Եվգենի Վիկտորովիչ Պլյուշչենկո (ռուս.՝ Евгений Викторович Плющенко, նոյեմբերի 3, 1982(1982-11-03)[2][3], Ջամկու, Սոլնեչնի շրջան, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուսգեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենապարերում։ Ռուսաստանի վաստակավոր վարպետ։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2006 թվականին՝ մենապար, 2014 թվականին՝ թիմային մրցաշար), Օլիմպիական խաղերի արծաթե երկակի մեդալակիր (2002 և 2010 թվականներին), աշխարհի եռակի չեմպիոն (2001,2003,2004), Եվրոպայի յոթակի չեմպիոն (2000, 2001,2003, 2005, 2006, 2010, 2012), գեղասահքի Գրանպրիի եզրափակչի քառակի հաղթող (1999/2000, 2000/2001, 2002/2003, 2004/2005), աշխարհի պատանի լավագույն մարզիկ (1997) և Ռուսաստանի տասակի չեմպիոն։ Յիլիս Գրաֆսթրյոմի հետ կիսում է գեղասահքի օլիմպիական չեմպիոնի ռեկորդը (յուրաքանչյուրը՝ չորս)։ Եվգենի Պլյուշչենկոն եղել է առաջին գեղասահորդը՝ կասկադ մրցության մեջ կատարելով ոտքի քառակի հանգույց, ոտքի եռակի հանգույց և ոտքի եռակի օղակ (2002 թվականին Ռուսաստանի գավաթի ժամանակ), առաջինն էր տղամարդկանց մեջ՝ կատարելով բիլման պտույտներ, եռակի ակսել-օյլեր-եռակի ֆլիպի կասկադ (2001)։ 2017 թվականի մարտի 31-ին հայտարարել է մարզական գործունեության ավարտի մասին[5][6]։