Ելենա Վալովա
Ելենա Վալովա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Елена Александровна Валова |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 4, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մարզիչ(ներ)՝ | Թամարա Մոսկվինա |
Ելենա Վալովա (ռուս.՝ Еле́на Алекса́ндровна Ва́лова, հունվարի 4, 1963, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս խորհրդային գեղասահորդուհի, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1983 թվական), 1986 թվականի ԽՍՀՄ չեմպիոնուհի, Եվրոպայի (1984, 1985, 1986 թվականներ) և աշխարհի (1983, 1985, 1988 թվականներ) եռակի չեմպիոնուհի, 1984 թվականի օլիմպիական չեմպիոնուհի։ Հանդես է եկել զուգասահքով Օլեգ Վասիլևի հետ։
Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանկտ-Պետերբուրգի թիվ 1 օլիմպիական բազայի քոլեջի N397 դպրոցի շրջանավարտ։
Նա սկսել է որպես մենասահորդ։ Առաջին խոշոր մրցաշարերից մեկը 1978 թվականի Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային սպարտակիադան էր, որտեղ Ելենան աղջիկների մրցապայքարում զբաղեցրեց 4-րդ տեղը[1]։
Վալովան և Վասիլևը դարձան առաջին սպորտային զույգը, որը կատարեց եռակի զուգահեռ թռիչք։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1984-ից 1992 թվականներին ամուսնացած է եղել Օլեգ Վասիլևի հետ։ Ամուսնացել է երկրորդ անգամ, 1996 թվականին ունեցել է որդի՝ Ռոման անունով։ Ապրում և աշխատում է որպես գեղասահքի մանկական մարզիչ «The Robert Morris University Island Sports Center»-ում[2]։
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիրողական սպորտի արդյունքները
- Օ. Վասիլևի հետ
Մրցույթներ | 1980—81 | 1981—82 | 1982—83 | 1983—84 | 1984—85 | 1985—86 | 1986—87 | 1987—88 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 1 | 2 | ||||||
Աշխարհի առաջնություններ | 1 | 2 | 1 | 2 | 2 | 1 | ||
Եվրոպայի առաջնություններ | 2 | 1 | 1 | 1 | 2 | |||
ԽՍՀՄ առաջնություններ | 5 | 2 | 1 | |||||
Skate America | 3 | 1 | ||||||
NHK Trophy | 1 | |||||||
Nebelhorn Trophy | 1 | |||||||
«Московские новости» թերթի մրրցանակ | 3 | 3 | 1 | 2 | ||||
Coupe des Alpes | 1 |
- Պրոֆեսիոնալի արդյունքները
- Օ. Վասիլևի հետ
Մրցույթներ | 1989—90 | 1990—91 | 1991—92 | 1992—93 | 1993—94 | 1994—95 | 1997—98 |
---|---|---|---|---|---|---|---|
Աշխարհի առաջնություն պրոֆեսիոնալների միջև | 2 | 4 | 4 | 4 | 3 | ||
Մրցույթ «World Challenge of Champions» | 2 | 5 | 4 | 2 | 3 | ||
Կանադայի առաջնություն պրոֆեսիոնալների միջև | 4 | ||||||
Մրցույթ «US Open» | 5 | 2 | 5 | ||||
Մրցույթ «Masters Miko» | 3 | ||||||
Մրցույթ «Legends» | 2 |
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մենասահք
Մրցումներ/մրցաշրջաններ | 1976-1977 | 1977-1978 |
---|---|---|
Եվրոպայի առաջնություններ | 11 | 13 |
ԽՍՀՄ առաջնություններ | 3 |
- Ալեքսանդր Վլասովի հետ
Մրցումներ/մրցաշրջաններ | 1979-1980 |
---|---|
«Московские новости» թերթի մրցանակ | 3 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Кира Иванова. Extras. Зимняя Спартакиада народов СССР 1978 Archived 2012-02-01 at the Wayback Machine.(չաշխատող հղում)
- ↑ All RMU Island Sports Center private skating instructors с.2(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на FSkate.ru
- Профиль пары Валова/Васильев на портале pairsonice.net Archived 2007-10-07 at the Wayback Machine. (անգլ.)