Ջոն Ցիմմերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ցիմմերման
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 26, 1973(1973-11-26) (50 տարեկան)
Ծննդավայր՝Բիրմինգհեմ

Ջոն Ցիմմերման (անգլ.՝ John Zimmerman, նոյեմբերի 26, 1973(1973-11-26), Բիրմինգհեմ), ամերիկացի գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում։ Զուգընկերուհու՝ Կյոկյո Ինայի հետ՝ ԱՄՆ եռակի չեմպիոն (2000-2002), Աշխարհի և Չորս մայրցամաքների առաջնությունների մրցանակակիր։ Ներկա պահին՝ մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինա/Ցիմմերման կատարում են «Դետրոյտեր» պահումը

Ջոնը չմուշկներով սկսել է սահել երեք տարեկանում։ Նրա առաջին զուգընկերուհին եղել է Բրայ Տիբոլդը։ Այնուհետև նրա զուգընկերուհին է դարձել Ստեֆանի Ստիգլերը, ում հետ էլ ազգային առաջնությանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Գեղասահորդի համար ամենահաջողակ զուգընկերը դառնում է Կյոկյո Ինան։ Զույգը մարզվում էր Հակենսակում՝ Թամարա և Իգոր Մոսկվինների ղեկավարությամբ։ Ռուս մարզիչների ղեկավարությամբ Ինա/Ցիմմերման զույգը երեք անգամ հաղթել է ԱՄՆ-ի առաջնությանը, բազմիցս դարձել է Գրան-Պրի էտապի մրցանակակիր, իսկ 2002 թվականին նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը, ինչից հետո էլ ավարտել է սպորտային կարիերան։

Մարզական կարիերան ավարտելուց հետո մասնակցում է տարբեր շոուների.

  • 2004թ.-ից մինչ այսօր՝ «Stars on Ice»,
  • 2006թ.՝ «Skating with Celebrities»-ում՝ կանադական դերասանուհի Ջուլիան Ռեյնոլդսի հետ,
  • 2008թ.՝ «Աստղային սառույց» Ռոսիա 1 հեռուստաալիքով՝ հեռուստա և ռադիոյի հաղորդավար Ֆյոկլա Տոլստոյի հետ[1],
  • 2010թ.՝ «Thin Ice»՝ պարեր սառույցի վրա աշխարհի չեմպիոն Շե-Լինն Բուրնի հետ

Բացի դրանից, Ջոնը կնոջ՝ Սիլվիա Ֆոնտանայի հետ աշխատում է «The Saveology Ice Complex»-ում[2], որտեղ նա մարզում է 2010 թվականի ԱՄՆ չեմպիոն Քեյդի Դեննիին և Ջերեմի Բարետտային։ 2012 թվականի ապրիլի 2-ին Ջոն Ցիմմերմանը և Սիլվիա Ֆոնտանան ծնողներ են դարձել։ Նրանք աղջիկ են ունեցել՝ Սոֆյան։

Ելույթների արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կ. Ինայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1998—1999 1999—2000 2000—2001 2001—2002
Ձմեռային օլիմպիական խաղեր 5
Գեղասահքի աշխարհի առաջնություն 9 7 7 3
Գեղասահքի չորս մայրցամաքների առաջնություն 2 3
Գեղասահքի ԱՙՄՆ առաջնություն 2 1 1 1
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 5 4
Trophée Lalique 2 4 3 2
Skate America 5 5 4 2
Bofrost Cup on Ice 2
Cup of Russia 3 4
Skate Canada 2
  • Ս. Ստիգլերի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1995—1996 1996—1997
Գեղասահքի աշխարհի առաջնություն 15
Գեղասահքի ԱՄՆ առաջնություն 4 3
Trophée Lalique 6
Skate America 3
  • Բ. Տիբոլդի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1994—1995
Գեղասահքի ԱՄՆ առաջնություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Наталья Бестемьянова и Джон Циммерман в гостях у Фёклы Толстой и Петра Фадеева». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  2. «Figure Skating Instructors of «The Saveology Ice Complex»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ցիմմերման» հոդվածին։