Ելենա Բերեժնայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Բերեժնայա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Елена Викторовна Бережная
Մասնագիտացում՝գեղասահորդուհի, քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 11, 1977(1977-10-11) (46 տարեկան)
Ծննդավայր՝Նևիննոմիսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Թամարա Մոսկվինա
154 սմ

Ելենա Վիկտորովնա Բերեժնայա (ռուս.՝ Елена Викторовна Бережная, հոկտեմբերի 11, 1977(1977-10-11), Նևիննոմիսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի (զույգով), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2000 թ.), Օլիմպիական խաղերի չեմպիոն (2002 թ.)։ 2016 թվականի մայիսի 11-ին ստացել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավորական մանդատ Միասնական Ռուսաստան կուսակցության Ստավրոպոլի մարզային խմբի կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Բերեժնայան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 11-ին Նևիննոմիսկում։ 1993 թվականից ելույթ է ունեցել Օլեգ Շլյախովի հետ Լատվիայի դրոշի ներքո։ 1996 թվականին պտույտի կատարման փորձի ժամանակ զուգընկերը չմուշկով խփել է Ելենա Բերեժնայայի գլխին. կոտրվել է մարզուհու քունքոսկրը, բեկորները վնասել են ուղեղի կեղևը։ Ելենա Բերեժնայան երկու անգամ վիրահատվել է, ինչից հետո նորից սովորել է ոչ միայն քայլել, այլև խոսել և կարդալ։ Նա նորից սահել է սովորել Անտոն Սիխարուլիձեի հետ, ով աջակցել է նրան հետվիրահատական ողջ ժամանակահատվածում[1][2]։

1996 թվականից Ելենա Բերեժնայան ելույթ է ունեցել Անտոն Սիխարուլիձեի հետ։ Մարզվել է Թամարա Մոսկվինայի մոտ և հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Դինամոյում»։

2002 թվականից մինչև 2006 թվականն Անտոն Սիխարուլիձեի հետ շրջագայել է ԱՄՆ-ում «Stars on Ice» շոուով։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո երկուսն էլ վերադարձել են Սանկտ Պետերբուրգ։

2006 թվականին Ելենա Բերեժնայան մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Աստղերը սառույցի վրա» հեռուստանախագծին, որտեղ ելույթ է ունեցել դերասան Ալեքսանդր Նոսիկի հետ։ 2008 թվականին մասնակցել է РТР հեռուստաալիքի «Աստղային սառույց» նախագծին, որտեղ նրա զույգը եղել է երգիչ Դիմա Բիլանը։

Երբ Անտոն Սիխարուլիձեն վերջնականապես վճռել է ավարտել ելույթները, Ելենա Բերեժնայան, մնալով առանց զույգի, փորձել է գեղասահքի մասնագիատական շոուներում ելույթ ունենալ առանձին[3]։

2009 թվականին մասնակցել է Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան» շոուի երրորդ եթերաշրջանին, որտեղ նրա զույգը եղել է Միխայիլ Գալուստյանը։ 2010 թվականին մասնակցել է Առաջին ալիքի «Սառույց և կրակ» շոուին Իգոր Ուգոլնիկովի հետ, իսկ 2011 թվականին՝ կանադական «Battle of the Blades» հեռուստաշոուին հոկեյիստ Կյորտիս Լեշիշինի հետ[4]։

2007-2011 թվականներին Ելենա Բերեժնայան եղել է Ստավրոպոլի երկրամասի դումայի պատգամավոր «Արդար Ռուսաստան» կուսակցության կողմից մշտական հիմունքներով, նախագահել է Դումայի ֆիզկուլտուրայի, սպորտի ու երիտասարդության հարցերի հանձնաժողովը[5]։

2012-2016 թվականներին Ելենա Բերեժնայան եղել է Սանկտ Պետերբուրգի Սառցային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

2016 թվականի մայիսի 11-ին Ելենա Բերեժնայան ստացել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավորի մանդատ Ստավրոպոլի մարզային խմբի կողմից, որտեղ 2011 թվականի ընտրությունների ժամանակ եղել է վերջին՝ իններորդ համարը «Միասնական Ռուսաստան» կուսակցության ցուցակում։ Մանդատը նա ստացել է այն բանից հետո, երբ իր պատգամավորական մանդատից հրաժարվել է Յուրի Էմը[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի Հոկտեմբերի 7-ին Ելենա Բերեժնայան անգլիացի գեղասահորդ Ստիվեն Կազինսից որդի է ունեցել, որին կոչել են Տրիստան[7]։

2009 թվականի հունիսի 21-ին ծնվել է նրանց դուստրը՝ Սոֆյա-Դիանան[8][9]։

2012 թվականին զույգը բաժանվել է։

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշանի ասպետ (2003 թ.) — ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2002 թվականին Սոլթ Լեյքի Սիթիում XIX Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների համար[10],
  • Բարեկամության շքանշան (1998 թ.) — սպորտում ունեցած ակնառու ձեռքբերումների, արիության ու հերոսության համար, որ ցուցաբերել է 1998 թվականի XVIII Ձմեռային օլիմպիական խաղերում[11]։

Մարզական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքներ հօգուտ Ռուսաստանի[խմբագրել | խմբագրել կոդը]

(Ա. Սիխարուլիձեի հետ)

Մրցաշար 1996-1997 1997-1998 1998-1999 1999-2000 2000-2001 2001-2002
Ձմեռային օլիմպիական խաղեր 2 1
Աշխարհի առաջնություններ 9 1 1 2
Եվրոպայի առաջնություններ 3 1 WD DQ 1
Ռուսաստանի առաջնություններ 2 2 1 1 1 1
Գրան պրիի եզրափակիչներ 1 2 3 2 2
Skate America 1 3
Skate Canada International 1 3 2
Nations Cup 2
Trophee Lalique 3 1 1 1
Cup of Russia 5 1 1 1
NHK Trophy 1

WD = հանվել են մրցույթից, DQ = որակազրկվել են խթանիչի պատճառով

Արդյունքներ հօգուտ Լատվիայի[խմբագրել | խմբագրել կոդը]

(Օ. Շլյախովի հետ)

Մրցաշար/Մրցաշրջան 1992-1993 1993-1994 1994-1995 1995-1996
Ձմեռային օլիմպիական խաղեր 8
Աշխարհի առաջնություններ 14 7 7
Եվրոպայի առաջնություններ 8 8 5
Skate America 4 3
Skate Canada International 4 2
Nations Cup 3
Trophee Lalique 2 1
NHK Trophy 4
Nebelhorn Trophy 2
Piruetten 4
Skate Israel 2
Բարի կամքի խաղեր 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Елена Бережная». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  2. Энциклопедии КМ(չաշխատող հղում)
  3. Елена Бережная станет одиночницей
  4. «Бережная катается в паре с обладателем Кубка Стэнли». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  5. Бережная Елена Викторовна депутат Думы Ставропольского края в 2007 — 2011 годах
  6. Елена Бережная стала депутатом Госдумы от Ставрополья
  7. Бережная родила сына фигуристу, с которым познакомилась на Олимпиаде
  8. Елена Бережная родила дочь
  9. Елена Бережная: «Моя дочь будет принцессой»
  10. Указ Президента РФ от 5 мая 2003 г. N 502 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта»
  11. Указ Президента РФ от 27 февраля 1998 г. N 206 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта по итогам XVIII зимних Олимпийских игр 1998 года»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]