Իգոր Բոբրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Բոբրին
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`գեղասահորդ, figure skating choreographer և մարզիչ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`նոյեմբերի 14, 1953(1953-11-14) (66 տարեկան)
Ծննդավայր`Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Իգոր Մոսկվին

Իգոր Բոբրին (ռուս.՝ И́горь Анато́льевич Бо́брин, նոյեմբերի 14, 1953(1953-11-14), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդ (մենասահորդ): Եվրոպայի չեմպիոն (1981):

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981): Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2002):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողներն են Մարիա Իլյինիչնան և Անատոլի Պավլովիչը, ունի մեծ եղբայր՝ Վլադիմիրը: Յոթ տարեկանում գեղասահքի (Լենինգրադում՝ Իզմայլովյան սառույց) Բոբրինին տարել են ծնողները՝ առողջությունը բարելավելու նպատակով: Առաջին մարզիչը Տատյանա Լովեյկոն էր[1] (1960 թվականից): 1965 թվականից մարզվել է Իգոր Մոսկվինի (խմբում էին Յուրի Օվչիննիկովը, Վլադիմիր Կուրենբինը և այլք), 1980/1981 թվականից՝ Յուրի Օվչիննիկովի ղեկավարությամբ: Ներկայացրել է Լենինգրադը:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ առաջնությունում 1972, 1974-1976 թվականներին նա զբաղեցրել է երրորդ տեղը, այնուհետև դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1978, 1980-1982): 1977 և 1979 թվականներին ԽՍՀՄ գավաթի հաղթող (հնարավոր է նաև այլ տարիների ընթացքում): 1976 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել աշխարհի առաջնությունում: 1980 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում զբաղեցրել է վեցերորդ տեղը. ամերիկյան հասարակությունը դժգոհ էր դատավորների գնահատականներից: 1980-1982 թվականներին երեք մրցաշրջան հանդես է եկել մեկ ցուցադրական ծրագրով՝ Ռիկ Ուեյկմանի երաժշտությամբ: 1982 թվականին ցուցադրական ծրագրի 5-ից 4.5 րոպե կրճատման պատճառով ստիպված էր կտրել դրա մի մասը: Բոբրինի սպորտային կարիերայում ամենաարդյունավետը 1981 թվականն էր: Եվրոպայի առաջնությունում հանդես գալը նրան մղեց Սերգեյ Վոլկովը, պայմանով, որ Բոբրինը կարգելի Օվչիննիկովի արտասահման մեկնելը: Նա զբաղեցրեց երկրորդ տեղը պարտադիր ծրագրում, իսկ կարճ ծրագրում («Подстреленная птица») հաջող չկատարեց կասկադը և արդյունքում չորրորդն էր: Սակայն նա անցավ բոլորին ազատ ծրագրում՝ առաջացնելով դահլիճի հիացմունքը և վաստակելով երկարատև ծափահարություններ ծրագրի կատարումից հետո: Դատավորները շատ բարձր գնահատականներ նշանակեցին, այդ թվում՝ արտիստիզմի համար 4 հատ 5.9, ինչն էլ հնարավորություն տվեց Բոբրինին դառնալ չեմպիոն: 1981 թվականի աշխարհի առաջնությունում ֆիգուրներում հինգերորդն էր և չորրորդը՝ կարճ ծրագրում, սակայն կրկին կտրուկ բարելավվում է արդյունքները ցուցադրական ծրագրում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը (մաքուր կատարել է չորս եռակի թռիչք, այդ թվում՝ եռակի լուց): Ամերիկացի հանդիսատեսը հիացմունքով հոտնկայս ծափահարում էր. արտիստիզմի համար դատավորները գնահատեցին 5.8-5.9՝ բացառությամբ մեկ 5.6-ի, և արդյունքում գեղասահորդը դարձավ բրոնզե մրցանակակիր:

1982 թվականին Լեոնում կայացած Երոպայի առաջնությունում միջադեպ տեղի ունեցավ: Ուժեղագույնների խմբի նախավարժանքի ավարտին, որոնցից առաջինը, ըստ վիճակահանության, պիտի ելույթ ունենար Բոբրինը, սառույց է դուրս գալիս լեհերի խումբը, որոնք աջակցում էին «Համերաշխությանը» (աղբյուրները վկայում են, որ այդ բողոքը կազմակերպված էր Ֆրանսիայի իշխանությունների կողմից[2]՝ դեմ գնալով չմշկասահորդների միջազգային խորհրդի կանոններին): Ֆրանսիացի հանդիսատեսը նրանց ընդունեց չողջունող սուլոցներով: 1-2 րոպե անց ոստիկանությունը դահլիճի ծափահարությունների ներքո կարողացավ նրանց դուրս հանել սառույցից, սակայն Բոբրինի մեկնարկը այս միջադեպի պատճառով հետաձգվել էր, ինչն էլ ազդեց նրա ելույթի վրա: Հենց առաջին բարդ թռիչքը՝ եռակի լուցը, Իգորը չկարողացավ իրականացնել, կատարեց միայն երկուսը, վստահ չկատարեց նաև մի քանի այլ ցատկեր: Դատավորները տեխնիկայի գնահատականները իջեցրին մինչև 5.5-5.6: Արդյունքում Բոբրինը զբաղեցրեց միայն երրորդ տեղը:

1983 թվականի հունվարին ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը, սակայն Ֆեդերացիայի ղեկավարությունը «թիմը երիտասարդացնող» պատրվակով նրան չէր ներգրավել հավաքական թիմում, ընդ որում Եվրոպայի առաջնությունում ԽՍՀՄ-ից երրորդ ազատ տեղը այդպես էլ մնաց թափուր: 1983 թվականի ապրիլին ԽՍՀՄ ազգային հավաքականի ելույթների ժամանակ տեղի ունեցավ Բոբրինի դուրս գալը մեծ սպորտից[3]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբրինը ամենաօրիգինալ և արտիստիկ գեղասահորդներից մեկն է: Մեծ ուշադրություն էր դարձնում բեմականացմանը, երաժշտությանը՝ անգամ ազատ ծրագրերում ստեղծելով փոքրիկ բեմադրություններ (Ի. Բ. Մոսկվինը հրավիրել էր Լենինգրադի Մարիինյան թատրոնի պարող Յորի Պոտյոմկինին, ով Բոոբրինի հետ հատուկ զբաղվում էր թատերական արվեստով): Բացի դրանից բարելավում էր էլեմենտները, ստեղծում էր քայլերի մի ամբողջ շարք՝ մեկ ոտքով տարբեր ուղղություններով, 4-5 ցատկերի համադրություն՝ նորից տարբեր ուղղություններով (1980-1982 թվականներին կատարում է մի յուրահատուկ կոմբինացիա քառակի թռիչք մեկուկես պտույտով և կրկնակի ակսել տարբեր ուղղություններով), օրիգինալ սպիրալներ, պտույտ. աշխարհում առաջիններից մեկն էր, ով տիրապետում էր եռակի պտույտների հինգ թռիչքներին, միակն էր աշխարհում, ով կատարել է այսպես կոչված «Բոբրինի ցատկ» (bobrin jump)՝ պտույտ առաջին անգամ հորիզոնական հարթությունում (հորինել է Թամարա Մոսկվինան)՝ հաջողությամբ ինտեգրելով դրանք ծրագրին:

Բոբրինը կատարել է հետևյալ եռակի թռիչքները՝ լուց, ֆլիպ, ռիտտբերգեր, սալխ և տուլուպ: Օժտված լինելով հավասարակշռության բացառիկ զգացողությամբ՝ նա կարողացավ ցատկել «իր ատամների վրա», այսինքն՝ ամենահարմար դիրքում:

Պատմության մեջ մտել են նրա ցուցադրական ելույթները՝ «Գարսոն» (նախնական «Մատուցող» տարբերակը թույլ չտվեց սպորտկոմիտեն), «Հրացանակիր», «Քնած կովբոյ», «Հազար դիմակների մարդը», «Զուգասահք» և այլն:

Ավարտել է Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսյուրայի բաժինը: Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում 10 տարի ղեկավարել է գեղասահքի բալետմայստերի բաժինը: 1986 թվականին Լյուդմիլա Պախոմովայի մահից հետո նրան հրավիրեցին դասավանդելու Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի խորեոգրաֆիայի ամբիոնի գեղասահքի բալետմեյստերի բաժինը, որտեղ աշխատել է 10 տարի:

1986 թվականի փետրվարի 2-ին ստեղծել է սառցե մանրանկարների թատրոնը, հանդիսանում է նրա գեղարվեստական ​​ղեկավարն ու ռեժիսորը:

Օգնել է մի շարք գեղասահորդների՝ ստեղծելու ծրագրերը, այդ թվում՝ Քրիստինե Չակոյի (Հունգարիա), ինչն էլ հնարավորություն տվեց նրան 1997 թվականի Եվրոպայի առաջնությունում զբաղեցնել երկրերդ տեղը: Որպես խորեոգրաֆ աշխատելա Ելենա Բերեժնայա-Անտոն Սիխառուլիձե զույգի հետ, ով 2002 թվականին դարձավ օլիմպիական չեմպիոն, 2005 թվականին օգնել է Իրինա Սլուցկայային ծրագրի բեմադրման հարցում, երբ նա դարձավ աշխարհի չեմպիոն:

2011-2012 թվականներին եղել է համառուսաստանյան Առաջին ալիք (Ռուսաստան)ի «Պրոֆեսիոնալների գավաթը»[4] հեռուստաշոուի դատավորներից մեկը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականից ամուսնացած է գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Նատալյա Բեստյեմյանովայի հետ: Ունի որդի՝ Մաքսիմը (ծնվ.՝ 1977 թվական), ով ծնվել է Նատալյա Օվչիննիկովայի հետ առաջին ամուսնությունից:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Բեստյեմյանովա, Իգոր Բոբրին, Անդրեյ Բուկին-Զույգը, որտեղ երեքն են- «Вагриус», 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]