Ալեքսեյ Միշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Միշին
Alexei Mishin EC2004.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Алексей Николаевич Мишин
Մասնագիտացում`figure skating choreographer, գեղասահորդ և figure skating coach
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`մարտի 8, 1941(1941-03-08) (78 տարեկան)
Ծննդավայր`Սևաստոպոլ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Իգոր Մոսկվին և Maya Belenkaya?

Ալեքսեյ Միշին (ռուս.՝ Алексе́й Никола́евич Ми́шин, մարտի 8, 1941(1941-03-08), Սևաստոպոլ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի խորհրդային, ռուս մարզիչ:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանկտ-Պետերբուրգի Վ. Ի. Ուլյանովի (Լենինի) անվան պետական էլեկտրատեխնիկական համալսարան (ավտոմատացման և համակարգչային տեխնիկայի ֆակուլտետ) (1969 թվական)[1]
  • Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆթի անվան պետական ֆիզիկական կուլտուրայի կրկնակի շքանշանակակիր ինստիտուտի ասպիրանտուրան

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականից հանդես է եկել Թամարա Մոսկվինայի հետ.

  • 1969 թվականին՝ զուգասահքում ԽՍՀՄ չեմպիոն

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականից դասավանդել է Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆթի անվան պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում[2], եղել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հավաքականի մարզիչ: Մարզական կարիերայի սկզբում վերապատրաստվել է ԱՄՆ-ում՝ Կարլո Ֆասսիի ղեկավարությամբ, Գերմանիայում՝ Յուտտի Մյուլլերի ղեկավարությամբ: Ամենադժվար տարրերն ու տեխնիկան և ուսուցման մեթոդները նա յուրացրել է՝ սովորելով այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Ստանիսլավ Ժուկը, Իգոր Մոսկվինը[3]:

Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆթի անվան պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի չմուշկասահքի և գեղասահքի ամբիոնի վարիչ[3]:

Նիդերլանդների հավաքականի մարզիչ-խորհրդատու[4]:

Ալեքսեյ Միշինի մոտ մարզվել են.

  • Ալեքսանդր Մայորով
  • Մարինա Սերովա
  • Աննա Անտոնովա (ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակակիր)
  • Վիտալի Եգորով (պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն)[5]
  • Տատյանա Օլենյովա (ԽՍՀՄ չեմպիոն, Ալեքսեյ Նիկոլաևիչ Միշինի մարզիչը և կինը)[5]
  • Օլեգ Տատաուրով (Ռուսաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն)
  • Ռուսլան Նովոսելցև (1997 թվականի Ձմեռային ունիվերսիադայի հաղթող)
  • Տատյանա Բասովա (2003 թվականին Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր)
  • Ալեքսեյ Յագուդին (օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Ռուսաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն)
  • Եվգենի Պլյուշչենկո (օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Ռուսաստանի տասակի չեմպիոն)
  • Քսենյա Դորոնինա (Ռուսաստանի կրկնակի չեմպիոն)
  • Կատարինա Գերբոլդտ (2009 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր)
  • Արթուր Գաչինսկի (2011 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր, 2012 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր)
  • Ելիզավետա Տուկտամիշևա (աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Գրան-Պրի եզրափակչի հաղթող, Ռուսաստանի չեմպիոն, Ինսբրուկում կայացած 1-ին Պատանեկան օլիմպիական խաղերի հաղթող)
  • Ալեքսանդր Պետրով (2014 թվականի պատանիների Գրան-Պրի եզրափակչի բրոնզե մրցանակակիր)
  • Կարոլինա Կոստներ (Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Իտալիայի ութակի չեմպիոն)

Շարունակում է մարզել մարզիկների:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքի ծառայությունների համար» շքանշան IV աստիճանի (2014 թվականի մարտի 24). Սոչիում 2014 թվականի XXII Օլիմպիական և XI Պարաօլիմպիական խաղերի պատրաստման, անցկացման, կազմակերպման ևւ Ռուսաստանի ազգային հավաքականների հաջող ներկայացման ու մեծ ներդրման համար[6]
  • «Ժողովուրդների բարեկամության» շքանշան (1994 թվականի ապրիլի 22). 1994 թվականի XVII Ձմեռային օլիմպիական խաղերում սպորտային բարձր նվաճումների համար[7]
  • «Հայրենիքի ծառայությունների համար» կրծքանշան II աստիճանի (2010 թվականի հոկտեմբերի 21). 2010 թ. Վանկուվերի (Կանադա) XXI Օլիմպիական խաղերի ժամանակ սպորտային հաջողությունների հասած մարզիկների հաջող պատրաստվածության համար[8]
  • ՌԴ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (2002 թվական)
  • ՌԴ նախագահի պատվավոր դիպլոմ (2011 թվական). աշխատանքային ձեռքբերումների, երկարաժամկետ բարեխիղճ աշխատանքի և ակտիվ հասարակական գործունեության համար[9]
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969 թվական)
  • ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
  • Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
  • ՈՒԽՀ-ի վաստակավոր մարզիչ
  • Ռուսաստանի նախագահի շնորհակալագիր (2002 թվական)
  • Պատվավոր կոչում «Լավագույնը Սանկտ-Պետերբուրգի սպորտում» (2006 և 2012 թվականներ, Սանկտ-Պետերբուրգի կառավարություն)
  • Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատվավոր դիպլոմ (2002 թվական)
  • Գեղասահքի Ռուսաստանի Դաշնության պատվավոր նշան (2003 թվական)
  • Պատվո նշան "Սանկտ-Պետերբուրգին կատարած ծառայությունների համար" (2011 թվական)[10]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Տատյանա Միշինիա. Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, գեղասահքի ԽՍՀՄ չեմպիոն: Ունեն 2 որդի՝ Անդրեյ (1977 թվական) և Նիկոլայ (1983 թվական):

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թամարա Մոսկվինայի հետ
Մրցումներ/ մրցաշրջան 1965—66 1966—67 1967—68 1968—69
Ձմեռային օլիմպիական խաղեր 5
Գեղասահքի աշխարհի առաջնություն 6 4 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 6 2 3
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 2 2 1
Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ 3

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Ն. Միշին. Գեղասահորդի որոշ շարժումների կինեմատիկ կառուցվածքը. 1971. — № № 5. — էջ 12-14
  • Ա. Ն. Միշին. Գեղասահորդի ցատկերի տեխնիկայի հիմնական տարրերը. 1972. — № № 11. — էջ 27-29
  • Ա. Ն. Միշին. Գեղասահորդի մարմնի պտտման շարժման պարամետրերի մասին. 1973. — № № 4. — էջ10-12
  • Ա. Ն. Միշին. Գեղասահքի ցատկեր. 1976 — 104 էջ
  • Ա. Ն. Միշին. Գեղասահքի դպրոցը. 1979. — 175 էջ
  • Ա. Ն. Միշին. Գեղասահորդի շարժումների բիոմեխանիկիկան. 1981. — 144 էջ
  • Ա. Ն. Միշին. Դասախոսություն. Գեղասահքի չմուշկներով պարտադիր վարժանքներ. 1985. — 26 էջ
  • Ա. Ն. Միշին, Յ. Վ. Յակիմչուկ, Կ. Զ. Գուլյաև.Գեղասահքի պատմություն. 2006. — 431 էջ
  • Ա. Ն. Միշին, Յ. Վ. Յակիմչուկ. Գեղասահքը Ռուսաստանում. 2007. — 620 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կաղապար:Зал Славы НГУ имени Лесгафта
  2. «Мишин Алексей Николаевич»։ Национальный государственный Университет физической культуры, спорта и здоровья им. П. Ф. Лесгафта, Санкт-Петербург։ Վերցված է 2013-12-06 
  3. 3,0 3,1 «По накатанной Тренер Алексей Мишин празднует юбилей и принимает поздравления»։ Российская газета։ 09.03.2011, 18:05։ Վերցված է 2012-01-31 
  4. Зал славы НГУ имени П. Ф. Лесгафта. Мишин Алексей Николаевич
  5. 5,0 5,1 5,2 ««Уголок Деда Всеведа»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 2010-03-25 
  6. Награждённые государственными наградами Российской Федерации
  7. УКАЗ Президента РФ от 22.04.1994 N 808 «О НАГРАЖДЕНИИ ГОСУДАРСТВЕННЫМИ НАГРАДАМИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ СПОРТСМЕНОВ, ТРЕНЕРОВ, РАБОТНИКОВ ФИЗИЧЕСКОЙ КУЛЬТУРЫ И СПОРТА РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ ПО ИТОГАМ XVII ЗИМНИХ ОЛИМПИЙСКИХ ИГР 1994 ГОДА»
  8. Указ Президента Российской Федерации от 21 октября 2010 года № 1267 «О награждении государственными наградами Российской Федерации»
  9. Виталий Мутко вручил государственные награды тренерам и работникам спортивной отрасли
  10. Мишин награждён почетным знаком «За заслуги перед Санкт-Петербургом»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Сайт, посвященный А. Н. Мишину