Իրինա Վորոբյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Վորոբյովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 30, 1958(1958-06-30)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝ապրիլի 12, 2022(2022-04-12) (63 տարեկան)
Մահվան վայր՝Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ

Իրինա Վորոբյովա (ռուս.՝ Воробьёва, Ирина Николаевна, հունիսի 30, 1958(1958-06-30), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2022(2022-04-12), Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում։ Լինելով Ալեքսանդր Վլասովի զուգընկերը՝ եղել է Եվրոպայի և աշխարհի առաջնության չեմպիոն, 1976 թվականի ԽՍՀՄ չեմպիոն, Իգոր Լիսովսկու հետ՝ 1981 թվականի աշխարհի[1] և Եվրոպայի չեմպիոն։ Միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ։

1972 թվականին Ալեքսանդր Վլասովի հետ 13-ամյա Իրինա Վորոբյովան ԽՍՀՄ առաջնությունում անսպասելիորեն գրավել է 2-րդ տեղը՝ հանդես գալով «Труд»-ի (Լենինգրադ) կողմից։ Արդեն առաջին տարիներին Տ. Ն. Մոսկվինան դրեց հետաքրքիր դժվար էլեմենտներ, այդ թվում՝ պահում մեկ ձեռքով, ինչպես նաև իջեցում նույնպես մեկ ձեռքով։

1977 թվականի աշխարհի առաջնությունից հետո Ալեքսանդր Վլասովը ավարտեց իր սպորտային կարիերան։ Ավելի ուշ Իրինայի զուգընկերն է դառնում Իգոր Լիսովսկին՝ յուրացնելով եռակի սալխով կատարված դժվար նետումները և երկուսուկես պտույտով ակսելը, ինչպես նաև իջեցում-պտույտ՝ պահումով։

1990-ականների սկզբներին մեկնել է ԱՄՆ և աշխատում է Կոլորադո Սպրինգսում գտնվող օլիմպիական կենտրոնում որպես մարզիչ։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Վլասովի հետ
Մրցումներ 1971—72 1972—73 1973—74 1974—75 1975—76 1976—77
Ձմեռային օլիմպիական խաղեր 4
Աշխարհի առաջնություններ 6 4 3 2
Եվրոպայի առաջնություններ 3 2
ԽՍՀՄ առաջնություններ 2 3 1 2
«Московские новости» թերթի մրցանակ 1 2
  • Իգոր Լիսովսկու հետ
Մրցումներ 1978—79 1979—80 1980—81 1981—82 1982—83
Աշխարհի առաջնություններ 4 1 5
Եվրոպայի առաջնություններ 2 1 3
ԽՍՀՄ առաջնություններ 3 2 2 3
NHK Trophy 1 2
«Московские новости» թերթի մրցանակ 3 1 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Irina Vorobyova». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Վորոբյովա» հոդվածին։