթը (որտեղ նա կատարեց ամեն ինչ՝ բացի ակսելից, կրկնակի թռիչքից և «բիլման պտույտից»)։

1964-1965 թվականներին անցնում է զուգասահքի, քանի որ միջազգային մակարդակում խորհրդային զուգասահքի դպրոցը իշխող դիրք ուներ։

Առաջին զուգընկերը Ալեքսանդր Գավրիլովն էր։ Միասին նրանք հաղթեցին ԽՍՀՄ առաջնությունում (ամենաուժեղ զույգի բացակայության դեպքում, մասնավորապես՝ Լյուդմիլա Բելոուսովայի և Օլեգ Պրոտոպոպովի

Ալեքսեյ Միշինի հետ զուգասահքում 1966-1967 թվականներին ԽՍՀՄ առաջնություններում զբաղեցնում է երրորդ տեղը։

1967 թվականին առաջին անգամ հայտնվում է հավաքականում։ 1967 թվականի Եվրոպայի առաջնությունում զույգը Մոսկվինայի անկման պատճառով զբաղեցնում է 6-րդ տեղը։ Ամենահաջողը 1968/69 մրցաշրջանն էր, երբ զույգը հաղթեց ԽՍՀՄ առաջնությունում, երրորդն էր Եվրոպայի, իսկ երկրորդը՝ աշխարհի առաջնություններում։ Դրանից հետո Մոսկվինան վերջնականապես անցավ մարզչական աշխատանքի։

Սպորտային արդյունքների ամփոփ աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զուգասահքում
  • Ալեքսանդր Գավրիլովի հետ
  • 1965 թվական՝ ԽՍՀՄ առաջնությանը ոսկե մեդալ
  • Ալեքսեյ Միշինի հետ
Մրցում/Մրցաշրջան 1965—66 1966—67 1967—68 1968—69
Ձմեռային օլիմպիական խաղեր 5
Աշխարհի առաջնություններ 6 4 2
Եվրոպայի առաջնություններ 6 2 3
ԽՍՀՄ առաջնություններ 2 2 1
Ձմեռային ունիվերսադաներ 3
  • Մենասահքում
Մրցում/Մրցաշրջան 1958—59 1959—60 1960—61 1961—62 1962—63 1963—64 1964-65 1965—66
Եվրոպայի առաջնություններ 27 19 20 14
ԽՍՀՄ առաջնություններ 9 2 2 1 1 1 1 1
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա 1 1

Մարզչական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականից մարզչական աշխատանքով զբաղվել է «Буревестник» և «Труд» հասարակական կազմակերպություններում, իսկ 1971 թվականից՝ Օլիմպիական ռեզերվի մասնագիտացված մանկապատանեկան դպրոցում։

Հայտնի սաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակում է մարզչական աշխատանքը։

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերի 18-ին բացվել է պետական մասնագիտացված մանկապատանեկան օլիմպիական ռեզերվի «Звездный лед» մարզադպրոցը։

Այդ դպրոցը հիմնվել է մարզիչներ Թամարա Մոսկվինայի և Ալեքսեյ Միշինի համար։

Այժմ դպրոցը աշխատում է "Юбилейный" սպորտային համալիրի բազայի վրա, իսկ 2016 թվականին խոստացել էին երկու բազա կառուցել Կրասնոգվարդեյսկի թաղամասում։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճան (1998 թվականի փետրվարի 27). 1998 թ. XVIII Ձմեռային օլիմպիական խաղերում բարձրագույն սպորտային նվաճումների համար[4]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր (1984 թվական)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1988 թվական)
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1994 թվականի ապրիլի 22). ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ու 1994 թվականի XVII Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար[5]
  • ՌԴ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (2002 թվական)
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969 թվական)
  • ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
  • Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
  • Ռուսաստանի նախագահի շնորհակալագիր (2003 թվականի մայիսի 5). Սոլթ-Լեյք-Սիթիի XIX օլիմպիադայի խաղերում մարզիկների լավ պատրաստվածության և բարձր մարզական նվաճումների համար[6]
  • Սանկտ-Պետերբուրգի պատվավոր քաղաքացի
  • Սանկտ-Պետերբուրգի սպորտում ամենալավը (Սանկտ-Պետերբուրգի կառավարություն, 2010 թվականի փետրվարի 2)[7]
  • Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատվավոր դիպլոմ (2002 թվական)
  • Եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կազմում. տվել է հանձնարարական Բելոուսովայի և Պրոտոպոպովի մուտքին[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում Թամարա Մոսկվինան խաղացել է ինքն իրեն.

  • 1969 թվական՝ «Երկնագույն սառույց»
  • 2000 թվական՝ «Աստղերի սառցե փայլը» (ռեժիսոր՝ Ն. Վ. Օռլով)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 «Интервью Москвиной». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «ещё одно интервью с Москвиной». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 27 февраля 1998 года № 206
  5. Указ Президента Российской Федерации от 22 апреля 1994 года № 809 «О присвоении почётных званий Российской Федерации работникам физической культуры и спорта»
  6. Распоряжение Президента Российской Федерации от 5 мая 2003 года № 223-рп «О поощрении»
  7. «Постановление Правительства Санкт-Петербурга от 2 февраля 2010 г. № 75 «О присвоении почётного звания „Лучший в спорте Санкт-Петербурга"»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. Мы собираемся жить 280 лет Արխիվացված 2014-03-07 Wayback Machine Интервью с Людмилой Белоусовой и Олегом Протопоповым в газете «Советский спорт» от 19 февраля 2007 года