Օլեգ Պրոտոպոպով
Օլեգ Պրոտոպոպով | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 16, 1932[1] (91 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Իգոր Մոսկվին |
Օլեգ Պրոտոպոպով (ռուս.՝ Оле́г Алексе́евич Протопо́пов, հուլիսի 16, 1932[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1962 թվական զուգասահքում, զրկվել է 1979 թվականին): Կրկնակի օլիմպիական չեմպիոն: Հանդես է եկել Լյուդմիլա Բելոուսովայի հետ: Օլեգ Պրոտոպոպովը և Լյուդմիլա Բելոուսովան հորինել ու առաջին անգամ կատարել են բազմաթիվ տարրեր, որոնք հետագայում մտել են աշխարհի գեղասահորդների մրցույթների պարտադիր ծրագիր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլեգ Պրոպոպոպովը մեծացել է Լենինգրադում, վերապրել շրջափակումը: Պրոտոպոպովի հուշերի համաձայն՝ առաջին չմուշկը նրան նվիրել էր խորթ հայրը՝ բանաստեղծ Դմիտրի Ցենզորը, նա «փրկեց մեր կյանքը` հանելով ինձ ու մայրիկիս շրջափակման մեջ գտնվող Լենինգրադից, երբ մենք արդեն մահվան եզրին էինք»[2]:
Օլեգը գեղասահքով սկսել է զբաղվել շատ ուշ՝ 15 տարեկանից (1947 թվական)՝ Նինա Վասիլիևնա Լեպնինսկայայի ղեկավարությամբ: 1951 թվականին պատրաստվում էր մասնակցել համամիութենական մրցույթներին, սակայն կանչեցին ծառայության Բալթյան նավատորմ: Հանդես է եկել Մարգարիտա Բոգոյավլեսկայայի հետ, ում հետ էլ 1953 թվականի ԽՍՀՄ առաջնությունում գրավեց բրոնզե մեդալ: 1954 թվականին սկսեց հանդես գալ Լյուդմիլա Բելոուսովայի հետ, ում նա հանդիպել էր Մոսկվայում կայացած սեմինարի ժամանակ: Նրանք որոշեցին հանդես գալ միասին, փորձեցին կատարել որոշ տարրեր: Սպորտսմենները կարծում էին, որ իրենք համապասխանում են միմյանց: Պրոտոպոպովը այդ ժամանակ ծառայում էր Լենինգրադի Բալթյան նավատորմում, իսկ Բելոուսովան սովորում էր Մոսկվայի Ռուսական տրանսպորտի համալսարանում: Բելոուսովան տեղափոխվում է Պետերբուրգի պետական տրանսպորտի համալսարան[3], տեղափոխվում է Լենինգրադ, և 1954 թվականի դեկտեմբերին մարզիկները սկսում են միասին մարզվել Իգոր Մոսկվինի ղեկավարությամբ, որոշ ժամանակ՝ Պ. Պ. Օռլովի: Ժամանակ առ ժամանակ նրանք աշխատում էին միասին, պատրաստում իրենց ծրագրերը:
1957 թվականին Բելոուսովը ու Պրոպոպոպովը ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակակիրներ և սպորտի վարպետներ էին: 1957 թվականի դեկտեմբերին գեղասահորդներն ամուսնացան[3]: Նրանց դեբյուտը միջազգային ասպարեզում 1958 թվականին էր: Մարզիկների տեխնիկական զինանոցը հարուստ չէր, դրան ավելացրած նաև անփորձությունը, այդ պատճառով էլ նրանց ելույթը 1958 թվականի Եվրոպայի առաջնությանը հաջող չէր. թուլ տվեցին սխալներ՝ կատարելով ոչ դժվար էլեմենտներ: 1959 թվականի Եվրոպայի առաջնությունում անկում ունեցան, դատավորների գնահատականները միջին էին՝ 5.0-5.1: 1960 թվականին ԱՄՆ-ում անցկացվող իրենց առաջին օլիմպիական խաղերում զույգի գնահատականները չափազանց անհամապատասխան էին՝ 4.6/4.5 կանադական դատավորից մինչև 5.2 / 5.2 ավստրիական և շվեյցարական դատավորները:
1960-ական թվականներին զույգը զգալիորեն աճեց թե՛ տեխնիկապես, թե՛ գեղարվեստորեն: Առաջին անգամ նրանք կատարեցին տոդեսը դեպի առաջ, այսպես կոչված «տիեզերական պարույրը»: Առաջին հաջողությունը 1962 թվականին էր. գեղասահորդները վերջապես առաջին անգամ հաղթեցին ԽՍՀՄ առաջնությունում (ութերորդ փորձից) և զբաղեցրին 2-րդ տեղը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, որտեղ զույգը զիջեց Օ. և Մ. Ջելինեկ կանադական զույգին դատավորական մեկ ձայնով և միայն մեկ տասնորդական միավորով: 1963 թվականին զույգը իր ցուցադրական ելույթը բեմադրեց ջազի երաժշտության ներքո և ստացավ միջին գնահատականներ՝ արդեն 5.7-5.8: 1964 թվականի Եվրոպայի առաջնությանը պարտադիր ծրագրում զույգը ստացավ ավելի բարձր գնահատականներ, քան Մ. Կիլիուս/Խ.-Յ. Բոյմլեր զույգը (Գերմանիա), բայց շատ տեղերում զիջեցին նրանց. ցուցադրական ծրագրում Գերմանիան ներկայացնող զույգը անցավ նրանց և հաղթեց: 1964 թվականի օլիմպիադայում անսպասելիորեն մեկ դատավորի ձայնի առավելությամբ հաղթեցին Կիլիուսին և Բոյմլերին՝ բարձր մակարդակի հետևողականության, սինխրոմի, ներդաշնակ սահքի շնորհիվ. կատարվեցին գեղեցիկ պտույտներ, քայլերի կոմբինացիա և ակսել մեկուկես պտույտով, կրկնակի սալխ, մի քանի պահումներ, այդ թվում` լասսո երկու պտույտով: Գրեթե բոլոր դատավորները գնահատեցին 5.8-5.9:
Ավելի հաջող նրանց ծրագրերը դարձան 1965-1968 թվականներին, որտեղ ցուցադրվում էր սիրահարների կերպարը: Գրեթե բոլոր շարժումներում կար բացարձակ սինխրոնիզմ, զարմանալի գեղեցկություն և հարթ գծեր: Բելոուսովա-Պրոտոպոպով զույգը աշխարհի զուգասահքը ուղղորդեց դեպի ծրագրերի գեղարվեստական ճանապարհ: 1966 թվականին նրանց ուժեղ մրցակից է համարվում Տատյանա Ժուկ-Ալեքսանդր Գորելիկ զույգը, որը աշխարհի առաջնությունում պարտվեց միայն մեկ դատավորի ձայնով: Իրենց երրորդ օլիմպիական խաղերում (1968) զույգը հաղթեց երկու ծրագրերում էլ: Լրագրողների գնահատմամբ հաղթական էր ցուցադրական կատարումը՝ բեմադրված Ռախմանինովի և Բեթհովենի երաժշտության ներքո: Մաքուր էին կատարվել կրկնակի ռիտտբերգերի կոմբինացիա-քայլեր-մեկուկես պտույտով ակսել-ը, կրկնակի սալխը, 7 տարբեր պահումները, այդ թվում՝ լասսոն և լասսո-ակսելը, ինչպես նաև երկայնքով ձգվող հսկայական սպիրալը՝ մոտ 15 վայրկյան տևողությամբ: Միայն առաջին մեկնարկային ելույթը թույլ չտվեց դատավորներին գնահատել ամենաբարձր՝ 6.0 միավորը, այդ թվում՝ վեց դատավորները գնահատեցին 5.9 / 5.9, երկուսը՝ 5.8 / 5.9, իսկ ԳԴՀ-ն ներկայացնող դատավորը՝ 5.8 / 5.8, ինչը ուղեկցվեց հանդիսատեսի սուլոցներովи[4]: 1968 թվականի աշխարհի առաջնությունում գրեթե բոլոր դատավորները գնահատեցին 5,8 / 5,9 միավոր, իսկ ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի դատավորները` 5,7 / 6.0:

Ժամանակի ընթացքում զույգը, զգալիորեն բարդացնելով ծրագիրը, սկսեց պարտվել ավելի երիտասարդ խորհրդային զույգերի: 1969 թվականի աշխարհի առաջնությունում մարզիկները մի քանի սխալ թույլ տվեցին և զբաղեցրին երրորդ տեղը: 1970 թվականի ԽՍՀՄ առաջնությանը առաջինն էին պարտադիր ծրագրից հետո, սակայն երկու ծրագրի գնահատականների գումարից հետո միայն չորրորդն էին և չհայտնվեցին երկրի ազգային հավաքականում (այնուհետև հայտարարեցին դատավորների համաձայնության մասին[5]): 1971 թվականի ԽՍՀՄ առաջնությունում զույգը միայն վեցերորդն էր, իսկ 1972 թվականի ապրիլին՝ երրորդը, բայց ամենաուժեղ զույգերի բացակայության դեպքում, որից հետո մարզիկները դուրս եկան սիրողական մարզաձևից:


Մեծ սպորտից դուրս գալուց հետո մարզիկները չդադարեցին գեղասահքով զբաղվել. նրանք աշխատեցին Լենինգրադի սառույցի վրա բալետում: 1979 թվականի սեպտեմբերի 24-ին Բելոուսովան և Պրոտոպոպովը, Լենինգրադի սառույցի վրա բալետի հետ լինելով հյուրախաղերի Շվեյցարիայում, քաղաքական ապաստան խնդրեցին և հրաժարվեցին վերադառնալ ԽՍՀՄ[6]: Մարզիկներին զրկեցին սպորտի վաստակավոր վարպետների կոչումից, նրանց անունները հանվեցին բոլոր խորհրդային տեղեկատու այն գրքերից, որոնք տեղեկություն էին տալիս ԽՍՀՄ օլիմպիական ձեռքբերումների մասին, իսկ մարզիկներին էլ բացեիբաց հայտարարեցին դավաճաններ: Բելոուսովան և Պրոտոպոպովը իրենց այդ քայլն արդարացրին նրանով, որ իրենց հայրենի երկրում զույգին հնարավորություն չեն տվել զարգանալ, իսկ իրենք չեն ցանկանում հեռանալ սպորտից և հավատում էին, որ իրենց տաղանդը արտասահմանում ավելի շատ կգնահատվի: Ապրում էին Գրինդելվալդում: 1995 թվականին նրանք ստացան Շվեյցարիայի քաղաքացիություն, որից հետո էլ կարողացան մասնակցել Սոֆիայում (1995) Եվրոպայի առաջնության բացմանը:
2003 թվականի փետրվարի 25-ին առաջին անգամ, ավելի քան 20 տարի անց, Բելոուսովան և Պրոտոպոպովը Վյաչեսլավ Ֆետիսովի հրավերով եկան Ռուսաստան: 2005 թվականի նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգի Գեղասահքի ֆեդերացիայի հրավերով նրանք այցելեցին Ռուսաստան: Ներկա գտնվեցին Սոչիում կայացած 2014 թվականի Օլիմպիական խաղերին, բազմիցս հարցազրույցներ տվեցին:
2015 թվականի սեպտեմբերին 79-ամյա Լյուդմիլա Բելոուսովան և 83-ամյա Օլեգ Պրոտոպոպովը ելույթ ունեցան սառույցի վրա ԱՄՆ-ում կայացած «Երեկոն Չեմպիոնների հետ»-ում[7]:
Բացասաբար է գնահատում դատելու նոր համակարգը՝ նշելով, որ այն չի տալիս ստեղծագործագործելու հնարավորություն[8]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2 «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան (30.03.1965; 1968)
- Միջազգային չմշկասահորդների խորհրդի Ժակ Ֆավարի մրցանակ
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ/ մրցաշրջան | 1952-53 | 1953-54 | 1954-55 | 1955-56 | 1956-57 | 1957-58 | 1958-59 | 1959-60 | 1960-61 | 1961-62 | 1962-63 | 1963-64 | 1964-65 | 1965-66 | 1966-67 | 1967-68 | 1968-69 | 1969-70 | 1970-71 | 1971-72 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 9 | 1 | 1 | |||||||||||||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 13 | 8 | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 3 | ||||||||||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 10 | 7 | 4 | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 2 | |||||||||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | 3 | 3 | 4 | 2 | 2 | 2 | ? | 2 | 1 | 1 | 1 | - | 1 | 1 | 1 | 2 | 4 | 6 | 3 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Финкельштейн К. И. Неизвестные фотографии Н. Гумилёва и других поэтов Серебряного века
- ↑ 3,0 3,1 Елена Скороходова (04 декабря 2007 года)։ «Олег, Людмила и «ФиС»»։ «Весь спорт»։ Վերցված է 2013-10-04
- ↑ https://www.youtube.com/watch?v=LrL54VzA1T4
- ↑ Скандалы советской эпохи. Раззаков Фёдор. КАК ЗАДВИГАЛИ «СТАРИКОВ» (Людмила Белоусова/Олег Протопопов)М.: Издательство Эксмо, 2008, стр. 251.
- ↑ http://www.spb.aif.ru/sport/other/figuristy-beglecy_pochemu_zvezdnaya_para_protopopov-belousova_brosila_rodinu
- ↑ «79-летняя Людмила Белоусова и 83-летний Олег Протопопов снова вышли на лёд»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-03-ին։ Վերցված է 2018-04-30
- ↑ НЕВСКОЕ ВРЕМЯ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|