Լյուդմիլա Բելոուսովա
Լյուդմիլա Բելոուսովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Людмила Евгеньевна Белоусова |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Ռուսաստան, ԽՍՀՄ և Շվեյցարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 22, 1935 |
Ծննդավայր՝ | Ուլյանովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 26, 2017[1] (81 տարեկան) |
Մահվան վայր՝ | Ինտերլակեն, Oberland administrative region, Բեռն, Շվեյցարիա[2] |
Հասակ՝ | 160 սանտիմետր[3] |
Քաշ՝ | 46 կիլոգրամ[3] |
Բելոուսովա Լյուդմիլա (ռուս.՝ Людмила Евгеньевна Белоусова, նոյեմբերի 22, 1935, Ուլյանովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 26, 2017[1], Ինտերլակեն, Oberland administrative region, Բեռն, Շվեյցարիա[2][4]), խորհրդային գեղասահորդուհի, զուգասահքում՝ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1962 թվական, զրկվել է 1979 թվականին), Օլեգ Պրոտոպոպովի հետ՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 22-ին՝ Ուլյանովսկում։ Ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխել է Մոսկվա[5][6]։ Երեխա ժամանակ նա տարված էր տարբեր սպորտաձևերով՝ մարմնամարզություն, թենիս, չմշկավազք։ Գեղասահքով սկսել է զբաղվել ավելի ուշ՝ տասնվեց տարեկանից[7], երբ նայել է ավստրիական «Գարունը սահադաշտի վրա» ֆիլմը։ 1951 թվականին Մոսկվայում կառուցվել է առաջին արհեստական սահադաշտը, և Բելոուսովան ընդունվել է գեղասահքի մանկական խումբ։ 1954 թվականին նա արդեն «հանրային հրահանգիչ» էր Դերժինսկու անվան այգում, զբաղվում էր ավագ խմբի հետ։ Բելոուսովան մարզվում էր Կիրիլ Գուլյաևի հետ, ով շուտով հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս սպորտին։ Բելոուսովան որոշեց հանդես գալ մենասահքում։
Հանդիպում Պրոտոպոպովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեգ Պրոտոպոպովի հետ հանդիպել է 1954 թվականին Մոսկվայում՝ սեմինարի ժամանակ։ Նրանք որոշեցին հանդես գալ միասին, փորձեցին կատարել որոշ տարրեր։ Սպորտսմենները կարծում էին, որ իրենք համապասխանում են միմյանց։ Պրոտոպոպովը այդ ժամանակ ծառայում էր Լենինգրադի Բալթյան նավատորմում, իսկ Բելոուսովան սովորում էր Մոսկվայի Ռուսական տրանսպորտի համալսարանում։ Բելոուսովան տեղափոխվում է Պետերբուրգի պետական տրանսպորտի համալսարան[8], տեղափոխվում է Լենինգրադ, և 1954 թվականի դեկտեմբերին մարզիկները սկսում են միասին մարզվել Իգոր Մոսկվինի ղեկավարությամբ, որոշ ժամանակ՝ Պ. Պ. Օռլովի։ Ժամանակ առ ժամանակ նրանք աշխատում էին միասին, պատրաստում իրենց ծրագրերը։ Բելոուսովան հանդես էր գալիս՝ ներկայացնելով Լենինգրադի մարզական ընկերություններ «Դինամոն» և «Լոկոմոտիվը»[5]։
Բարձր նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին Բելոուսովը ու Պրոպոպոպովը ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակակիրներ և սպորտի վարպետներ էին։ 1957 թվականի դեկտեմբերին գեղասահորդներն ամուսնացան[8]։ Նրանց դեբյուտը միջազգային ասպարեզում 1958 թվականին էր։ Մարզիկների տեխնիկական զինանոցը հարուստ չէր, դրան ավելացրած նաև անփորձությունը, այդ պատճառով էլ նրանց ելույթը 1958 թվականի Եվրոպայի առաջնությանը հաջող չէր. թուլ տվեցին սխալներ՝ կատարելով ոչ դժվար էլեմենտներ։ 1959 թվականի Եվրոպայի առաջնությունում անկում ունեցան, դատավորների գնահատականները միջին էին՝ 5.0-5.1: 1960 թվականին ԱՄՆ-ում անցկացվող իրենց առաջին օլիմպիական խաղերում զույգի գնահատականները չափազանց անհամապատասխան էին՝ 4.6/4.5 կանադական դատավորից մինչև 5.2 / 5.2 ավստրիական և շվեյցարական դատավորները։
1960-ական թվականներին զույգը զգալիորեն աճեց թե՛ տեխնիկապես, թե՛ գեղարվեստորեն։ Առաջին անգամ նրանք կատարեցին տոդեսը դեպի առաջ, այսպես կոչված «տիեզերական պարույրը»։ Առաջին հաջողությունը 1962 թվականին էր. գեղասահորդները վերջապես առաջին անգամ հաղթեցին ԽՍՀՄ առաջնությունում (ութերորդ փորձից) և զբաղեցրին 2-րդ տեղը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, որտեղ զույգը զիջեց Օ. և Մ. Ջելինեկ կանադական զույգին դատավորական մեկ ձայնով և միայն մեկ տասնորդական միավորով։ 1963 թվականին զույգը իր ցուցադրական ելույթը բեմադրեց ջազի երաժշտության ներքո և ստացավ միջին գնահատականներ՝ արդեն 5.7-5.8: 1964 թվականի Եվրոպայի առաջնությանը պարտադիր ծրագրում զույգը ստացավ ավելի բարձր գնահատականներ, քան Մ. Կիլիուս/Խ.-Յ. Բոյմլեր զույգը (Գերմանիա), բայց շատ տեղերում զիջեցին նրանց. ցուցադրական ծրագրում Գերմանիան ներկայացնող զույգը անցավ նրանց և հաղթեց։ 1964 թվականի օլիմպիադայում անսպասելիորեն մեկ դատավորի ձայնի առավելությամբ հաղթեցին Կիլիուսին և Բոյմլերին՝ բարձր մակարդակի հետևողականության, սինխրոմի, ներդաշնակ սահքի շնորհիվ. կատարվեցին գեղեցիկ պտույտներ, քայլերի կոմբինացիա և ակսել մեկուկես պտույտով, կրկնակի սալխ, մի քանի պահումներ, այդ թվում` լասսո երկու պտույտով։ Գրեթե բոլոր դատավորները գնահատեցին 5.8-5.9:
Ավելի հաջող նրանց ծրագրերը դարձան 1965-1968 թվականներին, որտեղ ցուցադրվում էր սիրահարների կերպարը։ Գրեթե բոլոր շարժումներում կար բացարձակ սինխրոնիզմ, զարմանալի գեղեցկություն և հարթ գծեր։ Բելոուսովա-Պրոտոպոպով զույգը աշխարհի զուգասահքը ուղղորդեց դեպի ծրագրերի գեղարվեստական ճանապարհ։ 1966 թվականին նրանց ուժեղ մրցակից է համարվում Տատյանա Ժուկ-Ալեքսանդր Գորելիկ զույգը, որը աշխարհի առաջնությունում պարտվեց միայն մեկ դատավորի ձայնով։ Իրենց երրորդ օլիմպիական խաղերում (1968) զույգը հաղթեց երկու ծրագրերում էլ։ Լրագրողների գնահատմամբ հաղթական էր ցուցադրական կատարումը՝ բեմադրված Ռախմանինովի և Բեթհովենի երաժշտության ներքո։ Մաքուր էին կատարվել կրկնակի ռիտտբերգերի կոմբինացիա-քայլեր-մեկուկես պտույտով ակսել-ը, կրկնակի սալխը, 7 տարբեր պահումները, այդ թվում՝ լասսոն և լասսո-ակսելը, ինչպես նաև երկայնքով ձգվող հսկայական սպիրալը՝ մոտ 15 վայրկյան տևողությամբ։ Միայն առաջին մեկնարկային ելույթը թույլ չտվեց դատավորներին գնահատել ամենաբարձր՝ 6.0 միավորը, այդ թվում՝ վեց դատավորները գնահատեցին 5.9 / 5.9, երկուսը՝ 5.8 / 5.9, իսկ ԳԴՀ-ն ներկայացնող դատավորը՝ 5.8 / 5.8, ինչը ուղեկցվեց հանդիսատեսի սուլոցներով[9]։ 1968 թվականի աշխարհի առաջնությունում գրեթե բոլոր դատավորները գնահատեցին 5,8 / 5,9 միավոր, իսկ ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի դատավորները` 5,7 / 6.0:
Ժամանակի ընթացքում զույգը, զգալիորեն բարդացնելով ծրագիրը, սկսեց պարտվել ավելի երիտասարդ խորհրդային զույգերի։ 1969 թվականի աշխարհի առաջնությունում մարզիկները մի քանի սխալ թույլ տվեցին և զբաղեցրին երրորդ տեղը։ 1970 թվականի ԽՍՀՄ առաջնությանը առաջինն էին պարտադիր ծրագրից հետո, սակայն երկու ծրագրի գնահատականների գումարից հետո միայն չորրորդն էին և չհայտնվեցին երկրի ազգային հավաքականում (այնուհետև հայտարարեցին դատավորների համաձայնության մասին[10]): 1971 թվականի ԽՍՀՄ առաջնությունում զույգը միայն վեցերորդն էր, իսկ 1972 թվականի ապրիլին՝ երրորդը, բայց ամենաուժեղ զույգերի բացակայության դեպքում, որից հետո մարզիկները դուրս եկան սիրողական մարզաձևից։
Փախուստ ԽՍՀՄ-ից
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ սպորտից դուրս գալուց հետո մարզիկները չդադարեցին գեղասահքով զբաղվել. նրանք աշխատեցին Լենինգրադի սառույցի վրա բալետում։ 1979 թվականի սեպտեմբերի 24-ին Բելոուսովան և Պրոտոպոպովը, Լենինգրադի սառույցի վրա բալետի հետ լինելով հյուրախաղերի Շվեյցարիայում, քաղաքական ապաստան խնդրեցին և հրաժարվեցին վերադառնալ ԽՍՀՄ[11]։ Մարզիկներին զրկեցին սպորտի վաստակավոր վարպետների կոչումից, նրանց անունները հանվեցին բոլոր խորհրդային տեղեկատու այն գրքերից, որոնք տեղեկություն էին տալիս ԽՍՀՄ օլիմպիական ձեռքբերումների մասին, իսկ մարզիկներին էլ բացեիբաց հայտարարեցին դավաճաններ։ Բելոուսովան և Պրոտոպոպովը իրենց այդ քայլն արդարացրին նրանով, որ իրենց հայրենի երկրում զույգին հնարավորություն չեն տվել զարգանալ, իսկ իրենք չեն ցանկանում հեռանալ սպորտից և հավատում էին, որ իրենց տաղանդը արտասահմանում ավելի շատ կգնահատվի։ Ապրում էին Գրինդելվալդում։ 1995 թվականին նրանք ստացան Շվեյցարիայի քաղաքացիություն, որից հետո էլ կարողացան մասնակցել Սոֆիայում (1995) Եվրոպայի առաջնության բացմանը։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի փետրվարի 25-ին առաջին անգամ, ավելի քան 20 տարի անց, Բելոուսովան և Պրոտոպոպովը Վյաչեսլավ Ֆետիսովի հրավերով եկան Ռուսաստան։ 2005 թվականի նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգի Գեղասահքի ֆեդերացիայի հրավերով նրանք այցելեցին Ռուսաստան։ Ներկա գտնվեցին Սոչիում կայացած 2014 թվականի Օլիմպիական խաղերին, բազմիցս հարցազրույցներ տվեցին։
2015 թվականի սեպտեմբերին 79-ամյա Լյուդմիլա Բելոուսովան և 83-ամյա Օլեգ Պրոտոպոպովը ելույթ ունեցան սառույցի վրա ԱՄՆ-ում կայացած «Երեկոն Չեմպիոնների հետ»-ում[12]։
Լյուդմիլա Բելոուսովան վախճանվել է 2017 թվականի սեպտեմբերի 26-ին Շվեյցարիայում, Գրինդելվալդում[13]։ Նրա մարմինը դիակիզեցին Թունում։ Կնոջ աճյունասափորը Օլեգ Պրոտոպոպովը որոշեց պահել տանը[14]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան (30.03.1965)[15]
Սպորտային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցումներ/մրցաշրջան | 1954-55 | 1955-56 | 1956-57 | 1957-58 | 1958-59 | 1959-60 | 1960-61 | 1961-62 | 1962-63 | 1963-64 | 1964-65 | 1965-66 | 1966-67 | 1967-68 | 1968-69 | 1969-70 | 1970-71 | 1971-72 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 9 | 1 | 1 | |||||||||||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 13 | 8 | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 3 | ||||||||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 10 | 7 | 4 | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 2 | |||||||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | 4 | 2 | 2 | 2 | ? | 2 | 1 | 1 | 1 | - | 1 | 1 | 1 | 2 | 4 | 6 | 3 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Meghalt a korcsolyázás legnagyobb legendája
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.sports-reference.com/olympics/athletes/be/lyudmila-belousova-1.html
- ↑ 3,0 3,1 Olympedia — 2006.
- ↑ Людмила Белоусова скончалась в Швейцарии после продолжительной болезни
- ↑ 5,0 5,1 Կաղապար:Из БОЭ
- ↑ «Людмила Белоусова и Олег Протопопов». Федерация.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «the Protopopovs» (անգլերեն). Энциклопедия Британника. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 8,0 8,1 Елена Скороходова (04 декабря 2007 года). «Олег, Людмила и «ФиС»». «Весь спорт». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=LrL54VzA1T4
- ↑ Скандалы советской эпохи. Раззаков Фёдор. КАК ЗАДВИГАЛИ «СТАРИКОВ» (Людмила Белоусова/Олег Протопопов)М.: Издательство Эксмо, 2008, стр. 251.
- ↑ http://www.spb.aif.ru/sport/other/figuristy-beglecy_pochemu_zvezdnaya_para_protopopov-belousova_brosila_rodinu
- ↑ «79-летняя Людмила Белоусова и 83-летний Олег Протопопов снова вышли на лёд». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Газета.ru. Ушла из жизни Людмила Белоусова.
- ↑ Вести.ru. Протопопов будет хранить прах Белоусовой дома до конца своей жизни.
- ↑ «Ведомости Верховного Совета СССР», 1965 год, № 14 (1257), ст. 196
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լ. Բելոուսովա, Օ, Պրոտոպոպով «Ադամանդներով ոսկե չմուշկներ».-«Ֆիզկուլտուրա և սպորտ». 1971 — 256 էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Բելոուսովա» հոդվածին։ |
|