Իգոր Մոսկվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Մոսկվին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Игорь Борисович Москвин
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 30, 1929(1929-08-30)
Ծննդավայր՝Բեժիցա, Bryansk Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան ամսաթիվ՝նոյեմբերի 10, 2020(2020-11-10) (91 տարեկան)
Մահվան վայր՝Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1]

Մոսկվին Իգոր (ռուս.՝ Игорь Борисович Москвин, օգոստոսի 30, 1929(1929-08-30), Բեժիցա, Bryansk Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 10, 2020(2020-11-10), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1]), գեղասահքի խորհրդային և Ռուսաստանի մարզիչ[2]։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ։ IX Ձմեռային օլիմպիական խաղերի (1964 թվական) փակման արարողությանը ԽՍՀՄ օլիմպիական թիմի դրոշակակիրը։

Մարզել է այնպիսի մարզիկների, ինչպիսիք են Թամարա Մոսկվինան (ԽՍՀՄ-ի հնգակի չեմպիոն և ականավոր մարզիչ), Իգոր Բոբրինը (1981 թվականին` Եվրոպայի չեմպիոն), Յուրի Օվչիննիկով (ԽՍՀՄ չեմպիոն և 1975 թվականին Եվրոպայի չեմպիոնատում` բրոնզե մրցանակակիր), Վլադիմիր Կոտին (Եվրոպայի չեմպիոնատում` քառակի արծաթե մրցանակակիր, ապա` մարզիչ) և այլոց։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում գեղասահորդը հանդես է եկել զուգասահքում և երեք անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում (1952, 1953, 1954 թվականներ)` Մայա Բելենկայի հետ։ Առաջին խորհրդային գեղասահորդն է, ով 1956 թվականին (Մայա Բելենկայի, այլ սպորտային զույգ ներկայացնող Լիդիա Գերասիմովա-Յուրի Կիսելյովի, մենասահորդներ Իգոր Պերսիանցևի, Լև Միխայլովի և Վալենտին Զախարովի հետ) մասնակցել է գեղասահքի միջազգային մրցույթների։ Դա Եվրոպայի առաջնությունն էր։ Մարզվել է Պյոտր Օռլովի և Նինա Լեպլինսկայայի ղեկավարությամբ։

Բացի գեղասահքից նա լրջորեն զբաղվում էր նաև առագաստանավային սպորտով։ 1950-ական թվականներին մի քանի առագաստանավային ռեգատների հաղթող էր։ 1962 թվականին Նորվեգիայում մասնակցել է «Ոսկե գավաթին»` փաստացի։ Սա «Ֆինն» դասի յախտ-միայնակների աշխարհի առաջնություն է, որտեղ 133 մասնակիցներից զբաղեցրեց 27-րդ տեղը[3]։ Նա եղել է «Ֆինն» դասի օլիմպիական չեմպիոն Անդրեյ Բալաշովի առաջին մարզիչներից մեկը[4]։

Սպորտային կարիերայի ավարտից հետո որպես գեղասահքի մարզիչ աշխատել է Կենտրոնական խորհրդի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի «Դինամո» (Լենինգրադ) ընկերությունում, այնուհետև` «Բուրեվեստնիկում» (Լենինգրադ), «Տրուդում» (Լենինգրադ)։

Զուգասահքում առաջին հայրենական օլիմպիական չեմպիոնների` Լյուդմիլա Բելոուսովայի և Օլեգ Պրոտոպոպովի անձնական մարզիչն է[5]։

1957 թվականից մարզել է Թամարա Բրատուսին, ով նրա ղեկավարությամբ դարձավ ԽՍՀՄ-ի հնգակի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ` Ալեքսեյ Միշինի հետ։ 1964 թվականին նրանք ամուսնացել են։

15 տարի` 1965-1980 թվականներին, մարզել է Իգոր Բոբրինին։

Աշխատել է որպես մարզիչ-դուետ կնոջ` Թամարա Նիկոլաևնա Մոսկվինայի հետ, եղել է նրա կոնսուլտանտը։ Զբաղվել է երիտասարդ սպորտային զույգերով, օրինակ, Քսենյա Օզերովայի և Ալեքսանդր Էնբերտի հետ[6]։ Ներկա պահին (2016 թվականին) թոշակառու է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինը` Մայա Բելենկայան է։ Կինը` Թամարա Նիկոլաևնա Մոսկվինա։ Աղջիկները` Օլգա (ծնվ.` 1970 թվական) և Աննան (ծնվ.` 1974 թվական

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ սպորտի վարպետ
  • ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
  • «Պատվո նշան» շքանշան
  • 2009 թվականին` 80-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն Իգոր Մոսկվինին պարգևատրել է «Ռուսաստանում օլիմպիական շարժման զարգացման գործի համար» պատվավոր պարգևով[7]
  • Ռուսաստանում գեղասահքի ֆեդերացիայի պատվավոր անդամ

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ 1950 1952 1953 1954 1955 1956
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 11
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 2 1 1 1 2 2

Սաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի. Բ. Մոսկվինի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ե. Վայցեխովսկայա. Մոսկվինններ-Սառույց երկուսի համար, Ամֆորա-2011, սերիա «Ամֆորա-սպորտ», 3000 օրինակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]