Օլեգ Մակարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակարով (այլ կիրառումներ)
Օլեգ Մակարով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1933(1933-01-06)[1]
ԾննդավայրՈւդոմլյա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 28, 2003(2003-05-28) (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՕստանկինյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1957)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունճարտարագետ և տիեզերագնաց
ԱշխատավայրԷներգիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Oleg Grigoryevich Makarov Վիքիպահեստում

Օլեգ Գրիգորևիչ Մակարով (ռուս.՝ Олег Григорьевич Макаров, հունվարի 6, 1933(1933-01-06)[1], Ուդոմլյա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 28, 2003(2003-05-28), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1973, 1978

Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1966 թվականին։ 1973 թվայանի սեպտեմբերի 27-29-ը, Վասիլի Լազարևի հետ, որպես բորտ-ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-12» տիեզերանավով։ 47 ժամ 16 րոպեում տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 32 պտույտ։ 1975 թվականի ապրիլի 5-ին, Լազարևի հետ թռիչք է կատարել «Սոյուզ» տիեզերանավով, սակայն թռիչքն ընդհատվել է կրող հրթիռի շարժման պարամետրերի շեղման պատճառով։ 1978 թվականի հունվարի 10-16-ը, Վլադիմիր Ջանիբեկովի հետ, որպես բորտ-ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-27» տիեզերանավով և «Սոյուզ-26» (տիեզերագնացներ Յուրի Ռոմանենկո, Գրեչկո) տիեզերանավին կցված «Սալյուտ-6» ուղեծրակայանով։ Վայրէջք է կատարել «Սոյուզ 26» տիեզերանավով։ 1980 թվականի նոյեմբերի 27-ին Լեոնիդ Կիզիմի և Գենադի Ստրեկալովի հետ, որպես բորտ-ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-Տ-3» տիեզերանավով։ Նոյեմբերի 28-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6» ուղեծրակայանին, և համատեղ թռիչքը շարունակվել է մինչև դեկտեմբերի 10-ը։ Կիզիմի և Ստրեկալովի հետ վայրէջք է կատարել «Սոյուզ-Տ-3» տիեզերանավով՝ 1980 թվականի դեկտեմբերի 10-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Макаров Олег Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 171
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Մակարով» հոդվածին։